Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/102

Այս էջը սրբագրված է

միասին կազմում է օրգանիզմի ներքին միջավայրը։ Puigtարյունատար համակարգ ունեցող անողնաշարավորների օրգանիզմում Ա–յան փոխարեն շրջանառվում է հեմոլիմֆան։ Անողնաշարավոր կենդանիների Ա–յան քանակը կազմում է քաշի 20–60%-ը, ողնաշարավորներինը՝ 2–10%-ը, չափահաս մարդու Ա․ միջին հաշվով հավասար է մարմնի քաշի 5– 8%-ին (5–6 ւ)։ Ա․ բաղկացած է հեղուկ մասից՝ պլազմայից (55–60%) և ձևավոր տարրերից (40–45%)։ Ա–յան պլազման բաց դեղնավուն, թափանցիկ հեղուկ է՝ կազմված ջրից (90–92%), օրգանական և անօրգանական նյութերից (8–10%)։ Ողնաշարավոր կենդանիների և մարդու Ա–յան ձևավոր տարրերը 3 տեսակի են՝ էրիթրոցիտներ (Ա–յան կարմիր մարմնիկ ներ), չեյկոցիտներ (Ա–յան սպիտակ գըն– դիկներ) և թրոմբոցիտներ (Ա–յան թիթեղիկներ)։ Մարդու Ա–յան տեսակարար կշիռը (1,050–1,060), օսմոտիկական ճնշումը (7,6 մթն)է մածուցիկությունը (ջրից 4–5 անգամ ավելի), Ռեակցիան (թույլ հիմքային Рн – 7,36) հաստատուն մեծություններ են և բնականոն պայմաններում կարող են միայն աննշան չափով փոփոխվել՝ կապված մարդու տարիքի, սնուցման, բնակավայրի հետ։ Ա․ կատարում է հետևյալ ֆունկցիաները․ 1․ փոխադրող (տրանսպորտային), էրիթրոցիտների հեմոգլոբին նյութի օգնությամբ թոքերից հյուսվածքներն է տեղափոխվում օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ թթվածինը, իսկ հյուսվածքներից պլազմայով և հեմոգլոբինի միջոցով թոքերն է տարվում այնտեղ կուտակված ածխաթթու գազը։ Մարսողական համակարգից անհրաժեշտ սննդանյութերը (ածխաջրեր, ճարպեր, ամինաթթուներ, վիտամիններ, աղեր, ջուր) Ա–յան միջոցով բերվում են հյուսվածքները, որտեղից արտաթորման օրգաններն են տարվում նյութափոխանակության ընթացքում առաջացած ոչ պիտանի և հեռացման ենթականյութերը (միզանյութ, միզաթթու, կրեա– տին, ֆենոլ, ինդոլ)։ Ա․ տարածում է կենսաբանական զանազան ակտիվ նյութեր (հորմոններ, ածխաթթու ևն), որոնք մասնակցում են օրգանիզմի կենսագոր ծունեության կարգավորմանը։ 2․ Պաշտպանողական, Ա–յան լեյկոցիտներն օժտված են մանրէներ և վնասակար նյութեր կլանելու՝ ֆագոցիտոզի հատկությամբ։ Ա–յան պլազմայում գոյություն ունեն բարդ կառուցվածքի հատուկ սպիտակուցային նյութեր՝ հակամարմիններ, որոնք նույնպես ոչնչացնում են մանրէներին, չեզոքացնում նրանց արտադրած թույները և կազմում իմունիտետի հիմքը։ 3․ Ջերմակարգավորման, գտնվելով անընդհատ շարժ ման մեջ՝ Ա․ նպաստում է նյութափոխանակության հետևանքով գոյացող ջերմության հեռացմանը օրգանիզմից՝ մաշկի, արտաթորման օրգանների և թոքերի օգնությամբ և ապահովում է օրգանիզմի հաստատուն ջերմաստիճանը։ Տարբեր ախտաբանական պայմաններում Ա–յան ձևաբանական, ֆի– զիկաքիմիական և կենսաբանական հատկանիշները փոփոխվում են․ էրիթրոցիտները պակասում (սակավարյունություն) կամ ավելանում են (պոլիցիտեմիա), լեյկոցիտները ավելանում (լեյկոցիտոզ) կամ նվազում են (լեյկոպենիա), Ա–յան շաքարի, ազոտի, ճարպերի քանակը ավելանում կամ պակասում է, արագանում կամ դանդաղում են էրիթրոցիտների նստեցման ռեակցիան (РОЭ) և մակարդման պրոցեսները։ Գրկ․ Коштоянц X․ С․, Основы сравнительной физиологии, т․ 1, М․–Л․, 1951; Истаманова Т․ С․, Очерки функциональной гематологии, М․, 1963; Чижевский А․ Л․, Струюгурный ана лиз движущейся крови, М․, 1959; Кассир ский И․ А․, Алексеев Г․ А․, Клини ческая гематология, 4 изд․, испр․ и доп․, М․, 1970; Семенов Н․ В․, Биохимические компоненты и константы жидких сред и тка ней человека, М․, 1971․ է․ Անդրեասյան


ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հեմատոլոգիա, գիտություն արյան, արյունաստեղծ օրգանների կառուցվածքի ու գործունեության, նրանց հիվանդություն ների և բՈւժման մեթոդների մասին։ Ա․ սկիզբ է առել XVII դ․ երկրորդ կեսին, մանրադիտակի հայտնադործումից հետո, երբ իտալական անատոմ Մալպիգին (1661) և հոլանդական կենսաբան Լևենհուկը (1673) մարդու և կենդանիների արյան մեջ առաջին անգամ նկարագրել են արյան կարմիր մարմնիկները՝ էրիթրոցիտները։ Ա․ բաղկացած է մի քանի հիմնական բաժիններից, մորֆոլոգիա– կ ա ն Ա․, ուսումնասիրում է արյան ձևավոր տարրերի և արյունաստեղծ օրգանների (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ) կառուցվածքն ու ձևաբանությունը։ Շիճուկաբանական Ա․, ուսումնասիրում է արյան պլազմայի և շիճուկի բաղադրությունը և հատկությունները։ Կլինիկական Ա․, ուսումնասիրում է արյան հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև այլ հիվանդությունների ժամանակ արյան կազմության և արյունաստեղծ օրգանների կրած ախտանշական փոփոխությունները։ Փոխներարկումային Ա․, ուսումնասիրում է մի անհատի արյունը մեկ ուրիշին փոխներարկելու, ինչպես նաև ներարկման համար վերցրած արյունը երկար ժամանակ պահելու (արյան կոնսերվացում) հնարավորությունները։ Ա–յան նորագույն ուղղություններից են՝ հեմոկոագուլոլոգիան, որը հետազոտում է արյան մակարդման պրոցեսը և դրա խանգարումներից առաջացող հիվանդությունները, իմունոհեմատոլոգիան, որը հետագոտում է արյան ձևավոր տարրերի և պլազմայի իմունոլոգիական բնութագիրը և արյան մի շարք իմունոլոգիական հիվանդությունների առաջացման գործոններն ու մեխանիզմները, լեյկոզոլոգիան, որն ուսումնասիրում է լեյկոզների առաջացումը, զարգացումը։ Ա–յան մեջ լայնորեն օգ տագործում են օպտիկական, էլեկտրոնային, ֆլուորեսցենտային, ֆազոկոնտրաս– տային, մանրադիտակային, ինչպես նաև հյուսվածաբանական - հյուսվածաքիմիա– կան, կենսաքիմիական, ռադիոլոգիական (իզոտոպային), իմունոլոգիական և մի շարք այլ մեթոդներ։ ՍՍՀՄ–ում արյունա– բանական հետազոտություններ և աշխատանքներ կատարվում են արյունաբանության և արյան փոխներարկման ինստ–ներում, արյան փոխներարկման կայաններում, մասնագիտացված լաբորատորիաներում և բժշկական ինստ–ների կլինիկաներում։ 1947-ին Երևանում հիմնադրվել և գործում է ՀՍՍՀ առողջապահության մի նիստրության պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվ․ հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ինստ–ը։ Հայ արյունաբաններից իրենց կլինիկական և փորձառական ուսումնասիրություններով հայտնի են Ռ․ Ցոլյանը, Թ․ Իստամանովան, Հ․ Մար– կոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ս․ Հակոբյանը, է․ Անդրեասյանը, Մ․ Գրիգորյանը, Հ․ Պողոսյանը։ Գրկ․ Истаманова Т․ С․, Очерки функциональной гематологии, Л․, 1963; Фи зиология системы крови, Л․, 1968; Кас сирский И․ А․, Алексеев Г․ А․, Клиническая гематология, 4 изд․, испр․ и доп․, М․, 1970․ Ռ․ Հարությունյան


ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒՄ, արյունատար անոթներից դուրս հոսած արյան կուտակումը օրգաններում, հյուսվածքներում և մարմնի խոռոչներում։ Ա–ման պատճառ կարող են լինել արյան անոթների վնասվածքները, նրանց պատերի կարծրացումը կամ թափանցելիության մեծացումը, նյարդակարգավորման խանգարումները, ինչպես նաև զանազան ախտածին պրոցեսներ (ուռուցքներ, բորբոքումներ)։ Փոքր ծավալի Ա․ աստիճանաբար մակարդվում և առանց բարդությունների ներծծվում է, մինչդեռ ավելի մեծը վերաճում է շարակցական հյուսվածքի, որտեղ կարող են աղեր կուտակվել։ Այդ հյուսվածքը երբեմն թարախակալվում է։ Մարմնի՝ առավել կարևոր որոշ օրգաններում (գլխուղեղ, ողնուղեղ) Ա․ կարող է մահվան պատճառ դառնալ։ վ․ Մարւոիրոսյան


ԱՐՅՈՒՆԱԾԾՈՒԿՆԵՐ (Hippoboscidae), ճանճերի ընատնիք։ Մարմինը հարթ է, լայն, ծածկված հաստ խիտինով, երկարությունը՝ 8–12 մմ Ունեն ներքև ուղղված ծակող կնճիթ, աչքերը խոշոր են, ոտքերը՝ կառչող։ Թևերը ամուր սեղմված են իրանին․ դա հարմար է կենդանիների բրդի և թռչունների փետուրների մեջ շարժվելու համար, իսկ երբեմն բացակայում են կամ թերզարգացած են։ Ա․ տարածված են ամենուրեք, հայտնի է մոտ 100 տեսակ։ Հասուն Ա․ կաթնասունների (ձի, ուղտ, եղջերու, ոչխար, շուն) և թռչունների մակաբույծներ են, կարող են հարձակվել նաև մարդու վրա։ ՀՍՍՀ–ում տարածված են Ա–ի 3 տեսակ՝ ձիապիծակը (H․ eguina L․) շնաճանճը (H․ capensiolf) և գ և ղ մ–ն ա ճ ա ն ճ ը (Melophagus ovinus Լ․)։ Ա–ի դեմ պայքարում են վարակված կենդանիների վրա պիրեթրումի փոշի ցանելով։ Հ․ Տերաերյան


ԱՐՅՈՒՆԱԿՈՒՅՏ, հեմատոմա (<հուն․ cct|Lia –արյուն և cojia – ուռուցք), արյան սահմանափակ կուտակումն օրգանիզմի հյուսվածքներում։ Առաջանում է արյունատար անոթների վնասման հետե– վանքով, մաշկի և շրջոսկրի տակ, մկաններում» հոդախորշերում։ Կուտակված արյունը սովորաբար ներծծվում է կամ երբեմն՝ թարախակալվում, առաջացնում