Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/159

Այս էջը հաստատված է

(արյան ճնշման իջեցում, սրտի կծկումների դանդաղեցում, ստամոքսի և աղիքների գալարակծկման ուժեղացում, բբի նեղացում)։ Օրգանիզմում Ա․ առաջանում է քացախաթթվից և խոլինից՝ խոլինացետիլազ ֆերմենտի մասնակցությամբ։ Օրգանիզմում եղած ազատ Ա․ քայքայվում է խոլինէսթերազ ֆերմենտով։ Բժշկության մեջ սահմանափակ չափով օգտագործվում է բուժման նպատակով։

ԱՑԵՏԻԼՑԵԼՅՈՒԼՈԶ ացետիլթաղանթանյութ, ցելյուլոզի քացախաթթվական էսթերները։ Հիմնական բաղադրիչները առաջնային՝ [С6Н7O²(OCOCH³)з]п և երկրորդային՝ [СбН7O²п(OН)(OCOCH³)2]п ացետատներն են։ Սպիտակ ամորֆ զանգված է, լուսադիմացկուն, չի այրվում։ Հիմքերի և թթուների առկայությամբ հիդրոլիզվում է։ Առաջնային ացետատը լուծվում է սահմանափակ թվով լուծիչներում (քացախաթթու, քլորոֆորմ և մեթիլենքլորիդ)։ Ա–ից պատրաստված թելերը և ժապավենները օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության և մանածագործության մեջ, չփշրվող ապակի՝ «տրիպլեքս» ստանալու համար։ Երկրորդային ացետատը լուծվում է ացետոնում և սպիրտ–ացետոն խառնուրդում։ Ա․ ստացվում է թաղանթանյութը քացախանհիդրիդի հետ, կատալիզատորի առկայությամբ փոխազդելով․ [СбН702(OН)³]п+Зп(СН³зСО)гО→ → [СбН7O²(OСOСНз)з]n + ЗnСНзСООН։ Ցելյուլոզի ացետիլացման վերջնական արդյունքը առաջնային ացետատն է։ Երկրորդային ացետատ ստացվում է առաջնային ացետատը մասնակի հիդրոլիզելով։ Ա․ արտադրվում է նաև ՀՍՍՀ–ում (Երևան)։ Այն մեծ չափերով օգտագործվում է պլաստմասսաներ, լաքեր, չայրվող կինոժապավեններ և ացետատային մետաքս ստանալու համար։ Ս․ Աոաքեչյան

ԱՑԵՏՈՆ (< լատ․ acetum – քացախ), դիմեթիլկետոն, պրոպանոն, СНзСОСНз, օրգանական միացություն, պարզագույն կետոնը։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –95,35°С, եռմանը՝ 56,24°С, խտությունը՝ 790,8 կգ/ւէ3։ Լավ լուծվում է ջրում և օրգ․ լուծիչներում։ Ա․ տարածված օրգ․ լուծիչ է (լուծում է բազմաթիվ օրգ․ նյութեր, չի լուծում ռետինը)։ Ունի կետոններին բնորոշ քիմ․ հատկություններ, օքսիդանում է դժվարությամբ, վերականգնվում է՝ առաջացնելով իզոպրոպիլալկոհոլ։ Որոշակի պայմաններում միանում է ացետիլենի հետ։ Հիմնային միջավայրում փոխազդում է քլորի (և մյուս հալոգենների) հետ՝ առաջացնելով քլորոֆորմ, ենթարկվում է ալդոլային կոնդենսման։ Ա․ ստանում են պրոպիլենից, որը հիդրատացնում և ապա օքսիդացնում կամ դեհիդրում են, կումոլից՝ օքսիդացնելով և այլ եղանակնե– րով։ Ա․ օգտագործվում է որպես լուծիչ ացետիլցելյուլոզի, նիտրոցելյուլոզի, ացե– տիլենի ևնի համար, սննդի և դեղանյութե– րի արտադրության մեջ, ինչպես նաև մի շարք արժեքավոր նյութերի (կետեն, իզոպ– րեն ևն) սինթեզում։ Ս․ Առաքեչյան

ԱՑԵՏՈՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ (կետոնային մարմիններ), օրգանական միացությունների խումբ, բաղկացած β–օքսիկարա–գաթթվից, ացետքացախաթթվից և ացետոնից, որոնք առաջանում են լյարդում՝ ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացումից։ Ախտաբանական պրոցեսների (շաքա– րախտ, քաղց ևն) ժամանակ Ա․ մ․ մեծ քա– նակությամբ կուտակվում են օրգանիզմում (1 ittյէ%-ից հասնում են 500 մգ% և ավելի), հատկապես արյան և մեզի մեջ։ Ա․ մ–ի ավելացումը բարձրացնում է ար– յան թթվայնությունը (ացիդոզ) և առաջաց– նում ինքնաթունավորում։ Ինսուլինի և ածխաջրերի ներարկումը նվազեցնում է Ա․ մ–ի առաջացումը։ Ս․ Հովհաննիսյան

ԱՑԻԴՈԶ (<լատ․ acidus – թթու), թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, երբ նյութափոխանակության խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակվում են թթու նյութեր (վւոքրանում է արյան ջրածնային ցուցիչը)։ Բնականոն պայմաններում այդ արգասիքներն արագորեն հեռանում են, իսկ տենդային հիվանդությունների, ստամոքս–աղիքային համակարգի խանգարումների, հղիության, քաղցի և այլ դեպքերում կարող են կուտակվել օրգանիզմում։ Հիվանդության թե– թև ընթացքի դեպքում նշված նյութերն օրգանիզմից հեռանում են մեզի հետ (ացետոնուրիա), իսկ ծանր ընթացքի դեպքում կարող են առաջացնել կոմա։ Ըստ առաջացման բնույթի տարբերվում է Ա–ի երկու տեսակ՝ նյութափոխանակային և շնչառական։ Առաջինը շաքարախտի զարգացման կամ երիկամների ախտահարման հետևանք է, երկրորդը՝ շնչառության խանգարման։ Բուժումը․ Ա․ առաջացնող պատճառի վերացում (օրինակ, շաքարախտի դեպքում՝ ինսուլին), ինչպես նաև սոդայի և մեծ քանակությամբ հեղուկների ընդունում։ Է․ Մխեյան

ԱՑԻԴՈՖԻԼԱՅԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ, մանրագույն օրգանիզմներ, որոնք զարգանում և ապրում են միջավայրի որոշակի թթվության պայմաններում։ Ա․ բ–ից են՝ կաթնաթթվային բակտերիաները (ապրում են pH = 3,4 և կաթնաթթվի 2% խտության մի– ջավայրում), քեմոավտոտրոֆ բակտերիաները (բազմանում են, երբ միջավայրի pH-ը՝ 1–2 է), հայ գիտնական Լ․ Հ․ Երզինկ յանի անջատած բարձր ակտիվու– թյուն ունեցող ացիդոֆիլային կաթնաթթվային բակտերիաները (Lactobacterium acidop hilum)։ ԱՍՀՄ–ում լայնորեն կիրառվում են կաթնարդյունաբերության, անասնաբուծության, բժշկության մեջ (որ– պես բուժիչ ացիդոֆիլային կաթ, ինչպես նաև մայրական կաթին փոխարինող «Նարինե» սննդանյութի արտադրությու– նում)։ Հ․ Երզինկյան

ԱՑԻԴՈՖԻԼԻԱ (<լատ․ acidus – թթու և հուն․ (φιλέω – սիրում եմ), տես Թթվասի– րություն։

ԱՑԻԼՈՒՄ, օրգանական միացությունների մեջ ջրածնի ատոմը ացիլ՝ R–СО– խմբով տեղակալելու ռեակցիա։ Ա–ման մասնավոր դեպք է ացետիլացումը (օրգ․ միացությունների մոլեկուլներում ջրածնի ատոմը փոխարինում են ացետիլ՝ СНз–СО– խմբով)։ Ացիլվում են սպիրտները, թիոսպիրտները, ամինները, ֆենոլները, արոմատիկ ածխաջրածինները ևն։ Ա–ով ստացվում են շատ արժեքավոր միացություններ, օրինակ՝ ացետիլցեԱու– լոզ, ասպիրին ևն։

ԱՑԻԿԼԻԿ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ալիֆատիկմիացություններ, ճարպային միացություններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները կազմող ածխածնի ատոմները միացած են իրար բաց շղթաներով։ Այսպես կոչված նորմալ կառուցվածք ունեցող միացություններում ածխածնի ատոմներն առաջացնում են պարզ գծային, իսկ իզո կառուցվածք ունեցողներում՝ ճյուղավորված շղթաներ։ Շղթաները կարող են ունենալ ամենատարբեր երկարությունները։ Ա․ մ․ են սահմանային և ոչ սահմանային ածխաջրածինները և նրանց ածանցյալները (սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, օրգ․ թթուներ, ամիններ ևն)։ Բնության մեջ տարածված բազմաթիվ սպիտակուցներ, ամինաթթուներ, ճարպեր, եթերային յուղեր, բնական ածխաջրածիններ Ա․ մ․ են։ Ա․ մ․ են ստանում նավթից, բնական գազերից և բնական ծագում ունեցող այլ նյութերից։ Է․ Մարգարյան

ԱՑՏԵԿՆԵՐ, աաոեկներ, հնդկացի ազգություն Մեքսիկայում (մոտ 800 հզ․, 1969)։ XII դ․ Ա․ հս–ից շարժվել են հվ․, ներխուժել Մեխիկոյի հովիտը, հիմնավորվել այնտեղ և աստիճանաբար իրենց ենթարկել տեղի բնակչությանը։ XV դ․ Ա–ի մեջ առաջ են եկել ստրկատիրական հարաբերություններ, զարգացել արհեստները և առևտուրը։ 1519–21-ին իսպանացիներն իրենց են ենթարկել Ա–ին։ XIV– XVղղ․ Ա․ ստեղծել են բարձր մշակույթ, զարգացած է եղել բժշկությունը և աստղագիտությունը, ունեցել են գաղափարագրեր, արևի Ացտեկական ոսկե զարդ օրացույց։ Ա–ից մեզ հասած հուշարձանների մեջ աչքի են ընկնում քառակող քարե բուրգերը, ձևով խիստ երկրաչափական տաճարները (քանդակների և նկարների մնացորդներով), աստվածների մեծազանգված արձանները։ Այժմ Ա․ հիմնականում բանվորներ և գյուղացիներ են, որոշ մասը դեռևս պահպանում է տնտ․ հին կացութաձևը։ Գրկ․ Вайян Д․, История ацтеков, пер․ с англ․, М․, 1949; Народы Америки, т․ 2, М․, 1959․

ՍՈՒՍԴ Թաուֆիք Ցուսեֆ (ծն․ 1908, Բեյ– րութ), արաբ գրող։ ճանաչվել է թուրք բռնատերերի դեմ արաբների պայքարն արտացոլող «Ալ–Ռաղիֆ» (1938) վեպով։ ԱՈՒԱԴ Թաուֆիք Յուսեֆ (ծն․ 1908, Բեյրութ), արաբ գրող։ Ճանաչվել է թուրք բռնատերերի դեմ արաբների պայքարն արտացոլող «Ալ-Ռաղիֆ» (1938) վեպով։ Նշանավորեն ապաստան մարդկանց