րոյանի, 1975, ռեժ․ Լ․ Դրիգորյան), «Օգոստոս» (ըստ Հ․ Մաթևոսյանի, 1976, ռեժ․ Կ․ Դևորգյան), «Բովտուն» (ըստ Մ․ Դալշոյանի, 1977, ռեժ․ Ա․ Մկրտչյան), «Սգավոր ձյունը» (ըստ Ա․ Թրուայայի, 1978, ռեժ․ Ցու․ Երզնկյան), ստեղծվել են «Ալմաստ» (1985, ռեժ․ Տ․ Լևոնյան) ֆիլմ–օպերան, «Ատամնաբույժն արևել– յան» (1981, ռեժ․ է․ Մարտիրոսյան) մյու– գիքլը ևն։ Կենտր․ հեռուստատեսության պատվերով նկարահանվել են նաև մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ամ– փոփվել են ալմանախներում, ինչպես և մուլտֆիլմեր։ Ս․ Գուսան Կինոստուդիաներ 1923-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունել մասնավոր կինոթատ– րոններն ազգայնացնելու և Լուսժողկո– մատի Դլխքաղլուս համակարգում «Պետ– կինո» կազմակերպություն հիմնադրելու մասին։ Նույն թվականին ստեղծվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկե– րությունը, որը մինչև 1928-ը կոչվել է կինոֆաբրիկա, ապա4 «Հայկինո»։ 1938-ին վերանվանվել է Երևանի կինոստուդիա, 1957-ից4 «Հայֆիլմ»։ 1966-ից կրում է Հ․ Բեկնազարյանի անունը։ 1978-ին շա– հագործման է հանձնվել «Հայֆիլմ»-ի նոր շենքը, որն ունի նկարահանման երկու տաղավար (650 й2 և 750 տարածու– թյամբ), նկարահանման նախապատրաստ– ման, կոմբինացված նկարահանումների, ժապավենների մշակման, ձայնագրման արտադրամասեր։ «Հայֆիլմ»-ն ունի մուլտֆիլմեր նկարահանող խումբ։ Ստու– դիան տարեկան թողարկում է 4 լիամետ– րաժ գեղարվեստական և 4 մուլտֆիլմ՝ ՍՍՀՄ պետկինոյի գծով, 2 ֆիլմ և 1 մուլտ– ֆիլմ՝ Կենտր․ հեռուստատեսության պատ– վերով, հայերեն կրկնօրինակում 42–45 սովետական և արտասահմանյան կինո– նկար։ 1959-ին «Հայֆիլմ»-ի կինոփաստա– գրության մասնաճյուղի («Հայկինոխրո– նիկա») հիման վրա ստեղծվել է Հայաս– տանի վավերագրական ֆիլմերի կինո– ստուդիան, որը 1982-ից գործում է «Հայ– ֆիլմ»-ում որպես Վավերագրական ֆիլ– մերի միավորում։ Ամեն տարի միավո– րումը թողարկում է 25 վավերաֆիլմ։ Միավորումում է ստեղծվում «Հայրենիք» ֆիլմաշարը (1982-ից) սփյուռքահայու– թյան համար, ինչպես և երգիծական «Բու– մերանգ» կինոժուռնալը (1983-ից), 1958-ին Երևանի հեռուստատեսությունում ստեղծ– ված կինոխմբի հիման վրա կազմակերպ– վել է Հեռուստաֆիլմերի կինոմիավորում, որը 1970-ին առանձնացել և կոչվել է հե– ռուստաֆիլմերի «Երևան» ստուդիա։ Ամեն տարի ստուդիան թողարկում է ընդհանուր տևողությամբ 70 ր գեղարվեստական և 9,5 ժ վավերագրական ֆիլմեր։ «Հայֆիլմ»-ի դիրեկտորներ են եղել՝ Դ․ Դզնունին, Ա․ Կանանովը, Դ․ Հովհաննիսյանը, Ս․ Կևոր– կովը, Մ․ Դավթյանը, Լ․ Արամյանը, Վ․ Մկրտչյանը, Լ․ Վաղարշյանը, Ռ․ Մադո– յանը, Կ․ Քալանթարը, է․ Քարամյանը, Ե․ Ատեփանյանը, Վ․ Բալայանը (1987-ից՝ Գ․ Ասատրյանը)։ Ա Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXXI։ Գրկ․ Հայ կինոյի զարգացման ուղիները, Ե․, 1927։ Դ զ ն ու ն ի Դ․, Հայ կինոն տասը տարում, Ե․, 1935։ Նույնի, Ուրվագիծ Հայաս– տանի կինեմատոգրաֆիայի պատմության, Ե․, 1961։ հայկական կինոարվեստը, հոդվածնե– րի ժհղ․ (հ․ 1–2), Ե․, 1958–60։ Մանուկ– յան է․, ժամանակի վկան (ժող․), Ե․, 1980։ Чахирьян Г․, Большой экран Армении, М․, 1971; Նույնի, Изобразительный мир экрана, М․, 1977; Кинематография Армении (сб․ ст․), М-, 1962; Р из а е в С․, Армянская художественная кинематография, Е․, 1963; История советского кино, т․ 2, с․ 432–442, М․, 1973, т․ 3, с․ 209–216, М․, 1975, т․ 4, с․ 202–210, М-, 1978; 3 а к о я н Г․, Армян– ское немое кино, Е․, 1976․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/617
Այս էջը սրբագրված չէ