Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/188

Այս էջը հաստատված է

Ա․ Հ․ Բաբաջանյան Հ․ Ւ>․ Բաբաջանյան աոեղծագործական դասարան), 1948-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Իգումնովի դաշնամուրի դասարան), միաժամանակ (1946–48) կատարելագործվել է Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում (Դ․ Լիտինսկու, Ն․ Պեյկոյի և Վ․ Ցուկերմանի մոտ)։ Բ․ աչքի ընկնող դաշնակահար է, աոանձնասլես հռչակվել է իր ստեղծագործությունների կատւսրմամբ։ 1950–56-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Բ–ի ստեղծագործական ոճի ձևավորումն ընթացել է Ա․ Խաչատրյանի և Ս․ Ռախմանինովի ազդեցությամբ, որ առավել արտահայտվել է վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944) և ջութակի (1949) կոնցերտներում (նվագախմբի հետ)։ Սակայն նրա ստեղծագործական անհատականության գծերը արդեն պարզորոշ նշմարվել են դաշնամուրի և նվագախմբի համար գրած մոնումենտալ, ռոմանտիկ «Հերոսական բալլադի» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), ապա դաշնամուրային տրիոյի (1952) երաժշտության մեջ։ Դրամատիկ սուր հակադրություններով, երաժշտական լեզվի դինամիկ հագեցվածությամբ առանձնանում են ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը (1959) և թավջութակի կոնցերտը (1962)։ Բ–ի «Վաղարշապատի պար», «Պրեչյուդ» և «էքսպրոմտ» գործերը Պրագայում կայացած դեմոկրատական երիտասարդության համաշխարհային փառատոնում (1947) արժանացել են առաջին մրցանակի։ Լայն ժողովրդականություն է վայելում «Հայկական ռապսոդիան» (1950, համահեղինակ՝ Ա․ Հարությունյան)։ Նորարարական բնույթ են կրում «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, երկրորդ խմբագրություն՝ 1956), հատկապես «Վեց պատկերը» (1965, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1966)։ Բ․ սովետական երգի ականավոր վարպետ է։ Գրել է քաղաքացիական («Բարձր պահենք բարեկամության դրոշները», «Երկրագնդի լավագույն քաղաքը») և քնարական («Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» ևն) երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»՝ Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոն) և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ․ Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ» ևն) համար։ Հազվագյուտ բնատուր տաղանդը, արդիականության կենդանի զգացողությունը, երաժշտական արտահայտման վառ պատկերավորումը Բ–ին դարձրին սովետական երաժշտության առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Բաբաջանյան Գուրգեն Հմայակի [ծն․ 3(16)․ 9․ 1907, Բաքու], հայ սովետական կենսաբան։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), կենսբ․ գիտ․ Դ–ր (1954), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1946–53-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ գենետիկայի ինստիտուտի դիրեկտոր, 1948–53-ին՝ ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար և ՀՍՍՀ ԳԱ Նախագահության անդամ, 1956-ից՝ ՀՍՍՀ երկրագործության ԳՀԻ բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են գյուղատընտ․ բույսերի բեղմնավորման կենսաբանությանը և գենետիկական հարցերի ուսումնասիրմանը։ Նրա ուսումնասիրություններով հաստատվեց օտարածին փոշոտման արդյունավետ ազդեցությունը ինցուխտի, տրամախաչման և հիբրիդացման վրա։ 1965-ից Բ․ զբաղվում է հետերոզիսի և կենսունակության (լետալության) գենետիկայի հարցերով։ Բացահայտել է լետալ գեների բազմալելության մի շարք օրինաչափություններ, որոնք պայմանավորում են հիբրիդի կենսունակության մակարդակը։

Բաբաջանյան Համազասպ Խաչատուրի [ծն․ 18․ 2․ 1906, գ․ Չարդախլու (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջան)], զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (1975-ից), Սովետական Միության հերոս (26․4․1944)։ ՍՍԿԿ անդամ 1928-ից։ Սովորել է ծննդավայրի դպրոցում։ 1925-ին ընդունվել է Երեանի Ա․ Մյասնիկյանի անվ․ հայկ․ միացյալ ռազմ, դպրոցը (այն հետագայում տեղափոխվել է Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց), որն ավարտել է 1929-ին։ Եղել է դասակի, գումարտակի հրամանատար, ապա՝ կորպուսի օպերատիվ բաժնի պետի օգնական (Անդրկովկասի ռազմ, օկրուգում)։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ Լենինգրադում։ Մասնակցել է սովետա–ֆիննական պատերազմին (1939–40), ապա ծառայել Հյուսիսային Կովկասի ռազմ, օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941–42-ին մասնակցել է Արևմտյան (Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա), ապա Բրյանսկի և Հարավային ռազմաճակատների գործողություններին։ 1942-ի սեպտեմբերից եղել է 3-րդ մեքենայացված կորպուսի 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար (մինչև 1944-ի օգոստոսը) և մասնակցել Հս–արմ․ ռազմաճակատի գործողություններին։ Գնեստրի գետանցման ժամանակ բրիգադը հմուտ ղեկավարելու համար Բ–ին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1944–45-ին, որպես գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, մասնակցել է Առաջին բելոռուսական ռազմաճակատի գործողություններին (Վիսլա–Օդեր, Պոմերանիա, Բեռլին) Պատերազմից հետո Բ․ ավարտել է գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիան (1948) և վարել հրամանատարական պատասխանատու պաշտոններ։ 1959–67-ին՝ Օդեսայի ռազմ, օկրուգի զորքերի հրամանատար, 1967– 1969-ին՝ Ռ․ вш․ Մալինովսկու անւ]․ զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ի մայիսից՝ ՍՍՀՄ տանկային զորքերի պետ։ ՍՍՀՄ VI–VII գումարումների և ՀՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 4, Սուվորովի 1-ին և 2-րդ, Կուտուզովի 1-ին, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2-րդ, լեհական 2 շքանշաններով և մեդալներով։

Բաբաջանյան Հովհաննես Թևոսի [ծն․ 8(21)․ 6․ 1901, Թիֆլիս], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1957)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1958-ից աշխատում է Երևան-նախագիծ ինստ–ում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1945–55-ին Հ․ Բաբաջանյան, Ս․ Քյուրքչյան, Ռ․ Սաթյան, բնակելի շենք Երևանի Սայաթ–Նովա և Աբովյան փողոցների հատման անկյունում (1966) եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության առաջին քարտուղար։ Իրականացված հիմնական աշխատանքներն են՝ Երևանի Թամանյան փողոցի կառուցապատումը (կասկադ և բնակելի շենքեր, ճարտ․ Վ․ Հուսյանի հետ), բնակելի շենքեր Աբովյան փողոցում, կինոթատրոնների շենքեր Ջերմուկում և էջմիածնում։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Բաբառու , Բաբառուդ, Բաբառի, հայաբնակ գյուղ Իրանում, Բարանդուզ գավառում, Բաբառուդ գետի ափին։ Ունի եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան։ Բնակիչները զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։

Բաբել Իսահակ էմանուիլովիչ [1(13)․ 7․ 1894, Օդեսա – 17․ 3․ 1941], ռուս սովետական գրող։ Առաջին պատմվածքները տպագրվել են 1916-ին, «Լետոպիս» («Ле–