Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/650

Այս էջը սրբագրված չէ

Ղայաբաշ, Ղոշաբուլաղ, Մաքենիս, Մեծ Մազրա» Նարիմանլու, Ներքին Շորժա, Նորակերտ, Շաֆակ, Շիշկայա, Սարիյա– ղուբ, Սովետակերտ, Սովետաքենդ, Սու– բաթան, Վարդենիս, Վերին Շորժա, Տոր– ֆավան, Փամբակ, Փոքր Մազրա։ Գտնվում է ՍԱանի ավազանի հվ–արլ․ մասում, Սևանի, Արլ․ Սևանի և․ Վարդենիսի լեռնաշղթաների միջև։ Տարածքում է Մաս– րիկի դաշտը։ Ունի 1900–3522 մ (Վարդե– նիս լ․) բարձրություն։ Գերակշռում է լեռ– նային մակերևույթը։ Կան ոսկու, շինա– նյութերի, տորֆի հանքավայրեր։ Տիրա– պետում են լեռնատափաստանային և լեռ– նամարգագետնային լանդշաֆտները։ Ունի չաՓավոր ցուրտ, լեռնային կլիմա։ Հունվարի միշին ջերմաստիճանը – 6°Շ–ից մինչև–14°ՇԷ, հուլիսինը՝ 8–16°C, տա– րեկան տեղումները՝ 350–650 մմ% ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 40–130 օր։ Տա– րածքով հոսում են Մասրիկ, Բաբաջան, Փամբակ, Դարա, Կարճաղբյուր և այլ գետեր։ Գործում են Զոդի, Դաշքենդի, Սուբաթանի, Սովետակերտի և այլ ջրանցք– ներ։ Տնտեսության ճյուղերն են գյուղատըն– տեսությունը, հանքարդյունահանող, թե– թև և սննդի արդյունաբերությունը, սար– քաշինությունը։ Կա 16 արդ․ ձեռնարկու– թյուն, 18 կոլեկտիվ, 17 սովետական տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են Զոդի ոսկու հանքի կոմ– բինատը, փոշեմետալուրգիայի գործա– րանները, գորգի ֆաբրիկան։ Գյուղա– տնտեսության առաջատարը դաշտավա– րությունն ու անասնապահությունն են։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ և կերային կուլ– տուրաներ։ Զբաղվում են նաև պտղաբու– ծությամբ։ Ունի կապի հանգույց՝ 25 բա– ժանմունքով։ Ավտոճանապարհների երկա– րությունը 293 կւէ է, երկաթուղին՝ 65 կմ, կա օդանավակայան։ 1986–87 ուս․ տարում գործում էր 30 միջնակարգ, 10 ութամյա, 2 հեռակա, 2 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դըպ– րոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան, Երևանի բժշկ․ ուսումնարանի մասնաճյուղը։ 1987-ին շրջանում կար 46 գրադարան, 19 մշակույթի տուն, 27 ակումբ, 1 կինոթատ– րոն, 3 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 4 ամբուլատորիա։ Հնում շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը։ XVII–XVIII դդ․ մտել է Երևանի խանու– թյան Գյոգչայի մահալի մեջ։ Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց հետո Վարդենիս կազմել է Երևանի նահանգի Նոր Բայա– զետի գավառի մասը, Հայաստանում սո– վետական կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Նոր Բա– յազետի գավառի Բաասրգեչար գավա– ռամասը։ Մասրիկի ղաշաԱ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են կիկլոպյան ամրոցները, Մաքենյաց վան– քը (IX–X դդ․), Ազատի և Զոդի եկեղեցի– ները (XIII և XVII դդ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 104 սկզբ․ կուս․ U 129 կոմերիտ, կազմակեր– պություն։ Լույս է տեսնում «Վարդենիս» շրջանա– յին թերթը։