Ղափանի տարածքում հայտնաբերվել են դեռևս քարի դարի նյութական մշակույ– թի մնացորդներ։ Ղափան անունը Կապան քաղաքի անվան (նշանակում է լեռնանցք) աղավաղված ձեն է։ Վերջինը գտնվել է Ղափանից մոտ 17 կմ արմ․ և իբրև բնակա– վայր հիշատակվել է V դ–ից։ X դ․ վերջին եղել է Սյունիքի թագավորության մայրա– քաղաքը։ Պղնձահանքերը շահագործվել են դեռևս միջնադարում։ Փոքր հանքա– վայրերն ու դրանց կից ավանները ավեր– վել են XVIII դ–ում։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո պղըն– ձի հանույթն ու ձուլումը բավական աշ– խուժացան։ Կառուցվեց փոքր հէկ։ XIX դ․ 2-րդ կեսին պղնձարդյունաբերության մեջ մուտք գործեց ֆրանս․ կապիտալը, և մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը պղնձի հանույթն ու ձուլու– մը կատարում էին մասնավոր ձեռնարկա– տերերը։ Զարգացած են հանքարդյունահանող, էլեկտրատեխնիկական, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Առաջատար ձեռ– նարկություններն են Զանգեգուրի պղըն– ձամոլիբդենային կոմբինատը, «Լույս» արտադր․ միավորման Ղափանի լուսա– տեխ․ գործարանը, ավտոնորոգման, եր– կաթբետոնե կառուցվածքների, մեխանի– կական, հացի, կաթի, պահածոների գոր– ծարանները, մսի կոմբինատը, կահույքի, տրիկոտաժի, թռչնաբուծ․ ֆաբրիկաները։ Գործում է ջերմոցային տնտեսություն։ Տրանսպորտային հանգույց է։ Երկաթու– ղով կապվում է Երևան–Բաքու մայրու– ղու, ավտոխճուղով՝ Երևանի, Գորիսի, Քաջարանի և Ստեփանակերտի հետ։ Ունի օդանավակայան։ Ներքաղ․ տրանսպոր– տը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 12 միջնակարգ, 2 ութամյա, 3 երաժշտ․, 2 գեղարվեստի դպրոց, 21 մսուր–մանկա– պարտեգ, 2 տեխնիկում, 2 միջնակարգ մասնագիտ․, 1 պրոֆտեխ․ ուսումնարան, 1 մարգադաշտ։ 1987-ին կար 2 հիվանդանոց, 3 պոլի– կլինիկա, 1 ամբուլատորիա, 3 դիսպան– սեր, 6 դեղատուն, 2 մշակույթի պալատ, 12 ակումբ, 17 գրադարան, 5 կինոթատ– րոն։ Քաղաքում են Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ի կոնսուլտացիոն կետը, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի Ղափանի բաժանմունքի և երկրբ․ ինստ–ի Ղափանի մետալուրգիական լաբորատո– րիաները, գիտատեխ․ ինֆորմացիայի և տեխնիկա–տնտ․ ԳՀԻ–ի Ղափանի բաժան– մունքը։ Գործում են Ա․ Շիրվանզադեի անվ․ պետ․ դրամատիկական թատրոնը, հայրենագիտ․ թանգարան, տուրիստա– կան հանգրվան։ Ունի զբոսայգի։ Առաջին գլխավոր հատակագիծը կազմ– վել է 1949-ին (ճարտ․ Հ․ Իսաբեկյան), երկրորդը4 1960-ին (ճարտ․ Զ․ Զախար– յան և ուրիշներ)։ 1970-ին մշակվել է Մեծ Ղափանի գլխավոր հատակագիծը (ճարտ․ Պ․ Թումանյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ–ում առաջին անգամ Ղափանում իրականաց– վել է սարալանջերի թեք հարթություն– ների վրա բազմահարկ շենքերի կառու– ցումը։ Բնակելի ֆոնդը 490 հզ․ ւԲ է (1986)։ Քաղաքում կանգնեցվել են Վ․ Ի․ Լենինի, Ղափանի ընդհատակյա բոլշևիկյան կազ– մակերպության ղեկավար Բագրատ Հա– րությունյանի, Սովետական Միության հե– րոս Հունան Ավետիսյանի հուշարձաննե– րը, Դավիթ Բեկի հուշարձան կոթողը։ Ղափանում են ծնվել ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս Ա․ Արզումանյանը, ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր Տ․ Անտոնյանը, բժիշկ խ․ Մելիք–Փարսադանյանը։ Լույս է տեսնում «Ղափան» շրջանային թերթը։
ՄԵՂՐԻ} 1984-ից՝ շրջ․ ենթակայության քաղաք, համանուն շրջանի վարչ․ կենտ– րոնը։ Գտնվում է Մեղրի գետի ափին։ Հեռավորությունը Երևանից 264 կմ է, տարածությունը՝ 48 հա։ Ունի մերձարևա– դարձային կլիմա։ Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարյան ժամանակներում։ Հայտ– նաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ V դ․ սկզբին կոչվել է Կարճավան։ Ենթարկվել է թաթարական և թուրքմ․ ցեղերի ասպա– տակություններին։ Բնակչությունը մաս– նակցել է Դավիթ Բեկի գլխավորած ազա– տագր․ շարժումներին։ Պատմ․ հուշար– ձաններից նշանավոր են բերդը (առաջին անգամ հիշատակվել է 1083-ին), Մեծ և Փոքր թաղերի եկեղեցիները (XVII դ․)։ Նախասովետական շրջանում հայտնի էր երկարաթել բամբակի և բարձրորակ բո– ժոժի արտադրությամբ։ 1901-ից գործում է Մեղրու սպառողական կոոպերացիան։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո գործել է բամբակազտիչ գործա– րան։ Զարգացած են սննդի և թեթև արդյու– նաբերությունը։ Առաջատար ձեռնարկու– թյուններն են պահածոների, գինու, պան– րի, խճաքարի գործարանները։ Գործում են «Զովունի» արտադր․ միավորման մաս– նաճյուղը, հէկը։ Ունի կոլեկտիվ տնտե– սություն։ 1986–87 ուս․ տարում գործում էր 2 միջնակարգ, 1 ութամյա, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 3 մսուր– մանկապարտեզ։ 1987-ին կար շրջ․ հի– վանդանոց, 1 պոլիկլինիկա, 1 ամբուլա– տորիա, 2 դեղատուն, 1 մշակույթի պա– լատ, 2 ակումբ, 7 գրադարան, 2 կինո– թատրոն։ Առաջին հատակագիծը կազմվել է 1950-ին (ճարտ․ Հ․ Դավթյան), երկրորդը՝ 1972-ին (ճարտ․ Վ․ Միրզոյան և ուրիշներ)։ Քաղաքը բաժանվում է Մեծ և Փոքր թաղա– մասերի։ Բնակելի ֆոնդը 20,4 հզ․ էԲ է։ Մեղրիում է ծնվել ակադեմիկոս է․ Բ․ Աղայանը ։Լույս է տեսնում «Արաքս» շրջանային թերթը։
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ (մինչև 1967-ը՝ Լուսա– վան), 1961-ից՝ շրջ․, 1983-ից՝ հանրապետ․ ենթակայության քաղաք։ Գտնվում է Հրազ– դանի շրջանի տարածքում, Երևանից 38 կմ հս․։ Տարածությունը 5 կմ2 է։ Անվանումն ստացել է ի պատիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի։ Հիմնադրվել է 1947-ին՝ որպես բանա– վան, 1953–61-ը՝ քտա։ Արդ․ կենտրոն է։ Զարգացած է մեքենաշինությունը։ Առա– ջատար ձեռնարկություններից են հաս– տոցաշին․, երկաթբետոնե կառուցվածք– ների, գործիքաշին․, դարբնոցային, «Կենտրոնաձուլ», «Լիզին», «Բջնի» հան– քային ջրերի գործարանները, կարի ֆաբ– րիկան։ Քաղաքի հս–արլ․ մասով անց– նում է Երևան–Սևան ավտոմայրուղին, երկաթուղու կայարան է։ Ներքաղ․ տրանս– պորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 6 միջնակարգ, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 2 մարզ, դպրոց, 10 մսուր–մանկապարտեզ, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնա– րան։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 2 պոլիկլի– նիկա, 2 դեղատուն, 1 մշակույթի պալատ, 1 կինոթատրոն, 1 պատկերասրահ։ Գոր– ծում է Ե․ Չարենցի հուշասրահը (Ե․ Չա– րենցի տուն–թանգարանի մասնաճյուղ)։ Գլխավոր հատակագծով (19 71, ճարտ–ներ՝ Ա․ Միրիջանյան և Մ․ Սաֆ– րաստյան) Չարենցավանի տարածքի մեջ են մտնում Ալափարս և Գյումուշ գյու– ղերը։ Քաղաքը կազմված է միկրո– շրջաններից, տուֆակերտ է՝ կառուցա– պատված բազմահարկ շենքերով։ Ստեղծ– վել է հանգստի գոտի՝ մարզադաշտով, կուլտուրայի ու հանգստի զբոսայգիով։ Քաղաքի մուտքը սկսվում է «Վերածնունդ» հուշահամալիրով՝ բաղկացած Ե․ Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվնե– րով ստեղծված բրոնզապատ արձանով, Սովետական Հայաստանի 60-ամյակի հու– շակոթողով և «Առատության կարասներ» սանդղաջրվեժով (ճարտ․ Հ․ Առաքելյան, քանդակագործ Խ․ Միրիջանյան)։ Բնակե– լի ֆոնդը 350 հզ․ էՐ է (1986)։ 1986-ից Չ–ում անցկացվում է «Չարենց– յան պոեզիայի օր» ամենամյա տոնը։
ՋԵՐՄՈՒԿ, 1961-ից՝շրջ․, 1967-ից՝ հան– րապետ․ ենթակայության քաղաք։ Դտնը– վում է Ազիզբեկովի շրջանի տարածքում, Երևանից 173 կմ հվ–արլ․ ․-Վարչականորեն Ջերմուկին է ենթարկվում Կեչուտ գյուղը։ Մեղրիի համայնա– պատկերը