Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/153

Այս էջը հաստատված է

1928–39-ին Սունդուկյանի անվ․ թատրոնի գլխավոր նկարիչն էր։ Ձևավորել է Դ․ Ֆուրմանովի «խռովություն» (1928), Վ․ Վաղարշյանի «Օղակում» (1930), Մ․ Ջանանի «Շահնամե» (1935), Դ․ Ֆիգեյրեդոյի «Եզովպոս» (1958) ներկայացումները։ 1939–49-ին Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչն էր։ Ձևավորել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» (1935), Ջ․ Պուչչինիի «Տոսկա» (1937), Ա․ Այվազյանի «Թաւիառնիկոս» (1938), Տ․ Սաեփանյանի «Լուսաբացին» (1939), Ու․ Տաջիբեկովի «Քյորօղլի» (1942), Պ․ Չայկովսկու «Պիկովայա դամա» (1956) օպերաների բեմադրությունները։ Աշխատակցել է Լենինականի, Բաքվի, Թբիլիսիի թատրոններին։ «Տայֆիլմ» ստուդիայում Ա–ի աշխատանքներից բնորոշ են «Խաս–փուշ» (1927), «Զամալու» (1928), «Դավիթ Բեկ» (1944) և «հյուսիսային ծիածան» (1958) կինոնկարների ձևավորումները։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


ԱՐՈՒՏՉՅԱՆ Սարգիս Տիգրանի (ծն․ 25․9․ 1920, Դոնի Ռոստով), հայ սովետական բեմանկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1950-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ը։ 1951–70-ին եղել է Դ․ Սունդուկյանի անվ․ ակադեմիա– կան թատրոնի գլխավոր նկարիչը, որտեղ բեմադրված Ա․ Չեխովի «Բալենու այգին» (1951), Սունդուկյանի «էլի մեկ զոհ» (1955), Ա․ Միլլերի «Սալեմի վհուկները» (1965), Ս․ Տ․ Արուտչյան․ Ա․ Միլլերի «Սալեմի վհուկները» պիեսի բեմադրության ձևավորման էսքիզ, գուաշ (1965, Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոն) Ֆ․ Դոստոևսկու «Ապուշը» (1968), Վ․ Շեքսպիրի «Օթելլո» (1969) ներկայացումների ձևավորումները Ա–ի լավագույն գործերից են։ Ձևավորումներ է կատարել Երևանի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանակերտի, Բաքվի, Դոնի Ռոստովի թատրոններում, «Հայֆիլմ» կինոստուդիայում («Նվագախմբի տղաները», 1961)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել (գեղանկար, գրաֆիկա, ձևավորման էսքիզներ) Երևանում (1964), Մոսկվայում (1965), Դիլիջանում (1966)։ Մասնակցել է համաշխարհային IX Բիեննալեին (1967, Սան Պաուլու)։ Արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակի (1975)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Պ․ Հայթայան․


ԱՐՈՒՏՉՅԱՆ Սերգեյ Ավետի [ծն․ 6(19)․6․ 1912, Բաքու], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ Ժող․ նկարիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստի ճարտ․ բաժինը։ Զբաղվում է գրաֆիկայով և բեմանկարչությամբ։ 1939–48-ին եղել է Դ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի, 1941–45-ին՝ «ՀՀԳ–ի պատուհանի», 1954–64-ին՝ «ՈԶ–նի» հանդեսի գլխավոր նկարիչը։ 1933-ից պարբերական մամուլում հրապարակվել են Ա–ի ծաղրանկարները, պլակատները։ Բեմանկարչական աշխատանքներից աչքի են ընկնում Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (1938), Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (1940), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942, Սունդուկյանի անվ․ թատրոնում), Կապլերի և Զլատոգորովայի «Լենին» (1940), Սունդուկյանի «Քանդած օջախ» (1946, Լենինականի Մռավյանի անվ․ պետական թատրոնում), Չարենցի «Կապկազ թամաշա» (1957, Երևանի Տ․ Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի թատրոնում) ներկայացումների, ինչպես և «Հայֆիլմ» կինոստուդիայի «Քաջ Նազար» (1940), «Լեռնային լճի գաղտնիքը» (1953), «Պատվի համար» (1956) և այլ կինոնկարների ձևավորումները։ Երեվանում հրատարակել է «ժպիտ և ցասում» (1962), «Նայում–տեսնում եմ» (1967), «Առանց դիմակի» (1972) ծաղրանկարների ալբոմ-ժողովածուները։ 1967–68-ին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Պիսեկում (Չեխոսլովակիա), Մոսկվայում, Տալլինում, 1972-ին՝ Երևանում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Լ․ Խաչաթյան

ԱՐՓԱ (ն․ Արևելյան Արփաչայ), գետ Հայկական ՍՍՀ–ում և Նախիջևանի ԻՍՍՏ–ում, Արաքսի ձախ վտակը։ Երկարությունը 126 կմ է (ՀՍՍՀ–ում 90 կմ), ավազանը՝ 2630 կմ։ Սկիզբ է առնում Ղարաբաղի բարձրավանդակի հս–արմ–ից, 3200մ բարձրությունից։ Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով, ունի մեծ անկում (Ջերմուկի մոտ ընդունում է աղբյուրներից առաջացած ջրվեժը)։ Միջին հոսանքի որոշ հատվածներում Ա–ի հովիտը լայն է, դարավանդավոր, ստորին հոսանքում դուրս է գալիս մերձարաքսյան հարթավայր։ Դլխավոր վտակներն են․ աջից՝ Եղեգիսը, Տերհերը, էլփինը, ձախից՝ Ազիզբեկովը։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ– հունիսին, առավել չափով՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 21,6մ³/վ (Արենի), առավելագույնը՝ 146 մ³/վ, նվազագույնը՝ 6,2 մ³/վ։ Տարեկան հոսքը՝ 682 մլն․ մ³։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ա–ի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ–երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները։ Ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվում են Արփա–Սևան ջրատարը (տես «Արփա–Սևան»), Կեչուտի ջրամբարը (որով կարգավորվելու է գետի ռեժիմը) և Արենիի ջրհան կայանը։ Ա–ի ափին են Ջերմուկ առողջավայրը և Մոզ քաղաքի ավերակները։ Սգարակաձորի մոտ Ա–ի վրա կանգուն է միակամար կամուրջը (XIII դ․)։

Գ․ Աբրահամյան


ԱՐՓԱԳՅԱԴՈՒԿ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 70 կմ արևմուտք։