Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/644

Այս էջը սրբագրված չէ

նատու անասնապահությունը։ Կա 17 սո– վետական տնտեսություն, 2 միջտնտեսա– յին ձեռնարկություն։ Մշակում են հացա– հատիկային և կերային կուլտուրաներ։ Մուսայելյանում գործում է պանրագոր– ծարան, Ղուկասյանում՝ ժող․ սպառման ապրանքների գործարան։ Ավտոճանա– պարհների երկարությունը 127 կմ է։ Ունի կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։ 1986– 1987 ուս․ տարում կար 8 միջնակարգ, 8 ութամյա, 7 տարրական, 1 երաժշտ․, 1 մարզ․, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր գրադարանների կենտրոնացված համա– կարգ՝ 22 մասնաճյուղով, 7 մշակույթի տուն, 20 ակումբ, 1 հիվանդանոց, 1 պո– լիկլինիկա, 3 ամբուլատորիա։ Ղուկասյան Հնում շրջանի տարածքը կազմում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Աշոցք գավառը, Արլ․ Հայաստանը Ռուսաստա– նին միանալուց հետո՝ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո՝ Լենինականի գավառի Ղզըլ– ղոչ գավառամասը, 1930–37-ը՝ Աղբ ա բա– յի շրջանի մասը։ Շրջանի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ (Ցոդամարգ) և 3000-ամյա բնակավայրի հետքեր (Լեռնա– գյուղ)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1937-ին։ 1987-ին կար 51 սկզբ․ կուս․, 64 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Գարուն» շրջ․ թերթը։

ՄԱՍԻՍԻ ՇՐՋԱՆ (1937–53-ին՝ Զանգի– բասարի շրջան), ՀՍՍՀ հվ–արմ–ում։ Առա– ջին անգամ կազմվել է 1937-ի դեկտ․ 1-ին, լուծարքվել՝ 1953-ի մարտին։ Վերակազմ– վել է 1969-ի հունվ․ 14-ին։ Հվ–արմ–ում սահմանակից է Թուրքիային Տարածությու– նը 182,2 կէՐ է, բն․՝ 64,4 հզ․ (1987), խտությունը՝ 353 մարդ/tyt/2, վարչ․ կենտ– րոնը՝ Մասիս։ Ունի 2 քտա (Մասիս, Նոր Տարբերդ), 2 ավանային, 10 գյուղական սովետ։ Բնակավայրերն են․ Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևա– բույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտա– վան, Դարակերտ, Դեմուրչի, Դոստլուգ, Զահմեթ, Զանգի լար, Կալինինի անվ․ ավան, Հովտաշատ, Ղուկասավան, Մա– սիս, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նոր Ւոսրբերդ, Ջրահովիտ, Ռանչպար, Աայաթ–Նովա, Սարվանլար։ Գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդանի ստորին հոսանքի ավազա– նում։ Ունի հարթ մակերևույթ, 800 մ մի– ջին բարձրություն։ Կան մարմարի, ավա– գի, կավի հանքավայրեր։ Տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը։ Կլի– ման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –5°Շ–ից մինչև –6°C, հուլիսինը՝ 22–26°C, տարեկան տեղում– ները՝ 200–300 մմ, վեգետացիայի շրջա– նը՝ 210 օր։ Տարածքով հոսում է Հրազդա– նը, պետ․ սահմանով՝ Արաքսը։ Կան ար– հեստական լճեր։ Գործում են Նիզամիի, Արբաթի, Գետափի, Գեղանիստի ջրանցք– ները (62,5 կմ)։ Տնտեսության առաջատար ճյուղերն են աեղական ու թեթև արդյունաբերությու– նը, բանջարաբուծությունը, խաղողագոր՝ ծությունը, կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը։ Կա 13 արդ․ ձեռ– նարկություն, 5 կոլեկտիվ, 21 սովետական տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են պահածոների գործարա– նը, ոչ գործվածքային կտորեղենի, ժան– յակի, տարայի ֆաբրիկաները, «Շինման– րամասեր», «Հայբնագույնքարեր» ար– տադր․ միավորումները, ատաղձագործա– կան, ձկան կոմբինատները։ Երկաթուղու երկարությունը 10 կմ է։ Օւնի կապի հան– գույց՝ 21 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 30 միջնակարգ, 2 ութամյա, 3 երաժշտ․, 2 մարզ․, 1 գեղար– վեստի դպրոց, 1 սովխոգ–տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 26 գրադարան, 14 մշակույթի տուն, 16 ակումբ, 1 հիվանդանոց, 1 ծննդատուն, 1 պոլիկլինիկա։ Շրջանում են ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի նյութատեխ․ մատակարարման գըլ խավոր վարչության բազաները, արտա– սահմանից վերադարձող հայերի ընդուն– ման ու տեղավորման կոմիտեի Մասիսի ընդունման կայանը։ Ղուկասավանում գործում է Հայաստանի կոմերիտմիու– թյան պատմության թանգարանը, Նոր Խարբերդում՝ զառամյալների տուն–ին– տերնատը։ Մասիս Հնում շրջանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի, Արագածոտն ու Կոտայք գավառների, Արլ․ Հայաստա– նը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երե– վանի նահանգի մեջ։ Հայաստանում սո– վետական կարգեր հաստատվելուց հետո կազմում էր էջմիածնի գավառի Զանգի– բասար գավառակի մասը։ 1930–37-ը և 1953–69-ը կազմել է ՀՍՍՀ էջմիածնի և Արտաշատի շրջանների ու Երևան քաղա– քի տարածքների մասը։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1969-ին։ 1987-ին կար 150 սկզբ․ կուս․, 162 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Նոր ուղի» շրջ․ թերթը։

ՄԱՐՏՈԻՆՈԻ ՇՐՋՄԵ, ՀՍՍՀ արլ․ մասում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տա– րածությունը 1184,6 կմ2 է, բն․՝ 67,9 հզ․ (1987), խտությունը՝ 57,3 մարդ/tyt/2, վարչ․ կենտրոնը՝ Մարտունի։ Ունի 1 քտա, 1 ավանային, 16 գյուղական սովետ։ Բնա– կավայրերն են․ Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Թազա– գյոսլ, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծո– վինար, Ձորագյուղ, Մադինա, Մարտունի, Ցանըղ, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետա– շեն։ Գտնվում է Սևանի ավազանի հվ– արմ–ում, Վարդենիսի լեռնաշղթայի հս․, Գեղամա լեռնաշղթայի հվ–արլ․ լանջերին, 1900–3522 մ (Վարդենիս լ․) բարձրու– թյունների վրա։ Ունի լեռնային կտըրտ– ված մակերևույթ։ Բնորոշ են հրաբխային կոները, կիրճերն ու գետահովիտները։ Կան բազալտի, պեռլիտի, հրաբխային խարամի, քվարցային ավազի հանքա– վայրեր, հանքային ջրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամար– գագետնային լանդշաֆտները։ Ունի չա– փավոր ցուրտ կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ –6°Օից մինչև – 14°C է, հալիսինը՝ 6–16°C, տարեկան տեղում– ները՝ 350–800 մմ, վեգետացիայի շրջա– նը՝ 40–130 օր։ Տարածքով հոսում են Արգիճի, Ծակքար, Մարտունի, Վարդենիկ գետերը։ Գործում են «Մադինա» հէկի, Ներքին Գետաշենի, Վարղաձորի, Վար դենիկի ջրանցքները, Զոլաքարի, Աստղա– ձորի, Մարտունու և Երանոսի ջրհան կա– յանները։ Տարածքում են Արփա–Սևան հիդրոտեխ․ համալիրի հս․ մասը, «Մար– տունի» հանգստյան տունը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են էլեկտրատեխնիկական, սննդի ու թեթև արդյունաբերությունը, անասնապահու– թյունն ու բուսաբուծությունը (մշակում են