Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/158

Այս էջը սրբագրված չէ

ԱՐՔՈՒՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։ XX դ․ սկզբնեբին ուներ մոտ 25 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հակոբ)։ Ա–ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՐՔՈՒՆԻ ՊՈՂՈՏԱ, արքունի ճա– նապարհ, Տիգրան Մեծի օրոք բաց– ված (մ․ թ․ ա․ 80-ական թթ․) Տիգրանա– կերտ – Արտաշատ մայրուղին։ Անցել է Տիգրանակերտ –Մանազկերտ– Զարեհա– վան–Արտաշատ երթուղով։ Տարբեր հատ– վածներում ունեցել է իջևան–կայաններ։ Այդ անունով գոյատևել է մինչև վաղ միջ– նադար։


ԱՐՔՈՒՆԻ ՏՈՒՆ, արքունի ոստան, թագավորող հարստության ժառանգական սեփականությունը կազմող կալվածքնե– րը Հայաստանում։ Եղել են երեք կարգի․ 1․ անմիջապես թագավորի, թագաժառան– գի և արքունիքի տնօրինությանը ենթա– կա՝ «կալուածք արքայի» և«գաւառք արքու– նականք> (40 գավառ), 2․ իշխող տան սեպուհների՝ «երկիր սեպհական գնդին» (3 գավառ) և 3․ տաճարային (4 գավառ) կալվածքներ՝ նվիրված իշխող հարստու– թյան սրբացված նախնիների պաշտամուն– քին։ Արշակունիների օրոք Ա․ տ․ մեջ են մտել Այրարատ նահանգը և Աղիովիտ, Առբերան, Հաշտենից ու այլ գավառներ։


ԱՐՔՈՒՆԻՔ, թագավորի կամ իշխողի ան– միջական շրջապատը՝ կավմված երկրի բարձր խավի ներկայացուցիչներից, Ա–ի առօրյա կյանքը կարգավորող պաշտոն– յաներից և սպասարկող անձնակազմից։ Թեև Ա–ները պետական պաշտոնական մարմիններ չէին, բայց նրանց դերը տըվ– յալ պետության ներքին ու արտաքին քա– ղաքական կողմնորոշման մեջ սովորաբար շատ նշանակալից էր։ Հաճախ Ա–ում էին մշակվում երկրի տիրող դասակարգի քա– ղաքական, մշակութային և այլ սկզբունք– ներ։ Ա–ի ճոխության աստիճանը համար– վում էր տվյալ երկրի ու միապետի հզորու– թյան ու հարստության չափանիշ, որի հա– մար միապետները մրցում էին միմյանց հետ։ Հայոց թագավորների Ա–ներից առանձին շքեղությամբ աչքի է ընկել Տիգրան Մեծինը։ 9-․ Սարգսյան


ԱՑԵՏԱԼԴԵՀԻԴ, տես Բացախաղեհիդ։


ԱՅԷՏԱԼՆԵՐ ԵՎ ԿԵՏԱԼՆԵՐ, 1,1-դիալ– կօքսիալկաններ, հիդրատացված ալդե– հիդների և կետոնների եթերներ։ Ացետալ– ների ընդհանուր բանաձևն է՝R՝–CH(OR"), կետալներինը՝ R՝R"C(OR)2, որտեղ ռա– դիկալները (R) միատեսակ են կամ տար– բեր։ Ցիկլիկ ացետալները կոչվում են դիօքսոլաններ։ Ա․ և կ․ դուրեկան հո– տով, անգույն հեղուկներ են, անլուծելի՝ ջրում, լուծելի՝ օրգ․ լուծիչներում։ Հիմ– քերի նկատմամբ կայուն են, թթուներում և եռացող ջրում հիդրոլիզվում են։ Ա․ և կ․ ստացվում են ալդեհիդների և կետոն– ների ու մրջնաթթվի օրթոէսթերի փոխազ– դեցությամբ։ Ացետալներ ստացվում են նաև թթուների առկայությամբ ալդեհիդի և սպիրտի փոխազդմամբ։ Ա․ և կ․ օգտա– գործվում են օծանելիքի արտադրության մեջ, ինչպես նաև՝ ներկանյութերի սին– թեզում, որպես պլաստիֆիկատորներ և լուծիչներ։


ԱՑԵՏԱՆԻԼԻԴ, անտիֆեբրին, քացա– խաթթվի անիիդ, C6H5NHCOCH3, անգույն բյուրեղական օրգանական նյութ։ Հալման ջերմաստիճանը՝ 114,2°C, եռմա– նը՝ 303,8°C։ Լուծվում է օրգ․ լուծիչներում և տաք ջրում։ Ա․ սինթետիկ եղանակով ստացված առաջին դեղանյութն է (1886), ունի ցավազրկող և ջերմությունն իջեցնող հատկություն։ Ստացվում է ւսնիւինը ացե– տիլացնելով։ Ռեակցունակ է՝ նիտրվում, հալոգենացվում, ալկիլացվում և ացիլ– վում է։ Ա–ի մոլեկուլում ազոտին միացած ջրածնի ատոմը կարող է տեղակալվել նատրիումով։ Ա․ թթուների և հիմքերի հետ տաքացնելիս քայքայվում է՝ առա– ջացնելով անիլին և քացախաթթու։ Ա․ օգտագործվում է ներկեր և սուլֆամիդա– յին դեղանյութեր ստանալու համար։ Թ․ Հովսեփյան


ԱՑԵՏԱՏԱՅԻՆ ՄԵՏԱՔՍ, արհեստական մանրաթել։ էլաստիկ է, էլեկտրամեկու– սիչ, ունի չափավոր հիդրոֆիլություն, փափկություն և արտաքին գեղեցիկ տեսք։ Ջերմապլաստիկ է, 160°C-fig բարձր ջեր– մաստիճաններում դեֆորմացվում էէ իսկ 210°Շ–ից բարձր՝ քայքայվում։ Անկայուն է բևեռացած օրգ․ լուծիչների (ացետոն, էսթերներ) նկատմամբ, սկզբում ուռչում է և հետո լուծվում։ Ա․ մ․ ստացվում է ացե– աիւցեւյոււոզից։ Օգտագործվում է նուրբ մանածագործության և մետաքսե գործ– վածքների արտադրության մեջ։ Ա․ մ․ արտադրվում է նաև ՀՍՍՀ–ում։


ԱՑԵՏԱՏՆԵՐ (<լաւո․ acetum – քացախ), քացախաթթվի աղերը և էսթերները։ Ալ– կալիական և հողալկալիական մետաղնե– րը քացախաթթվի հետ առաջացնում են չեզոք աղեր, իսկ բարձր արժեքականու– թյան մետաղները՝ սովորաբար հիմնա– յին աղեր։ Ա․ լուծելի են ջրում, բացա– ռությամբ արծաթի և մի քանի մետաղ– ների (Feni, Cun, Ti ևն) հիմնային աղե– րի։ Ա․ տաքացնելիս առաջացնում են ացետոն, էլեկարոլիզելիս՝ էթան, իսկ հիմքերի հետ չոր թորելիս՝ մեթան։ Ա․ ստացվում են մետաղների օքսիդների, հիդրօքսիդների կամ կարբոնատների և նոսր քացախաթթվի փոխազդմամբ և այլ եղանակներով։ Ալյումինի, երկաթի և քրոմի Ա․ օգտագործվում են որպես ժան– տանյութեր, նատրիումի, ցինկի, մագնե– զիումի, կապարի Ա․՝ բժշկության մեջ, պղնձի ացետատը՝ գալվանատեխնիկա– յում, իսկ արսենիտի հետ խառնվածը՝ գյուղատնտեսության մեջ, կոբալտի ացե– տատը՝ որպես կատալիզատոր օքսոսին– թեզում։ Տես նաև էթիւացեւոաւո, Ամիչա– օեաաանեո։


ԱՑԵՏԻԼԵՆ, էթին, C2H2, НС = СН, չհագեցած ածխաջրածին, ացետիլենային ածխաջրածինների հոմոլոգ շարքի առաջին անդամը։ Անհոտ և անգույն գազ է։ Հայտ– նաբերել է անգլ․ քիմիկոս է․ Դեվին (1836), սինթեզել ֆր․ քիմիկոս Մ․ Բերթ– լոն՝ ածխածնից և ջրածնից (1862)։ Հալմ․ ջերմաստիճանը՝ –81,8°С, եռմանը՝ –83,8°С։ Լուծվում է օրգանական լուծիչ– ներում, ամենից լավ՝ ացետոնում (մեկ ծավալ ացետոնում լուծվում է 25 ծավալ Ա․՝ 15^-ում)։ Ա–ի փոխադրումը և պահ– պանումը կատարվում է 16–18 ւէթն ճընշ– ման տակ, պողպատյա բալոններում, որոնք լցված են ացետոնով ներծծված փայտածխով։ Ա–ի խառնուրդները օդի հետ(2,3-80,7%, ըստ ծավալի) պայթու– ցիկ են։ Պայթման վտանգը նվազեցնելու համար Ա․ նոսրացնում են ազոտով, մե– թանով և այլ գազերով։ Արտադրության մեջ Ա․ ստանում են կալցիումի կարբիդի ն ջրի փոխազդմամբ (առաջին անգամ ստացել է գերմ․ քիմի– կոս Ֆ․ Վյոլերը, 1862-ին)։ 1 ա տեխ․ կալ– ցիումի կարբիդից ստացվում է 250–300*/3 Ա․։ Պայթյունից խուսափելու համար Ա․ ստանում են ջրի մեծ ավելցուկի առկայու– թյամբ, որը միաժամանակ կլանում է անջատվող ջերմությունը։ Մեծ քանակնե– րով ստանում են նաև բնական գազերի և նավթային ածխաջրածինների ջերմային քայքայումով։ Արտադրական կարևոր եղանակ է նաև մեթանի ջերմաօքսիդաց– ման կրեկինգը՝ 6СН4+40շ–>СгН2+ 8Н2 + + 3C04-C02+3H20։ Ա․ հումք է ծա– ռայում բազմաթիվ արտադրական նյու– թեր ստանալու համար։ Այրվում է թթված– նում (թթվածին–ացետիլենային բոցի առա– վելագույն ջերմաստիճանն է 3150°С)։ Ա․ միարժեք պղնձի քլորիդի, արծաթի նիտ– րատի և սնդիկի աղերի հիմնային լու– ծույթների հետ առաջացնում է ացետի– լենիդներ, որոնք չոր վիճակում պայթու– ցիկ են։ Ա–ի քլորացման հիմքում է ընկած տրի– և տետրաքլորէթիլենների և հեքսաքլորէթանի ստացումը։ Ա․ միա– նում է նաև քլորաջրածնին՝ առաջացնե– լով վինիլքլորիդ, և կապտաթթվին՝ ա կ– րիլանիտրիլ։ Ա․ կատալիզատորի առկայությամբ միանում է ջրի հետ՝ առա– ջացնելով քացախաչդեհիդ։ Սպիրտները և օրգ․ թթուները (հատկապես քացախա– թթուն) միանում են Ա–ին՝ առաջացնելով համապատասխանաբար վինիլեթերներ և վինիլացետատ։ Ա․ դիմերվում է՝ առա– ջացնելով վինիլացետիլեն, որից ստանում են քլորապրենը։ Ա–ի և ացետոնի միացու– մից ստացվում է բնական կաուչուկի մո– նոմերը՝ ի զ ո պ ր և ն։ Այժմ Ա–ի 70%-ը ծախսվում է օրգ․ նյութեր սինթեզելու, իսկ 30%-ը՝ մետաղներ կտրելու և զոդե– լու համար։ Ւփստ մաքուր Ա․ ն ա ր ց ի– լ և ն անվան տակ օգտագործվում է բժըշ– կության մեջ որպես թմրեցնող միջոց։ Գբկ․ Վարդանյան Ս․ Հ․, Փ ի– ր և ն յ ա ն Ս․ Կ․, Ացետիլենը և նրա օգտա– գործման ուղիները, Ե․, 1968։ Нью ленд Ю․ А․, Фогт Р․ Р․, Химия ацетилена, пер․ с англ․, М․, 1947․ Ս․ Վարդանյան


ԱՑԵՏԻԼՒՈԼԻՆ, СН3СООСН2СН2Ы(СН3)з ОН, քսուքւնքւ քացախաթթվային էսթեր։ Անգույն բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում և օրգ․ լուծիչներում (բացի եթերից)։ Մոլ․ կշ․ 163,2։ Ա․ կենսաբանական ակ– տիվ նյութ է, լայնորեն տարածված բնու– թյան մեջ, չնչին քանակությամբ պարու– նակվում է օրգանիզմի հյուսվածքներում (նյարդային հյուսվածքում, սրտում, կմախ– քային մկաններում)։ Ախտաբանական որոշ պրոցեսների ժամանակ արյան մեջ Ա–ի քանակությունն ավելանում է։ Պարզ– վել է, որ Ա․ նյարդային գրգիռների քիմիա– կան փոխադրիչ է՝ մեդիատոր։ Ազդեցու– թյունը նման է վեգետատիվ նյարդային հա– մակարգի պարսաիմպաթիկական հատվա– ծի գրգռումից առաջացած ազդեցությանը