Բնության պահպանության աշխատանք– ներում առավել կարևոր և շրջադարձա– յին եղավ ՀՍՍՀ Գերագույն սովետի 1958-ի մայիսի 14-ին ընդունած «Հայկա– կան ՍՍՀ բնության պահպանության մա– սին» օրենքը։ Ըստ այդ օրենքի հանրապե– տության տարածքում պետ․ պահպանու– թյան տակ են առնվում հոդերը, անտառ– ները, ընդերքը, ջրային ռեսուրսները, բնության օբյեկտներն ու հուշարձաննե– րը, զբոսայգիները, դարավոր ծառերը և հազվադեպ բուսատեսակները, ջրվեժնե– րը, երկրբ․ եզակի գոյացումները, վայրի կենդանատեսակները, տարածքները, որոնցում կան կարևոր բնական հուշար– ձաններ կամ հազվադեպ հանդիպող բուս, ու կենդան, աշխարհի տեսակներ, որոնք գտնվում են մահացման կամ անհետաց– ման ւ|տանգի տակ, ինչպես նաև յուրօրի– նակ գեղեցկությամբ ու ճանաչողական մեծ նշանակությամբ աչքի ընկնող բնա– կան առանձին անկյուններ։ Այս օրենքով արգելվում է հանրապետության տարած– քում բոլոր տեսակի գործողությունները, որոնք կվնասեն հողերին, անտառներին, կնպաստեն հողերի էրոզիային, կքայքա– յեն նրա ստրուկտուրան, կառաջացնեն ա– ղակալում, ճահճացում, անտառազերծում, ջրային աղբյուրների, օդի աղտոտում, ինչպես նաև արդյունագործական նշա– նակության վայրի կենդանիների, թռչուն– ների, ձկների, բուս, առանձին տեսակ– ների ոչնչացում ևն։ 1958-ին վերակազմ– վեց հանրապետության սահմաններում հատուկ պահպանվող բնական տարածք– ների ցանցը։ Այժմ գործում են պետ․ 4 արգելոց (Իտսրովի, Դիլիջանի, Շիկահողի և էրեբունիի), 15 արգելավայր և 1 ազգա– յին պարկ։ ՀՍՍՀ–ում ամենախոշորը խ ո ս ր ո– վ ի արգելոցն է՝ 27 հզ․ հա տարած– քով։ Կազմակերպվել է 1958-ին։ Զբաղեց– նում է Արաքսի ձախափնյա վտակներ խոսրով և Ազատ գետերի վերին հոսանք– ների ավազանները՝ չոր թփուտային նոս– րանտառային, կիսաանապատային, չոր տաՓաստանային, ֆրիգանային լանդ– շաֆտներով։ Հարուստ է բուս, աշխարհի տեսականին (մոտ 1940 բուսատեսակ, որոնցից ավելի քան 80-ը՝ էնդեմիկ)։ Այս– տեղ կան կենդանիների հազվադեպ հան– դիպող տեսակներ, հայկ․ ոչխար (մուֆ– լոն), բեզոարյան այծ, հովազ, վայրի խոզ, կզաքիս ևն։ Չափազանց հարուստ է թըռչ– նաշխարհը, հատկապես անհետացող գի– շատիչ տեսակներով՝ գառնանգղ, սև ցին, սպիտակագլուխ անգղ, արծիվ, բերկուտ, մորուքավոր արծիվ ևն։ Դիլիջանի արգելոցը (կազ– մակերպվել է 1958-ին) զբաղեցնում է 24 հզ․ հա տարածք։ Գտնվում է Աղստև գետի վերին ու միջին հոսանքների ավա– զանում։ Տիրապետում են չափավոր խո– նավ հաճարուտաբոխուտային և չափավոր չոր կաղնուտաբոխուտային անտառային լանդշաֆտները։ Առավել հետաքրքրակա– նը երրորդական դարաշրջանի ֆլորայի մնացորդ կարմրածառի պուրակներն են։ Դրանցից ամենախոշորը՝ Ախնաբադի պու– րակը, 25 հա տարածքով, գտնվում է Գետիկի միջին ավազանում, Միափորի լեռնաշղթայի Ծաղկոտ լեռնաբազուկի լանջերին։ Տարածքով մեծ են նաև Դիլի– ջանի և Հաղարծինի պուրակները։ Մե– ծարժեք են սոճու բնական պուրակները Դիլիջանում և կաղնուտային անտառա– զանգվածը՝ Փոլադում։ Դիլիջանի արգե– լոցում են Պարզ լիճը, Հաղարծինի ձորը և բնական ու բնապատմ․ բազմաթիվ առա– ջացումներ, ճարտ․ կոթողներ։ Այստեղ կլիմայավարժեցված են կովկասյան ազ– նըվացեղև ուսուրական բծավոր եղջերու– ները, կան այծյամ, վայրի խոզ։ Արգելոցի սահմաններում բնադրվում են լեռնային հնդկահավն ու ցախաքլորը, շատ են ան– տառային թռչունները։ Շիկահողի արգելոցը (կազ– մակերպվել է 1958-ին) գտնվում է Ղափա– նի շրջանում, Ծավ և Շիկահող գետերի ւյերին ավազաններում, 10 հզ․ htu տարած– քով։ Այն պահպանում է Զանգեզուրին բնորոշ անտառային մի խոշոր զանգված՝ էնդեմիկ և մնացորդային տարրերով (ձելկ– վա, բոխի, տանձենի, կարմրածառ, սո– սի ևն)։ Այստեղ հանդիպում են մերձարևա– դարձային ջերմասեր բույսեր՝ թզենի, հոնի, նռնենի, վայրի խաղող, փռշնի, ընկուզենի։ Հարուստ է կենդան, աշխար– հը՝ բեզոարյան այծ, մուֆլոն, շնագայլ, վայրի խոզ, հովազ, լուսան, գորշ և սի– բիրական արջեր ևն։ էրեբունիի արգելոցը կազ– մակերպվել է 1978-ին, գտնվում է Երևանի շրջակա Ողջաբերդ և Ջրվեժ բնակավայ– րերի մոտակայքում, զբաղեցնում է մոտ 70 հա տարածք։ Այնտեղ պահպանվում է վայրի ցորենի բնական բուսուտ։ Սևանի ազգային պարկը կազմակերպվել է 1978-ին։ Հիմնական խնդիրը Սևանա լճի էկոլոգիական մաք– րության պահպանումն է և ավազանի հանգստի, կուրորտային ռեսուրսների ռա– ցիոնալ օգտագործումը։ ՀՍՍՀ–ի արգելավայրերը․ 1․ Արագածի, ալպյան մարգագետնային գորգերի մի բնատեղամաս Արագած լեռ– նազանգվածի գագաթային հատվածում, Քարի լճի շրջակայքում, 300 հա տարած– քով։ 2․ Գյուլագարակի, Բազումի լեռնա– շղթայի հս․ լանջերի հաճարա–կաղնու– տային անտառների ստվար զանգվածը (2600 ՝հա)։ 3․ Մրտավարդենիների պուրակները՝ երրորդական դարաշրջանի մնացորդային թփուտներ Փամբակի լեռնաշղթայի հս․ լանջերին, մերձալպյան մարգագետնա– յին գոտում (մոտ 2000 հա)։ 4․ Մարգահովտի հաճարակաղնուտա– յին և կեչու–արոսենու անտառային լանդ– շաֆտը Գուգարքի շրջանում, Փամբակի լեռնաշղթայի հս․ լանջերին։ 5․ Արզականի անտառային լանդշաֆտ– ները Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ․ լան– ջերին։ 6․ Բանքսի սոճու պուրակը, արհեստ– կան տնկարկ Ծաղկաձոր քաղաքի սահ– մաններում՝ 4 հա տարածքով։ 7․ Մեղրաձորի համանուն անտառ– տնտեսության տարածքը Մարմարիկի ստորին ավազանում, խոշորառէջ կաղնու մացառուտային անտառներով։ 8․ Արեգունիի, համանուն լեռնաշղթա– յի լանջերի մնացորդային անտառակըղ– զյակները մնանա լճի ավազանի սահման–– ներում (3000 հա)։ 9․ Գյունեյ–Սևանի ւեռնտշղթայի |տե– ջերին պահպանված մնացորդային էոօթ– անտառները (3200 հա)։ 10․ Գորովանի սորուն ավազները Գռ– րովան գյուղի մոտ (ծագումն անհայտ է); 11․ Հերհերի, Հերհեր և Եղեգիս գետե– րի հովիտներում գտնվող զիեա նոսրտե– տառները (մոտ 6100 հա)։ 12․ Ջերմուկ առողջարանի շրջակա կաղ– նու անտառային ւանդշաֆտները («քոա 4000 հա)։ 13․ Տանձավերի, Արամազդ լեռաե ես, լանջերի կաղնուտա–բոխատայիէ անտա– ռային լանդշաֆտները Օր ոտ անի ավա– զանում։ 14․ Սոսիի պուրակը4 սոսիի թեական անտառամաս Ծավ գետի հովտում, միա– կը ՍՍՀՄ–ում, 60 հա տարածքով։ 15․ Սևանա լճի հողագրունտները՝ լճից ազատված ափամերձ տարածքը; ՀՍՍՀ–ում լայն հնարավորություններ կան կազմակերպելու երկրբ․» լանդշաֆ– տային, բուսաբան․, գեոմորֆոլոգիական, ջրագրական և այլ բնույթի ու կազմի թեա– կան պարկեր։ Հանրապետությունում բնական և tpmt- տուրական լանդշաֆտների հարստացման և բարելավման գործում մեծ դեր եե խա– ղում ջրամբարները։ ՀՍՄՀ տարածքում գործում է 72 ջրամբար։ XII հնգամյա– կում շարք կմտնեն ես վեցը, այղ թվում ամենախոշորը՝ Եղվարդին®։ Ապագա– յում դրանք հնարավորության կտան ոռո– գելու գրեթե բոլոր լեռնային գոգավորու– թյունների մշակովի հողհանդակները, ինչ– պես նաև արոտավայրերը, դրականորեն կազդեն շրջակա միջավայրի կլիմայի վրա, կհարստացնեն բուս, ու կենդան, աշխար– հը, միաժամանակ կծառայեն աշխատա– վորության հանգստի կազմակերպման նպատակներին։ Հանրապետության մասշտաբով առաջ– նակարգ բնապաշտ պանական պրոբլեմ է նաև Սևանա լճի ջրերի մաքրության պահ– պանման ու մակարդակի բարձրացման հարցերը։ Այս ուղղությամբ կատարվել են զգալի ջրաշինարարական աշխատանքներ և կառույցներ (Արփա–Սեան համակար– գը)․ աշխատանքները շարունակվում են (Որոտանի ջրերի մի մասի տեղաՓոխու– մը Սևան, լճի աւիերի երկայնքով շըր– ջառու կոլեկտորի կառուցումը, Ազգային պարկի տարածքի ֆունկցիոնալ շրջանա– ցումը, լայն գոտիով անտառային զանգ– վածի ստեղծումը են)։ 1960-ական թթ․ սկսած ՀՍՍՀ–ում ըն– դունվել են բազմաթիվ որոշումներ բնու– թյան տարրերի պահպանման, ռեսուրսնե– րի օգտագործման բարելավման, միջա– վայրի սան․ վիճակի կարգավորման և այլ հարցերի մասին։ Հատկանշական են բնական ռեսուրսների կադաստրների կազմման վերաբերյալ որոշումներն ու առանձին տարրերի՝ ընդերքի, հողային ռեսուրսների, անտառների, ջրերի մասին օրենսգրքերը ևն։ ՍՄԿԿ 27-րդ և ՀԿԿ 28-րդ համագումար– ների որոշումներին համապատասխան, հանրապետությունում մշակվել են ար– գելոցների, արգելավայրերի ն բնապահ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/87
Այս էջը սրբագրված չէ