փորձել են յուրացնել համայնական հո– ղերի մի մասը, որի հետևանքով համայն– քի անդամների ու մասնավոր հողատերե– րի միջև տեղի են ունեցել սուր ընդհարում– ներ։ Վիճակը կարգավորելու համար4 Ար– տաշես Ա կատարել է հողային բարեփո– խումներ՝ գյուղերի ու ագարակների միջև կանգնեցնելով հողաբաժան հատուկ սահ– մանաքարեր (դրանց մի մասի վրա կան արամեերեն արձանագրություններ ու պնակաձև փոսեր)։ Արտաշես Ա երկիրը բաժանել է 120 ստրատեգիաների (զորա– վարությունների), որոնք կառավարել են ստրատեգոսները, իսկ զինված ուժերը բաժանել է չորս զորաթևի (բդեշխության)՝ արլ․, արմ․, հս․ և հվ․։ Արտաշես Ա–ի օրոք արքունի դիվանի լեզուն եղել է Աքեմենյան տերության դի– վանի լեզուն՝ արամեերենը։ Արքունիքում հիմնվել են նոր պաշտոններ (թագադիր ասպետի, սպարապետի, հազարապետի ևն)է որոնք վարել են թագավորի մերձա– վորներն ու ավագանու վստահելի ներկա– յացուցիչները։ Արտաշես Ա, ռազմ, և տնտ․ նկատառումներով, Երասխ և Մեծամոր գետերի միախառնման տեղում հիմնել է նոր մայրաքաղաք Արտաշատը և այնտեղ բնակեցրել Երվանդաշատի ու արշավանք– ներում գերեվարված բնակչության մի մասին։ Նա հիմնել է նաև Զարեհավան անունով երեք և Զարիշատ անունով երկու քաղաք։ Մագնեսիայի ճակատամարտից հետո փոքրասիական երկրները բաժանվել են Հռոմի հանրապետությանն ու Սելևկյան– ներին հարող քաղ․ խմբավորումների։ Առաջինի մեջ մտել են Կապադովկիան, Պերգամոնն ու Հայաստանը, իսկ երկրորդը գլխավորել է Պոնտոսը, որի Փառնակես թագավորը մ․ թ․ ա․ 183-ին Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի դաշնակցությամբ ներխուժել է Կապադովկիայի ու Դաղա– տիայի հողերը։ Սակայն Փառնակեսն ու Միհրդատը պարտվել են, որից հետո, մ․ թ․ ա․ 183–179-ի ընթացքում, Փոքր Լայ– քին հարող կամ նրա մասը կազմող Կա– րիենտիս և Դերքսինե, ինչպես նաև Ակի– լիսենե երկրամասերն ու Անտիտավրոսի ստորոտի հողերը միացվել են Մեծ Հայ– քի ու Ծոփքի թագավորություններին։ Մ․ թ․ ա․ 165-ին Սելևկյան Անտիոքոս IV Եպիփանես արքան ներխուժել է Ծոփք, գրավել Արկաթիակերտ քաղաքը և այն վերանվանեւ Եպիփանիա։ Ծոփքի թագա– վորը հավանաբար սպանվել է, նրա որդի– ներից մեկն ապաստանել է Կապադով– կիայում, իսկ մյուսը՝ Մեծ Հայքում։ Կա– պադովկիայի թագավոր Արիարաթի օգ– նությամբ Ծոփքի գահն անցել է նրա մոտ ապաստանած ավագ արքայազն Մեհրու– ժանին, որը խոչընդոտել է Ծոփքը Մեծ Հայքին միավորելու Արտաշես Ա–ի ծրա– գրին։ Արտաշես Ա–ի որդիների՝ Սրտա– վազդ Ա–ի (թագավորել է մ․ թ, ա․ մոտ 160–115-ին) և Տիրանի կամ Տիգրան Ա–ի (մահ․ մ․ թ․ ա․ 96) հաջորդաբար թագավո– րության տարիներն անցել են համեմա– տաբար խաղաղ։ Պարթևաց Միհրդատ II արքան, մ․ թ․ ա․ 112–111-ին պատերազ– մն լով Հայաստանի դեմ, պատանդ է վերց– րել արքայազն Տիգրանին։ Պարթևաց Միհրդաա II-ին զիջելով Հայաստանի հվ–արլ․ երկրամասը (<70 հովիտներ»), Տիգրան Բ (մ․ թ․ ա․ 95–55) ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը։ Մ․ թ․ ա․ 94-ին, հռոմ․ և պարթև, տերությունների առաջխաղացման պայ– մաններում, նա ռազմաքաղ․ դաշինք է կնքել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ, կնությաև առնելով նրա դստերը։ Մ․ թ․ ա․ 94/93-ին Տիգրան Բ Մեծ Հայքի թագավորությանն է միացրել ԾոՓքը՝ հիմնականում ավարտելով Ար– տաշես Ա–ի սկսած հայկ․ հողերի միավո– րումը։ Մ․ թ․ ա․ 93-ին արշավելով Կապա– դովկիա, գահըևկեց է արել Հռոմի դրածո Արիոբարզանին և գահին հաստատել Գոր– դիոսին։ Մ․ թ․ ա․ 91-ին Կապադովկիան զիջելով Պոնտոսին, Տիգրան Բ պատե– րազմի է նախապատրաստվել Պարթևաս– տաևի դեմ։ Վերակառուցելով զիևված Այծի արծաթե ար– ձանիկ (Արտա– շատ, մ․ թ․ ա․ П դ․) Այծի պատկերով կավե գավաթ (Սևակն, մ․ թ․ ա․ I ԴՕ Ձիակերպ կավա– նոթ (Սևակն, մ․ թ․ ա․ I դ․) ուժերը և ստեղծելով մարտունակ զորա– բանակ, Տիգրան Բ, հս–ում թիկունքն ապա– հովելու համար, նախ իրեն է ենթարկել Իբերիան ու Աղվանքը, իսկ մ․ թ․ ա․ 87– 85-ին Պարթևաստանի դեմ պատերազմում ազատագրել է Հայոց Միջագետքը, Կոր– դուքը և Հայաստանի հվ–արլ․ երկրամասե– րը, ապա պարթններիև դուրս մղել Ադիա– բենեից, Օսրոյենեից, Միգդոևիայից ու Ատրպատակաևից, որոնք դարձել են Մեծ Հայքից կախյալ թագավորություններ։ Պարթև Արշակունիևերը Տիգրան P-ին են զիջել «արքայից արքա» տիտղոսը։ Առաջավոր Ասիայում Հռոմի տիրապետու– թյան հաստատումը կանխելու համար՝ Տիգրան Բ սերտ կապեր է հաստատել Ասո– րիքի հելլեևիստ․ քաղաքևերի իշխող վեր– նախավերի հետ, որոնք մ․ թ․ ա․ 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Տիգրան Բ–ին են անցել նաև Կոմմագենեն և Դաշտային Կիլիկիան։ Հայկ․ զորքերը մտել են Փյունիկիա և հա– սել մինչև Եգիպտոսի սահմանամերձ Պըտ– ղոմայիս քաղաքը։ Արլ․ Միջերկրածով– քում հաստատվելու նպատակով՝ Տիգ– րան Բ ընդլայնել է տեղական պոլիսների քաղ․ իրավունքները, խոշոր քաղաքնե– րին շնորհել հարկային արտոնություն– ներ, ապահովել առևտր․ ուղիների ան– վտանգությունը, ավագանուն ներգրավել արքունիք։ Նա հետամտել է ստեղծել Առա– ջավոր Ասիայի բոլոր քաղ․ ուժերը միա– վորող զորեղ տերություն և դիմակայել Հռոմի առաջխաղացումը։ Մ․ թ․ ա․ 78– 77-ին նա Հայաստանում (մասնավորա– պես՝ Տիգրիսի վերին հոսանքի ձախա– կողմյան Նիկեփորոս վտակի մոտ հիմ– նադրած նոր մայրաքաղաք Տիգրանա– կերտում) վերաբնակեցրել է Կապադով– կիայի 300 հզ․ և Կիլիկիայի 11 քաղաքնե– րի մոտ 100 հզ․ բնակիչների՝ավելացնելով երկրի աշխատունակ բնակչության թիվը և խթանելով հելլենիստ․ քաղաքաշինու– թյունն ու մշակույթը։ Մ․ թ․ ա․ 70-ական թթ․ Տիգրան Բ Մեծի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Մի– ջերկրականի արլ․ ափերը և Մեծ Կով– կասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ "Հելլենիզմի պատմության մեջ Տիգրան Բ եղել է վերջին մեծ հելլենիստ․ տերության ստեղծողը։ Այդ ժամանակի հռոմ․ հեղի– նակները նրան համարել են Հռոմի «զո– րեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր»։ Տիգրան Բ–ի ներքին քաղաքականու– թյունը չի ստացել հայ ավագանու որոշ մասի աջակցությունը, որը մ․ թ․ ա․ 73– 71-ին ապստամբել է՝ արքայազն Զարեհի գլխավորությամբ։ Մ․ թ․ ա․ 73–69-ին Տիգրան Բ Փյունիկիայում և Հվ․ Ասորի– քում ճնշել է Հռոմի դրածոներ Անտիոքոս XIII-ի, նրա մոր՝ Սելենե–Կլեոպատրա թա– գուհու և նրանց դաշնակցած Նաբատեայի ու Հուդայի թագավորությունների ելույթ– ները, դրա հետևանքով չկարողանաւով օգնել Միհրդատ VI-ին՝ մ․ թ․ ա․ 73-ին բռնկված հռոմա–պոնտական 3-րդ պատե– րազմի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 71-ին հռոմ․ զորավար Լուկիոս Լուկուլլոսին հաջող– վել է ծանր պարտության մատնել Միհըր– դատ VI-ին, որն իր բազմաթիվ մեծատոհ– միկների հետ ապաստանել է Հայաստա– նում։ Հռոմի հետագա առաջխաղացումը կանխելու համար՝ Տիգրան Բ պատրաստ– վել է արշավել Պոնտոս և Միհրդատ VI-ին վերահաստատել գահին, սակայն Լուկոււ– լոսի բանակը մ․ թ․ ա․ 69-ի գարնանը ներխուժել է Հայաստան։ Երբ Տիգրանը հասել է Հայաստան, Տիգրանակերտն արդեն եղել է պաշարված։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած վճռական ճակատա– մարտում հայկ․ զորքերը պարտվել են, իսկ քաղաքում բնակվող օտարերկրացի– ներն այն հանձնել են հռոմեացիներին։ Լուկուլլոսը, նպատակ ունենալով գրավեւ Արտաշատը, 68-ին ձեռնարկել է նոր ար– շավանք։ Սակայն հայկ․ զորքերը թիկուն– քից ու ճակատից հարվածելով, դժվարաց– րել են նրա առաջխաղացումը։ Արածանիի գետանցի մոտ կայացած ճակատամար– տում Լուկուլլոսը պարտվել և նահանջել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/98
Այս էջը սրբագրված չէ