են կիսակարծրաթե գեռիսները։ Սևանի ջրերում ապրում են մեծ սև ջրասերը՝ հիդ– րոուս պիցեուսը, կիսակարծրաթե նոտո– նեկտան, ջրային կարիճ նեպան։ ճպուռ– ներից բնորոշ են լեստես և լիբելուլա տեսակները։ Դամարուս խեցեմորթները, որոնք ապրում են Սևանում և նրա մեջ թափվող գետերում, կեր են իշխանների և կարմրախայտների համար։ Լճի առափ– նյա ճահճացած մասերում հանդիպում է լիմնեա փափկամարմինը։ Վայքի ջրերի միջատներից հայտնի են կիսակարծրաթե ջրաչափ գեռիսը, սիմ– պետրում, օնիխոգոմֆուս, օրտետրում ճպուռները, գետերում սովորական է պո– տամոն մագնում խաչափառը։ Զանգեգուրի լեռնային գետերի և վտակ– ների ափերին սովորական են ցիցինդել բզեզները և կապույտ խլենիուսները։ Զրե– րի երեսին հանդիպում է գեռիս ջրչափը։ Բազմաթիվ են ճպուռները։ Քարերի տակ ապրում է պոտամոն խաչափառը։ Պատկերազարդումը տես 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Հայաստանի կենդանական աշխարհը․ Մատենագիտական ցանկ, 1900–1980, Ե․, 1982։ Даль С․ И․, Животный мир Армян– ской ССР, Е․, 1954; Фауна Армянской ССР, Е․, 1957-86․․․; Айрумян К․ А․, Природа и Фауна Хосрова, Е․, 1959․ Պ․ Ղամբարյան, Մ․ Տեբ–Մինասյան ՀՍՍՀ Կարմիր գիրքը Սովետական Հայաստանի Կարմիր գըր– քի «Կենդանիներ» հատորում ընդգըրկ– ված են կաթնասունների 18, թռչուննե– րի 67, սողունների 11, երկկենցաղների 1, ձկների 2 տեսակ։ Դրանցից են4 ան– դըրկովկասյան գորշ արջը, կովկաս– յան ջրասամույրը, առաջավորասիական հովազը, բեզոարյան այծը, հայկ․ մուֆ– լոնը, գանգուր հավալուսնը, կարմրա– թևիկը, եվրոպական օձակերը, հարավ– եվրոպական բերկուտը, կովկասյան ցա– խաքլորը, կասպիական վայրի հնդկա– հավը, միջերկրածովյան կրիան, հայկ․ իժը, Սևանի իշխանը ևն, «Բույսեր» հա– տորում՝ բարձրակարգ բույսերի 468 տե– սակ, այդ թվում՝ Թախտաջյանի կաթնու– կը, Թամամշյանի օշանը, մանր սիսեռը, հայկ․ հաղարջը, արևելյան սոսին, Ռադ– դեի տանձենին, եվրոպական կենին, Վա– վիլովի աշորան, արարատյան և Ուրար– տուի ցորենները։ Կարմիր գրքում ընդ– գրկված տեսակները ենթակա են խիստ պաշտպանության։ Հովազի ոչնչացման համար, օրինակ, սահմանված է տուգանք 2000, այծի և մուֆլոնի համար՝ 1000, գի– շատիչ թռչունների համար՝ մինչև 500, իշխանի համար՝ 250 ռուբլու չափով, իսկ արգելավայրերում՝ դրանց եռապատիկը։ Նախատեսվում է նաև քրեական պատաս– խանատվություն։ Կ․ Այրումյան
ՌԱՐՏՈԻնՔԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ Հայկ․ լեռնաշխարհի բնության փոփո– խություններն ըստ բարձունքային գոտիա– կանության նշել է դեռևս Մովսես Ւարենա– ցին։ Առանձնացվում են բարձունքային գո– տիականության երկու տիպ․ Փոքրկով– կասյան և Միջինարաքսյան։ Դուգարքում, Ուտիքում և Զանգեզուրում տիրապետում է առաջին տիպը, որը ձևավորվել է ծալ– քավոր և ծալքաբեկորավոր լեռների լան– ջերին, չափավոր խոնավ կլիմայի պայման– ներում։ Դերակշռում է անտառային լանդ– շաֆտը։ Արարատյան գոգհովտում, Շի– րակում, Սևանի ավազանում և Վայքում, չոր ցամաքային կլիմայի պայմաններում, երիտասարդ հրաբխային և նստվածքա– յին ապարների շրջանում տիրապետում է երկրորդ տիպը՝ կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտների գե– րակշռությամբ։ ՀՍՍՀ–ում հերթափոխվում են բարձունքային գոտիականության հե– տևյալ լանդշաֆտները։ Անապատային լանդշաֆտ– ներ․ առաջանում են Արարատյան գո– գավորության մինչև 900 մ բարձրություն– ներում, Արաքսի ու նրա վտակների4 Քա– սաղի, Հրազդանի գետաբերուկների վրա։ Կան նաև ավելի հին ապարների վրա առա– ջացած անապատային լանդշաֆտներ, որոնք նման են միջինասիւսկան անա– պատներին։ Քայքայման և* տեղատարման պրոցեսները թույլ են։ Տեղի ունի քիմ․ դյուրաշարժ տարրերի կուտակում։ Դրուն– տային ջրերի մազական բարձրացման ու արագ գոլորշիացման պատճառով անա– պատներում առաջացել են աղուտներ։ ՀՍՍՀ–ում անապատային լանդշաֆտնե– րը ռեգիոնալ երևույթ են։ Դը– րանց ձևավորման հիմնական պատճառը Արարատյան գոգհովտի ռելիեֆն է, որը պայմանավորել է չոր, խիստ ցամաքային կլիմայի առաջացումն այդ բարձրության վրա։ Կլիմայական պրոցեսներն ընթա– նում են առատ ջերմության և սակավ խո– նավության պայմաններում։ Ամառը շոգ է, ամենատաք ամսվա միջին ջերմաստի– ճանը՝ 24–26°С, առավելագույնը՝ 42°С։ Տարեկան տեղումները 200–300 ւէւէ են։ Բարձր գոլորշունակության պայմաններում չի ապահովվում պահանջվող խոնավու– թյունը։ Դետերը տարանցիկ են, ունեն գարնանային հորդացում։ Լեռնալանջերին թափվող տեղումների զգալի մասը հրա– բխային ապարների միջով ներծծվում և ստորերկրյա հոսքով կենտրոնանում է գոգավորության հատակին՝ առաջացնե– լով ստորերկրյա ջրերի ավազան։ Տիրա– պետող են մարգագետնային գորշ և աղու– տային հողերը։ Տեղ–տեղ, ստորերկրյա ջրերը երկրի մակերևույթ դուրս գալով, առաջացնում են ճահիճներ։ Խոնավության պակասի պայմաններում կենսբ․ պրոցես– ները դանդաղ են ընթանում, կենսազանգ– վածը քիչ է, բուս, և կենդ, աշխարհը՝ աղքատ (տիրապետում են չորասեր տե– սակները)։ Աղուտների և ավազուտների շրջանում կան նաև աղասեր ու ավազասեր բույսեր։ Անապատային լանդշաֆտները տնտ․ գործունեության հետևանքով վերա– փոխվել են կուլտուրական լանդշաֆտ– ների։ Կիսաանապատային լանդ– շաֆտներ․ համեմատաբար ընդար– ձակ գոտի են առաջացնում Արարատյան գոգավորության նախալեռնային մասում, մինչև 1300 it, տեղ–տեղ՝ 1400 մ բարձրու– թյուններում։ Առաջացել են հրաբխային և նստվածքային ապարների վրա, ունեն բլրապատ, ալիքավոր մակերևույթ։ Սա– րավանդները հարթ են, լեռների շրջանում տիրապետում են զառիթափ լանջերը։ Մա– կերևութային հոսքն աննշան է։ Թեք լեռ– նալանջերի շրջանում բնորոշ են սելա– վային հոսքերը (Մաստարայի, Ուրծի լեռ– ների և Դետառի)։ Նախալեռներում, բա– զալտային մերկացումների շրջանում կան ստորերկրյա ջրերի ելքեր։ Արարատյան դաշտը եզրավորող նախալեռների նըստ– վածքային ապարների շրջանում առաջա– ցել են էրոզիայով քայքայված վատահո– ղեր (բեդլենդներ)։ Տարածված են սակա– վազոր, բաց գորշ և գորշ հողերը։ Ֆիզի– կական հողմահարման հետ մեկտեղ նշա– նակալի է նաև քիմ․ վերափոխումը, որի հետևանքով հողմահարման կեղևում կու– տակվում է կիր։ Հումուսի պարունակու– թյունը 1–2% է։ Բնորոշ են ռելիեֆի էրո– զիոն ձևերը։ Կենսաաշխարհագր․ պրոցես– ները թույլ են, բուսածածկույթը՝ աղքատ։ Դերակշռում է հոտավետ օշինդրը։ Դար– նանային անձրևների ժամանակ տիրա– պետում են կարճակյաց (էֆեմեր) բույսե– րը։ Մասնատված թեք, աղքատ հողածած– կով լեռնալանջերին գոյանում են թփու– տային և կիսաթփուտային բուսական հա– մակեցություններ։ Տափաստանային լանդ– շաֆտներ, ՀՍՍՀ–ի, ինչպես նաև ամ– բողջ Հայկ․ լեռնաշխարհի գերակշռող տիպը լեռնային տափաստաններն են, որոնք չաֆավոր չոր և չաՓավոր խոնավ կլիմայի պայմաններում տարածվում են մինչև 2300–2400 I/, տեղ–տեղ՝ մինչև 2600 it բարձրությունները։ Առանձնացվում են չոր տափաստանային և չափավոր խոնավ տաՓաստանային լանդշաֆտները։ Չոր տաՓաստանային լանդ– շաֆտները անցողիկ լանդշաֆտներ են անապատային–կիսաանապատային և սևահողային տափաստանային լանդ– շաֆտների միջև։ Դրանք ձևավորվել են հիւհւականում Արարատյան գոգավորու– թյան սահմաններում, հս–արլ․ շրջաննե– րում և Զանգեզուրում։ Մինչև 900 it բարձ– րություններում հանդիպում են թփուտա– յին մերձարևադարձային չոր տափաստան– ների պուրակներ։ Չոր տափաստան– ները միասնական գոտի են կազմում նաև Վայքի գոգավորությունում, մինչև 1700– 1800 it բարձրությունների վրա։ Այս գո– տում հիմնականում ձևավորվում են շա– գանակագույն հողեր։ Դյուղատնտ․ կուլ– տուրաների մշակումը կատարվում է առա– վելապես ոռոգման պայմաններում։ Չ ա– ւիավոր խոնավ կամ սևահո– ղատափաստանային լանդ– շաֆտները լայն գոտի են կազմում Շիրակում, Սևանի ավազանում, Զանգե–