Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/199

Այս էջը սրբագրված է

Նկարում` Բագնայր․ վանքի (X–XIII դդ․) ընդհանուր տեսքը

դեցուարմ․ կողմին կից է քառակուսի հատակագծով գավիթը (18 г/X 18 г/), որի ներքին տարածությունը չորս միակտուր քարե սյուների և տասներկու որմնասյուների միջև ձգված կամարներով բաժանվում է ինը մասի, կենտրոնական՝ համեմատաբար մեծ հատվածը պսակվում է ստալակտիտներով մշակված երդիկով։ Դուխավոր եկեղեցուց հվարլ․ գտնվում են երկու փոքր, կենտրոնագմբեթ եկեղեցիներ, որոնք արմ․ կողմում ունեն երկշարք սյուներով կից սրահ։ Համալիրից մոտ 200 մ հսարլ․ գտնվում է Ս․ Երրորդություն եկեղեցին (XI դ․), որը համեմատաբար լավ է պահպանվել։ Այն կենտրոնագմբեթ է՝ արտաքինից վեցնիստ, կանգ– նեցված եռաստիճան բոլորաձև գետնախարըսխի վրա։ Նիստերն իրարից անջատվում են եռանկյունաձև խորշերով և ավարտվում ճակտոններով։ Ներսում նիստերին համապատասխանում են հինգ հավասար, կիսաշրջանաձև աբսիդներ, իսկ արմ․՝ վեցերորդ նիստում մուտքի ուղղանկյուն բացվածքն է։ Հարևան աբսիդների եզրերը միմյանց միանում են խոյակներով ավարտվող որմնասյուներով, իսկ անցումը դեպի գմբեթի բազմանիստ թմբուկը իրականացված է առագաստների միջոցով։ Ս․ Աստվածածին եկեղեցին թճ ներսից և թճ դրսից ունի XI –XIII դդ․ արձանագրություններ։ Բ–ում կա նաև մի քանի մատուռ, որոնցից մեկի վրա պահպանվել է 1223-ի արձանագրություն։

Գրկ․ Ալի շան Ղ․, Այրարատ, Վնա․, 1890։ Թորամանյան Թ․, Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, հ․ 2, Ե․, 1948, էջ 523։ Մ արզպանյան Հ․, Բաղդատական ակնարկ մը կրոնական ճար– տարապետության վրա և հայ ճարտարապետության տեղը անոր մեջ, Ստամբուլ, 1970, էշ 151–59։ Մ․ Հասրաթյան Բագրան,

գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ 1909-ին ուներ 15 տուն հայ և 30 տուն քուրդ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները ապաստան են գտել օտար երկրներում։

Բագրավան

(մինչև 1947-ը՝ Բուղդաշևն), գյուղ Հայկական ԱԱՀ Անիի շրջանում, Լենինական–Հոկտեմբերյան խճուղու մոտ, Ախուրյան գետից 7 կմ հեռու, շրջկենտրոնից 19 կէ հարավ֊արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բաղնիք, բուժկայան, կինո, կապի բաժանմունք։ Բ․ հիմնադրել են հարեվան՝ Հայկաձոր գյուղից եկած բնակիչները, 1870-ին։

Բագրատ

III (ծն․ թ․ անհա․– 1014), Աբխազաց թագավոր 978-ից, վիրաբխա– | զաց թագավոր 1008-ից։ Հոր կողմից սերում էր վրաց Բագրատունիներից։ Նա եղել է Աբխազաց թագավորի միակ ժառանգորդը, Քարթլիի թագավոր Գուրգենի որդին և Տայքի կյուրապաղատ Դավթի հոգեզավակը։ 978-ին Թեդասին գահընկեց անելուց հետո ավատատերերի մի խումբ գահ է բարձրացրել նրա քրոջ որդիին։ ճնշել է կենտրոնախույս ուժերին և կայու– նացրել երկրի վիճակը։ Տայքի կյուրապաղատ Դավթի մահից հետո (1000) Բյուզանդիայի Վասիլ II կայսրը Բ–ին շնորհել է կյուրապաղատի տիտղոս և Դավթի տիրույթների մի մասը։ Հոր մահից հետո (1008) դարձել է նաև Քարթլիի թագավոր և միավորել Արևմտյան ու Արևելյան Վրաստանի մեծ մասը։ Նրա օրոք հիմնականում ավարտվել է վրաց միասնական պետու– թյան կազմավորումը։

Գրկ․ Սաեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պաամութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Արիսաակես Լաստիվևրցի, Պատմություն, Ե․, 1971։

Բագրատ վկացի

(բյուգանդական աղբյուրներում՝ Պանկրաաիոս, ծն․ և մահ․ թթ․ անհւո․), XI դարի բյուգանդական հայազգի ռազմական և քաղաքական գործիչ։ Ծագումով եղել է Տայքի Վխիկ գյուղից։ 1059-ին եղել է Վասպուրականի կառավարիչ, շուրջ 1060-ին՝ մագիստրոս և Արևելից կատեպան։ Կոստանդին Դուկաս կայսրից խնդրել և ստացել է Անիի կառավարչի պաշաոնը և խոստացել Անիի կայազորի ծախքերը հոգալ տեղական մի– ջոցներով։ Գրիգոր Բակուրյանի հետ 1064-ին փորձել է դիմադրել Անին գրոհող սելջուկներին։ Անիի Մայր տաճարի պատերին պահպանվել է Բ․ Վու արձանագրությունը։


Նկարում` Բագրավան Նկարում` Հայրենական պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Բագրավանում Նկարում` Բագրատաշեն

Բագրատաշեն

(մինչև 1960-ը՝ Լամբալու, 1960–1972-ին՝ Դևբևաա– 2 ևն), ավան Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի աջ ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք։ Բ–ի պտղաբուծական սովետական տընտեսությունը կոչվում է «Զեյթուն»։ Ունի երկու միջնակարգ (հայկ․ և ադրբ․), մեկ տարրական դպրոց, երկու ակումբ, երեք գրադարան, երեք մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, երկու բուժկայան։ Բ–ում են գտնվում Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության, Բույսերի պաշտպանության ԳՀիների հենակետերը։ Բ․ է անվանվել (1972) «Զեյթուն» սովետական տնտեսության կազմակերպիչ և աոաջին դիրեկտոր, սոցիալէւսսաւկան աշխատանքի հերոս Բագրատ Վարդանյանի (1894–1971) հիշատակին։

Բագրատիոն

Պյոտր Իվանովիչ [1765– 12(24)․ 9․ 1812], իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812-ի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782-ից։ Մասնակցել է 1787–91-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Աուվորովի 1799-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-07-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–09-ի ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–12-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդավական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադի