ազատված մասերում կատարվում է անտառատնկում։ Կլիման բարեխառն է, զգալի է բրիզների ազդեցությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը –6°C-ից մինչև – 12°C է, հուլիսինը՝ 6–16°C, տարեկան տեղումները՝ 450–850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20–130 օր։ Խոշոր գետը Գավառագետն է։ Շրջանի տարածքում են Ակնա լիճը, Գեղարքունիքի և Լանջաղբյուրի ջրամբարները։ Գործում էր 13 միջտնտեսային ջրանցք (Սարուխանի, Նորադուզի աջափնյա, Նորադուզի ձախափնյա, Կարմիրգյուղի, Հացառատի ևն)։
Տնտեսության առաջատար ճյուղերն են սարքաշինությունը, թեթև և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, անասնապահությունն ու բուսաբուծությունը։ Գործում էր 13 արդյունաբերական ձեռնարկություն։ Կար 11 սովետ․ տնտեսություն։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունն (մատղաշի ինտենսիվ բտում, ոչխարաբուծություն, կաթնաանասնապահություն) ու բուսաբուծությունը (հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի, բանջարեղենի, կերային կուլտուրաների մշակում)։ Հանրապետությունում առաջնակարգ տեղ է գրավում կարտոֆիլի ու բրդի արտադրությամբ։ Զարգանում են թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը։ Տարածքով է անցնում Երևան–Սևան–Վարդենիս խճուղու 39 կմ հատվածը։
Գործում է կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։
1985–86 ուս․ տարում կար 10 միջնակարգ, 4 ութամյա, 2 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 նկարչական, 1 մարզ․ դպրոց, ինդուստրիալ–մանկավարժական տեխնիկում, անասնաբուծ․-անասնաբուժ․ սովխոզ–տեխնիկում։ 1986-ին գործում էր 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 5 բժշկ․ ամբուլատորիա, 22 գրադարան, 12 մշակույթի տուն և ակումբ, 3 կինոթատրոն, 1 պետ․ թատրոն, հայրենագիտ․ թանգարան։
Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ և կազմել է Գեղարքունիք գավառի մասը։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառը։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև շրջանի ստեղծվելը, կազմել է Նոր Բայազետի գավառի համանուն գավառամասը։
Ճարտ․ հուշարձաններից նշանավոր են ուրարտական ամրոցը (Կամո), Բատիկյանի միանավ (IV դ․), Հացառատի (IX–X դդ․) եկեղեցիները, Հայրավանքը (IX–XII դդ․), Իլիկավանքը (X–XI դդ․)։
Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 108 սկզբ․ կուս․ և 107 կոմերիտ, կազմակերպություն։
Լույս է տեսնում «Լենինյան դրոշով» շրջանային թերթը։
ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ արլ–ում։ Կազմավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Սահմանակից է Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 697 կմ2 է, բն․՝ 28 հզ․ (1987), խտությունը՝ 40,6 մարդ/կմ2, վարչ․ կենտրոնը՝ Կրասնոսելսկ։ Ունի 1 քտա (Կրասնոսելսկ), 1 ավանային, 11 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Աղբուլաղ, Ամրխեր, Արծվաշեն, Արտանիշ, Բարիաբադ, Գետիկ, Գյոլքենդ, Թթուջուր, Թոխլուջա, Կրասնոսելսկ, Ղարաղայա, Մարտունի, Մեշաքենդ, Շորժա, Չայքենդ, Ջիլ, Զիվիխլու, Օրջոնիկիձե։
Գտնվում է Սևանա լճի հս–արլ–ում, 1500–2800 մ բարձրության վրա, Միափորի, Արեգունու, մասամբ Սևանի լեռնաշղթաների արմ․ լանջերին։ Ընդգրկում է նաև Գետիկի հովիտը։ Տարածքի մի մասը (Արծվաշեն գ․) գտնվում է Ադրբ․ ՍՍՀ սահմանում։ Մակերևույթը լեռնային է՝ կտրտված Գետիկ գետով ու նրա վտակներով։ Առավելագույն բարձրությունը 2993 մ է (Մուրղուզ լեռ)։ Կան քրոմի, գրանիտի, բազալտի, հրակայուն կավի հանքավայրեր։ Լանդշաֆտը լեռնաանտառային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°C-ց մինչև –10°C, հուլիսինը՝ 11–17°C, տարեկան տեղումները՝ 450–650 մմ, վեգետացիայի շրջանը՝ 100–130 օր։ Տարածքում են Գետիկի արգելավայրը և Արծվաշենի ջրամբարը։ Գործում են Ջիլի, Արծվաշենի, Գյոլքենդի, Գետիկի ջրհան կայանները։
Տնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, կարտոֆիլագործությունը, ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակումը, գյու– ղատնտ․ հումքը մշակող և թեթև արդյու– նաբերությունը։ Կար 16 սովետական, 2 անտառային տնտեսություն, անասուննե– րի բտման 2 միջտնտեսային և 5 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավա– լով առաջնակարգ են Կրասնոսելսկի գըլ– խավորող պանրագործարանը, տեղական արդյունաբերության ձեռնարկություննե– րը, Շորժայի հրակայուն աղյուսի գործա– րանը, «Հայգորգ» արտադրական միավոր– ման Արծվաշենի մասնաճյուղը։ Ավտո– ճանապարհների երկարությունը 165 կմ է, երկաթուղին՝ 35 կմ։ Ունի կապի հան– գույց՝ 17 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 17 միջնակարգ, 5 ութամյա, 1 երաժշտ․, 1 մարզ․, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 2 հի– վանդանոց, 3 ամբուլատորիա, 24 մշակույ– թի տուն և ակումբ, 24 գրադարան։ Կրաս– նոսելսկում գործում է Բորյան եղբայրնե– րի տուն–թանգարանը։ Տեսարան Կրասնոսելսկից Հնում շրջանի աարածքը մաել է Մեծ Հայքի Արցախ U Այրարաա նահանգների մեջ։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին մխսնալուց հետո կազմել է Ելիզավետպո– լի նահանգի Ղազախի գավառամասը, Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո՝ Դիլիջանի գավառի Կրասնոյե սելո գավառակը, 1930–37-ը՝ Իջևանի շրջանի մասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր է ճամբարակի Աստվածածին եկեղեցին (XIII դ․)։ Կա մ․ թ․ ա․ I հազարամյակի կիկլոպյան ամրոց։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1938-ին։ 1987-ին կար 68 ԱԿԳԲ– կուս․, 89 կոմերիտ, կազմակերպու– թյուն։ Լույս է տեսնում «Բարեկամություն» շրջ․ թերթը։
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1935-ը՝ Ղուրդուղուլիի շրջան) ՀՍՍՀ արմ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահ–