րանի էջմիածնի մասնաճյուղը, էջմիած– նի համակցված կերերի գործարանը։ Կար 25 կոլեկտիվ, 17 սովետական տնտե– սություն, 2 միջտնտեսային ձեռնարկու– թյուն, 2 թռչնաբուծական ֆաբրիկա։ Ավ– տոճանապարհների երկարությունը 226,5 կմ է, երկաթուղին՝ 42 կւէ։ Գործում է կապի հանգույց՝ 41 բաժանմունքով։ Մեծամոր լիճը 1986–87 ուս․ տարում կար 46 միջնա– կարգ, 12 ութամյա, 2 տարրական, 1 օժանդակ, 6 երաժշտ․, 6 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 2 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 34 մշակույթի տուն, 18 ակումբ, 40 գրադարան։ Կա 2 հիվան– դանոց, բոլոր բնակավայրերում կան բուժ– մանկաբարձական կետեր։ Տարածքում են Մեծամոր ամրոց–բնակատեղին, Զվարթ– նոց ճարտ․ հուշարձանին կից թանգարա– նը։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Արլ․ Հայաստանը Ռուսաս– տանին միանալուց հետո կազմել է Երե– վանի գավառի, ապա՝ Երեանի նահան– գի մասը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև 1930-ը կազմել է էջմիածնի գավառի Զան– գիբասար գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են նեոլիթյան, էնեոլիթյան, վաղ բրոնզե– դարյան, բրոնզեդարյան, ուրարտ․ կա– ռույցները, Մայր տաճարը (IV դ․), Տռիւի– սիմեի (VII դ․), Գայանեի (VII դ․) եկեղե– ցիները, Զվարթնոցը (VII դ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 213 սկզբ․ կուս․, 231 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Կոմունիզմի ուղիով» շրջ․ թերթը։
ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ արմ–ում։ Կազմա– վորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Արմ–ից սահ– մանակից է Թուրքիային։ Տարածությունը 1090,6 կմ2 է, բն․՝ 35,1 հզ․ (1987), խտու– թյունը՝ 32,1 մարղ/կէէ2։ Վարչ․ կենտրոնը՝ Թալին։ Ունի 2 քտա (Թալին՝ 1964-ից, Արագած՝ 1974-ից), 2 ավանային, 11 գյու– ղական սովետ։ Բնակավայրերն են․ Ագա– րակ, Ակունք, Աշնակ, Ավթոնա, Արագած, Արեգ, Արտենի, Բայսըզ, Բարոժ, Գառնհո– վիտ, Գետափ, Գյալթո, Դաշտադեմ, Դավ– թաշեն, Դիան, Եղնիկ, Զարնջա, Զովա– սար, Թալին, Թլիկ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեև, Կաքավաձոր, Հակկո, Հացաշեն, Ձորագյուղ, Ղաբաղ– թափա, Մաստարա, Նոր Արթիկ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասունաշեն, Շղար– շիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Վերին Բազ– մաբերդ, Վերին Սասունաշեն, Սորիկ, Սուսեր, Ցամաքասար։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հվ–արմ․ լանջերին՝ 1200–3500 it բարձ– րությունների վրա։ Տարածքում են Թա– լինի, Կարմրաշենի սարավանդները, Ծաղ– կասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Տիրա– պետում են կիսաանապատային, լեռնա– տափաստանային և լեռնամարգագետնա– յին լանդշաֆտները։ Հարուստ է պեռլիտի, խարամի, տուֆի, պեմզայի, ասբեստի պաշարներով։ Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝– 6°Օից մինչև –-12°C, հուլիսինը՝ 11– 23°C, տա– րեկան տեղումները՝ 300–650 մմ, վեգե– տացիայի շրջանը՝ 80–180 օր։ Գետերը մշտական հոսք չունեն։ Զարգացած են հեղեղատները (նշանավոր է Մաստարայի հեղեղատը)։ Գործում են Ներքին Սասու– նաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բագմաբերդի, Շենիկի, Աշնակի, Սաբուն– չիի ջրամբարները, Թալինի, Արզնի–Շա– միրամի ջրանցքները, 8 միջտնտեսային ջրանցք, 12 ջրհան կայան։ Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբե– րությունը, անասնապահությունը, խաղո– ղագործությունը։ Կա 18 արդ․ ձեռնարկու– թյուն։ Արտադրանքի ծավալով առաջնա– կարգ տեղ են գրավում կենցաղային էլեկ– տրասարքերի, պանրի, տրիկոտաժի (Թա– լին), երկաթբետոնե կոնստրուկցիաների, պեռլիտի (Արագած), գինու (Արտենի) ձեռնարկությունները, Երևանի ժամա– ցույցի գործարանի մասնաճյուղը (Մաս– տարա)։ Շրջանը հանրապետությունում առաջնակարգ տեղ է գրավում անասնա– պահությամբ (առավելապես ոչխարաբու– ծությամբ, 55,7 հզ․ գլուխ, 1986) ու խաղո– ղագործությամբ։ Կա 9 կոլեկտիվ, 26 սո– վետական տնտեսություն։ Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, կերային կուլտուրաներ, խաղող, պտուղներ, կտա– վատ։ Ավտոճանապարհների երկարությու– նը աւ]ելի քան 300 կւէ է, երկաթուղին՝ 33 կմ (տարածքով է անցնում Երևան– Թբիլիսի երկաթուղին)։ Գործում է կապի հանգույց՝ 11 բաժանմունքով։ 1986–87-ուս․ տարում կար 21 միջնա– կարգ, 17 ութամյա, 2 երաժշտ․, 2 մարզ, դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 38 գրադարան, 41 ակումբ ու մշակույթի տուն, 2 հիվանդա– նոց, 5 ամբուլատորիա, 3 բուժ, մանկա– Թալինի կենտրոնական հրապարակը բարձ, կայան, 2 կինոթատրոն, ժող․ թատ– րոն, Աշնակի «Սասուն» և Թալինի «Արա– գած» պարի ժող․ կոլեկտիվները։ Շրջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի, Արլ․ Հայաստանը Ռուսաստա– նին միանալուց հետո՝ Երևանի նահան– գի մեջ։ Հայաստանում սովետական կար– գեր հաստատվելուց հետո մինչև շրջանի ստեղծումը կազմել է Լենինականի ու էջմիածնի գավառների մասը։ Կան կիկլոպյան ամրոցներ, կրոմլեխ– ներ։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Շենիկի (Y դ․)» Մաստարայի (VI դ․), Գառնհովտի (VI–VIItԴԴ–)» Իրիևդի (VII դ․), Ներքին Սասունաշենի, Շենիկի, (VII դ․) եկեղեցիները, Քրիստափորի վան– քը (VII դ․), Ներքին Թալինի քարավանա– տունը (XIII–XIV դդ․) ևն։ Արւոենի գյուղը Շրջ․ կուս․ կազմակերպությունը ստեղծ– վել է 1930-ին։ 1987-ին կար 96 սկզբ․ կուս․, 137 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Կոմունիզմի դրոշով» շրջ․ թերթը։
ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1969-ը՝ Ալավերդու շրջան), ՀՍՍՀ հս–ում։ Կազ– մավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին՝ Ալավեր– դու և Դսեղի գավառներից։ Հս–ում սահ– մանակից է Վրաց․ ՍՍՀ–ին։ Տարածու– թյունը 1121 կմ2 է, բն․՝ 58,2 հզ․ (1987), խտությունը՝ 51,9 մաբղ/կմ2։ Վարչ․ կենտ– րոնը՝ Ալավերդի։ Ունի 1 քաղաք (Ալա– վերդի), 3 քտա (Ախթալա, Թումանյան, Շամլուղ), 1 քաղ․, 3 ավանային, 13 գյու– ղական սովետ։ Բնակավայրերն են․ Աթան, Ալավերդի, Ախթալա, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Թումանյան, Լորուտ, Ծա– թեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամլուղ, Շամուտ, Շնող, Չկալով, Զիլիզա, Վերին Ախթալա, Փոքր Այրում, Քարինջ, Քար– կովւ։ Գտնվում է Վիրահայոց լեռների հվ․, Գուգարաց լեռների արմ․ լանջերին 500–