Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/169

Այս էջը հաստատված է

Սիրետում, Խոտինում, Ցասսիում (Ցաշում), Ռոմանում, Վասլույրում և ավելի ուշ Բոտոշանում միասին վերցրած։ Ա–ում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։

1484-ին սուլթան Բայազիդ II Ա–ի հայերին գաղթեցրել է Կ․ Պոլիս, որի հետեվանքով թեև շատ է պակասել հայերի թիվը, սակայն քաղաքը, իբրև հայկ․ գաղթավայր, չի կորցրել իր կարևորությունը։ Ա–ի հայերը զբաղվել են աոևտրով, արհեստներով, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նրանք մինչև XVIII դ․ որոշակի դեր են ունեցել սանտրում, սակայն 1787–91-ի ռուս–թուրք․ պատերազմը մեծ վնաս է հասցրել նրանց։ Ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանն այդ տարիներին եկել է Ա․ և գաղթեցրել 852 հայ (142 ընտանիք) նախ՝ Դուբասար և ապա՝ Գրիգորիոպոլ (1792)։ XIX դ․ սկզբին Ա–ում կար 150, 1911-ին՝ 100 հայ ընտանիք, իսկ 1933-ին՝ ընդամենը 100 հայ։

Ա–ի հայկ․ դպրոցը սկզբում կոչվել է «ժողովրդական դպրոց լուսավորչական հայոց»։ 1864-ին ունեցել է 64 աշակերտ։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ ստեղծվել է «Աքքերմանի Հայոց Կոմիտե» և տեղի հոգևոր առաջնորդ Երեմիա Ապրիլյանի ջանքերով անընդմեջ նյութական օժանդակություն ցույց տրվել էջմիածնի հայ գաղթականների օգնության կոմիտեին։

Գրկ․ Меликсет-Беков Л․, Армянские древности в Аккермане (в Бессарабии), Тифлис, 1911; Хачикян Л․ С․, Новые материалы о древней армянской колонии Киева, в кн․։ Исторические связи и дружба украинского и армянского народов, [в․ 1], Е․, 1961․ Ս․ Քոչանջյան

ԱՖԱՆԱՍԵՎ Ֆեոդոր Աֆանասևիչ [ծածկանունը՝ Օտեց, Օսեցկի, Իվանով, 8(20)․ 2․ 1859, Պետերբուրգի նահանգ 22․10(4․11)․ 1905], բանվոր–հեղափոխական, բոլշևիկ, 1905-ի Իվանովո Վոզնեսենսկի գործադուլի կազմակերպիչներից։ Հեղափոխական գործունեությունը սկսել է 1880-ական թթ․, Պետերբուրգում։ Ա․ բանվոր դասակարգի առաջին մասսայական ելույթների մասնակից է։ 1891-ի մայիսի 1-ին արտասանել է փայլուն ճառ, որը բազմիցս վերատպագրվել է արտասահմանում և Ռուսաստանում։ Ա․ հեղափոխական աշխատանք է ծավալել նաև Մոսկվայում, Ռիգայում, Իվանովո–Վոզնեսենսկում։ Երկու անգամ բանտարկվել է։ 1904-ից անլեգալ բնակվում էր Իվանովո Վոզնեսենսկում, որաեղ ՌՍԴԲԿ տեղական խմբակի քարտուղարն էր։ Սպանվել է սևհարյուրակայինների կողմից, Տալկա գետի մոտ կայացած միտինգի ժամանակ։ Հ․ Հարությունյան ԱՖԱՆԱՍԵՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, էնեոլիթյան մշակույթ Վերին Ենիսեյի և Ալթայի շըրջաններում մ․ թ․ ա․ III հազարամյակում և II հազարամյակի սկզբին։ Անվանումը՝ ըստ Աֆանասևյան սարի ստորոտի դամբանադաշտի (Կրասնոյարսկի երկրամասի Բատեն գյուղի մոտ)։ Ա․ մ․ ստեղծող ցեղերը ծանոթ էին անասնապահությանը, հավանաբար՝ նաև երկրագործությանը։ Զարգացած էր մետաղագործությունը և խեցեգործությունը։ Մարդաբանական առումով այդ ցեղերը պատկանում էին պալեոեվրոպական խմբին։

ԱՖԱՆԱՍԵՎՍԿԻ ՊՈՍՏԻԿ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Պսեկուպս գետի ձախ ափին, շրջկենտրոնից, 74 կմ հյուսիս։ Միավորված է Դոյթխի թեյամշակման սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, բուժկայան, կինոկետ։ Գյուղը հիմնադրել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը, 1865-ին։ ԱՖԱՐ ԼԵԶՈՒ, տես Քոէշակւսն Լեզուներ։

ԱՖԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՍԱՆԵՐԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏԵՐԻՏՈՐԻԱ (Սոմա լի), երկիր Աֆրիկայի հյուսիս–արևելքում, Ֆրանսիայի տիրույթը («անդրծովյան տերիտորիա»)՝ «ընդլայնված ինքնավարության» կարգավիճակով։ Արլ–ից ողողվում է ԲաբԷլ–Մանդեբի և Ադենի ծոցի ջրերով։ Տարածությունը 22 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 137 հզ․ (1972)՝ աֆարներ, իսաներ, գադաբուրսիներ, խաբարավալներ, կան նաև արաբներ ու եվրոպացիներ։ Հավատացյալների մեծ մասը մուսուլման–սունիթներ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, վարչական կենտրոնը՝ Ջիբութին։ Ֆրանս, գերագույն կոմիսարը վարում է երկրի արտաքին, պաշտպանության, ֆինանսական և արդարադատության գործերը։ Կառավարական խորհուրդըն ընտրում է դեպուտատների պալատը, իսկ դեպուտատների պալատը՝ բնակչությունը։ Հիմնական կուսակցություններն են՝ Աֆարների դեմոկրատական միավոր ու մը և օպոզիցիոն Աֆրիկական ժողովրդական միությունը։ Երկրի ռելիեֆը գերազանցապես լեռնային է (մինչև 1715 մ)։ խոր իջվածքները հաճախ փոխարկվում են ուղղաձիգ բարձրությունների ու լեռնաշղթաների։ Կլիման շոգ է, չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը 30°Cէ, հուլիսինը՝ 35°С։ Տարեկան տեղումները 130 մմ են(Ջիբութի)։ Մշտահոս գետեր չկան։ Իաշոր լճերից են Ասալը և Աբեն։ Բուսականությունը կիսաանապատային է, մանրաճմային հացազգիների գերակշռությամբ։ Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությունն է, զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Տարեկան հավաքում են մոտ 1000 ա սուրճ։ Կան նավաշինարաններ, հեղուկ գազի գործարան, մսի սառցասպանդանոց, կաշվի ձեռնարկություններ։ Ծովից արդյունահանում են աղ, մարգարիտ, որսում սպունգ, կորալ։ Ջիբութին, որը երկաթուղով կապված է Աղիս Աբեբայի հետ, ֆրանս․ ռազմածովային բազա է, միջազգային օդանավակայան։ Արտաքին առևտուրը հիմնականում կատարվում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Դրամական միավորը՝ ջիբութիական ֆրանկը, հավասար է 0,026 ֆրանսիական ֆրանկի (1972)։ ԱՖԴԱԼ ՇԱՀՆՇԱՀ, Աբուլ–Կասիմ Շահնշահ (մոտ 1066–1121), Եգիպտոսի հայազգի վեզիր 1094-ից։ Մուսթանսիր խալիֆայի (1034–1094) մահվանից հետո Ա․ Շ․ գահաժառանգ Նիզարի փոխարեն գահ է բարձրացրել նրա կրտսեր եղբորը՝ Ահմադին (1094–1101)։ 1099-ին խաչակիրները նվաճել են Երուսաղեմը, պարտության մատնել եգիպտական բանակը։ Ահմադի մահից հետո Ա․ Շ․ գահ է բարձրացրել նրա հնգամյա որդուն՝ տալով Ամիր տիտղոսը, իսկ ինքը եղել է երկրի փաստական կառավարողը։ Ա․ Շ–ի գործունեությունը նպաստել է երկրի տնտեսության զարգացմանը։ Նրան տըրվել են «ամենահզոր և վստահելի տեր», «հրամանատար բանակների», «սուր իսլամի» և այլ տիտղոսներ։ Ա․ Շ․ հատել է իր սեփական դրամը։ Նրա օրոք կառուցվել են Բահր Աբուլ Մունաճճայի ջրանցքը, զորանոցներ, պալատներ ևն։ Սպանվել է խալիֆայի սադրանքով։

Գրկ․ Մըսրլյան Գ․, Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Կահիրե, 1947։ Ա․ Տեր–Ղևոնդյան ԱՖԵԹ ԷՖԵՆԴԻ (Ուդի Հաբեթ, Հաբեթ Ավետիսի Մսրլյան, 1850, Կ․ Պոլիս 14․ 1․ 1922, Կ․ Պոլիս), ուդահար։ Երաժշտության առաջին դասերն առել է հորից։ Կ․ Պոլսի մի շարք երաժշտական խմբերի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել, միաժամանակ մասնավոր դասերով կրթել երիտասարդ երաժիշտների։ Լավ ուդ նվագելու համար նրան անվանել են Աֆեթ (որ նշանակում է «նվաճող»)։ Գրել է երգեր․ («Մի մեղադրեք ինձ, բարեկամներ», «Հովվական երգ», «Ինձ իմ վարդից թող հարցնեն», «Չունեմ բողոք ոչ մեկին» ևն), երաժշտություն լարային գործիքների (ուդ, քանոն, սազ) համար։ 1905–08-ին հրատարակել է «Սազ և խոսք» (թուրք․) երաժշտական հանդեսը։

Խ. Չորեքչյան

ԱՖԵԿՏ (<լատ․ affectus հուզմունք, կիրք), արտաքին աշխարհի ազդեցությամբ մարդու մեջ առաջացած բուռն, համեմատաբար կարճատև էմոցիոնալ վիճակ (զայրույթ, սարսափ, հուսահատություն, վախի պոռթկում ևն)։ Ա․ իբրև ուժեղ զգացմունք կապված է արտաքին երևույթների և ներքին ֆիզիոլոգիական խոր փոփոխությունների հետ, որոնք սովորաբար գրգռված բնույթ են կրում և դրսևորվում են մոլեգին շարժումների, խոսքի, գործողությունների միջոցով։ Ա–ի ժամանակ երբեմն տեղի է ունենում շարժումների կասեցում, գործոն վիճակի լիակատար դադարեցում։ Սարսափից, զայրույթից կամ հուսալքությունից մարդը կարող է «քարանալ», հաշիվ չտալ իր արածի համար, կորցնել ինքնատիրապետումը։ Ա–ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ինքնատիրապետման