ԲԱԶՄԱՀՈԴԱԲՈՐԲ, պոլիարթրիտ (<պոլիի․․․ և հուն․ ap06ov – հոդ), մի քանի հոդերի միաժամանակյա բորբոքում։ Հաճախ հանդես է գալիս որպես ռևմատիզմի դրսևորում կամ զարգանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, սեպսիս, քութեշ, դիզենտերիա) ժամանակ։ Քրոնիկական Բ․ կարող է առաջանալ սիֆիլիսի, տուբերկուլոզի, բրուցելոզի, նյութափոխանակության և ներզատիչ համակարգի խանգարումների դեպքում։ Բ․ մեծ չափով առաջանում է նաև կոլագենային, ալերգիական հիվանդությունների և պոդագրայի ժամանակ։ Բ-ի երևույթները կարող են ընդգրկել նաև ներքին օրգանները, հատկապես՝ սիրտ–անոթային համակարգը (հոդաընդերային ձև)։ Բուժումը՝ Բ․ առաջացնող հիվանդության վերացում․ սալիցիլաթթվի պատրաստուկներ, անտիբիոտիկներ, հակաբորբոքային, ցավազրկող և հորմոնային դեղանյութեր, ֆիզիոթերապևտիկական և կուրորտային միջոցառումներ, բուժական ֆիզկուլտուրա, ծանր դեպքերում՝ վիրահատություն (հոդապատյանի հատում, հոդապլաստիկա, հոդահատում)։ Կանխարգելումը՝ աշխատանքային և կենցաղային պայմանների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության միջոցների բարելավում։ Հ․ Գևորգյան
ԲԱԶՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, մի քանի ինքնուրույն ձայների կամ մեկ գլխավոր և մի քանի երկրորդական (ընկերակցող) ձայների միաժամանակյա ներդաշնակ հնչումը (տես Պոչիֆոնիա, Հոմոֆոնիա)։ Որպես երաժշտական արտահայտչամիջոց ծագել է ժողովրդական արվեստում, բայց հնագույն ժամանակներից մուտք է գործել և լայնորեն զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտության մեջ, դարձել նրա կերտվածքի հիմնական տեսակը (տես նաև Միաձայնության)։ Ռ․ Աթայան
ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ, կենսաբանության մեջ, կենդանական կամ բուսական որևէ տեսակի անհատների միմյանցից խիստ տարբերվող ձևերի առկայություն։ Տարբերում են՝ սեռական, սեզոնային, սերունդների հաջորդականության հետ կապված P․։ Սեռական Բ․ արտահայտվում է՝ 1․ իգական և արական անհատների տարբերությամբ, երբ միևնույն սեռում առկա են մի քանի ձևեր Բազմահարկ շենքեր․ 1․ Նյու Ցորքի Ռոկֆելլեր–կենտրոնի գլխավոր շենքը (երկնաքեր), ճարա․ է․ Ռայնգարդ, Ու․ Հարրիսոն (1931–47), 2․ «Պիրելլի ընկերության» շենքը (1956–60) Միլանում (բարձրաբերձ), ճարա․ Ջ․ Պոնտի, Պ․-Լ․ Ներվի (օրինակ՝ որոշ միջատների թևավոր և անթև արուները), 2․ գաղութներով ապրող կենդանիների տվյալ տեսակի մեջ տարբեր «կաստաների» գոյությունը (մեղուների մեջ՝ բոռեր, աշխատող մեղուներ, ձևափոխված էգեր և մայր մեղուներ)։ Բույսերի սեռական Բ-յան օրինակներից է կանեփի արական անհատների խիստ տարբերությունը իգականից։ Սեզոնային Բ․ ի հայտ է գալիս տարվա տարբեր եղանակներին միևնույն տեսակի անհատների տարբեր զարգացումով (թիթեռների ամառային և գարնանային ձևերը)։ Սերունդների հաջորդականության հետ կապված Բ․ է, երբ զարգացման ցիկլում նույն անհատի սեռական սերունդը արտաքին տեսքով տարբերվում է անսեռից (օրինակ՝ աղեխորշավորների սեռական սերունդը մեդուզաներն են, անսեռը՝ պոլիպները)։
ԲԱԶՄԱՂԲՅՈՒՐ (մինչև 1949-ը՝ Թաքիա), գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Քասաղի վտակ Շահվերդի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս։ Բազմաղբյուրի ծխախոտի չորանոցը Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Գյուղի շրջապատը հարուստ է աղբյուրներով։ Հնագույն բնակավայր է։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ վերաբնակվել են Մուշի, Վանի, Խութի շրջաններից գաղթածներ։ Բ-ի տարածքում պահպանվել են հին գերեզմանատուն, դամբարաններ։ Այստեղ է ստեղծվել (1924) ՀՍՍՀ առաջին կոմունաներից մեկը։
ԲԱԶՄԱՃԱԽԱՐԱԿ, պոլիսպաստ (հուն․ яоЪЗаяаотое, <պոլի․․․ և аяасо – ձգում եմ), բեռնամբարձ հարմարանք։ Կազմված է շարժական ու անշարժ ճախարակների համակարգից և դրանց վրա հագցրած ճոպաններից։ Բազմապատիկ Բ-ների ճախարակները տեղավորված են երկու պահունակում (անշարժ ու շարժական) և հաջորդաբար շրջանցվում են մեկ ճոպանով։ Օգտագործվում են ուժի մեջ շահելու (բեռը կախվում է շարժական պահունակի կեռից, քարշման ուժը գործադրվում է ճոպանի ազատ ծայրին), ավելի սակավ՝ ԲԱԶՄԱՄԱՐՏ, արագության մեջ շահելու համար (բեռը կախվում է ճոպանի ազատ ծայրից, քարշման ուժը գործադրվում շարժական պահունակին)։ Աստիճանային (պոտենցիալ) Բ–ները կազմվում են ցան– կացած քանակությամբ շարժական ճախարակներից՝ դրանց համար առանձին ճոպաններով, և մեկ անշարժ ճախարակից։
ԲԱԶՄԱՄԱՏՈՒԹՅՈՒՆ, պnլիդակտիլիա (<պոլի․․․ և հուն․ баигуХос;– մատ), զարգացման արատ, բնորոշվում է ձեռքի, ոտքի կամ բոլոր վերջույթների վրա մեկ և մեկից ավելի (5–8) հավելյալ մատների կամ մատնանման հավելումների առկայությամբ։ Ծայրանդամի գործունեության խանգարման դեպքում Բ–յան բուժումը վիրահատական է։
ԲԱԶՄԱՄԱՐՏ ֆիզիկական վարժությունների որոշակի համալիրից կազմված տարբեր մարզաձևերի ընդհանուր անվանումը։ Ըստ բնույթի բաժանվում է երկու խմբի՝ միատեսակ մարզաձևերից կազմված Բ․ (մարմնամարզական, թեթև աթլետիկական, չմշկասահքային, լեռնային ևն) և տարբեր մարզաձևերից կազմված Բ․ (ժամանակակից հնգամարտ, ձմեռային ժամանակակից երկմարտ, ծովային եռամարտ ևն)։ Ամենամասսայական ձև է ՊԱՊ–ի համալիրը։ Բ–ի առանձին ձևերի անվանումը, որպես կանոն, որոշվում է նրա մեջ մտնող մարզաձևերի թվով (եռամարտ, հնգամարտ, տասնամարտ)։ Տարածված են նաև Բ–ի ռազմասպորտային և ծովային մարզաձևերը։ Հ․ Թոփասան
ԲԱԶՄԱՄԱՔՈՔԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, բազմամաքոքային մեխանիզմով ջուչհակահաաոոց, այդ մեխանիզմը ծառայում է մաքոքները ավտոմատ կերպով փոխելու համար, երբ մշակվող գործվածքի մեջ որոշակի կարգով մեկը մյուսին հաջորդում են տարբեր գույնի, ոլորքի միջնաթելեր։ Բ․ հ․ կիրառվում է վանդակավոր, բարդ զարդանկարով և այլ գործվածքներ արտադրելու համայք
ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, կապարի, ցինկի և պղնձի միներալներից կազմված հանքանյութեր, որոնք հաճախ պարունակում են արծաթ, ոսկի, բիսմութ, արսեն, հազվադեպ՝ անագ, կադմիում, ինդիում, ուրան և այլ մետաղներ։ Երակների, բների, ոսպնյակների անկանոն տեսքի հոծ կամ երակիկացանավոր, ինչպես նաև շերտայիէւ հանքակուտակների ձևով հանդիպում են հիմնականում հիդրոթերմաչ հանքավայրերում։ Բ․ հ․ սովորաբար պարունակում են մինչև 10– 16% կապար և նույնքան էլ ցինկ, 1–2,5% պղինձ, հարյուրավոր գ/տ արծաթ, մի քանի գ/տ ոսկի և այլ խառնուրդներ, որոնք հարակից կորզվում են գլխավոր մետաղների խտանյութերից։ Ներկայումս