Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/181

Այս էջը հաստատված է

վանագիտական հարաբերություններ էր հաստատել Ա–ի 35 պետությունների հետ, որոնցից շատերին նա ցույց է տալիս ամենատարբեր տնտ․ և տեխ․ օգնություն։ Ա–ի 17 երկրներում Սովետական Միության աջակցությամբ կառուցվել կամ կառուցվում է 327 օբյեկտ, այդ թվում՝ 132 արդյունաբերական ձեռնարկություն։ Դրանցից ամենախոշորը Ասուանի բարձրադիր ամբարտակն է ԵԱՀ–ում։ ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ տեխ․ ուսումնական հաստատություններում սովորում է Ա–ի երկրների ավելի քան 5 հզ․ ուսանող։ Ա–ի ազգային-ազատագրական շարժումը դուրս է եկել առանձին գաղութների սահմաններից և վերածվել հզոր համաաֆրիկյան շարժման։ 1963-ին ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը (ԱՄԿ), որը միավորում է (1975) 42 անկախ պետություն։ Ա–ի երիտասարդ շատ երկրներ (ԵԱՀ, Ալժիր, Գվինեական Հանրապետություն, Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն, Տանզանիա) մերժել են զարգացման կապիտալիստական ուղին և սոցիալիզմի կառուցումը հռչակել իրենց հեղափոխական շարժման հիմնական խնդիրը։ Ա–ի երկրների զգալի մասում տիրապետում է զարգացման կապիտալիստական միտումը, որը ավելի է ուժեղացնում այդ երկրների կախումը իմպերիալիստական տերություններից։ Ա․ դարձել է միջազգային հարաբերությունների ակտիվ գործոն։ Ա–ի պետությունները լիիրավ և գործունյա անդամներն են ՄԱԿ–ի բոլոր մարմինների, եռանդուն մասնակցում են Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության և միջազգային դեմոկրատական այլ կազմակերպությունների աշխատանքներին։ Նրանցից շատերը հարում են չմիացած երկրներին և վարում չեզոք արտաքին քաղաքականություն։ Ա–ի պետությունների մեծ մասը ստորագրել է միջուկային փորձարկումները երեք միջավայրերում արգելող մոսկովյան (1963), միջուկային զենքի չտարածման (1968), ծովերի ու օվկիանոսների հատակում և նրա ընդերքում միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման զենքի մյուս տեսակների տեղաբաշխումն արգելող (1971) պայմանագրերը։

VI․ Քաղաքական բաժանումը Ա–ի քաղ․ քարտեզը ազգային ազատագրական հեղափոխությունների շնորհիվ արմատապես փոխվել է։ 1975-ին անկախ պետությունների թիվը հասնում էր 48-ի։ Գաղութային ռեժիմը պահպանվել է Ա–ի տարածության 12%-ում (3,6 մլն կմ², 19,4 մլն բն․)։ Գաղութային տիրույթների ճնշող մասը բաժին է ընկնում Պորտուգալիային (2070,8 հզ․ կմ², 13,2 մլն բն․)։ Գաղութային երկրների ժողովուրդները պայքարում են ազատության և անկախության համար։ Քարտեզը տես 177-րդ էջից առաջ՝ ներդրում։

Աֆրիկական Կորեկ, նեգրական կորեկ, մարգարտակորեկ (Pennisetum thyphoieum Rich), հացազգիների ընտանիքի միամյա բույս, ․1–3 մ բարձրությամբ։ Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին և սորգոյին։ Ցողունը լավ տերևավորված է, տերևները (50–80 սմ երկարությամբ, 4–5 սմ լայնությամբ) խիստ կախված են, ծաղկաբույլը՝ ամուր, հասկանման։ Արմատային համակարգը մազարմատային է (մինչև 150 արմատ), 2–3 մ թափանցում է հողի մեջ։ Հայրենիքը Աֆրիկան է։ Տարածված է Աֆրիկայի, Ասիայի երաշտի ենթակա շրջաններում։ Հեռանկարային է Ուկր․ ՍՍՀ, Հս․ Կովկասի, Մերձվոլգայի, Միջին Ասիայի համար։ Ա․ կ–ի հատիկը հարուստ է սպիտակուցներով և ճարպերով, դրանից պատրաստում են ալյուր, ձավար, խմիչք (գարեջուր հիշեցնող), ստանում սպիրտ, օսլա։ իյոտը և կանաչ զանգվածը լավ կեր է։ Բերքատու է, հաաիկի բերքը՝ 8-10 ց/հա, երբեմն՝ 40 ց/հա, կանաչ զանգվածինը՝ 80–200 ց/հա, չոր խոտինը՝ 30–60ց/հա։

Աֆրիկական Պլատֆորմ, Աֆրիկաարաբական, մինչքեմբրյան պլատֆորմ, ընդգրկում է Աֆրիկա մայր ցամաքը (առանց Ատլասի և Կապի լեռների), Արաբական թերակղզին (առանց Օմանի լեռների) և Մադագասկար կղզին։ Հիմքը կազմված է մետամորֆացած ինտենսիվ ծալքավորված ապարներից, որոնք մեծ մասամբ ծածկված են պալեոզոյան, մեզոզոյան ու կայնոզոյան նստվածքների համարյա հորիզոնական շերտերով։ Շատ երկրաբաններ Ա․ պ․ դիտում են ենթադըրյալ Գոնդվանա մայր ցամաքի մի մասը։

Աֆրիկա-Մալգաշական և Մավրիտանական ընդհանուր կազմակերպություն (Organisation Commune Africaine Malgache et Mauricienne, ՕՔԱՄՄ), Աֆրիկայի 15 պետությունների տնտեսաքաղաքական միություն։ Հիմնականում կազմված է ֆրանսիական նախկին գաղութներից (Փղոսկրի Ափ, Վերին վոլտա, Գաբոն, Դահոմեա, Զաիր, Կամերուն, Մավրիտանիա, Մաւգաշական Հանրապետություն, Նիգեր, Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն, Ռուանդա, Սենեգալ, Տոգո, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետություն, Չադ)։ Ստեղծվել է Աֆրիկամալգաշական ընդհանուր կամակերպություն Աֆրիկա մալգաշական միության (1965-ից՝ ) հիման վրա, որի մասնակիցները ընկերակցում են «Ընդհանուր շուկա»-ին։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1966-ին։ Գլխավոր մարմիններն են՝ Պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանսը, Սինիստրների խորհուրդը և Վարչական գլխավոր քարտուղարությունը։ Կազմակերպության նպատակն է՝ աջակցել անդամեր կըրների տնտեսական, սոցիալական, տեխնիկական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերի շուրջ կոնսուլտացիաների անցկացմանը։ 1970-ի հունվարին կայացավ կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանս, որն ամփոփեց ՕՔԱՄՄ–ի 10 տարվա գործունեությունը և նախանշեց նրա զարգացման հեռանկարները։ Այն քննարկեց անդամերկրների հարաբերությունը «Ընդհանուր շուկա»-ի հետ, կազմակերպության ներսում տնտեսական, առևտրական և մշակութային համագործակցության ամրապնդման հարցերը։ Կազմակերպությունն ունի օրգան՝ «Նասիոն նուվել» (հանդեսն իր հավելվածով՝ ՕՔԱՄՄ–ի միամսյա լրատու»)։


Աֆրիկայի Ինստիտուտ ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի, գիտական հաստատություն, որն ուսումնասիրում է Աֆրիկայի ժողովուրդների տնտեսությունը, պատմությունը, սոցիոլոգիան և մշակույթը։ Ստեղծվել է 1959-ի հոկտեմբերին։ Ա․ ի․ աֆրիկագետների միջազգային կոնգրեսի (1962) հիմնադիր անդամներից է։ Տպագիր օրգաններն են «Նարոդի Ազի ի ի Աֆբիկի» («Народы Азии и Африки») և «Ազիա ի Աֆրիկա սեգոդնյա» («Азия и Африка сегодня») ամսագրերը։

ԱՖՐԻԿԱՆԹՐՈՊՈՍ (Աֆրիկա և հուն․ avdpcoJToc; – մարդ), հնագույն աֆրիկա– կան մարդ կամ էյասիի մարդ, նախամարդու տիպ։ 1935 և 1938 թթ․ քարե գործիքների հետ Ա–ի գանգի և վերին ծնոտի մասեր (երկու սեղանատամներով) են գտնվել էյասի լճի (Տանզանիա) նստվածքներում։ Ա․ կառուցվածքով նման է Եվրոպայի և Ասիայի մյուս նախամարդկանց։ Նրա գոյության ժամանակաշրջանը համարվում է պլեյստոցենի 2-րդ կեսը։

Աֆրիկատներ (լատ․ affric․are – քսել), տես Կիսաշփականներ։

Աֆրիկյան էվրիկ Գեղամի (ծն․ 14․5․ 1925, Երևան), հայ սովետական մանրէակենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1974), ՀՍՍՀ ԳԱ թղթանդամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1949–ից։ 1947-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստ–ը։ 1947-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ մանրէակենսաբանության սեկտորում (1953–58-ին՝ գիտնական քարտուղար, 1958-ից՝ ընդհանուր մանրէակենսաբանության և անտիբիոտիկների լաբորատորիայի վարիչ)։ 1963-ից Ա․ ՀՍՍՀ ԳԱ մանրէակենսաբանության ինստի դիրեկտորըն է։ Ա–ի աշխատանքները վերաբերում են անտիբիոտիկների և էնտոմոգեն բակտերիաների դերի ու նշանակության ուսումնասիրության հարցերին։ Ա․ համաշխարհային մանրէակենսաբանության ընկերության խորհրդին կից 2 մշտական հանձնաժողովների անդամ է, 1971 – 1975-ին Համամիութենական մանրէակենսաբանության ընկերության փոխպրեզիդենտն էր։