Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/113

Այս էջը հաստատված է

գմբեթահարկ փոքր մատուռներով։ Ա․ Ա–ում է պահպանվել (1211-ից) ճաղպատում ընդօրինակված մի Ավետարան (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JVfi 6288)։ Ա․ Մաթևոսյան։

ԱՐՋՏԱԿ, ալպիական մանուշակ (Cyclamen), գնարբուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Պալարաընդերացողունավոր բազմամյա խոտաբույսեր են։ Տերևներն արմատամերձ են, երկար կոթուններով, կլորավուն կամ երիկամաձև։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Ծաղկակիրը երկար է, տերևազուրկ։ Հայտնի է մոտ 55 տեսակ՝ տարածված Միջերկրական ծովի շրջանում և Առաջավոր Ասիայում։ Արջտակ, ընդհանուր տեսքը և ծաղկի լայնական կտրվածքը Ջերմոցային պայմաններում աճեցվում է Ա–ի պարսկական (C․ persicum) տեսակը, որը վայրի վիճակում տարածված է Հարավ–Արեմտյան Ասիայում, Ղրիմում, Կովկասում։ Թունավոր է, կոճղարմատներն օգտագործվում են բժշկության մեջ։ Թ․ Քոչաբյան ԱՐՋՈՒՏ, գյուղ Հայկական ՍԱՀ Գուգարքի շրջանում, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, շրջկենտրոնից 12 կվ հյուսիս–արևմուտք։ Սովետական տնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի տարածքում պահպանվել են հին գերեզմաններ և խաչքարեր։

ԱՐՍԱՄԵԱ, քաղաք Կոմագենե երկրում, Եփրատի աջակողմյան վտակ Կյահտա (Նյումփայոս) գետի վերին ավազանում, այժմյան Էսկի–Քյահտա գյուղի տեղում։ Հիմնադրել է Կոմագենեի և Ծոփքի թագավոր Երվանդունի Արշամը, մ․ թ․ ա․ III դ․ 40–30-ական թթ․։ 1953-ի, 1954-ի և 1956-ի պեղումների ընթացքում Ա–ում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ, ստորերկրյա ժայռափոր դահլիճ՝ քառակուսի հիմքով և գմբեթավոր տանիքով, խճանկարներ, սալանման կոթողներ, որոնք ունեն բարձրաքանդակներ և արձանագրություններ, կնոջ արձանի գլուխ, քարե գործիքներ, կավանոթներ, դրամներ։ Գտածոները վերաբերում են մ․ թ․ ա․ I դ․ կեսին։ Հայտնաբերվել է նաև Կոմագենեի թագավոր Անտիոքոս I-ի (մ․ թ․ ա․ 69–34) վիմագիր հրովարտակը՝ հոր՝ Միհրդատեսի պաշտամունքի պահպանման մասին։ Ա–ում գտնվել են Միհրի և թագավորի ողջագուրումը պատկերող երկու կոթող, ինչպես նաև Միհրի ժայռափոր մեհյանը։ Շինությունները կրում են ուրարտական շինարվեստի ազդեցությունը։ Կոթողների վրա պատկերված տարազները ընդհանրություն ունեն հայկականի հետ։ Տիգրան Բ–ի օրոք Ա․ մտել է Հայոց թագավորության կազմի մեջ։ Ա․ անունով հայտնի է մի այլ քաղաք ևս Կոմագենեում, Եփրատի ավփն, այժմյան Գյառգյառ կոչվող վայրում։ Այս Ա․ նույնպես հիմնել է Արշամը։ Քաղաքում գտնվել է Անտիոքոս Ա–ի արձանագրությունը, որից երևում է, որ վերջինս Ա–ում հիմնել է մեհյան և իր նախնիների համար սահմանել հատուկ պաշտամունք։ Գբկ․ Dorner F․, Goell Th․, Arsa- meia am Nymphaios, B․, 1963․ Գ․ Տիրացյան:

ԱՐՍԱՈՒԼ(ն․Պրիմորսկոյե), հայաբնակ գյուղ և երկաթուղային կայարան Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, Սև ծովի ափին, շրջկենտրոնից 10 կւէ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, արևադարձային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ։ Գործում է ճանապարհանորոգման ու ծովափի ամրացման վարչություն։ Հայերը ներգաղթել են 1920-ին, Սամսունից և շրջակա գյուղերից։

ԱՐՍԵՆ , Արսեն Օձելաշվիլի (ծն․ թ․ անհտ․– 1843), XIX դարի առաջին կեսի գյուղացիական շարժման հերոս Վրաստանում։ Փաստագրական տեղեկություններ Ա–ի գործունեության վերաբերյալ չեն պահպանվել։ Հայտնի է, որ նրան սպանել են ցարական ոստիկանները։ 1840-ական թթ․ Ա–ի մասին ստեղծվել է ժողովրդական պոեմ («Երգ Արսենի մասին»), որն առաջին անգամ հրատարակվել է 1872-ին և վերահրատարակվել է 50 անգամ։ Ա–ի կերպարը մարմնավորվել է սովետական թատրոնում և կինոյում (Ս․ Շանշիաշվիլու «Արսեն» դրաման և Մ․ ճիաուրելու «Արսեն» կինոնկարը են)։
ԱՐՍԵՆ (Arsenicum, < հուն, apa^–ուժեղ, առնական), մկնդեղ, As, տարրերի պարբերական համակարգի IV պարբերության V խմբի քիմ․ տարր, կարգահամարը՝ 33, ատոմական զանգվածը՝ 74,9216։ Ա․ p տարր է , նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4s24p3, К–, Լ–, М–թաղանթները լրացված են։ Բնական Ա․ բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 75As։ Արհեստականորեն ստացվել են 69–81 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են՝ 73As(T1/2=76 օր), 74As(T1/2 =17,5 օր), 76As(1/2=26,4 ժ)և 77As(T1/2= 38,7 ժ)։ Ա․ տարրի հայտնաբերումը վերագրում են Աչբեբա Մեծին։ Ա–ի միացությունները, սակայն, հայտնի են վաղուց ի վեր։ Բուժական նպատակների համար Ա–ի միացություններ է կիրառել Պարսացելեսը։ Որպես քիմ․ տարր ճանաչվեց 1789-ին (Ա․ Լ․ Լավուազիե)։

Երկրակեղևը պարունակում է 0,0005 զանգվածային % Սև։ Փոքր քանակությամբ Ա․ են պարունակում բոլոր օրգանիզմները։ Ազատ Ա․ հազվադեպ է հանդիպում։ Հայտնի են Ա–ի 120 միներալներ, որոնցից տարածված են արսենապիրիտը, արսենապիրտը, լելինգիտը, աուրիպիգմենտը և ռեալգարը։ Ա․ ունի ալոտրոպային մի քանի ձևափոխություններ։ Սովորական պայմաններում առավել կայուն է մետաղական կամ մոխաագույն Ա․ (ɑ ձև), որը փխրուն, թարմ կտրվածքում՝ մետաղական փայլով, բյուրեղային նյութ է, խտությունը՝ 5720 կգ/մ3, սուբլիմվում է 615°–ում, հալվում՝ 817°C–ում (36 մթն ճնշման տակ)։ Ջրում և օրգ․ լուծիչներում չի լուծվում։ Ա–ի անգույն գոլորշիների արագ սառեցումից առաջանում են դեղին Ա–ի թափանցիկ բյուրեղներ, խտությունը՝ 1970 կգ/մ3, հատկություններով նման է սպիտակ ֆոսֆորին, սակայն նրանից անկայուն է։ Լուծվում է ծծմբածխածնում։ Հայտնի են ամորֆ β, y, ð ձևերը (խտությունները համապատասխանաբար՝ 4730կգ/մ3, 4970 կգ/մ3, 5100 կգ/մ3), որոնք անկայուն են և տաքացնելիս փոխարկվում են ɑ ձևի։ Ա․ քիմիապես միջին ակտիվության տարր է։ Քիմ․ միացություններում ունի +3, +5 և –3 օքսիդացման թվեր։ Սովորական ջերմաստիճաններում օդում օքսիդանում է, տաքացնելիս այրվում կապույտ բոցով՝ առաջացնելով արսենային անհիդրիդ՝ As2O3, որը սպիտակ, սուբլիմվող պինդ նյութ է։ Բնության մեջ հանդիպում է արսենոլիտ և կլոդետիտ միներալների ձևով։ Լուծվում է ջրում (16 գ/չ, 15Շ–ում)՝ առաջացնելով արսենային հիդրօքսիդ՝ As(OH)3, որը հայտնի է միայն լուծույթներում, ամֆոտեր է՝ ավելի արտահայտված թթվային հատկություններով։ Արսենային թթուն՝ H3AsO3, չափազանց թույլ թթու է, աղերը կոչվում են արսենիտներ (օր․ KAsO2, K3AsO3)։ Ազոտական թթուն և արքայաջուրը օքսիդացնում են Ա․՝ առաջացնելով արսենական թթու՝ H3AsO4, որը անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղական նյութ է։ Նրա ջրային լուծույթը միջին ուժի թթու է (ֆոսֆորական թթվից թույլ) և օքսիդիչ։ Աղերը կոչվում են արսենատներ (օր․ Na3AsO4)։ Ա–ի (V) օքսիդը՝ As2O5, ստացվում է արսենական թթվի ջրազրկումից։ Անգույն, ջուր կլանող ամորֆ զանգված է։ Լավ լուծվում է ջրում՝ առաջացնելով արսենական թթու։ Բարձր ջերմաստիճաններում քայքայվում է և ստացվում են թթվածին և As2O3։ Ա․ միանում է հալոգենների հետ։ Փոշին բոցավառվում է քլորի մթնոլորտում․ ստացվում է Ա–ի քլորիդ՝ AsCl3, որը ցածր ջերմաստիճաններում (–78°C) միանում է քլորի հետ՝ առաջացնելով AsCl5։ Հնգարժեք Ա–ի միացությունները բրոմի և յոդի հետ չեն ստացվել։ Միահալելիս Ա․ միանում է ծծմբի և մետաղների հետ, առաջացնելով համապատասխանաբար՝ սուլֆիդներ և արսենիդներ։ Արսենիդների