Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/84

Այս էջը սրբագրված չէ

տարր են։ Տիրապետում են լեռնատափաս– տանային լանդշաֆտների տարատեսակ– ները, որոնք բարձրության ավելացման հետ մեկտեղ անցնում են մարգագետնա– յին լանդշաֆտների։ Կենդանական աշ– խարհի ներկայացուցիչներից են կրծող– ները, գայլը» աղվեսը, նապաստակը, աքի– սը, կզաքիսը, բազմատեսակ թռչունները, ինչպես նաև սողունների մի քանի տեսակ– ներ։ Շիրակը հանրապետության վարելահո– ղերով ամենահարուստ շրջանն է։ Զբաղ– վում են հացահատիկի, ճակնդեղի, կե– րային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծու– թյամբ։ Անասնապահական կարևոր շըր– շան է։ Ա․ Բաղդասարյան․

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆ, գտնվում է Արարատ– յան գոգավորությունից արլ․, ընդգրկում է ՀՍՍՀ Սևանի, Կամոյի, Մարտունու, Վար– դենիսի վարչ․․ շրջանները և Կրասնոսելսկի վարչ․ շրջանի մի մասը։ հանրապետու– թյան գեղատեսիլ բնապատմ․ շրջաններից է։ Սևանի ավազանը լեռներով շրջապատ– ված եռանկյունաձև գոգավորություն է՝ միջլեռնային տեկտոնական իջվածք։ Նրա հատակը զբաղեցնում է Սևանա ւիճը, որի ջրհավաք ավազանը շուրջ 4891 կմ2 է։ Լճի հայելին գտնվում է մոտ 1900 մ բարձ– րության վրա։ Մակերեսը 1256 կմ2 է։ Ավա– զանը եզրավորող լեռների առանձին գա– գաթներ հասնում են մինչև 3600 մ բարձ– րության։ Արմ–ից ավազանը եզրավորում են Գեղամա (Աժդահակ՝ 3598 մ), հվ–ից՝ Վարդենիսի (Վարդենիս՝ 3520 մ), հս– արլ–ից՝ Արեգունու, արլ–ից՝ Սևանի (Հի– նալ՝ 3367 մ) և Արլ․ Սևանի լեռնաշղթանե– րը։ Մինչև լճի մակարդակի իջնելը, նրա հա– յելու մակերեսը 1416 կմ2 էր, բարձրությու– նը՝ 1916 it, լճի ջրի դարավոր պաշարների մի մասի օգտագործման հետևանքով մակարդակը մոտ 18,5 it իջել է։ Ստորջրյա պատնեշով ւիճը բաժան– վում է երկու մասի1 հվ–արլ․ կամ Մեծ Սևան և հս–արմ․ կամ Փոքր Սևան։ Լճի միջին խորությունը 41,3 it Էր, Մեծ Սևանի– նը՝ 37,7 it, Փոքր Սեանինը՝ 50,9 մ, առա– վելագույն խորությունը՝ Սևանա կղզու (այժմ՝ թերակղզու) մոտ4 98,7 մ։ Սևա– նի գոգհովտի հատակը Արարատյան դաշ– տից բարձր է մոտ 1000 it, Կուրի հովտից՝ 1500 մ։ Լճի ափերի ռելիեֆը բարդ է։ Փոքր Սևանի լանջերը ավելի զառիթափ են, հատկապես Արեգունու, մասամբ նաև արմ․ ափերին՝ Նորաշեն–Այրիվան հատ– վածում, այդ պատճառով էլ ափագծում խոշոր փոփոխություններ չեն առաջացել, մինչդեռ Սեան քաղաքի մոտ և Մասրիկի դաշտի հատվածում զգալի տարածություն– ներ ազատվել են ջրից։ Սևանի գոգավորությունը եզրավորող ծալքավոր շղթաների դեպի լիճն ուղղված լանջերը զառիթափ են, ժայռոտ, խիստ կտրտված, ձորակներն ընդհուպ մոտե– նում են լճին։ Շրջանի արմ․ և հվ․ մասե– րում գերակշռում են ռելիեֆի տիպիկ հրաբխային ձևերը։ Լեռնալանջերն այս– տեղ մեղմաթեք են՝ կազմված բազալտնե– րից և անդեզիտաբազալտներից։ Գեղա– մա և Վարդենիսի զանգվածների կատա– րային մասը լճից հեռու է մոտ 20 կմ։ Լճի և Վարդենիսի լանջերի միջև առաջացել է Մասրիկի հարթավայրը՝ 15 կմ լայնու– թյամբ և 20 կմ երկարությամբ։ Արգիճիի հովտի հետ միասին դա շրջանի ամենա– մեծ հարթավայրն է՝ 1900–2000 մ բարձ– րությամբ։ Շրջակա լեռնազանգվածներից ժայթ– քած լավաները հասել են մինչև լիճ՝ պայ– մանավորելով ափագծի բարդ ուրվագիծը։ աղինճի կարևոր ւոարրերև են քարա– կարկառները (չինգիլները), որոնք առա– ջացել են լավային զանգվածների հողմա– հարության հետևանքով և լայն տարածում ունեն արմ․ ափին։ Ավազանը աչքի է ընկնում արևոտ բա– րեխառն լեռնային կլիմայով։ ԱրևաՓայլ– քի տևողությունը տատանվում է 2358 ժ (Սեմյոնովկա)–2779 ժ (Մարտունի), անա– րև օրերի թիվը՝ 19–30։ Բարձր է նաև արեգակնային ճառագայթման ինտենսի– վությունը։ Միջին տարեկան ճառագայ– թային հաշվեկշիռը Սևանի ավազանում դրական է։ Օդի միջին տարեկան ջերմաս– տիճանները –2,5°Շ–ից (Եռաթմբեր) 5,9°Cէ (Շորժա)։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջին ամսական ջերմաստի– ճանները տատանվում են –4,1°Շ~ից մին– չև – 13,6°С, ամենատաքը օգոստոսը՝ 13,2– 15,8°С։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը –41сС է, առավելագույ– նը՝ 32°С։ Ձնածածկույթով օրերի թիվը 75-ից (Շորժա) 234 օր է (Եռաթմբեր)։ Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ամեն տարի։ Ձմեռը լճափին չափավոր ցուրտ է՝ արևոտ եղանակների գերակշռու– թյամբ (140–180 ժ)։ Ամռանը տաք է, գերակշռում են քիչ ամպամած, համեմա– տաբար խոնավ եղանակները։ Բարձրլեռ– նային գոտում ամառը զով է, կարճատև։ Գեղամա լեռներում առկա են մշտական ձնաբծեր։ Տարեկան տեղումների քանակը լճի հայելու վրա մոտ 400 մմ է, գոգավորու– թյան մնացած մասերում՝ 680–970 մմ, առավելագույնը՝ մայիսին, նվազագույնը՝ ձմռան ամիսներին։ Լճի ջրային պաշարների կրճատման հետևանքով Սևանի ավազանի կլիմայի ցամաքայնությունդ ավելացել V՝ ՝Նախկի– նում լճի մակերևույթը միայն առանձին տարիներին էր սառցակալում, իսկ այժմ՝ ամեն տարի։ Ավազանում ըստ բարձրու– թյան հերթափոխում են բարեխառն, ցուրտ և խստաշունչ կլիմայական տիպերը։ Սևանա լճի ջրային հաշվեկշռում սնման աղբյուրները երեքն են՝ մակերևութային հոսքը, մթնոլորտային տեղումները լճի մակերևույթին և ստորգետնյա հոսքը։ Սևանի մեջ թափվում են 28 գետ ու գետակ, որոնք լիճ են բերում տարեկան ավելի քան 800 մլն մ3 ջուր։ Լիճը թափվող գետերից են՝ Գավառագետը, Արգիճին, Մասրիկը, Ձկնագետը։ Այժմ Սևանի ջրի հաշվեկշռում ավելացել է Արփա–Սեան ջրանցքով ստացվող ջուրը։ Սևանա լճի ջրի ծախսի մեծ մասը կազմում է գոլոր– շիացումը, մի փոքր մասը հոսում է Հրազ– դանով և չնչին մասը՝ ներծծվում։ Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որը լճի ջրի դարավոր պաշարներն օգտագործելու հետևանքով վերածվել է ջրանցքի։ Ավազանի բարձրլեռնային մասում կան մանր լճեր, լճի տակ՝ ստորգետնյա ջրա– վազան։ Շրջանում շատ են հորդաբուխ անուշահամ ու հանքային աղբյուրները։