րից պատրաստել են զարդեր, զենքեր և աշխատանքի գործիքներ։ Աստիճանաբար զարգացել է ամրաշինությունը; Վաղ փու– լերի պաշտպան, կառույցները շարվել են հում աղյուսով U գլաքարով (Մոխրա– բլուր, 6անիք–թեվւե), իսկ ուշ շրջանում՝ խոշոր ժայռաբեկորներով4 «կիկլոպյան» տեխնիկայով (Զյանբերդ, Դառնի)։ Փոքր (մինչև 1–1,5 հա մակերեսով) գյուղա– կան բնակավայրերը խմբավորվել են պաշտպան, խոշոր (3–6 հա և ավելին) բնակավայրերի շուրջ; Վերջիններս կենա– Բրոնզե մեդալիոն, մ․ թ․ ա, II հա– զարամյակ (Իջե– վան) րոնի (հրապարակ, տաճար) շուրջ կա– ռուցված յուրատեսակ նախաքաւյաքներ էին՝ շրջափակված պարիսպներով։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 1-ին կեսին անհատա– կան Փոքր ընտանիքներից առաջացել են նահապետական մեծ ընտանիքներ, որոնք կազմել են դրացիական համայնք։ Աշ– խատանքի հասարակական բաժանման և ապրանքափոխանակության ուժեղացման հետևանքով սկիզբ է դրվել մասնավոր սեփականությանը։ Վաղ բրոնզի դարի վերջին Փուլում (մոտ մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջին քառորդ) Հայկ․ լեռնաշխարհի հվ–արմ․ մասում (Խարբհրդի դաշտ, Մա– լաթիա) ձևավորվել է քաղաքային մշա– կույթը։ Քաղաքների կենտրոնում կա– ռուցվել է միջնաբերդը՝ թագավորա– կան ապարանքով։ Վերջինս ունեցել է պահԵսաԿԵր, շտեմարաններ, խոշոր մա– ռաններ (Նորշուն–թեՓե)։ Այդ շրջանի հնագիտ․ համալիրն աչքի է ընկնում գու– նազարդ բազմագույն խեցեղենով։ Միջին բրոնզի դար ու մ (մ, թ․ ա․ II հազարամյակի 1-ին կես) Հայկ, լեռնաշխարհի հնագիտ․ մշակույթներից առավելապես ուսումնասիրված են Թռեղք– ԿԻրովականյանը, Կարմիրբերդյանը ն Կարմիրվանքյանը։ Այդ մշակույթների հնագիտ, համալիրներին բնորոշ է գու– նազարդ և սև կամ գորշ Փայլեցված խեցե– ղենի համադրությունը։ Թոեղք–կիրովա– կանյան հնագիտ, մշակույթը, որն ընդ– ԳՐկել է Կուր և Երասխ գետերի միջև ըն– կած տարածքը, ուսումնասիրված է դամ– բարանային հուշարձաններով։ Դամբա– րանաբլուրներից պեղվել են կիրառական արվեստի արժեքավոր առարկաներ, որոնց մի մասը առևտրի միջոցով ներմուծվել է Փոքր Ասիայից, Ասորիքից և Եգեյան աշ– խարհից։ Կարմիրբերդյան մշակույթին, որը տարածվել է Թոեղք–կիրովականյա՝ նից հվ․, բնորոշ են մեկական կամ զույգ թաղումներով դամբարանադաշաերը ե, հաա ու կենտ փոքրիկ բնակավայրերը! Երասխի միջին և ստորին հոսանքում, ինչպես նաև Ուրմիա լճի շրջակայքում տարածվեւ է Կարմիրվանքյան հնագիտ․ մշակույթը, որը հայտնի է ինչպես բնակա– վայրերով, այնպես էլ՝ դամբարանային նյութերով; Կարմիրվանքյան հնագիտ․ համալիրը բնորոշվում է գունազարդ բազ– մագույն խեցեղենով ու բրոնզից պատ– րաստված զանազան արտադրանքներով։ Այս մշակույթն ստեղծած հասարակու– թյան կյանքում երկրագործությունը թերևս ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան Կարմիրբերդյան և Թռեղք–կիրովական– յան հասարակության կյանքում։ Միջին բրոնզի հնագիտ․ մշակույթները բնորոշ– վել են նաև բնակավայրերից կտրված դամբարանային բարդ համալիրների ձևա– վորմամբ։ Ու շ բրոնզի դ ա ր ու մ (մ, թ․ ա․ XV–tXII դդ,) Հայկ․ լեռնաշխարհի վաղ դասակարգային հասարակության մեջ տեղի են ունեցեւ հասարակական–տնտ․ և մշակութային էական Փոփոխություններ։ Հիմնականում անհետացել է գունազարդ խեցեղենը, զարգացել են բրոնզի մշակ– ման տեղական կենտրոնները։ Այդ ժա– մանակաշրջանի մշակույթին բնորոշ են հսկայական ժայռաբեկորներով և կոպիտ քարերով կառուցված, այսպես կոչված՝ «կիկլոպյան» շինությունները։ Նկատելի է բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրերում և դրանց շրջակայքում, որը մատնանշում է վաղ քաղաքային կյան– քի վերելքն՝ Աոաջացել են համեմատա– բար խոշոր քաղաքներ (Լազարավան, Մոտկանաբերդ, Լճաշեն, Հոռոմ, Մեծա– մոր ևն)՝ հզոր միջնաբերդերով, Փողոց– ներով, առանձին թաղամասերով։ Դրանց մերձակայքում տարածվել են գյուղական փոքր, չամրացված բնակավայրեր։ Կենտ– րոն, բնակավայրերի մոտակայքում առա– ջացել են հսկայական դամբարանադաշ– տեր; Ավագանու ներկայացուցիչները թաղ– վել են դամբարանաբլուրներում, հաճախ՝ ծիսական սայլերի վրա։ Նրանց հետ թաղ– վեի են սպանված սարակներ և զանազան թանկարժեք իրեր, Փայտե մարտակառ– քեր, զարդեր, զենքեր, զգեստներ, գոր– գեր, կահույք, զոհաբերված կենդանիներ (Լճաշենի, Լոռե–բերդի, Առաջաձորի, Վե– րին Նավերի, Տոլորսի, Ներքին Դետաշե– նի և այլ դամբարանաբլուրներ)։ Համայ– նական դամբարանադաշտերում որոշա– կիորեն տարբերակվում են շարքային համայնականների և ռազմիկների թա– ղումները։ Ռազմիկների դամբարաննե– րում դրվել են զենքի համալիրը, ինչպես նաև տարբերանշաններ։ Այսպիսով, այդ դարաշրջանում արդեն շերտավորվել է Հայաստանի տարածքում բնակվող հա– սարակությունը։ Ռազմ, հաճախակի բա– խումների և զինվոր, դասի առաջացւքան հետևանքով արագ զարգացել է զինա– գործությունը, կերտվել են բրոնզե զեն– քերի նոր, մասնագիտացված տարատե– սակներ; Մ․ թ, ա․ XII–XI դդ․ Հայկ․ լեռնաշխար– հում սկսվել է երկաթի դարը։ Ակըզբ– նական շրջանում երկաթից պատրաստվել են նիզակների ծայրեր, դաշույններ, սրեր, իսկ ավելի ուշ՝ այլ զենքեր ու աշխա– տանքային գործիքներ։ Մոտավորապես մ, թ․ ա․ X դ, ավարտվել է վաղ երկաթի դարը և սկսվել երկաթի լայն յուրացման աւ տարածման ժամանակաշրջանը։ Ուշ բրոնզի դարում Հայկ․ լեռնաշխար– հի բնակչությանն ստեղծել է հարուստ հոգևոր մշակույթ, որն արտացոլվել է հնագիտ․, մասնավորապես՝ արվեստի և դամբարանային հուշարձաններում։ Կրոն, պատկերացումների հիմքում ընկած են եղել նախնիների, պտղաբերության, լու– սատուների և այլ պաշտամունքներ։ Նախ– նիների պաշտամունքը միաձուլվել է պտղաբերության պաշտամունքին՝ բնու– թյան մահվան ն հարության գաղաւիարի միջոցով։ Տարածված են եղել ոգեպաշտա– կան պատկերացումները։ Մոգության, ծիս, զոհաբերության և այլ արարողու– թյունների միջոցով մարդիկ աղերսել են գերբնական ուժերի գթությունն ու հովա– նավորությունը։ Թաղման ծեսերի բարդու– թյունն ու բազմազանությունը արտացո– լում են հանդերձյալ կյանքի մասին մարդ– կանց պատկերացումները (երկրային հա– սարակության նմանությամբ)։ Այդ դա– րաշրջանի մարդկանց աշխարհայացքը (միահյուսված պաշտամունքներին և առ– օրյա գործունեությանը) արտացոլվել է նաև մեզ հասած գեղարվեստ, ստեղծա– գործության մի քանի բնագավառների՝ մոնումենտալ արվեստի, մանր քանդակի, դեկորատիվ–կիրառական արվեստի հու– շարձաններում, ինչպես նաև ժայռապատ– կերներում։ «Վիշապ* կոչվող քարե կո– թողները կապված են եղել ջրի և ար– գասավորման պաշտամունքներին։ Բրոնզի U այլ մետաղների մշակման, զանազան արհեստների վերելքի պայ– մաններում զարգացել է նաև կերպար– վեստը։ Մանր գեղաքանդակը դրսևոր– վում է մետաղյա արտադրանքների տես– քով; Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան արձանիկների խմբեր (Լճաշեն, Լոռե– բերդ, Պ սաա վաք ար, Արթիկ, Շիրակա– վան, Տոլորս, Վերին Նավեր են); Դրանք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զին– վորներ, աստվածություններ ևն։ Հայտնի են նաև նույն ժամանակաշրջանի կավե կլոր քանդակի փոքր նմուշներ, որոնցով ձևավորվել են ծիս․ անոթները (Զանգե– զուր, Լոռի ևն)։ Զարդարվեստի նմուշ– ներ են մետաղե և կավե արհեստագործ, զանազան առարկաները (զարդեր, զեն– քեր, խեցեղեն)։ Այդ ժամանակաշրջանի արվեստի յու– րահատուկ հուշարձանների ստվար խումբ են ժայռապատկերները, որոնց գերա– կշռող մասը ներկայացնում է որսի և ծիս․ արարողությունների տեսարաններ։ Պատկերազարդումը տես 160–161-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ II։ Գրկ․ Սարդարյան Ս․, Նախնադար– յան հասարակությունը Հայաստանում, Ե․ 1967։ Խանզադյան է․, ■հայկական լեռ նաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հււպարամ յակում, Ե․, 1967։ Կարախանյան Գ Սաֆյան Պ․, Սյունիքի ժայոապատկերնե րը, Ե․, 1970։ ՄարտիրոսյանՏ․, Իս ր ա յ և լ յ ա ն Հ․, Գեղամա լեռների ժայռա պատկերները, Ե․, 1971։ Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа․ Е․, 1964․ Գ․ Արեշյա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/90
Այս էջը սրբագրված չէ