մանակից է Թուրքիային։ Տարածությունը 423 կէՐ է, բն․՝ 109,9 հզ․ (1987), խտությու– նը՝ 259,8 մարդ/i^ /2, վարչ․ կենտրոնը՝ Հոկտեմբերյան։ Ունի 1 քաղաք (Հոկտեմ– բերյան), 1 քտա (Մեծամոր), 1 քաղ․, 1 ա– վանային, 16 գյուղական սովետ։ Բնակա– վայրերն են․ Ամասիա, Այգեշատ, Արազ– ափ, Արաքս սովետական տնտեսությանը կից ավան, Արգավանդ, Արմավիր, Արևիկ, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զար– թոնք, ժդանով, Լենուղի, Լուկաշին, Հայ» կավան, Հոկտեմբեր, Զերժինսկի, Մայիս– յան, Մարգարա, Մեծամոր, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Ար– տագես, Նոր Կեսարիա, Շենավան, Ջան– ֆիդա, Ջրաշեն, Սովետական, Վարդանա– շեն, Տանձուտ, Փշատավան։ Գտնվում է Արարատյան դաշտի հս–արմ․ մասում, Արաքս ի ձախ ափին։ Մակերևույ– թը հարթ է՝ արմ–ից արլ․ ընդհանուր թե– քությամբ և 800–1200 մ բարձրությամբ։ Կան ավազի, բազալտի, կավի հանքա– վայրեր։ Գերակշռում է կիսաանապատա– յին լանդշաֆտը։ Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –5°Շ–ից մինչև –6°C, հուլիսինը՝ 20– 26°C, տարեկան տեղումները՝ 200– 250 մմ, վեգետացիայի շրջանը՝ 210 օր։ Սահմանով հոսում է Արաքսը։ Կան ար– հեստական լճակներ։ Գործում են Հոկ– տեմբերյանի ջրանցքը (44 կմ), Սև ջրի և Սովետականի ջրհան կայանները։ Տնտեսության առաջատար ճյուղերն են էներգետիկական, սննդի, թեթև, շինանյու– թերի արդյունաբերությունը, հաստոցա– շինությունը, այգեպտղաբ ուծությունն ու բուսաբուծությունը։ Գործում է 21 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Հայկական ատոմակա– յանը, պահածոների, կոնյակի, հաստո– ցաշին․, գազապարատուրաների, ապակե– տարաների գործարանները, կահույքի ֆաբրիկան, եթերայուղերի, տնաշինական կոմբինատները։ Զարգացած են խաղողա– գործությունն ու պտղաբուծությունը, բան– ջարաբուծությունն ու բոստանային կուլ– տուրաների մշակումը, խորդենագործու– թյունը։ Կա 23 կոլեկտիվ, 11 սովետական տնտեսություն, 1 միջտնտեսային ինկու– բատոր կայան, 11 ծածանալճակային տըն– տեսություն։ Ավտոճանապարհների երկա– րությունը 265 կմ է, երկաթուղին4 35 կմ։ Գործում է կապի հանգույց՝ 37 բաժան– մունքով։ 1986–87 ուս, տարում գործում էր 49 միջնակարգ, 7 ութամյա, 3 երաժշտ․, 3 մարգ, դպրոց, 2 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1986-ին կար 50 գրադա– Մեծամոր քտա րան, 25 մշակույթի տուն, 8 ակումբ, 1 ժող․ թատրոն, 7 հիվանդանոց, 20 ամբու– լատորիա, I ստոմատոլոգիական պոլի– կլինիկա, հակատուբերկուլոզային դիս– պանսեր։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ գավառի, Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երեանի նահանգի էջմիածնի գավառի մեջ։ Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո, մինչև շրջանի կազմա– վորվելը կազմել է էջմիածնի գավառի Ղուրդուղուլի գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են ուրարտ․ քաղաք Արգիշտիխինիլին, Մեծա– մոր հնադարյան մետաղաձուլարանը։ Շրջանի տարածքում են Սարդարապատի հերոսամարտի հուշարձանը, Հայաստանի ազգագրության պետ․ թանգարանը։ Շրջանի կոա․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 153 սկզբ․ կուս․, 182 կոմերիտ, կազմակերպու– թյուն։ Լույս է տեսնում «Կոմունիզմի համար» շրջ․ թերթը։
ՀՐԱԶԴԱՆ Ի ՇՐՋԱՆ (մինչև 1959-ը՝ Ախ– տայի շրջան), ՀՍՍՀ կենտր․ մասում։ Կազ– մավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածու– թյունը 947 կէՐ է, Բն․՝ 110,3 հզ․ (1987), խտությունը՝ 116,4 մարդ/կմ2, վարչ․ կենտ– րոնը՝ Հրազդան։ Ունի 3 քաղաք (Հրազ– դան, Չարենցավան, Ծաղկաձոր), 3 քաղ․, 11 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Ալափարս, Ախունդով, Աղավնաձոր, Ար– զական, Բջնի, Գյումուշ, Թաքյառլու, Լեռ– նանիստ, Ծաղկաձոր, Կոռչլու, Հանքա– վան, Հրազդան, Մարմարիկ, Մեղրաձոր, Չարենցավան, Ջրառատ, Մոլակ, Քաղսի, Ֆանտան։ Գտնվում է Հրազդան գետի ավազա– նում, Փամբակի, Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, 1500–3101 մ (Թեժ լեռ) բարձրությունների վրա։ Ռելիեֆը լեռնային է։ Ռելիեֆի բնորոշ տարրերից են Գութանասարը, Մենակսարը, Հրազ– դանի ու Մարմարիկի հովիտները։ Կան նե– ֆելինային սիենիտների, մարմարի, գրա– նիտի, երկաթի, ոսկու, պղնձի հանքա– վայրեր, հանքային ջրեր։ Տարածված են լեռնատափաստանային, լեռնաանտառա– յին և լեռնամարգագետնային լանդշաֆտ– ները։ Կլիման չաՓավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –8°Օից մինչև –12°C է, հուլիսինը՝ 10– 20°C, տարեկան տեղումները՝ 550–700 մմ, ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 60–150 օր։ Տարածքով հոսում է Հրագդանը՝ Մար– մարիկ, Մեղրաձոր, Դալար, Ծաղկաձոր վտակներով։ Գործում են Հրազդանի և Աթարբեկյան հէկի ջրամբարները, ջըր– հան կայաններ։ Տնտեսության առաջատար ճյուղերն են էներգետիկան, հանքարդյունահանու– թյունը, մետաղամշակումը, հաստոցաշի– նությունը, գործիքաշինությունը, հանքա– յին ջրերի արտադրությունն ու գյուղա– տնտեսությունը։ Կա 65 արդ․ ու շին․ ձեռ– նարկություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են պշէկը, ցեմենտի, պա– նելային տնաշին․, «Բջնի» հանքային ջրե– րի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, ներտաշ հաստոցների, գործիքաշին․, «Կենտրոնաձուլ», «Հայլիզին» գործարան– ները, կարի ֆաբրիկան, Աթարբեկյան հէկը։ Կառուցվում է ավտոբեռնիչների գործարան։ Գյուղատնտեսության առաջա– տարը անասնապահությունն է։ Կա 6 կոլեկտիվ, 8 սովետական տնտեսություն, 2 միջտնտեսային ձեռնարկություն։ Գոր– ծում են կաթնաանասնապահական հա– մալիրներ, ջերմոցային տնտեսություն։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, կե– րային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զար– գանում են պտղաբուծությունը, թռչնա– բուծությունն ու մեղվաբուծությունը։ քենի կապի հանգույց՝ 10 բաժանմունքով։ Ավ– տոճանապարհների երկարությունը 180 կմ է, երկաթուղին՝ 85 կմ։ 1986–87 ուս․ տարում կար 31 միջնա– կարգ, 5 ութամյա, 4 երեկոյան, 8 մարզ․, 6 երաժշտ․, 2 կերպարվեստի դպրոց, 2 տեխնիկում, 2 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին շրջանում գործում էին 19 գրա– դարան, 12 մշակույթի տուն, 14 ակումբ, 3 հիվանդանոց, 5 պոլիկլինիկա, բուժ, կայաններ, պիոներական ճամբարներ, Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գոր– ծարանի լցման արտադրամասը