Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/79

Այս էջը սրբագրված չէ

Կաթնասունների մեջ շատ են անտառա– յին բնորոշ տեսակները, որոնք չնայած երբեմն դուրս են գալիս անտառներից բաց տարածություններ, բայց հիմնակա– նում բնակվում են անտառում։ Հանդի– պում են մի քանի տեսակ սրընչակներ, սո– վորական կուտորան։ Գիշերները անտառ– ներով աղմուկով անցնում է սովորական ոզնին, թռչում են շիկակարմիր իրիկնա– յին չղջիկները և ուղղաթռիչք մշկաչղջիկը։ Սմբակավորներից բնորոշ են այծյամը, վարազը, կլիմայավարժեցված բծավոր եղջերուն, ժայռերի մեջ հանդիպում են բեզոարյան այծերը։ Գիշատիչներից սո– վորական են փորսուղները, քարակզա– քիսները և գորշ արջը։ Հվ․ չորային ան– տառներում շատ սովորական է սիրիական արջը, որը գորշ արջից ավելի բաց գունա– վորում ունի։ Կրծողներից բնորոշ են շի– կառնետը, անտառային քնամոլը և ան– տառամուկը։ Լոռի–Փամբակի անտառ– ներում հանդիպում են պարսկական սկյու– ռը և երկարապոչ բաց–դեղնավուն կովկաս– յան սիցիստան (ճագարամկների ընտա– նիքից)։ Թռչուններից միայն այստեղ է հանդիպում կովկասյան ցախաքլորը։ Զան– գեգուրի անտառներում հանդիպում են մացառախոզը, շնագայլը և բորենին։ Լո– ռի–Փամբակի անտառների միջատները ավելի լավ են ուսումնասիրված, քան այլ շրջաններինը։ Անտառային բացատներում բազմաթիվ են մորեխները, փոքրիկ ձիուկ– ները, վառ կարմիր թևերով ճթթանները։ Շատ են ծղրիդները և դրանց մեջ ծառե– րի վրա ապրող տետիգոնիաները։ ճռիկ– ներից բնորոշ են բաց կանաչ, տափւսկ էկանտուսները, որոնք ապրում են ծառե– րի վրա։ Հանդիպում են մեծ, կանաչ, սովորական աղոթարարը, ականջմտուկ ֆորֆիկուլան։ Կիսակարծրաթևավորնե– րից սովորաբար հանդիպում են զոլավոր կարմիր գրաֆոզոմները,դոլիկորիսները, էվրիդեմները, կարպոկորիսները, կամ– տոպուսները ևն։ Տարածված խոշոր ցի– կադներից են տիբիցինները, փոքրերից՝ ցերկոպիսը, դիկտիոֆորան։ Բզեզներից բնորոշ են խոշոր գնայուկները (կառա– բուս տեսակները, կովկասյան գնայուկ– ներից՝ հսկա կապույտ պրոցերուսը), լու– սատտիկները, բազմաթիվ են բրոնզա– բզեզները, երկարակնճիթների անտառա– յին խմբերը, կեղևակերները, ոսկեբզեզ– ները, բեղիկավորները։ Երբեմն հանդի– պում է մոխրագույն սև բծերով ալպիական ռոգալիան։ Այս անտառների համար բնո– րոշ են պիրոխրոա և լիտտա տեսակները։ Ցերեկային թիթեռներից են եղինջաթի– թեռը, սգաթիթեռը, սադափաթիթեռը, սա– տիրները, կապտաթիթեռները։ Գիշերա– յին թիթեռներից առանձնապես տարած– ված են ծառերի վրա ապրող բոժոժագործ– ները (օղակավոր և կաղնու) և երկրաչա– փերը։ Այստեղ սովորական են ոսկետու– տը, բվիկները։ Բացատներում հանդիպում են նեոիտամուս, խոշոր կոնոսիրֆուս (կովկասյան էնդեմիկ է) գիշաճանճերը ևն։ Բազմաթիվ են կիսակարծրաթևավոր– ների մակաբույծ ֆազիա սեռի տախին– ները։ Հանդիպում է խայտաբղետ կարի– ճը, փափկամարմիններից տարածված են վերտիգոն, ցիրկասիան, արմենիկան։ Յուրահատուկ միջատների աշխարհ ունեն ավելի չորային անտառային հատված– ները Փամբակի հվ․ լանջերում, խոսրովի արգելոցում, Վայքում։ Բացի բնորոշ անտառային տեսակնե– րից, այս անտառներում ապրում են մեծ քանակությամբ միջատներ, որոնք կապ– ված են լեռնա՜տափաստանային և ֆրի– գանայի գոտիների հետ (շալա ծղրիդը ևն)։ Զանգեգուրի անտառներում հանդի– պում են տեսակներ, որոնք բնորոշ են Փոքր Կովկասին (Վրաստան, Հս․ Հայաս– տան և Ադրբեջան), սակայն նրանց հա– մար բնորոշ է նաև մի շարք այնպիսի տե– սակների առկայությունը, որոնք կապված են Անդրկովկասի հվ–արլ․ շրջանների, հատկապես, Թալիշի հետ։ Այստեղ ևս տարածված են հիրկանոլեստես, կոլումե– լա և արմենիկա փափկամարմինները։ Ենթալպյան և ալպյան գո– տիները զբաղեցնում են ջրբաժաննե– րի գագաթնային շրջանները, բարձրադիր բարձրավանդակները և գոգավորություն– ները։ Այստեղ ավելի ևս պակասում են երկկենցաղները և սողունները։ Ալպիա– կան մարգագետինների ցածրադիր մա– սերում ապրում են լեռնային գորտը և լորտուն։ ժայռային մողեսը հասնում է մինչև Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձ– րադիր վայրերը։ Ալպիական արոտներին բնորոշ են մի շարք թռչուններ՝ Հայաս– տանի ամենամեծ հավազգին՝ լեռնային հնդուհավը կամ ուլարը։ Բազմաթիվ են ալպիական ճայուկները և աղավնիները։ ճնճղուկազգիներից այստեղ բնակալում են մի շարք ալպիական տեսակներ, այդ թվում նաև «եղջերավոր» արտույտները։ Գիշատիչ թռչուններից տարածված են ուրուրները և գառնանգղները։ Հազվա– դեպ չեն բազեները։ Կրծողներից հանդի– պում են միայն սովորական և ձյան դաշ– տամուկը, երբեմն՝ անտառամուկը։ Մորեխներից Արարատյան շրջանի են– թալպյան և ալպյան գոտիներում տափաս– տանային տեսակների հետ միասին տա– րածված են կովկասյան ստենոբոտրուս, զնոյկիանա, պարանոկարակրիս, նոկա– րակրիս հայկ․ տեսակները, հանդիպում է անթև բարձրլեռնային պսորոդոնո– տուս ծղրիդը։ Շիրակում գտնված է նաև օմոցեստուս մորեխը։ Լոռիում նույնպես հայտնի են պսորոդոնոտուսները, Զան– գեգուրում՝ նաև Զախարովի պոլիսարկու– սը։ Բզեզներից Արարատյան շրջանի բար– ձըրլեռնային գոտու համար առանձնա– պես բնորոշ են գնայուկները (Ադամսի կառաբուսի հայկ․ ենթատեսակը, փոսի– կավոր կառաբուսը)։ Երկարակնճիթներից տարածված են օտիորինոխուս, ֆոլիկո– դես, պլինտուս սեռերի էնդեմիկ տեսակ– ները։ Լոռու բարձունքներում հանդիպում է նաև Բիբերշտեյնի կառաբուսը։ Շիրա– կում նշված է սև կառաբուսի հատուկ են– թատեսակը, զաբրուս սեռի տեսակները։ Ցերեկային թիթեռներից բնորոշ են խո– շոր, սպիտակ–կարմիր բծավոր թևերով ապոլոնները, էնդեմիկ կոլիասը, սատիր– ները, կապտաթիթեռները ևն։ Գիշերա– յին թիթեռներից են ոչ մեծ, բարձրլեռնա– յին սատուռնիան, իզոխլորա սեռի էն– դեմիկ բվիկը։ Թաղանթաթևավորներից բազմաթիվ են ձիաստացները։ Հատուկ միջավայր են կանգուն և հո– սող ջրերը։ Իրենց շրջապատող ճահճա– յին վայրերի հետ նրանք ունեն իրենց ֆաունան։ Հայաստանի ամենամեծ ջրա– վազաններն են Սևանա և Արփի լճերը։ Սևանա լճում ապրում են իշխանի 4 ռա– սա, կոդակ, կլիմայավարժեցված է սիգը։ Սև ջրի ավազանում կառուցված են ձըկ– նաբուծական լճակներ, որոնցից ստաց– վում է մեծ քանակությամբ կարպ և այլ ձկներ։ Այդ լճակներ սկսել են գալ հա– վալուսնները։ ՀՍՍՀ գետերում և գետակ– ներում փոքր քանակությամբ հանդիպում են կարմրախայտը, բեղլուն, Հրազդանի ստորին հոսանքում՝ նաև ծածանը և լո– քոն։ Սողուններից Արաքսի վտակներում ապրում է կասպիական կրիան, իսկ Աղս– տևում՝ ճահճային կրիան։ Սևանի ավազա– նում և բոլոր գետերում տարածված է լորտուն։ Այստեղ հանդիպում է նաև խայ– տաբղետ մողեսիկը, որը ռելիկտ է և ոչ մի այլ տեղ չի բարձրանում այնքան բար– ձըր, որքան Սևանի ավազանում։ Թռչուն– ներից Սևանի շրջանում ապրում են կար– միր բադը և տուրպանը, որոնք բնակա– լում են ժայռերում։ Միաժամանակ նոր առաջացած կղզիներում բնակալում են արծաթափայլ որորները։ Այդ թռչուննե– րի գաղութները, որոնք առաջներում հազ– վադեպ էին բնակալում Սևանում, այժմ բավական շատացել են։ Կաթնասուննե– րից է ջրասամույրը, որը ՀՍՍՀ–ում շատ հազվադեպ է և ամենուրեք ենթակա է պաշտպանության։ Արաքսի հովտի առափ– նյա մացառներում սովորական են եղեգ– նակատուները։ Եղեգնապատ վայրերում հանդիպում է ասիական մորեխը, որն այստեղ առկա է իր զարգացման մենակյաց փուլով։ Գե– տերի ափերին սովորական է նաև թռչող զամբիկը։ Արարատյան գոգավորության ջրավազաններին բնորոշ են բազմաթիվ ճպուռներ։ Զրային և առափնյա բույսերի վրա սովորական են ճպուռների ագրիոն, էպալագե, սիմպետրում սեռերի տեսակ– ները։ Աղբյուրներին և գետակներին հա– տուկ են վեւիա կիսակարծրաթևը և նուրբ ու բարակ հիդրոմետրան՝ ջրչավւը։ Մեծ ջրային կարիճ ռանտրան հանդիպում է հանգիստ և կանգնած ջրերում։ Գետակ– ների ափերին ապրում են ցիցինդել սե– ռի բզեզներ։ Հայտնի են քաղցրահամ ջը– րերում ապրող խոշոր բզեզներ։ Կանգնած ջրավազաններում ապրում են կուլիցիդ մոծակների մի քանի տեսակներ։ Արա– գահոս ջրերում հանդիպում է պոտամոն մագնում խաչափառը, որը տարածված է նաև Տիգրիսի և ԵՓրատի ավազաններում և Փոքր Ասիայում։ Այղր լճում փափկա– մարմիններից ապրում է խոշոր անատա– մը (անոդոնտա), դանդաղ հոսող ջրերում և ոռոգման ցանցում՝ ռադիքս սեռի մի տեսակ, որը միջանկյալ տեր է անասուն– ներին վնասող մակաբույծ որդի՝ լյարդի երկծծանի համար։ Այստեղ հանդիպում են նաև տզրուկներ։ Առափնյա միջատնե– րից Սևանի շրջանի համար բնորոշ է կա– պույտ գնայուկ խլենիուսը։ Ճահճային բուսականության վրա սովորաբար հան– դիպում է տիզոեցետրինուս դորսատուս մորեխը, ջրային բույսերի վրա՝ դոնա– ցիա բզեզները։ Ջրերի երեսին վազվզում