Աֆրիկյան լեզուներ, Աֆրիկա մայր ցամաքի բնիկ ժողովուրդների (ավելի քան 400) լեզուները, որոնք (չհաշված առանձին ընտանիք կազմող սեմա–քամյան լեզուները) բաժանվում են մի շարք լեզվաընտանիքների ու լեզվախմբերի։ 1․ Բանտու ընտանիք, ամենամեծ լեզվաընտանիքն է՝ տարածված Աֆրիկա մայր ցամաքի կենտրոնական ու հվ․ մասերում։ խոսողների թիվը՝ 89 մլն։ Ունի հետևյալ խմբերը՝ հսարմ․ (բուբե, լունդու, բենզա, ֆանզ ևն), հս․ (կոնջո, զանդա կամ լուգանդա, ռունդի, կամբա ևն), Կոնգո գետավազանի (կոնզո, նդոնզո, պոտո, նզալա կամ լինզալա ևն), կենտրոնական (լուբա, բեմբա, տոնգո ևն), արլ․ (նյամվեզի, շամբալա, սվահիլի ևն), հվ–արմ․ (զուլու, սոտո, շոնա, վենդա ևն), արմ․ (մբունդու, նդոնզա, լունդա ևն)։ Ուրույն դիրք է գրավում սվահիլի լեզուն (Տանզանիայում և հարակից վայրերում), որը Հասարակածային Աֆրիկայի արլ․ մասի մի քանի երկրների բնակչության միջցեղային լեզուն է։ Խոսողների թիվը՝ ավելի քան 50 մլն։ Հնչյունական համակարգը հատկանշվում է երաժշտական (տոնային) շեշտի առկայությամբ, որ ունի իմաստատարբերիչ նշանակություն։ Բանտու լեզուների մեծ մասում կա 5–7 ձայնավոր։
2․ Բանտոիդ լեզվախումբ, տարածված է Նիգերիայում, Կամերունում, Արևմտյան Սուդանի, Վերին Վոլտայի ներքին շրջաններում, Աֆրիկայի արմ․ ծայրամասի որոշ երկրներում։ Խոսողների թիվը՝ շուրջ 30 մլն։ Բաժանվում է 3 ենթախմբի՝ արլ․ (տիվ, նսո–կոմ, կատաբ, վիդեկում, բամիլեկե, բալի, էֆիկ ևն), կենտրոնական (սենուֆո, կուլանգո, մոսի, գրուսի, գուրմա ևն), արմ․ կամ ատլանտյան (գոլա, վոլոֆ, տենդա, ֆոմի ևն)։
3․ Մանդե լեզվախումբ, խոսվում է Սենեգալի ավազանում և Նիգերի վերին հոսանքների շրջանում։ Ներկայանամ է մանդեաան (բոմբարա, մանդինգո, մալինկե ևն) և մանդֆու (մենդե, լոմա ևն) ճյուղերով։ Խոսողների թիվը՝ մոտ 8,7 մլն։
4․ Գվինեական լեզվախումբ․ խոսվում է Գվինեայի ափերին՝ Լիբերիայից մինչև Կամերուն։ Խոսողների թիվը՝ 38 մլն։ Այդ խմբին են պատկանում՝ կրու, կվա, յորուբա, նուպե, էդո, իբո, իջո և այլ անուններով կոչվող լեզուները։
5․ Աոնգաի լեզվախումբ (Արևմըտյան Սուդան՝ Նիգերի միջին հոսանքներ)․ առավել հայտնի են սոնգաի, զար– մա, դենդի լեզուները։ Խոսողների թիվը՝ մոտ 1 մլն։
6․ Կենտրոնական և Արևելյան Ս ու դանի լեզվախումբ (ադամաուա, մորո–մանգբետու, բոնգոբագիրմի, սերե–մունդու ևն)։ Խոսողների թիվը՝ շուրջ 8,5 մլն։
7․ Կորդոֆանյան լեզվախումբ․ կորդոֆանյան ցեղերի (ժողո– վուրդների) լեզուները (տալոդի, լաֆոֆա, տագելի ևն)։ Խոսողների թիվը՝ մոտ 0,5 մլն։
8․ Նեղոսյան լեզվախումբ (Վերին Նեղոսի ավազանում՝ Վիկտորիա և Ռուդոլֆ լճերի միջև ընկած շրջանում), նուեր, դինկա, շիլլուկ, բարի, լոտուկո, կարամոջո, պոկոտ լեզուները ևն։ Խոսողների թիվը՝ 10 մլն։
9․ Կոյսան կամ հ. ն ս. աֆրիկյան լեզվախումբ (Աֆրիկայի հւյարմ․ շրջաններում), ենթախմբերն են՝ հոտենտոտյան (խոսողների թիվը՝ 80 հզ․), բուշմենական (խոսողների թիվը՝ 15 հզ․) և լեռնային–դամարական։ Կառուցվածքային տիպով Ա․ լ․ բաժանվում են տարբեր խմբերի, կցական՝ թեքականի որոշ երևույթներով (օրինակ, բանտու լեզուներ), անջատական (օրինակ, գվինեական որոշ լեզուներ)։ Անվանական դասերի քերականական կարգը առավել բնորոշ է դրսևորվում բանտու (նաև բան– տոիդ) լեզուներում։ Ինքնատիպ կառուցվածքային արտահայտություն ունի նաև թվի կարգը։ Քերականական սեռընկատելի է նեղոսյան ու կոյսան խմբերի առանձին լեզուներում։ Առկա է նաև երաժշտական շեշտը (բանտու, գվինեական, նեղոսյան և այլ լեզուներում)։ Կոյսան լեզվախմբում կան ինքնատիպ արտաբերություն ունեցող հնչյուններ, որոնք հայտնի են ներշնչական կամ ներծծական անուններով, իրենց բնույթով սրանք բացառիկ հնչյուններ են։ Հիմնական գրատեսակներն արաբական ու լատինական են։ Ա․ լ․ ինչպես ծագում– նաբանական, կառուցվածքային առումով, այնպես էլ գրավոր կամ անգիր լինելու և ար հատկանիշներով խիստ բազմազան են։ Տարբերվում են նաև զարգացման մակար– դակով, խոսողների թվով, տերիտորիալ ընդգրկումով։ Խոշրր զանգվածային լեզուների սակավությունը պայմանավորված է աֆրիկյան Ժողովուրդների պաամահասարակական ուրույն գործոններով, գաղութային տիրապետության տևականությամբ։
Աֆրիկյան միասնության կազմակերպություն, Աֆրիկայի անկախ պետությունների կազմակերպություն։ Կոչված է կոորդինացնելու նրանց գործունեությունը պաշտպանության և անվտանգության, տնտեսական, մշակութային և գիտա՜տեխնիկական համագործակցության բնագավառում։ Անդամներն են Աֆրիկայի բոլոր պետությունները, բացառությամբ Հարավ Աֆրիկյան Հանրապետության։ Ա․ մ․ կ–յան խարտիան (կանոնադրություն) ընդունվել է 1963-ի մայիսին։ Ա․ մ․ կ․ ղեկավարվում է աֆրիկական բոլոր պետությունների հավասարության, ներքին գործերին չմիջամտելու, սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը հարգելու, վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու սկզբունքներով։ Հիմնական մարմիններն են՝ Ասամբլեան (պետությունների և կառավարությունների ղեկավարների կոնֆերանս), Մինիստրների խորհուրդը, Գլխավոր քարտուղարությունը և Միջնորդության, հաշտեցման ու արբիտրաժի հանձնաժողովը։
Աֆրոդիտե, սիրո և գեղեցկության աստվածուհին հունական դիցարանում։ Զևսի և Դիովնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Ա–ի պաշտամունքը տարածված է եղել ո՝չ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբնական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և ասավածների սրտերին, սեր պարգևում նըրանց։ Ա–ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Ա–ին նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հըռչակավոր տաճարը։ Ա–ի լավագույն արձաններից Տաւ|րիդյան Ա․ (մ․ թ․ ա․ III դ․) պահվում է Լենինգրադի էրմիտաժում, Միլոսյան Ա․ (մ․ թ․ ա․ II դ․)՝ Լուվրի թանգարանում։ Ա․ իր պաշ– տամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկին։ Հռոմեական դիցաբա– նության մեջ նույնացվել է Վեներային։ «Միլոսյան Աֆրոդիտե» (Վեներա), մար– մար (մ․ թ․ ա․ II ղ․, Փարիզ, Լուվր)