Եղվարդ, Զովունի, Զորավան, Թեղենիք, Լուսակերտ, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Նոր Հաճըն, Պռոշյան, Սարալանջ, Քանաքեռավան, Քասսփւ, Քարաշամբ։ Գտնվում է Եղվարդի սարավանդում, 900–2577 it (Արայի լեռ) բարձրություննե– րի վրա։ Ունի ալիքավոր, բլրաշատ մա– կերևույթ։ Կան հրաբխային կոներ (Եղ– վարդի եռաբլուրներ, Մուրադսար ևն), բազալտի և ավազի հանքավայրեր։ Տի– րապետում են կիսաանապատային, լեռ– նատափաստանային և լեռնամարգագետ– նային լանդշաֆտները։ Կլիման չոր ցա– մաքային է, հունվարի միշին ջերմաստի– ճանը՝ –4°Շ–ից մինչև –8°C, հուլիսինը՝ 17–25°C, տարեկան տեղումները՝ 350– 550 iht, վեգետացիայի շրջանը՝ 140– 200 օր։ Տարածքով անցնում է Արզնի– Շամիրամ ոռոգման համակարգը։ Կառուց– վում է Եղվարդի ջրամբարը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են սարքաշինությունը, գործիքաշինությունը, կենցաղային իրերի արտադրությունը, սը– նընդի արդյունաբերությունը։ Կա 21 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են «Սապֆիր» (տեխ․ ճըշ– գրիտ քարերի) գործարանը, «Մետաղա– մանեղեն», «Զովունի» (կարի) արտադր, միավորումները, «Ռեմդետալ» գիտաար– տադր․ միավորման, գյուղատնտ․ մեքե– նաների փորձարարական գործարաննե– րը, Ար գնի ի և Գյումուշի հէկերը։ Գյուղա– տնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Կա 16 սովետական տնտեսություն։ Զորավտնում գործում է անասունների աճեցման ու բտման հա– մալիր, Լուսակերտում ու Գետամեջում՝ թռչնաբուծարան։ Խճուղային ճանապարհ– ների երկարությունը 140 կմ է, երկաթու– ղին՝ 19 կմ՝․ Ունի կապի հանգույց՝ 13 բա– ժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 21 միջնակարգ, 3 ութամյա, 3 երաժշտ․, 1 Տեսարան Եղվարդից նկարչական, 4 մարզ, դպրոց, 1 տեխնի– կում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ Նոր Հաճընում է Կիլիկյան Հաճնի հերոսա– մարտի թանգարանը։ 1987-ին կար 19 գրադարան, 21 մշակույթի տուն և ակումբ, 1 կինոթատրոն, 4 հիվանդանոց, 1 պոլի– կլինիկա, 8 ամբուլատորիա, 2 պանսիո– նատ։ Հնում շրջանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագա– ծոտն գավառի մեջ, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Երևանի գավառի, ապա Երևանի նահանգի մեջ։ 1867–1930-ը եղել է էջմիածնի գավառի կազմում։ 1930–72-ը կազմել է Աշտարա– կի, Հրազդանի, Աբովյանի շրջանների և Երևան քաղաքի տարածքի մասը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են Եղվարդի (У–VI դդ․, XIII դ․), Բուժականի (VI–VII դդ․), Արագյուղի (Y դ․), Քարա– շամբի (YII դ․) եկեղեցիները, Թեղենյաց վանքի (VII–XIII դդ․) համալիրը։ Նոր Հաճն Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1972-ին։ 1987-ին կար 95 սկզբ․ կուս․, 125 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Նաիրի» շրջանային թերթը։
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ հս– արլ–ում։ Կազմավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Սահմանակից է Վրաց․ ՍՍՀ–ին և Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 538 կմ2 է, բն․4 29,7 հզ․ (1987),– խտությունը՝ 55,2 մարդ/fyi/2, վարչ․ կենտրոնը՝ Նոյեմ– բերյան։ Ունի 2 քտա (Նոյեմբերյան, Այրում), 2 ավանային, 9 գյուղական սո– վետ։ Բնակավայրերն են․ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բարեկամավան, Բաղա– նիս, Բերդավան, Դեբետավան, Դեղձա– վան, Դովեղ, Լալվար, Լճկաձոր, Կողբ, Հաղթանակ, Հոկտեմբեր, Նոյեմբերյան, Շավարշավան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջեվան։ Գտնվում է 380–2001 մ (Աարկուտ լեռ) բարձրությունների վրա։ Ունի լեռնային կտրտված մակերևույթ (Գուգարաց լեռ– ներ)։ Կան երկաթի, ցեոլիտի և ֆելզիտ հանքավայրեր։ Տիրապետում են չոր տա– փաստանային, լեռնաանտառային և լեռ– նամարգագետնային լանդշաֆտները։ Կլի– ման բարեխառն է, հունվարի միջին ջեր– մաստիճանը՝ 1°Շ–ից մինչև –6°С, հու– լիսինը՝ 12–23°С, տարեկան տեղումնե– րը4 500–700 մմ, վեգետացիայի շրջանը՝ 150–200 օր։ Խոշոր գետերն են Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը։ Գործում են Նոյեմբերյանի բազմաստիճան, Զեյ– թունի, Հաղթանակի, Զողասի ջրամբարի և այլ ջրհան կայանները։ Տնտեսության առաջատար ճյուղերն են սննդի արդյունաբերությունը, փայտա– մշակումն ու գյուղատնտեսությունը։ Ար– տադրանքի ծավալով առաջատար են Այ– րումի պահածոների, Լալվարի սովխոզ գործարանները, գլխավորող պանրագոր– ծարանը, Նոյեմբերյանի և Բագրատաշենի անտառտնտեսությունները։ Գյուղատըն– տեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունն ու պտղաբուծու– թյունը (առավելապես դեղձի արտադրու– թյունը)։ Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և կերային կուլ– տուրաներ։ Կար 17 սովետական տնտեսու– թյուն։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 180 կմ է, երկաթուղին՝ 6 կմ։ Ղւնի կապի հանգույց՝ 14 բաժանմունքով։ 1986–87 ուս․ տարում գործում էր 15 միջնակարգ, 4 ութամյա, 1 տարրական, 2 մարզ․, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին շրջանում կար 23 գրադարան, 8 մշակույթի տուն, 11 ակումբ, 2 հիվանդա– նոց, 6 ամբուլատորիա։ Հնում շրջանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ։ 1801-ից միավորվել է Ռուսաստանի հետ և կազմել Ելիգավետպոլի նահանգի Ղազախի գա– վառի մասը, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ Դիլիջանի գավառի Բարանա գավառամասը։ ճարտ․ հուշարձաններից արժեքավոր են Կողբի (VI դ․), Ոսկեպարի (VI–VII դդ․) եկեղեցիները, Ղալինջաքար ամրոցը (XI դ․), Մշկավանքը (XIII դ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ըս– տեղծվել է 1937-ին։ 1987-ին կար 77 սկզբ․ իկուս․, 90 կոմերիտ, կազմակերպություն։