Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/621

Այս էջը սրբագրված չէ

տնտ․ և քաղ․ կյանքը։ 1911-ին գործում էին խանութներ, պանդոկներ, կղմինդրի 3 գործարան, հացի Փռեր, հյուրանոց, բաղնիք են։ 1920-ին Մեծ Ղարաքիլիսա– յում կազմակերպվել է Լոռու «Չեզոք գո– աու> ապստամբության շտաբը, 1921-ի փետրվարին ստեղծվել Լոռու ռազմա– հեղ․ կոմիտե, կազմակերպվել պարտի– զանական գումարտակ, որը մասնակցել է դաշնակ, խռովության ջախջախմանը և օգնել 11-րդ բանակի զորամասերին։ 1920–30-ը եղել է Լոռի–Փամբակ գավառի, 1930–35-ը՝ Ղարաքիլիսայի, 1935–64-ը՝ Կիրովականի, 1964–70-ը՝ Գուգարքի շրջանի վարչ․ կենտրոնը։ Արդ․ կենտրոն է։ Արդ․ արտադրանքը կազմում է հանրապետության արդյունա– բերության համախառն արտադրանքի 8,04%–ը (1985)։ Տնտեսության առաջա– տար ճյուղերն են՝ թեթև արդյունաբերու– թյունը (տալիս է քաղաքի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի 53,5%-ը), մեքենաշինությունը (21,8%), քիմ․ (19,5%), սննդի (4,5%), շինանյութերի (2,3%) արդյունաբերությունը, կահույքի (2,0%) արտադրությունը։ Խոշոր ձեռնար– կություններն են Ա․ Մյասնիկյանի անվ․ քիմ․, մետաղահատ ճշգրիտ հաստոցնե– րի, ավտոնորոգման գործարանները, Շա– հումյանի անվ․ կարի արտադր․ միավո– րումը։ Զարգացած է արհեստական ման– րաթելերի, կոշիկի, մորթու–մուշտակի, մանվածքեղենի, ոչ ալկոհոլային խմիչք– ների (4Լոռի> հանքային ջրերի) արտա– դրությունը։ Ունի ջէկ, օդանավակայան, մարզադաշտ, բուսաբանական այգի։ Ավ– տոճանապարհների հանգույց է։ Քաղա– քով է անցնում Երևան–Թբիլիսի երկա– թուղին։ Գործում են Փոստ–հեռագրատուն, կապի 23 բաժանմունք։ Կիրովականում է ՀՍՍՀ կապի մինիստրության շահագոր– ծատեխ․ հանգույցը։ 1986–87 ուս․ տարում կար 29 միջնա– կարգ (3-ը՝ գիշերօթիկ, 1-ը՝ երեկոյան, 1-ը՝ հեռակա), 6 երաժշտ․, 1 նկարչական, 8 մարզ, դպրոց, 46 մսուր–մանկապար– տեզ, 2 միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատություն, 3 տեխնիկում, 3 պրոֆ– տեխ․ ուսումնարան, մանկավարժ, ինստ․, Երևանի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ։ Գործում են «Ավտոմատիկա» ԳՀԻ, պո– լիմերային սոսինձների գիտահետազո– տական նախագծային ինստ․, 1 ԳՀԻ–ի բաժանմունք, հանրապետ․ տեխնիկայի տան մասնաճյուղ, դրամատիկ, թատրոն, 3 կինոթատրոն, 12 մշակույթի պալատ ու ակումբային հիմնարկ, 16 գրադարան, պիոներների պալատ, հայրենագիտ․ թան– գարան, կերպարվեստի պատկերասրահ, ռադիոհաղորդումների հանգույց, Երևա– նի հեռուստատեսության ծրագրերի վե– րահաղորդման կայան։ Կիրովականում է Ս․ Զորյանի տուն–թանգարանը։ 1986-ին կար 9 հիվանդանոց, 16 ամ– բուլատորիա և պոլիկլինիկա, 11 դեղա– տուն, 5 դիսպանսեր։ Աշխատում էին 366 բժիշկ, 1449 միջին բուժ, անձնակազմ։ 1929–30-ին կազմվել է քաղաքի առա– ջին (ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազ– մանյան, Գ․ Քոչար), 1939-ին՝ երկրորդ (ճարտ–ներ՝ Ն․ Զարգար յան, Ա․ Մինաս– յան), 1949-ին՝ երրորդ (ճարտ–ներ՝ Հ․ Դավթյան, Ռ․ Գրիգորյան) հատակա– գիծը։ 1950-ական թթ․ կառուցապատվել է Կիրովի անվ․ հրապարակը՝ քաղաքի վարչ․ կենտրոնը։ Քաղաքը կառուցապատ– ված է 5–12 հարկանի բնակելի շենքերով։ ճարտ․ նշանավոր կառույցներ են ՀԿԿ Կիրովականի քաղկոմի (ճարտ․ Զ․ Բախ– շինյան), քաղսովետի, «Լոռի» հյուրա– նոցի (ճարտ–ներ՝ Հ․ Մարգարյան, Բ․ Ար– զումանյան), քիմիագործների մշակույթի տան (ճարտ․ Ռ․ Ալավերդյան), կենտր, հանրախանութի (ճարտ–ներ՝ Ա․ Ասոյան, Ռ․ Աբրահամյան) շենքերը, մարզ, պալա– տը (ճարտ․ Կ․ Հակոբյան), երկաթուղա– յին և ավտոբուսային կայարանների հա– մալիրը (ճարտ․ Կ․ Մոցմանիշվիլի) ևն։ Ունի զբոսայգի, քաղաքամերձ հանգստի գոտի։ Բնակելի ֆոնդը 2013 հզ․ t/2 է։ Առողջարանային քաղաք է։ Բուժիչ մի– ջոցները հանքային ջրերն են։ Գործում են «Հայաստան» առողջարանը, 2 տուրիս– տական հանգրվան, 10 պիոներական ճամ– բար։ Լույս են տեսնում «Կայծ» քաղ․, «Կի– րովականի քիմիագործ» բազմատիրաժ և «Գուգարք» շրջ․ թերթերը։

ԱԲՈՎՑԱՆ (մինչս 1961-ը՝էլար), 1963-ից՝ շրջ․, 1970-ից՝ հանրապետ․ ենթակայու– թյան քաղաք, համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Կոտայքի սարա– վանդում, Երևանից 16 կմ հս–արլ․։ Տարա– ծությունը մոտ 6 կմ1 է, բն․՝ 53,4 հզ․ (1987, 1976-ին՝ 38,1 հզ․)։ Հիմնադրվել է որպես ամրոց, մ․ թ․ ա․ VIII դ–ում։ Տարածքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ IY հազարամյակի վերջի բնակա– տեղիներ, դամբարաններ, ուրարտ․ ար– ձանագրություն (որտեղ Աբովյանը հի– շատակված է Դարան անունով), կիկլոպ– յան ամրոց։ Հնում կոչվել է էլար և մտել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Պատմ․ աղբյուրներում առա– ջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օր– բելյանը (XIII դ․)։ Վերանվանվել է ի պատիվ Խ․ Աբովյանի։ Արդյունաբերական և գյուղատնտեսա– կան շրջանի կենտրոն է։ Զարգացած են շինանյութերի և սննդի արդյունաբերու– թյունը։ Առաջատար ձեռնարկություններն են երկաթբետոնե կառուցվածքների, կեն– սաքիմիական պատրաստուկների գործա– րանները, շինարարական իրերի կոմբի– նատը, կահույքի «Կոտայք» արտադրա– կան միավորումը։ Ունի մսակաթնային և բանջարաբուծական տնտեսություն։ Երկա– թուղային կայարան է, ավտոճանապարհ– ների հանգույց։ Ներքաղաքային տրանս– պորտն ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 10 միջնակարգ, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 2 մարզ, դպրոց, 15 մսուր–մանկապարտեզ, 2 ԳՀԻ, 2 տեխնիկում, 3 պրոֆտեխ․ ուսում– նարան։ 1987-ին կար 2 հիվանդանոց (1-ը՝ հան– րապետ․ կլինիկական տուբ․), 2 պոլիկլի– նիկա, 3 դեղատուն, 1 մշակույթի պալատ, 4 գրադարան, 2 ակումբ, 2 կինոթատրոն, 1 պիոներտուն, պատանի տեխնիկների կայան։ Ունի մարզադաշտ, զբոսայգի։ Կառուցապատված է գլխավոր հատակա– գծով (1964, ճարտ․ Ս․ Խաչիկյան, Լ․ Չեր– քեզյան և ուրիշներ)։ Հս–արմ–ում արդ․ շրջանն է։ Բնակելի շրջանը կազմված է միկրոշրջաններից։ Բնակելի շենքերը բազմահարկ ու տուֆակերտ են։ Կարևոր կառույցներից են վարչ․ շենքերը, մշա– կույթի պալատը, մարզական համալիրը։ Բնակելի ֆոնդը 575,430 հզ․ t/2 է (1986)։ Քաղաքում կանգնեցված է անհայտ զին– վորի հուշասյուն–կոթողը՝ հավերժական կրակով, Խ․ Աբովյանի կիսանդրին։ Ա–ում են Հայ և ռուս ժողովուրդների բարեկա– մության հոլշահամալիրը, թանգարանը։ Լույս է տեսնում «Արշալույս» շրջ․ թերթը։

ԱԼԱՎԵՐԴԻ, 1938-ից՝ շրջ․, 1963-ից՝ հան– րապետ․ ենթակայության քաղաք, Թու– մանյանի շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնը– վում է Դեբեդի ափին, Երևանից 191 կմ հս․։ Վարչականորեն նրան է ենթարկվում Ակներ գյուղը։ Տարածությունը 18 կմ2 է։ Ռելիեֆին բնորոշ են տարբեր մակար– դակի (750–1400 մ) բարձրություններն ու խիստ թեքությունները (մինչև 35°)։ Որպես բնակավայր հայտնի է մ․ թ․ ա․ II դ–ից։ Պատմ․ աղբյուրներում հիշատակ– վում է Մանից, Մանես և Մանասգոմեր անուններով։ Պղնձահանքերի շահագործ– ման մասին հիշատակել են XIII դ–ի պատ– միչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին։ XIV–XVIII դդ․ թուրք–պարս– կական պատերազմների հետևանքով ավերվել և նորից վերականգնվել է։ XVIII դ–ում Գյումուշխանեից եկած հույ– ները կառուցել են պղնձագործարան։ XIX դ․ 2-րդ կեսին սկսվել է պղնձի գոր– ծարանային մշակումը։ Ունի հեղ․ հա– րուստ անցյալ։ 1919-ին Ալավերդու արդ․ շրջանը մտել է Լոռու «Չեզոք գոտու» մեջ։ 1921-ի վւետրվ․ 12-ին հաստատվել է սո– վետական իշխանություն։ 1931–35-ին հիմնովին վերակառուցվել է պղնձաձու– լական գործարանը, 1957-ին՝ կազմա– կերպվել պղնձաքիմ․ կոմբինատը։ ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի և քիմ․ արդյունաբերության կենտրոն է։ Կա նաև թեթև ու սննդի արդյունաբերություն, շի– նանյութերի արտադրություն։ Գործում են հացի, կաթի գործարաններ, Տսի կոմբի– նատ, մանվածքային, կարի ֆաբրիկաներ, կենցաղսպասարկման ձեռնարկություն– ներ։ Տրանսպորտային հանգույց է, Թբիլի– սի–Երևան երկաթուղու կայարան։ Ավ– տոխճուղիներով կապված է Ստեփանա– վանի և Կիրովականի հետ։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 10 միջնակարգ, 3 ութամյա, 2 երաժշտ․, 1 մարզ․, 1 գեղարվեստի դպրոց, 14 մսուր– մանկապարտեզ, 2 տեխնիկում, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 1 պոլի– կլինիկա, 2 դիսպանսեր, 2 դեղատուն, մարզ, համալիր, 2 մշակույթի պալատ, 14 գրադարան, պիոներների պալատ, 1 հյուրանոց, 2 կինոթատրոն։ Հատակագծման աշխատանքներն սկըս– վել են 1929–30-ին (ճարտ․ Մ․ Մազման– յան), երկրորդը՝ 1946-ին (ճարտ․ Հ․ Իսա– բեկյան), վերջինը՝ 1967-ին (ճարտ․ Կ․ Ղա– զարյան)։ 1959–62-ին կազմվել է Սանա– հինի կառուցապատման նախագիծը (ճարտ․ Լ․ Չերքեզյան)։ Հաղթահարվել