իսկ գետում՝ հորիզոնական վիճակում։ Ջրի նմուշը վերցնելու հետ միաժամանակ, Բ-ում եղած ջերմաչափով չափվում է ջերմաստիճանը տվյալ խորության վրա։
ԲԱԹՈՒ–ԽԱՆ (1208-1255), Ոսկե Հորդայի խան 1243-ից։ Չինգիզ–խանի թոռը և Զուչիի որդին։ Հոր մահից հետո (1227) գլխավորել է Ջուչյան ուլուսը։ 1236–43-ին արշավել է Արևելյան Եվրոպա։ Ռուսիան գրավելուց հետո (1237–40) արշավել է Լեհաստան, Չեխիա, Հունգարիա և Դալմաթիա, սակայն հաջողություն չի ունեցել (մոնղոլական զորքերը թուլացել էին ռուս, իշխանությունների դեմ պայքարում)։ 1243-ին Վոլգայի ստորին հոսանքում հիմնել է Ոսկե Հորդա (Սարայ–Բաթու մայրաքաղաքով) պետությունը, որը տարածվել է Իրտիշից մինչև Դանուբ։ 1253–54-ին Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա հատուկ հրավերով այցելել է Բ–խ–ին և նրա որդի Սարթախին և ընդունվել մեծ պատվով, այնուհետև մեկնել մոնղոլական մեծ խանի մոտ։ Վերադարձին Հեթումը Բ-խ–ին է ուղարկել Մանգու խանից նրան ուղղված նամակը։ Բուն Հայաստանից Բ-խ–ի մոտ է գնացել Ներքին Խաչենի իշխան Հասան–Ջալալը, որին վերադարձվել են հայրենական կալվածքները։ Գրկ․ Կ ի ր ա կ ո ս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովըրդի պատմության, հ․ 3, Ե․, 1952։ Микаелян Г․ Г․, История Киликийского армянского государства, Е․, 1952․ Սեդ․ Կրկյաշարյան
ԲԱԹՈՒՄ, քաղաք Վրացական ՄՍՀ–ում, Աջարական ԻՍՍՀ մայրաքաղաքը։ Դտնըվում է Սև ծովի հվ–արլ․ ափին։ 111 հզ․ բն․ (1974)։ Կլիման տաք է, խոնավ (տարեկան միջին ջերմաստիճանը մոտ 14°Cէ, տեղումները՝ 2500 մմ), ձմեռը մեղմ է, ամառը՝ շոգ։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ XVII դ․ Р․ գրավել են թուրքերը։ 1878-ին, Բեռլինի համաձայնագրով, միացվել է Ռուսաստանին։ 1883-ին Р․ երկաթուղագծով կապվեց Բաքվին։ 18971907-ին կառուցվեց Բաքու–Բաթում նավթամուղը (900 կմ)։ 1901-ին ստեղծվել է
ՌՍԴԲՊ Բաթումի կոմիտեն։ 1905-ի նոյեմբ․ 30-ի գիշերը P-ում տեղի ունեցավ զինված ապստամբություն, որը դաժանորեն ճնշվեց։ 1918-ի ապրիլին Р․ գրավեցին թուրքերը, դեկտեմբերին՝ անգլիացիները։ 1920-ին անգլ․ ինտերվենտները ստիպված էին թողնել քաղաքը, բայց իշխանությունը հանձնեցին վրաց մենշևիկներին, որոնք պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ։ 1921-ի մարտի 11-ին թուրք, զորքը մտավ Բ․։ Մարտի 18-ին բանվոր դասակարգը ելավ զինված ապստամբության, իսկ մարտի 19-ին կարմիր բանակը մտավ Բ․։ Քաղաքում հաստատվեցին սովետական կարգեր։ Բ․ դարձավ Աջարական ԻՍՍՀ–ի մայրաքաղաքը։ Բ․ արդ․ և առողջարանային կարևոր կենտրոն է, խոշոր նավահանգիստ։ Կան նավթավերամշակման (նավթը ստացվում է նավթամուղով՝ Բաքվից և ծովով՝ Հյուսիսային Կովկասից), մեքենաշինական, նավաշինական գործարաններ, թեյի ֆաբրիկաներ, ցիտրուսների վերամշակման և փայտամշակԲաթումի նավահանգիստը Բաթումի Ի․ ճավճավաձեի անվ․ պետական թատրոնը Բաթումի N 12 հայկական միջնակարգ դպրոցը ման կոմբինատներ։ Բ–ում է ՍՍՀՄ կոֆեինի միակ գործարանը։ Ունի մանկավարժական ինստ․, ծովային, բժշկական, երաժըշտական, սովետական առևտրի միջնակարգ մասնագիտական հաստատություններ, Աջարիայի և Հեղափոխության թանգարաններ, դրամատիկական թատրոն։ Բ–ից հս․, Կանաչ հրվանդանի մոտ գտնըվում է բուսաբանական այգին (հիմն․ 1912)։ Հս–արլ․՝ առափնյա գոտում են Մախինջաուրի, Զելյոնի Միս, Ցիխիսձիրի, Քոբուլեթի առողջարանները, որոնց շըրջապատում կան ցիտրուսների ընդարձակ պլանտացիաներ, մագնոլիայի, արմավենու, էվկալիպտի, դափնեծառերի պուրակներ։ Բ–ի հայերի մասին տես Աջարական ԻՍՍՀ հոդվածում։ Գրկ․ Комахидзе Д․ X․, Батуми, Тб․, 1968․
ԲԱԹՈՒՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է 1886-ին, Ստեփան և Ալմա Սաֆրազյանների ջանքերով, որպես հայ թատերասերների խումբ։ Սաֆրազյաններից հետո խումբը ղեկավարել է Սմբատ Կարինյանը։ Առաջին ինքնուրույն ներկայացումը Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է> կատակերգությունն էր և Մ․ ՏերԳրիգորյանի «էս էլ քի մոցիքլութին» վոդևիլը։ 1887-ին Բաթում հրավիրված Պ․ Ադամյանը և Զաբելը նպաստել են թատերախմբի կատարողական մակարդակի բարձրացմանը։ 1889-ին խումբը պաշտոնապես ճանաչվել է որպես Թիֆլիսի Հայ բարեգործական ընկերության դրամատիկական սեկցիայի մասնաճյուղ։ Բեմադըրվել են հայկ․, ռուս․, արևմտա–եվրոպական դասական և ժամանակակից պիեսներ։ 1909-ին Р․ հ․ թ–ին հատկացվել է նոր շենք, որի բացումը կատարել է Աբովյան–Արմենյան թատերախումբը։ Բ․ հ․ թ–ի ներկայացումներին հյուրախաղերով մասնակ–, ցել են Գ․ Չմշկյանը, Գ․ Տեր–Դավթյանը, Սիրանույշը, Հ․ Աբելյանը, Գ․ Ավեայանը, Ա․ Արմենյանը, Հասմիկը, Ա․ Ոսկանյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Խարազյանը, Հ․ Ներսիսյանը, Ա․ Վրույրը, Ա․ Ւփթարյանը և ուրիշներ։ Բ․ հ․ թ–ում դերասանական մկրտություն են ստացել Ս․ Ադամյանը, Հ․ Ւոսչանյանը, Ց․ Ամերիկյանը, Լ․ Զոհրաբյանը, Ն․ Ալիխանյանը։ 1921-ից թատրոնը ընդգրկվել է Սովետական Աջարիայի Գեղաշխի կազմում, ունեցել է դրամատիկական և օպերետային խմբեր։ 1931-ին, գործող թատերախըմբի հիման վրա, կազմակերպվել է Բաթումի հայկական պետական թատրոնը։ 1939-ին պետթատրոնը լուծարքի է ենթարկվել և Հ․ Ավետիսյանի ղեկավարությամբ գործել որպես շրջիկ խումբ։ 1956-ին Աջարական ԻՍՍՀ կառավարությունը Բ․ հ․ թ–ին հատկացրել է հատուկ շենք, թատրոնի ղեկավար Հ․ Ավետիսյանին շնորհել Աջարական ԻՍՍՀ արվեստի վաստ․ գործչի, իսկ թատերախմբի անդամներ Լ․ Պետրոսյանին, Զ․ Եղիկյանին, Թ․ Բարսամյանին և Ն․ Բարությանին՝ վասա․ արտիստի կոչում։ 1964-ից Բ․ հ․ թ․ գործում է որպես ժողովրդական թատրոն։ Գրկ․ Ղարիբյան Գ․, էշեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից, Ե․, 1961։ Գ․ Ղարիբյան
ԲԱԹՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1918 (Պայմանագիր Օսմանյան կայսերական կառավար ու թյան և Հայաստանի Հանրապետության միջև՝ խաղաղության և բարեկամության մասին), կնքվել է դաշնակցական Հայաստանի և սուլթանական Թուրքիայի միջև 1918-ի հունիսի 4-ին, Բաթումում՝ Անդրկովկասի գերմանա–թուրքական օկուպացիայի պայմաններում (տես Օտարերկրյա ռազմական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվներ Անդրկովկասում 1918–21)։ Թուրքիայի կառավարության կողմից Բ․ պ․ ստորագրել են Վեհիբ–Մահմեդ փաշան և Խալիլ–բեյը, Հայաստանի կառավարության կողմից՝ Հ․ Քաջազնունին և Ա․ Խատիսովը։ Բ․ պ․ երկրամասը գրաված թուրք զավթիչնե՛րի կողմից պարտադրված ակտ էր՝ բաղկացած 14 հոդվածից