Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/163

Այս էջը սրբագրված չէ

R, A․, Dubberstein W․, Babylonian chronology 626 В․ C․–A․ D․ 75, Providence, [1969]․

ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ (կառավարող հարստության՝ Աքեմենյանների անունով), պարսկական աշխարհակալու թյուն մ․ թ․ ա․ մոտ 550–330-ին։ Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս II Մեծը մ․ թ․ ա․ 553-ին կամ 552-ին ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի (Աս տիագես) դեմ, տապալել նրան (550), գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Ա․ պ-յանը։ Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու, այդ ժամանակ Հա յաստանում թագավորել է Երվանդ Սակա վակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյու րոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդ դեմ Մարաստանի։ Հայկ․ ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ․ թ․ ա․ 550–546-ին Հայաստանը թոթա փել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։ Մ․ թ․ ա․ 546-ին՝ Լի դիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը հավանաբար Հայաստանը են թարկել է Ա․ պ-յան գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Մինչև 539-ը Կյուրոսը նվաճել է Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրե աստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թա գավորի և Եմբաս զորավարի առաջնորդու թյամբ, մասնակցել են Բաբելոնի գրավ մանը։ Կյուրոսին հաջորդել է որդին՝ Կամբյուսեսը, որը 526-ին մեծ բանակով արշավել է Եգիպտոս և նվաճել այն։ Եգիպ տոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշ խանությունը և իրեն հռչակել թագավոր (Բարդիա անվան տակ)՝ շտապել է Պարս կաստան, սակայն ճանապարհին մահա ցել է (522)։ Գաումատայի դեմ դուրս է եկել Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որ դի Դարեհ I, սպանել Դաումատային և 522-ին գահ բարձրացել։ Օգտվելով Ա․ պ–ում տեղի ունեցող գահակալական կռիվ ներից՝ Դարեհի դեմ ապստամբել են և անկախություն հռչակել Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորես տանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպ տոսը և այլ երկրներ։ Ըստ Բեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղվել է ապստամբ երկրների դիմադրո թյունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարներ Դադարշիսը և Վա հումիսան հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառա վարման առաջին տարիներին Հայաստա նը հավանորեն պահպանել է անկախու թյունը։ Մարաստանում ապստամբությու նը գլխավորել է հին թագավորական տոհ մի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բա բելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, զործակ ցել են Հայաստանի հետ։ 521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնակա նում ճնշվել են, Ա․ պետության նախկին սահ մանները վերականգնվել։ Դարեհ I 519-ին վերանվաճել է Եգիպտոսը։ Ա․ պ․ եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունե ցող ցեղերի ու ժողովուրդների համակու տակ։ Դարեհ I կատարել է վարչա-տնտ․ բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանել է սատրապությունների (շուրջ 24), որոնք թվարկված են Բեհիսթունի, Նակշ–ի–Ռուստեմի և Սուզի արձանագրու– թյուններում Հերոդոտոսը հիշատակել է Ա․ պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապ րող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապու թյունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը ևն։ Ա․ պետության մեջ իրենց գոյությունը պահ պանել են որոշ վասալ թագավորություն ներ և կիսանկախ ցեղեր։ Սատրապու թյուններում համապետական, «գրասեն յակային» արամեերեն լեզվին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։ Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ (ավե-)