Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/196

Այս էջը հաստատված է

(1934)։ Արժանացել է ԱԱՀՄ պետ․ մրցանակների (1941, 1951)։

Նկարում` Ի․ Վ․ Բաբուշկին

Բաբուշկին Իվան Վասիլևիչ [կուսակցական ծածկանունները՝ Ն ի կ ո լ ա յ Նիկոլաևիչ, Բ ո գ դ ա ն, Նովիցկ ա յ ա, 3․1․1873, Լեդենսկ, Վոլոգդայի նահանգ – 18․1․1906, Միսովսկ (այժմ՝ Բուրյաթական ԻՄՄՀ)], պրոֆեսիոնալ հեղափոխական, բոլշևիկ։ 1894-ին սովորել է Պետերբուրգի Վ․ Ի․ Լենինի գլխավորած բանվորական մարքսիստական խմբակում։ 1896-ին «Պայքարի միության» գործով ձերբակալվել և աքսորվել է Եկատերինոսլավ։ 1900–01-ին հեղափոխական աշխատանք է տարել Մոսկվայում, Մմոլենսկում, Պոլոցկում։ 1902-ին փախել է Եկատերինոսլավի բանտից և անցել Լոնդոն։ Վերադառնալով Ռուսաստան, որպես ՌԱԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ, պայքարել է «էկոնոմիստների» և հակալենինյան այլ տարրերի դեմ՝ պաշտպանելով լենինյան «Իսկրա»-ի դիրքորոշումը։ 1903-ին կրկին ձերբակալվել է և աքսորվել Վերխոյանսկ ու ներումով ազատվել 1905-ին։ Ղեկավարել է Չիտայի զինված ապստամբությունը։ 1906-ին, Չիտայից Իրկուտսկ բանվորների համար զենք տեղափոխելու ժամանակ, հինգ ընկերների հետ ձերբակալվել է ցարական պատժիչ արշավախմբի կո․էմի․$ ն․ գնդակահարվել Միսովայա կայարանուք։ Բ-ի անունով են կոչվում Բուրյաթական ԻՄԱՀ–ի նախկին Միսովսկ քաղաքը, շրջաններ Մոսկվա, Դնեպրոպետրովսկ քաղաքներում և Վոլոգդայի մարզում։


Բաբուր Զահիրեդդին Մուհամմեդ (14․2․1483 – 26․12․1530),, ուզբեկական և հնդկական պետական գործիչ, զորավար, գրող։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504-ին նվաճել է Քաբուլը։ 1519-ին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525-ին՝ Դեհլի։ Հնդկաստանում Մեծ մողոչների պետության հիմնադիրն է (1526)։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր–նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։


Բագառիճ, Բագայառիճ, Բագառինջ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Կարին քաղաքից արևմուտք։ Մովսես Խորենացու վկայությամբ, մ․ թ․ ա․ I դ․ Տիգրան Մեծը Բ–ում կանգնեցրել է Հեփեստոս աստծո արձանը, որը Արտաշես Ա բերել էր Հունաստանից։ Ըստ Ագաթանգեղոսի, Բ–ում էր Միհր աստծո մեհյանը։ Միջին դարերում Բ․ եղել է քարավանային առևտրի կենտրոն, ունեցել է քարավաններին սպասարկող արհեստանոցներ, իջևանատուն–հյուրանոցներ։ XX դ․ սկզբներին Բ–ում դեռևս նշմարվում էին մեհյանի և բերդի ավերակները։ Բերդն ունեցել է ստորգետնյա ճանապարհ՝ փախուստի և ջուր բերելու համար։ 1909-ին Բ․ Դերջանի ամենամեծ գյուղն էր, ուներ 300 տուն բնակիչ, որից 150-ը հայ։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Հայերն ունեին եկեղեցի (Ս․ Հակոբ) և վարժարան՝ 55 աշակերտով։ Հայ բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Թ․ Հակոբյան


Բագառիճ (Վերին Բագառիճ, Ներքին Բագառիճ), գյուղեր Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա։ XX դ․ սկզբին Վերին Բ․ ուներ 80 տուն, իսկ Ներքին Բ․՝ 130 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Ունեին եկեղեցիներ (Ս․ Աստվածածին՝ Վերին Բ–ում և Ս․ Հակոբ՝ Ներքին Բ–ում)։ Գործում էր Հայկազյան վարժարանը՝ 211 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին․ մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Բագավան, Դի ցավան (բազ՝ աստ– ված կամ դիք՝ աստվածներ և ավան բառերից), բնակավայր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի հարավ– արևելյան մասում, Նպատ լեռան հյուսիս–արևմտյան ստորոտին, Արածանի գետի ձախ ափին, այժմյան Ուչ–Քիլիսե գյուղի տեղում։ Բ–ի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է մ․ թ․ ա․ I դ․։ Մ․ թ․ 59-ին հռոմեական զորավար Կորբուլոնը գրավում է Բ․։ Նախաքրիստոնեական շրջանում այն Հայաստանի աչքի ընկնող հոգևոր կենտրոններից էր։ Ավանդության համաձայն Բ–ում թաղել են Մաժան քրմապետին (Արտաշես Ա–ի որդուն), որն սպանվել էր Արտավազդ և Տիրան եղբայրների ձեռքով։ Մյուս եղբայրը՝ Տիգրան Ա, Մաժանի գերեզմանի վրա կառուցեց բագին, որտեղ հյուրընկալվում էին անցորդները։ Նավասարդյան օրերին Բ–ում էր գումարվում համաժողովրդական, իսկ հետագայում՝ վերնախավի խորհրդակցական մարմինը՝ Աշխարհաժողովը։ Արածանի գետում, Բ–ի մոտերքը, Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ Գ թագավորին և մեծ թվով նախարարների՝ իրենց զորքերի հետ միասին, որից հետո քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն (301)։ Ավերելով բագինները՝ Գրիգոր Լուսավորիչը նրանց տեղում կառուցել տվեց եկեղեցիներ։ Բ․ դարձավ Բագրևանդ և Արշարունիք գավառների եպիսկոպոսանիստ կենտրոն (որպես այդպիսին հիշատակվում է նաև հետագա դարերում)։ Ըստ ավանդության, Բ–ի նշանավոր եպիսկոպոսներից էին Եզնիկ Կողբացին և պատմահայր Մովսես Խորենացին։ Բ–ում իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց Սահակ Պարթևը (432-ից)։ Բ–ի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (371) հայ–հռոմեական միացյալ ուժերը Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հաղթեցին պարսից Շապուհ արքայի զորքերին։ 778-ին արաբ․ Եզիտ ոստիկանի Ափի անունով գործակալը ավերեց Բ–ի եկեղեցիները և կողոպտեց հարստությունը։ Բ–ի Մ․ Հովհաննես տաճարը, այժմ՝ ավերված, ըստ արձանագրության, հիմնադրվել է 631-ին, հավանաբար Եզր կաթողիկոսի կողմից և ավարտվել 639-ին․ ճարտարապետն է եղել Իսրայել Գոռաղճեցին։ Հորինվածքով՝ «գմբեթավոր բազիլիկ» տիպի, արլ․ մասում ուղղանկյուն ծավալից դուրս եկող երեք եռանիստ աբսիդներով լայնարձակ կառույց է։ Իր չափերով (երկարությունը՝ ավելի քան 46 մ, լայնությունը՝ 27 մ, բարձրությունը՝ առանց գմբեթի՝ 20 մ) գերազանցում է VII դ․ 1-ին կեսի Հայաստանի առավել խոշոր կառույցները։ Տաճարը շրջափակված է երեք շարք աստիճաններով։ Կառույցը հիմնականում զուրկ է զարդարանքներից․ բացառություն են կազմում հս․ պատի միջին և հվ․ մուտքերը, արլ․ լուսամուտների երեսակալները և տեղ–տեղ պահպանված, ձևով հնագույն, ատամնաշար թիվը։ Պատերին կան տարբեր լեզուներով արձանագրություններ։ Մեծ մասամբ ուղղանկյուն, կիսաբոլոր ավարտով 45 լուսամուտները առատորեն լուսավորում են տաճարի ներսը։ Կենտրոնական մասում տեղադրված զանգվածեղ 4 մույթերը կամարներով կապվում են միմյանց և որմնամույթերին։ Մույթերը որմնամույթերին կապող կամարներն առանձնացնում են ներքին հիմնական տարածությունից անկախ ծածկված անկյունային մասերը, որի շնորհիվ առանցքային տրա՝ մախաչված առավել բարձրադիր թաղածածկի խաչաձևությունը արտաքին ծավալներում ակնհայտ է դառնում։ Թաղածածկի կենտրոնում եղել է առանց թմբուկի, արտաքինից ութնիսա և ութ լուսամուտներով գմբեթը, որն այժմ փլված է։ Անկյունային մասերը և ավագ խորանին կից երկու սենյակները ծածկված են խաչվող թաղերով։ Արտաքին 4 որմնահեցերի վրա կան փոքր մուտքեր։ Այդտեղից քարե աստիճանները տանում են դեպի որմնամույթերը և մույթերը կապող կամարներից վեր, թաղերի հաստության մեջ գտնվող փոքրիկ սենյակները (երկուսը ելք ունեն դեպի տանիք), որոնք նման են գաղտնարանների և լուսավորվում են դեպի տաճարի ներսը բացվող անցքերից։ Տաճարը բազմիցս ենթարկվել է մասնակի վերափոխումների (վերջին անգամ XVIII դ․)։ Տարբեր ժամանակներում են շարվել լուսամուտների մեծ մասը, հս․ մուտքերից երկուսը, հվ․ մուտքը, միաթեք տանիքները փոխարինվել են հարթակներով, որոնց սրբատաշ քարե եզրապատերին կան նեղ հրակնատներ։ Բ–ում գտնվել են արամեատառ արձանագրություններ։ Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմութիուն Հայոց, Թ․, 1909։ Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ա լ ի շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ О p- бели И․ А․, Избр․ труды, Ё․, 1963․ Թ․ Հակոբյան, Ս․ Մանուչարյան, Հ․ խաչփախչյան