Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/72

Այս էջը սրբագրված չէ

տանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաննե– րից մեկն Առաջավոր Ասիայում։ Վայրի հացաբույսերի առաջին արգելոցը ՄԱՀՄ–ում կազմակերպվել է ՀԱԱՀ–ում՝ Շորբուլաղ, Ջրվեժ և Ողջաբերդ բնակա– վայրերի մոտ։ Կուլտուրական բույսերի վայրի ազգակիցները բնորոշվում են տե– սակային և ներտեսակային կազմի խիստ բազմազանությամբ։ Այդ բույսերից շա– տերի նախորդները կամ մոտ ձևերը մաս– նակցել են մշակովի բույսերի առաջաց– մանը, մյուսները ծագումնաբանական տե– սակետից մոտ են կանգնած նրանց և կա– րող են օգտագործվել (կամ օգտագործ– վում են) նոր, սելեկցիոն, հիվանդություն– ների ու վնասատուների նկատմամբ դի– մացկուն, բարձր բերքատու ու երաշտա– Օըտադիմացկուն սորտեր ստանալու հա– մար։ Բրածո բույսեր։ Երկրաբանական զարգացման երկարատև պատմության ըն– թացքում ՀԱԱՀ ֆլորան բազմիցս փոփոխ– վել է։ Երկրի տարածքը մեկ անգամ չէ, որ ծածկվել է ջրով և արմատապես ոչնչա– ցել են ցամաքային ֆլորան ու բուսակա– նությունը։ Այդ բույսերի մնացորդները քա– րացել են երկրի կեղևի տարբեր շերտե– րում՝ ջրային ավազանների հատակում և ապա լեռնակազմական ուժերի շնորհիվ դուրս են եկել երկրի մակերևույթ։ Հայաս– տանի բրածո բույսերով զբաղվել և զբաղ– վում են հնէաբուսաբաններ Ի․ Պալիբինը, Ա․ Կրիշտոֆովիչը, Ա․ Թախտաջյանը, Ն․ Դողթունին։ Հայաստանի տարածքը եր– բեմն ծածկված է եղել արևադարձային կամ մերձարևադարձային փարթամ բուսակա– նությամբ (էվկալիպտներ, սեքվոյա, լաս– տենի, ձիթենի ևն)։ ՀԱԱՀ տարածքում հայտնաբերված է բրածո բույսերի մի քանի ելք՝ Նուռնուս, Զորաղբյուր, Արա– րատ, Մեղրի, Ագարակ, Դիլիջան և այլ քաղաքների, գյուղերի ու ավանների մոտ, որոնք տարբեր հասակային ծագում ու– նեն։ Ամենահինը մեզոզոյան դարաշրջա– նի բրածո բույսերն են (Դնիշիկ)։ ՀՍՍՀ բրածո ֆլորաների մեծ մասը (Զորաղբյուր, Դիլիջան, Ագարակ ևն) պատկանում է երրորդական ժամանակա– շրջանին և պարունակում է մշտադալարի բուսատեսակներ՝ մագնոլիա, տոսախ, լաստենի ևն։ ՀՍՍՀ մինչև այժմ հայտնի բրածո ֆլո– րաներից ամենաերիտասարդը Նուռնուսի ֆլորան է, որը գտնվում է Հրազդան գե– տի ձախ ափին, ծովի մակերևույթից 1530 ճ բարձրության վրա։ Տիրապետող բուսա– տեսակներն են հայկ․ պալարաճլախոտը և եղեգը։ Նրանք արտաքնապես շատ մոտ են Հայաստանում ներկայումս լայն տա– րածում ունեցող սովորական եղեգնին և պալարաճլախոտին։ Բուսական ծածկույթ։ ՀՍՍՀ–ն աչքի է ընկնում ոչ միայն ֆլորայի, այլև բուս, ծածկույթի բազմազանությամբ։ Հանրա– պետության տարածքում միմյանց են հա– ջորդում անապատներն ու կիսաանապատ– ները, տափաստանները, անտառները, մարգագետնա–տափաստանները, ենթալ– պյան և ալպյան մարգագետինները։ Վառվռուկ Շովիցի․ ա․ պա– տիճակ, բ․ սյա– տիճակի մակերե– սի հատված, գ․ պատիճակի մազ– մըզուկներ Ցորեն Ուրար– տուի․ 1․ հասկիկ Աշորա Վավի– լովի․ ա․ լեզվակ, p․ հասկիկ Մոշ հայկական, վեգետատիվ ընձ– յուղը տերևներով, վեգետատիվ ընձ– յուղը Փշերով Ի տարբերություն ՍՍՀՄ անդրկովկաս– յան մյուս հանրապետությունների, ՀՍՍՀ–ում գերակշռում են չորասեր բուս, տիպերը։ Բուսականծածկույթի բար– ձունքային գոտիական ու թյու– ն ը։ Ինչպես ամեն մի լեռնային երկրում, նույնպես և Հայաստանում, բուսականու– թյան հիմնական տիպերի աշխարհագրա– կան տեղաբաշխումը պայմանավորված է ուղղաձիգ գոտիականությամբ։ Ամենա– ցածր դիրք ունեն անապատներն ու կի– սաանապատները (600–1400 t/), ամենա– բարձր՝ ալպյան գորգերն ու խիանոֆիլ (ձնամերձ) բուս, համակեցությունները (3000–3600 t/), միջանկյալ՝ մերձալպյան մարգագետինները, բարձրախոտերը, լեռ– նային տափաստանները, անտառները, քարաժայռային բուսականությունը ևն։ Ջրաճահճային և քարացրոնային բուսա– կանությունները, որպես արտագոտիա– կան բուս, համակեցություններ, հանդես են գալիս բոլոր գոտիներում։ Բուս, տի– պերի բարձունքային բաշխվածությունն ու կառուցվածքը զգալիորեն փոխվում Է՝ կապված կլիմայի և լեռնալանջի կողմնա– դրության հետ։ Անապատներ։ ՀՍՍՀ–ում անա– պատները կենտրոնացված են Արարատ– յան հարթավայրի և մերձակա շրջանների գիպս և կավ պարունակող սարալանջե– րին (ընդամենը 30 հզ․ հա)։ Անապատա– յին բուսականության բնորոշ առանձնա– հատկություններից են հողի ցածր ծած– կայնությունը (որը չի գերազանցում 30%), ճիմառաջացնող բուսատեսակների բացա– կայությունը և ծայրահեղ չորասիրությու– նը։ Ըստ հողի նկատմամբ ունեցած պա– հանջի, անապատային բուսականությու– նը բաժանվում է երեք խմբի․ 1․ աղասեր ՝(հալոֆիլ), 2․ գիպսասեր (գիպսոֆիլ), 3․ ավազասեր (պսամոֆիլ)։ Առավել տարած– ված է աղասեր անապատային բուսակա– նությունը։ Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Արտաշատի և Արարատի շրջաններում գյուղատնտ․ կուլտուրաների՝ խաղողի, խորդենու, պոմիդորի դաշտերի շուրջը կան դեռևս սպիտակին տվող (քլորիդա– յին կամ սուլֆատային ծագման աղերի առկայության պատճառով) անօգտագոր– ծելի տարածություններ, որոնցում ցաք ու ցրիվ աճում են մուգ կանաչ, մսալի տե– րևներով ու ցողուններով թՓատեսակներ։ Արձանագրված է աղասեր անապատային բույսերի շուրջ 217 տեսակ, որոնցից ամե– նատարածվածներն են հավամրգանման, ծառանման և նատրոնային օշանները, մանրատերև սվեդան, զեյդլիցիան, մերձ– կասպյան աղահասկիկը, կոնաձև աղա– պատուկը, կալիախոտը, ելունդավոր թա– լը, Լեսինգի քաֆուրխոտը, կարմրանի մի շարք տեսակներ ևն։ Արարատյան հարթա– վայրի աղուտ անապատներում կան մեծ թվով հազվագյուտ բուսատեսակներ, ինչ– պես օրինակ, բորակաթուփը, բիներցիան, ֆրանկենիան, հալոտիսը ևն, որոնք ընդ– գրկված են հանրապետության Կարմիր գրքում։ Արարատյան հարթավայրի բնական բուս, ծածկույթի որոշ հատվածներ (Զը– վարթնոց տաճարի փլատակների մոտ, Դո– րովան, Արարատ, Վեդի բնակավայրերի շրջակայքում, Արաքս, Բաստդ, խոսրով, Մեղրի գետերի մերձափնյա մասերում) ծածկված են ավազասեր անապատային բուս, խմբավորումներով։ Ավազասեր բու–