Ազատ գետի ձախ ափով ձգվում է մինչև Արարատյան դաշտ՝ եզրավորելով շրջանը հս-ից և հս–արմ–ից։ Երանոսի լեռնաշղթան ունի նեղ կատար, դեպի Ազատ գետն իջնող զառիթափ (30–45°) ու լերկ լանջեր։ Նրա հակադիր լանջերն ուղղված են դեպի Չորասու սելավը և խիստ մասնատված են բազմաթիվ հեղեղատներով։ Դեպի հվ․ Ա․ շ․ գրավում է Արարատյան դաշտի թույլ թեքություն ունեցող դարավանդային հարթության մի հատվածը՝ կազմված Արաքս, Ազատ և Վեդի գետերի ալյուվիալ նստվածքներից։ Մակերևույթի թեքությունները հիմնականում չեն անցնում 3–8°-ից։ Մերձարաքսյան նեղ գոտին ողողատադարավանդային հարթություն է։ Տարածքի մեծ մասի բարձրությունը չի անցնում 900–1500 t/–ից։ Գտնվում է 8 բալանոց սեյսմիկ գոտում։ Բարձրադիր մասերում տարածված են լեռնատափաստանային և մերձալպյան գոտիները, ցածրադիր մասերում՝ կիսաանապատային գոտին՝ չոր, խիստ ցամաքային կլիմայով։ Սակայն ոռոգվող տարածությունների գերակշռությունը և ստորերկրյա ջրերի բարձր մակարդակը համեմատաբար մեղմում են կլիմայի չորությունը։ Լեռնատափաստանային գոտում կլիման չորցամաքային է, ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 6– 10°C է, հունվարին՝ ցածրադիր մասերում –6°C, բարձրադիր մասերում՝ –8°C (նվազագույնը՝ –32°C), հուլիսինը՝ համապատասխանաբար 26 և 20°C (առավելագույնը՝ 41°C, Արտաշատ)։ Անսառնամանիք օրերի թիվը 160–220 է, տեղումների տարեկան գումարը՝ 200– 500 մմ։ Արարատյան դաշտում 0°-ից բարձր ջերմաստիճանների տարեկան գումարը կազմում է 3800–4400°, 10°-ից բարձրը՝ 3500–4000°։ Թույլ է զարգացած գետային ցանցը։ Ոռոգման համար օգտագործվում են Արաքս և Ազատ գետերը։ Գերակշռում են կիսաանապատային գորշ, լեռնային շագանակագույն, մարգագետնային գորշ, ոռոգելի և կիսաանապատային ալկալի, տեղ–տեղ աղակալած հողերը։ Ցածրադիր մասերին բնորոշ են բույսերի օշունսարսազանային համակեցությունները (օշան, սարսազան, հազարատերևուկ ևն), նախալեռնային գոտուն՝ սարսաղանային ևօշինդրային համակեցությունները (սարսազան, հոտավետ օշինդր, հացազգիներ ևն), ինչպես նաև չորասեր թփուտները, բարձրադիր լեռնալանջերին՝ մարգագետնային բուսականությունը։ Անտառները քիչ են (Խոսրովի արգելանոցի մի մասը)։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից են ավազամուկը, ճագարամուկը, օձերը, բեզոարյան այծը, մուֆլոնը, գայլը, այծկիթը։ 1սոսրովի արգելանոցում կլիմայավարժեցված են ուսուրական բծավոր եղջերուն, աքիսը։ Օգտակար հանածոները սակավ են։ Կան հանքային աղբյուր– ներ։
Բնակչությունը։ Ա․ շ–ում բնակվում է 60632 մարդ (1974)։ ՀՍՍՀ խիտ բնակեցված շրջաններից է․ 1 կմ2 վրա 119,6 մարդ։ Ունի 38 բնակավայր։ Քարտեզը տես 113 էջից առաջ՝ ներդիրում։
Պատմական ակնարկ։ Ա․ շ–ի տարածքը մտնում է Այրարատ նահանգի Ոստան Այգիների մշակումը Այգեզարդի կոլտնտեսությունում Սոխի դաշտերը Դվինի կոլտնտեսությունում Քադցրաշենի թռչնաբուծական ֆաբրիկան Արտաշատի գինու գործարանի գինենյութերի վերամշակման արտադրամասը Հայոց գավառի մեջ, որը պատկանում էր Արշակունիների թագավորական տանը։ Պահպանված պատմական հուշարձաններից են Դվին քաղաքի (IV դ․) ավերակները, Ազատավանի Տիկնունի ապարանքը (IV դ․), Բայբուրդի (V դ․) և Դվինի (VI դ․) բազիլիկ եկեղեցիները, Քեղվա ամրոցը (XI դ․), Աղջոց Ս․ Ստեփանոս վանքը (XI – XIII դդ․)։ Արաբ, տիրապետության շրջանում (VII–IX դդ․) Ոստան Հայոց գավառում ևս բնակություն հաստատեցին արաբներ, սակայն նրանք զգալի տոկոս չէին կազմում։ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Ոստան Հայոց գավառը հիմնականում մտնում էր Անի–Շիրակի թագավորության կազմի մեջ։ XVI – XVIII դդ․ Ա․ շ․ կազմում էր Երևանի խանության Գառնի-բասարի մահալը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն մտավ Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ՝ կազմելով Ղամարլու գավառակը։ 1604-ի բռնագաղթի («Մեծ Սուրգուն»-ի) ժամանակ տեղի հայ բնակչությունը գերեվարվեց Իրանի խորքերը։ Նրա փոխարեն բնակեցվեց էլի-Ղամարլու մահմեդական քուրդ քոչվոր ցեղը, որի անունով էլ այժմյան Արտաշատ քաղաքը կոչվում էր Ղամարլու։ Այն նորից հայաշատ դարձավ, երբ համալրվեց Խոյից, Սալմաստից և Ուրմիայից գաղթած հայերով։ Նախասովետական շրջանում Ա․ շ–ի բնակչությունը հիմնականում զբաղվում էր այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Կային գինեգործական և օղեթորման տնայնագործական տիպի մանր ձեռնարկություններ։ Գյուղերն անբարեկարգ էին, տները՝ կավաշեն։ Մարքսիզմի գաղափարներն Ա․ շ․ են թափանցել դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Առաջին կուսակցական բջիջը կազմավորվել է 1919-ին, երկաթուղային կայարանում։ 1921-ի դեկտեմբերին Ա․ շ–ում կար կոմունիստական կուսակցության 29 բջիջ Բաշնալու (Բաղրամյան), Ղամարլու (Վերին Արտաշատ), Ներքին Ղամարլու (Արտաշատ քաղաք), Զոհրաբլու (Մրգանուշ), Չիգդամլու (Ազատավան), Օղուրբեքլու (Բերքանուշ), Թամամլու (Բուրաստան), Ցուվա (Շահումյան) և այլ գյուղերում։ 1922-ի սկզբներին Ա․ շ․ կուսկազմակերպության շարքերում կար ՍՄԿԿ 69 անդամ։ Շրջանային կազմակերպությունը ներկայիս ձևով կազմավորվել է 1930-ին։ Անցած տարիներին տեղի է ունեցել Ա․ շ–ի կուսկազմակերպության 38 կոնֆերանս։ 1975-ի հունվ․ 1 Ի» դրությամբ Ա․ շ–ում կար 122 սկզբնական կուսկազմակերպություն՝ 2476 կոմունիստներով, իսկ 1920-ական թթ․ ստեղծված կոմերիտական կազմակերպությունն ունի 131 սկզբնական կազմակերպություն՝ 6959 կոմերիտականներով։
Տնտեսությունը։ Ա․ շ․ գյուղատնտ․ և արդ․ զարգացած շրջան է։ Մասնագիտանում է որպես այգեգործական–պտղաբուծական և բանջարաբուծական շրջան։ Զարգացած է անասնապահությունը և թռչնաբուծությունը։ 1974-ին հողային ֆոնդը կազմել է 51073 հա, որից վարելահող՝ 5993 հա, խաղողի և պտղատու այգիներ՝ 5050 հա, բանջարաբոստանային կուլտուրաներ՝ 1740 հա, արոտավայրեր՝ 9990 հա, խոտհարքներ՝ 556 հա։ Ունի կաթնա մսաբրդատու անասնապահություն։ 1975-ին ուներ 18135 գլուխ խոշոր և 13785 գլուխ մանր եղջերավոր անասուն, 5457 գլուխ խոզ։ Զարգացման մեծ հեռանկարներ ունի թռչնաբուծությունը։ 1975-ին կար մոտ 527 հզ․ թռչուն։