թյունը գտնվում է 0 տիպի աաողակույ– տերում և աստղասփյուռներում։ Վ․ Համ– բարձումյանը կազմել է սեղանակերպ P-ի առանձին ցուցակ և ցույց ավել, որ դրանք ի տարբերություն սովորական Բ-ի, շատ անկայուն համակարգեր են։ Սեղանա– կերպ P․ համարվում են ամենաերիտա– սարդ (մոտ 105 տարի) աստղային համա– կարգերը։ Գրկ․ М а р к а р я н Б․ Е․, О класси– фикации открытых галактических звёздных скоплений, I, «Сообщения Бюраканской об– серватории», 1950, в․ 5; [Сообщение II], там же, 1951, в․ 9; Амбарцумян В․ А․, Кратные системы типа Трапеции, там же, 1954, в․ 15․
Բ․ Մարգարյան
ԲԱԶՄԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հեթանոսա– կան կրոնի ձե, որն ընդունում է մեկից ավելի աստվածների դավանանքը։ Առաջ է եկել տոհմային կարգերի քայքայման և դասակարգային հասարակության ձևա– վորման շրջանում։ Մեկ էթնիկական ամ– բողջության մեջ ցեղերի միավորման հետ միավորվել են նաև նրանց աստվածները, սկզբում որպես համազոր ուժեր, իսկ հե– տո նրանցից մեկը, մասնավորապես ավե– լի ուժեղ ցեդի աստվածը, դարձել է գըլ– խավոր։ Р․ այդպիսի զարգացում է ապրել Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաս– տանում, Հռոմում, Պարսկաստանում ու հնագույն այլ պետություններում։ Բ․ մին– չև այժմ էլ պահպանվում է Հնդկաս– տանի (հինդուիզմ), Չինաստանի (դաո– սիզմ), ճապոնիայի (շինտոիզմ) կրոննե– րում։ Հայերը ևս ունեցել են իրենց ազգա– յին հեթանոսական կրոնը, հետևապես և՝ P․, Հայկ․ դիցարանի աստվածներ էին Արամազդը, Անահիտը, Աստղիկը, Վա– հագնը, Տիրը և ուրիշներ։ Պատմական զարգացման ընթացքում P․ հետզհետե իր տեղը զիջել է միաստվածությանը, որի մեջ, սակայն, պահպանվել են նրա առանձին տարրերը։ «քդ**յԱ4էՊ», հայագիտական հան– դես, Վենետիկի Մխիթարյան միաբանու– թյան պաշտոնաթերթը։ Լույս է տեսնում 1843-ից, Վենետիկի Մուրբ Ղազար կղզում։ Անցյալ ավելի քան 130 տարիների ըն– թացքում փոփոխվել է «Բ․»-ի կառուցված– քը և գիտական նպատակը։ 1843–57-ին եղել է բնական, տնտ․ և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթեր– ցողներին հասցնել լուսավորական գա– ղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտ․, քաղ․ և հոգևոր կյան– քի վերածնման համար։ Առաջին շրջանում «Բ․»-ում մեծ տեղ էին գրավում կրոնա– բարոյախոսական հաղորդումները, գի– տության և արդյունաբերության մարզե– րում նորագույն հայտնագործություննե– րի, աշխարհագրական ու հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստու– թյան մասին տեղեկություններ։ 1858– 1872-ին «Բ․» դարձել է ամսագիր և աս– տիճանաբար սահմանափակել է բնա– կան և տնտ․ գիտելիքներին հատկացվող էջերը՝ փոխարենը լայն ասպարեզ տալով գրական–գեղարվեստական նյութերին, համաշխարհային գրականության լավա– գույն էշերի թարգմանություններին։ 1872–89-ին «Բ․» եղել է եռամսյա ուսումնաթերթ («պրակ եռամսեայ»)։ Ավե– լացել են հայագիտական՝ պատմական, բանասիրական, լեզվաբանական, տեղա– գրական, մատենագիտական ուսումնասի– րությունները, որոնց զարկ են տվել Ա․ Մուքրյանն ու Ղ․ Ալիշանը։ Գործելով Եվրոպայում և ականատես լինելով քաղաքական ու հեղափոխական անցքերին՝ «Բ․» Մխիթարյան միաբանու– թյան ընդհանուր աշխարհայեցողության տեսանկյունից արձագանքում էր դրանց, ղեկավարվելով Մխիթար Աբբայի և Միքա– յել Չամչյանի գաղափարներով, ուղիներ էր որոնում քրիստոնեական կրոնի ոգով բացատրելու հաասրակւսկան–քաղաքա– կան անցուդարձերը, դաշնություն հաստա– տել հակադիր դասակարգերի միջև, գի– տական առաջընթացը և նորագույն հայտ– նագործությունները բացատրել կրոնի ոգով։ «Բազմավեպ» հան4 դեսի շապիկը 1890-ից «Բ․» կրկին դարձել է ամսագիր։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ (լույս է տեսել տարեկան 1–2 պրակ, միացյալ համարներով) և աստիճանաբար կրճատել իր պարբերա– կանությունը։ Մասնավորապես 4․ Թո– րոսյանի, Կ․ Տեր–Մահակյանի, Վ․ Հա– ցունու խմբագիր լինելու ժամանակ «Բ․» հայագիտական ծանրակշիռ ամսագրերից էր և մեծ տեղ էր հատկացնում հայ հին ու նոր մատենագրության և պատմության հարցերին, համաշխարհային գրականու– թյանն ու գեղարվեստին, հայերի ու օտար ժողովուրդների տնտ․, քաղ․ և մշակութա– յին առնչություններին։ Պատմաբանասի– րական հարցերում «Բ․» պահպանողական էր, ջանում էր «անխախտ պահել» ավան– դական տեսակետները։ «Բ․»-ին աշխա– տակցել են հայ U օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետ– ներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական–ար– վեստագիտական նյութերից «Բ․» հրատա– րակել է մեծարժեք բացառիկ համարներ՝ նվիրված Դանտեի (1921), Բայրոնի (1924), ՝Նապոլեոնի (1921), Մխիթար Աբբայի (1949), Աստվածաշնչի հայերեն թարգմա– նության 1500-ամյակի, հայ և համաշխար– հային գրական ու պատմական այլ անցու– դարձերի և դեմքերի հոբելյաններին։ 1971-ից «Բ․» տարեկան լույս է տեսնում 2–3 հատորով և տպագրում հայագիտա– կան–բանասիրական և կրոնական նյու– թեր։ Արտատպում և տպագրում է հայ սո– վետական գիտնականների աշխատու– թյունները, մոտիկից հետևում Մովետա– կան Հայաստանի մշակութային կյանքին և արձագանքում նրա նվաճումներին, նպաստում սփյուռքի և մայր հայրենիքի հոգևոր կապերի ամրապնդմանը։ «Բ․»-ի խմբագիրներ են եղել՝ Գ․ Այվա– զովսկին (1843–48), Ղ․ Ալիշանը (1849– 1851), Օ․ Գուրգենյանը (1852–53), Գ․ ճելալյանը (1854–56, 1858–61, 1863–66), Հ․ Պապիկյանը (1856–57, 1876–78), Ա․ Սիոնիկը (1861–62), Ն․ Բյուզանդացին (Հ․ Թերզոնց) (1867), Ա․ Գաբթանյանը (1868–70), Հ․ Իսա– վերտյանցը (1871–72), Կ․ Իսկենտերյա– նը (1873–75), Ա․ Սուքրյանը (1875-76), Ա․ Քասքանտիլյանը (1879–82), Ա․ Տի– րոյանը (1883–88, 1906), Հ․ Թորոսյանը (1889, 1896–98), Թ․ էֆտյանը (1890– 1892), Ե․ Տայեցին (1893–96), Մ․ Մար– յանը (1898–99), Մ․ Երեմյանը (1899– 1905), Դ․ Նազարեթյանը (1905), Կ․ Տեր– Մահակյանը (1906–07), Ն․ Տիրացույա– նը (1908–09, 1916–17), Վ․ Հացունին (1900), Մ․ Պոաուրյանը (1909), Ն․ Անդ– րանիկյանը (1910–12), Հ․ Ավգերյանը (1912–15), Գ․ Նահապեայանը (1919– 1920), Ք․ Չրաքյանը (1920–21), Ղ– Տա– յանը (1921–27), Ք․ Քիպարյանը (1927– 1929), Վ․ Հովհաննիսյանը (1929–30), Ե․ Փեչիկյանը (1930–39, 1952-53), Ե․ Գռուզյանը (1939–42), Մ․ ճանաշյա– նը (1942–51, 1954–56, 1971-ից), Ն․ Տեր– Ներսեսյանը (1956–65, 1968–70), Ե․ Տեր– Ղազարյանը (1966–67)։ Գրկ․ Հովսեփյանց Ս․, Ընդհանուր ցանկ նյութոց հիսնամյա Բազմավիպաց, Ա–Ծ, 1843 –1893, Վնւո․, 1896։ ճան աշ յան Մ․, «Բազմավեպի» Ա հարյուրամյակը, «Գեղունի», 1947։ Կարինյան Ա․, Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ․ 2, Ե․, 1960։ Պ․ Հակոբյան
ԲԱԶՄԱՏԻՐԱԺ ԹԵՐԹ, արտադրական և ուսումնական կոլեկտիվներում (ձեռնար– կություններ, կոլտնտեսություններ, բու– հեր ևն) լույս տեսնող և հիմնականում նրանց աշխատանքային գործունեությունը արտացոլող սովետական թերթ։ Բ․ թ–ի անդրանիկ հրատարակություններից էին․ «Նաշա գազետա» («Наша газета»), ներ– կայումս՝ «Մարտենովկա» («Мартенов- ка»)՝ հրտ․ Մոսկվայի Մերպ ի մոլոտ գոր– ծարանի, «Պոգոնյալկա» («Погонялка»), այժմ՝ «Զնամյա» («Знамя»)՝ հրտ․ Մոսկ– վայի Տրյոխգորնայա մանուֆակտուրային գործարանի, «Սվետոչ» («Светоч»)՝ հրտ․ Լենինգրադի Սվետոչ գործարանի, «Գայ– կա» («Гайка»)՝ հրտ․ Բեժեցկի Պրոֆին– տերն գործարանի։ 1928-ի սկզբներին ար– դեն հաշվվում էր մոտ 200 տպագիր թերթ, որոնք զգալի դեր կատարեցին տնտեսու– թյան վերականգնման, արտադրությունում թերությունների վերացման գործում և բանվորների գիտակցության մեջ անցյալի վերապրուկների, անգրագիտության դեմ մղվող պայքարում։ 1933-ին հրատարակ– վել է 2734 ֆաբրիկա–գործարանային թերթ, այդ թվում Ստալինգրադի տրակտորային գործարանի «Դայոշ տրակտոր» («Да– ешь трактор») բազմատիրաժը, որը պար– գևատրվել է Լենինի շքանշանով, Դնեպ–