Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարաաե բարեկամու– թյուն» օսմանյան կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։ Հայաստանի Հանրապե– տության սահմանները պարփակվում էին Երեանի և նրան կից մի քանի շրջաններով (հոդ․ 2)։ Երևանի նահանգից Թուրքիային էին անցնում Սուրմալուի գավառն ամբողջապես, Ալեքսանդրապոլի և էջմիածնի գավառների մեծ մասը և Երևանի ու Շարուր–Դարալագյազի գավառների մի մասը։ Հայաստանի Հանրապետության տերիտորիան կազմելու էր ընդամենը 10 հզ․ կմ2 տարածություն։ Պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում էր թուրք, կառա– վարության ռազմ, օգնություն Հայաստանի Հանրապետությանը, եթե վերջինս խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգը և անդորրությունը ապահովելու համար»։ Այս հոդվածն ուղղված էր Հայաստանում հեղափոխական շարժումների դեմ։ Դաշնակցական կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տերիտորիայում հակաթուրքական զինված խմբերի կազ– մավորում (հոդ․ 5)։ 6–10-րդ հոդվածները սահմանում էին մուսուլմանական բնակչության իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, հետագայում հյուպատոսական և առևտրական պայմանագրեր կնքելու անհրաժեշտությունը, երկուստեք երկաթուղային տրանսպորտից օգտվելու պայմանները, կողմերի քաղաքացիների սեփականատիրական իրավունքները ևն։ Հայկ․ կողմը պարտավորվում էր անհապաղ Բաքվից դուրս բերել հայկ․ բոլոր զինվորական ուժերը (հոդ․ 11), նաև՝ պայմանագրով նշված սահմաններից դուրս գտնվող հայկ․ մյուս զորքերը (հոդ․ 13)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում էին 14-րդ հոդվածով։ Կնքվեցին նաև լրացուցիչ պայմա– նագրեր Հայաստանի խճուղային ճանապարհների օգտագործման, զորքերի զորացրման և այլ հարցերի վերաբերյալ։ Թուրք, կառավարությունն իրավունք էր ստանում Հայաստանում նշանակելու իր կոմիսարներին, որոնք պետք է հետևեին խճուղային ճանապարհներով թուրք, զոր– քերի կանոնավոր փոխադրումներին ու դրանց պարենամթերքով ապահովելուն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր անհապաղ զորացրել իր զորքերը։ Թուրք, կառավարությունն իրավունք էր ստանում զորքերի և ռազմամթերքի անարգել փոխադրումներ կատարել Հայաստանի տերիտորիայով։ Կարևորագույն երկաթուղային կայարաններում տիրություն էին անելու թուրք, բանակի սպաները։ ճանապարհների և տրանսպորտի բարվոք վի– ճակի պատասխանատվությունը դրվում էր Հայաստանի կառավարության վրա, իսկ փոխադրումների անվտանգությունը պետք է ապահովեին հայկ․ զինվորական պահակախմբերը։ Թուրքիան իրեն իրավունք էր վերապահում Հայաստանի տերիտորիայում նույնպիսի արտոնություններ տրամադրել նաև իր դաշնակիցներին։ P․ պ․ դաշնակցական կառավարության անդրանիկ միջազգային պայմանագիրն էր, որով Հայաստանի Հանրապետությու– նը փաստորեն կախման մեջ էր ընկնում Թուրքիայից։ Նույնատիպ պայմանագրեր ստորագրվեցին օսմանյան Թուրքիայի կառավարության և Ադրբեջանի ու Վրաստանի բուրժ․ կառավարությունների միջև։ Այդ պայմանագրերը նպատակ էին հետապնդում Անդրկովկասի երեք ժողովուրդներին անջատել Սովետական Ռուսաստանից և առանձին–առանձին հաշվեհարդար տեսնել յուրաքանչյուրի հետ։ Վրացական մենշևիկների, մուսավաթականների ու դաշնակցականների հակասովետական դիրքորոշումը հեշտացրեց երիտթուրքական կառավարողների այդ նենգ ծրագրի իրագործումը։ ժողովրդական մասսաները ցասումով ընդունեցին Բ․ պ–ի ստորա– գրումը։ 1918-ի հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ հակադաշնակցական ցույց։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունը (1918-ի հոկտեմբեր) հնարավորություն տվեց չեղյալ հայտարարել P․ պ․։ Դեկտեմբերի սկզբներին թուրք, զորքերը հեռացել էին ամբողջ Անդրկովկասից՝ բացառությամբ Կարսի շրջանի, որը նրանք դատարկեցին 1919-ի ապրիլին։ Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, Ե․, 1967։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղա– քականության փաստաթղթերում (1828 – 1923), Ե․, 1972։ Գ․ Գաչոյան
ԲԱԺ, հարկի տեսակ հին և միջնադարյան Հայաստանում։ Հին շրջանում տրվել է պետությանը որպես բաժին–հարկ, մի– ջին դարերում գանձվել որպես մաքս, վաճառահարկ (առևտրահարկ), ակցիզ, ինչ– պես և արհեստներից, քաղաքային տնտեսությունից վերցվող հարկ։ Որպես մաքս P․ գանձվել է ներմուծվող ապրանքներից, իսկ երբ դրանք վաճառահանվել են տվյալ երկրի շուկաներում կամ վաճառատներում, ապրանքատերը վճարել է նաև P․՝ վաճառահարկի ձևով։ Զարգացած ֆեոդալիգմի Ժամանակ քաղաքների բարգավաճման պայմաններում P․ ունեցել է արհեստային արդյունագործությունից, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներից գանձ– վող հարկի իմաստ։ Նույն շրջանում լայն առումով P․ նշանակել է ընդհանրապես հարկ։ Տերմինը վկայված է Եղիշեի Պատ– մության մեջ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղան– դոց»-ում, Անանիա Շիրակացու Խնդրա– գրքում ևն։
ԲԱԺԱԿՆԵՐ (բժշկական), կլոր, ոչ մեծ չափերի, հարթ եզրերով, լայն հատակով, 30–70 սմ3 տարողությամբ ապակյա բա– ժակներ։ Կպցնելուց առաջ սպիրտով կամ եթերով թրջած բամբակը վառում են, մըտ– ցընում բաժակի մեջ, դուրս մղում օդը, ապա արագ շարժումով կպցնում մաշկին։ Բ․ մաշկի շերտերում առաջացնում են արյան կանգ և արյունազեղում, որով օգնում են տվյալ օրգանի (կամ հյուսված– քի) բորբոքական երևույթների վերացմա– նը։ Նշանակվում են թոքերի բորբոքում– ների, բրոնխիտների, պլևրիտների, նյար– դերի և մկանների բորբոքումների դեպ– քում։ P․ կարելի է կպցնել մարմնի այն մասերին, որոնք հարուստ են մկանային և ճարպային շերտերով (ենթանրակային, անութային, վեր–, միջ–, ենթաթիակային և գոտկային շրջաններին), որտեղ չկան ոսկրային ցցվածքներ։
ԲԱԺԱՆ Միկոլա (Ն ի կ ո լ ա յ) Պլա– տոնովիչ [ծն․ 26․ 9 (9․ 10)․ 1904, Կամենեց–Պոդոլսկ], ուկրաինացի սովետական բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ուկր․ ՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1951), Ուկրաինական սովետական հան– րագիտարանի գլխավոր խմբագիր։ Սոց․ աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Սովորել է Ումանի գիմնազիայում, Կիևի արտաքին կապերի ինստ–ում։ Տպագրվում է 1923-ից։ Բանաստեղծու– թյունների առաջին ժողովածուն՝ «Տասնյոթերորդ պարեկը» (1926), արտացոլում է քաղաքացիական կռիվները։ Բ–ի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ է գրավում Ս․ Մ․ Կիրովին նվիրված «Ան– մահություն» (1937) պոեմ–եռերգությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին խմբագրել է «Զա Ռադյանսկու Ուկրսփնու» («Հանուն Սովետական Ուկրա– ինայի») թերթը՝ օկուպացված շրջանների բնակչության համար։ Այդ տարիների նրա «Երդում» (1941) ժողովածուն, «Դանիիլ Հալիցկի» պոեմը (1942) և «Ստալին– գրադյան տետրակ» գիրքը (1943) արժանացել են ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1946)։ Մ․ Պ․ Բաժան Ետպատերազմյան տարիներին լույս է ընծայել «Անգլիական տպավորություններ» (1949, ՍՍՀՄ պեա․ մրցանակ, 1950), «Սպսակի աշտարակի մոտ» (1952), «Մից– կևիչը Օդեսայում» (1957), «Չորս պատմը– վածք հույսի մասին» (1967) և այլ ժողովածուներ, որոնց մեջ արտահայտված են խաղաղության, ազատության, ժոդովուրդների բարեկամության գադափարներ։ Դրել է նաև քննադատական, հրապարակախոսական հոդվածներ։ Բ․ թարգմանել է ՍՍՀՄ մի շարք ժողովուրդների բանաստեղծների երկեր, այդ թվում՝ Ե․ Չարեն– ցի բանաստեղծությունները, մասնակցեւ «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությանը։ Նա ՍՍՀՄ II –V գումարումների Դերագույն սովետի դեպուտատ է։ 1943– 1948-ին եղել է Ուկր․ ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։ 1953– 1959-ին՝ Ուկրաինայի գրողների միության նախագահ։ Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։ Բ․ ՍՍՀՄ գրողների միության քարտուղար է (1967-ից)։ Երկ․ Ուկրաինական գրականության անթոլոգիա, Ե․, 1957։ Избранное, М․, 1954; Стихи и поэмы, М․, 1957; Полёт сквозь бурю, М․, 1967; Люди, книги, даты․ Статьи о литературе, М․, 1968․ Գրկ․ А д е л ь г е й м Е․ Г․, Микола Бажан, М․, ․1970․ Գ․ Թաթոսյան ԲԱԺԱՆԱԶԱՐԴ, ձեռագիր մատյանի, տպագիր գրքի հատվածները միմյանցից