Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/200

Այս էջը սրբագրված չէ

Պ․ Ի․ Բագրատիոն Ա․ Բագրատունի միրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։ Գրկ․ Росту нов И․, П․ И․ Багратион, М․, 1970․

ԲԱԳՐԱՏՅԱՆ Մալխաս Գալուստի [15(27)․3․1888, գ․ Սունի, էրզրումի վիլայեթի Իա* տորջուր գավառ – 9․8․1959, Երևան], հայ սովետական ճագարաբույծ։ 1931-ին ՀՍՍՀ–ում կազմակերպել է ճագարաբուծական առափին ֆերման, ուր և ստացել է սովետական մառդեր ճագարների ցեղը (ՍՍՀՄ–ում բուծված ճագարների առաջին ցեղը), որի համար P-ին շնորհվել է պետական մրցանակ (1950)։ Պարգևատրվել է ՄՍՀՄ ԺՏՑ–ի ոսկե մեդալով։ Երկ․ ճագարաբուծություն, Ե․, 1959։

ԲԱԴՐԱՏՈՒՆԻ (Անթիմոսյան) Արսեն Կոմիաաս (21․ 8․ 1790, Կ․ Պոլիս–24․ 12․ 1866, Ս․ Ղազար, Վենեսփկ), հայ բանաստեղծ, բանասեր, լեզվաբան–քերական, փիլիսոփա, թարգմանիչ։ Հայկ․ կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1801-ից)։ Տիրապեւոել է հունարե– նին, լատիներենին, ֆրանսերենին, իտա– ւերենին։ Գրական ասպարեզ է իջել 1812-ին, կրոնական բանաստեղծություն– ներով ու օրատորիաներով՝ նվիրված Քրիստոսի ծննդյանն ու հայտնությանը։ <ծաղք տեառն հ․ Արսենի Կոմիաասայ Րագրատունւոյ, որ և պաճուճեալ անուամբ Առան Միսակեան» բանաստեղծություն– ների ժողովածուն լույս է տեսել 1852-ին։ Հատորը բաժանված է մի քանի մասերի՝ «Տերունականք», «Կրոնականք», «Pui- րոյականք», «Կենցաղականք», «Աթափա– կանք», բուորն էլ հագեցած կրոնա–բա– րոյախոսական մտածողությամբ։ Ստեղ– ծագործությունների պսակը «Հայկ Դիւ– ցագն» (1858) էպիկական–հերոսական պոեմն է, որի հիմքը Հայկի և Րելի առաս– պելն է։ Հայկին ներկայացրել է իբրև պատմական դեմք, որը պայքարում է օտարերկրյա բռնության դեմ՝ հանուն ազատության։ «Հայկ Դիւցազն» պոեմը P-ին ապահովեց ուրույն տեղ մեր գրակա– նության պատմության մեջ իբրև հայկ․ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցչի, բայց այն իր բնույթով ու ոճով ուշացած երևույթ էր և մնաց հասարակությանն ան– մատչելի։ Դրել է նաև կրոնա՛պատմական բովանդակություն ունեցող թատերգու– թյուններ։ Դրանցից են «Ի ծնունդ Տեսան», «Ի յայտնութիւն Տեսան», «Երուանդ» ( հրտ․ «Բազմավեպ», 1869), «Արտաշէս», որոնք ժամանակին բեմադրվել են Մխիթարյան վարժարանի սաների ուժերով։ Р․ բեղմնավոր գործունեություն է ծա– վալել որպես գիտնական։ Նրա գիտական աշխատանքի երախայրիքը «Քերականու– թիւն գաղղիական» (1821) աշխատությունն է, ուր ներկայացված են ֆրանսերենի հնչյունական կազմն ու քերականական կառուցվածքը, ձևաբանությունն ու շա– րահյուսությունը, ինչպես նաև՝ բանաս– տեղծական խոսքի ու տաղաչափության յուրահատկությունները։ Նա երկար տա– րիներ հետազոտել է V–XIII դդ․ գրաբար մատենագրության ինքնուրույն ու թարգ– մանական երկերի լեզուն և ստեղծել իր գւուխգործոցը՝ «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխատու– թյունը։ Առավել հստակեցրել է անուն– ների հոլովման համակարգը, ընդգծել հոլովիչների դերը, կատարել տիպավո– րում, աշխատել խմբավորել անկանոն հոլովման ենթարկվող բառերը ևն։ Քննել է խոսքի մասերի կապակցություններն ըստ շարահյուսական կիրառություննե– րի, ընդհանուր օրենքների հետ վեր հա– նել շեղումներն ու բացառությունները, պատշաճ տեղ հատկացրել խոսքի մասերի ոճական կիրառություններին, գրաբարի հնչյունաբանությանը, ուղղագրությանը, բառակազմությանը։ Անդրադարձել է նաև լեզվի ընդհանուր տեսական հարցերին («Սկզբունք ուղիղ խորհելոյ և բարւոք կելոյ», 1857)՝ հայտնելով հետաքրքրա– կան տեսակետներ նրա բնույթի, դերի, ծագման, զարգացման մասին։ Ուսուցո– ղական նկատառումներով աշխարհաբա– րով կազմել է «Տարերք հայերեն քերա– կանութեան» դասագիրքը, որ 1846– 1875-ին ունեցել է 8 հրատարակություն ն կարևոր դեր խաղացել գրաբարի ուսուց– ման գործում։ Р․ աշխատել է նաև հայ հին մատենագրության նշանավոր երկերի բնագրերի ճշտման ու հրատարակման ուղղությամբ։tP-ի ղեկավարությամբ ու խմբագրությամբ հրատարակվել են Ագա– թանգեղոսի․ Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Մովսես ւսորենացու երկերը, Աստվածա– շունչը, Րարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի աշխատությունները են։ Թարգմանել է Հոմերոսի «Իլիական»-ը (1864), Վիրգիլիոսի «Մշակականք»-ը (1847), Միլտոնի «Կորուստ դրախտին» (1861), ինչպես նաև Մոփոկլեսի, Ռասինի, Վոլտերի, Ալֆիերիի, էսքիլեսի, Դեմոս– թենեսի, Կիկերոնի ստեղծագործություն– ներից, որոնք ամփոփված են «ճաշակք հին և նոր ողբերգութեանց» (1869) և «ճա– շակ հելլեն և լատին ճարտարախօսութեան» (1863) ժողովածուներում։ Р․ որոշակի դեր ունի XIX դ․ հայ փիլ․ և տրամաբանական մտքի պատմության մեջ։ Նրա ժամանակաշրջանի հայ փիլ․ միտքը հուզող առավել կարևոր խնդիրներից մեկը բնական գիտությունների համար զարգացման հնարավորություններ ստեղծելու հարցն էր։ Նման խնդրի իրականացումը նա կապել է հետազոտության հուսալի մեթոդ մշակելու հետ։ Այս նկատառումով հատկապես ուսումնասիրել է տրամաբանությունը, որին ավանդաբար վերագրվել է հետազոտության մեթոդի ֆունկցիա։ Հարել է Ֆ․ Բեկոնի ինդուկտիվիստական1 տրամաբանությա– նը։ էմպիրիզմի դիրքերից մերժել է դե– դուկտիվ մեթոդը։ Ըստ P-ու, դեդուկցիայի ելակետային ընդհանուր դատողություն– ներն ունեն բացառապես էմպիրիկ ծա– գում և իրենց ընդհանրությամբ չեն հեռա– նում մասնավոր դեպքերից, այլ դրանց պարզ միագումարն են, հետևաբար, այդ դատողությունների հավաստիության հարցը պետք է վճռվի մասնավոր դեպքե– րին դիմելով, այսինքն՝ ինդուկտիվ ճանա– պարհով։ Այսպիսով, դեդուկտիվ մեթոդի քննադատությունը նրա մոտ միահյուս– վում է ինդուկտիվիզմի հիմնավորման հետ։ Նոր մեթոդի մշակումը Р․ սերտորեն կապել է իմացության աղբյուրների վեր– լուծության հետ։ Իմացության ստույգ, հավաստի մեկնակետը անձն է, որի գո– յության ապացույցը զգայելու ունակու– թյունն է։ Զգայական ճանաչողությունն ըստ P-ու ընդունակ է տալու ոչ միայն կոնկրետ, այլև ընդհանուր գիտելիքներ։ Դրանով փաստորեն անտեսվում է ճանա– չողության երկու աստիճանների միջև եղած տարբերությունը։ P-ու այսպիսի դիրքո– րոշումը ծայրահեղ էմպիրիզմի արտա– հայտություն էր և փաստորեն արդյունք ժամանակի ինդուկտիվիզմի ազդեցու– թյան։ Р․ առաջադրել է ճանաչողության օբյեկտի՝ արտաքին աշխարհի գոյության հավաստիության հարցը և աշխատել հիմ– նավորել «արտաքին գոյը» բնութագրող ատրիբուտներից երեքի՝ ժամանակի, տա– րածության և շարժման գաղափարների էմպիրիկ ծագումը։ Ընդ որում, այդ կա– տեգորիաները նա մեկնաբանել է սպեկուլ– յատիվ փիլիսոփայությանը հակառակ ոգով՝ ժխտելով դրանց զուտ աբստրակ– ցիա լինելու իդեալիստական դրույթը։ Գրկ․ Մխիթարյան հոբելյան, Վնտ․, 1901։ Աճաոյան Հ․, Պատմություն հայոց նոր գրականության, պրակ 1, Վաղ–պատ, 1906։ Ե– ր և մ յ ա ն Ս․, Ազգային դեմքեր, գրագետ հայեր, հ․ 1, Վնտ․, 1913։ Հայ գրականության պատմություն, հ․ 1, Ե․, 1962։ Թեվոսյան Ա․ Մ․, Արսեն Բագրատունին որպես փիլիսո– փա, տես XIX դարի հայ Փիլիսոփայական մտքի պատմությունից (ժողովածու), Ե․, 1969։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Ա․ Մանուկյան, Ա․ Աբրահամյան, է․ Ռշաունի

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Ենովք Դերասիմի (21․ 10․ 1883, Ախալցխա – 25․ 7․ 1953, Մոսկ– վա), հայ սովետական երկրաբան։ Երկ– րաբանա–հանքա բանական գիտ․ դ–ր (1944)։ ՌՄՖՄՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1946)։ 1916-ին ավարտել է Պետրոգրադի Լեռնային ինստ–ը։ Աշ– խատել է Երկրաբանական կոմիտեում (1920–31), լեռնահանքային արդյունա– բերության ձեռնարկություններում (1932– 1937)։ Եղել է Լենին գրադի լեռնային ինստ–ի սև և գունավոր մետաղների ամ– բիոնի պրոֆեսոր։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Նիժնի Անգարսկի և Դաշքեսանի երկաթի, Նորիլսկի պղնձանիկելային և Ագարակի պղնձամոլիբդենային հանքա– վայրերի հայտնաբերման, հետախուզման ու շահագործման աշխատանքներին։ Լ․ Ավագյան

ԲԱԴՐԱՏուՆԻ Հայկազուն (H․ de Bagrati- de, 1890, Կ․ Պոլիս – 20․12․1960, Փա– րիզ)* ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան և ռեժիսոր։ Սովո– րել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկա–