Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/223

Այս էջը հաստատված է

անջատող զարդապատկեր։ Բ-երը հայկական ձեռագրերին բնորոշ մանրանկարչական պատկերներ են՝ զարդագրերի, Լուսան ցազարդերի, գչխազարդերի և կիսախորանների ձևով։ Տպազիր գրքերում կիրառվում են պոլիգրաֆիական զարդանիշեր կամ տվյալ գրքի համար նկարիչ ձևվորողի կատարած Բ-երը։ Հ․ Հակոբյան Մի էշ «Ութ նկարիչների ավետարանից՝ սկսված XIII դ․ 2–րդ կեսին, ավարտված 1320-ին։ էշը վերագրվում է XIII դ․ 2-րդ կեսի անհայտ մի նկարչի։ Որպես բաժանագրեր օգտագործված են դիվահարների և հարյուրապետի ծառայի բուժումը զարդապատկերները, զարդագիր, լուսանցազարդ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռագիր 7651)

ԲԱԺԱՆԱՐԱՐ ՄԵՔԵՆԱ, քանոնների և սարքերի սանդղակների վրա գծիկներ քաշոդ մեքենա։ Լինում է ձեռքի, կիսաավտոմատ և ավտոմատ։ Ըստ աշխատանքի ճշգրտության (կախված գծիկներ քաշելու ժամանակ թույլ տրվող սխալանքից) Բ․ մ.ները բաժանվում են 4 դասի, առաջին դասի մեքենաների միջոցով 1 մ վրա կարելի է կատարել մինչև 3600 բաժանք՝ 1% սխալանքով՝ գծային և 0,1" սխալանքով՝ շրջանային սանդղակների համար։ Մնացած դասերն ունեն մեծ սխալանքներ, օրինակ, 2-րդ դասն ունի համապատասխանաբար գծային և շրջանային սանդղակների համար 1–5% և 10" սխալանք։ Կան հատուկ ճշգրտության Բ․ մ–ներ, որոնց վրա կտրիչի նկատմամբ շինվածքը տեղարում են ֆոտոէլեկտրական մանրադիտակի օգնությամբ։ Բ․ մ–ներն օգտագործվում են մեքենաշինության մեջ՝ անկյուններ, երկարություններ չափող գործիքների սանդղակների, աստղագիտական, ֆիզիկական և այլ սարքերի պատրաստման համար։

ԲԱԺԱՆԱՐԱՐ ՍԱՐՔ, շինվածքի կամ մեքենայի հանգույցի՝ շրջապտույտի (կամ հատվածի) զանազան բաժնեմասերով պարբերական պտտման (կամ տեղաշարժման) սարք։ Օգտագործվում է շինվածքների մակերևույթները մշակելու կամ չափելու, ինչպես նաև գործիքների ու մեքենաների մասերի գծային և շրջանային սանդղակների վրա բաժանքներ կատարելու համար։ Ըստ գործողության սկըզբունքի լինում է ձեռքի և մեխանիկական։ Ամենատարածված Բ․ սերը բաժանարար գլխիկներն են (մեխանիկական և օպտիկական)։ Մեխանիկական բաժանարար գլխիկներն ունեն հատուկ սկավառակ, որի վրա մշակված անցքերի միջոցով կատարվում է գլխիկի բռնակի անհրաժեշտ հաշվարկային պտույտը։ Օպտիկական բաժանարար գլխիկները (նկ․) ունեն հաշվարկային մանրադիտակ, որն ապահովում է բաժանքի բարձր ճշգրտությունը։

ԲԱԺԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, թվերի՝ իրար վրա բաժանվելու հատկություն։ Եթեta-ն և b-ն դրական ամբողջ թվեր են, ապա գո– յություն ունեն ոչ բացասական q և г ամ– բողջ թվեր, որոնց համար ճիշտ է a մոտ․ հավասար է bq+ r առնչությունը (q-ն կոչվում է քանորդ, իսկ r-ը՝ մնացորդ)։ Եթե г = 0, ապա ասում են, որ a-ն բաժանվում է b-ի վրա առանց մնացորդի (կարճ՝ a-ն բաժանվում է b-ի)։ Այդ դեպքում b-ն կոչվում է a-ի բաժանարար (կամ՝ a-ն՝ b-ի բազմապատիկ)։ Ամբողջ թվերի Բ-յան վերաբերյալ կարելի է նշել հետևյալ հայտանիշները․ 1․ ամբողջ թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա վերջին թվանշանը բաժանվում է 2-ի, 2․ ամբողջ թիվը բաժանվում է 3-ի կամ 9-ի, եթե նրա թվանշանների գումարը բաժանվում է համա– պատասխանաբար 3-ի կամ 9-ի, 3․ ամբողջ թիվը բաժանվում է 5-ի, եթե այն վերջա– նում է 5-ով կամ 0-ով, 10-ի՝ եթե այն վերջանում է 0-ով, 4․ ամբողջ թիվը բաժանվում է 4-ի (8-ի), եթե նրա վերջին երկու (համապատասխանաբար երեք) նիշերով կազմված թիվը բաժանվում է 4-ի (8-ի), 5․ թիվը բաժանվում է 6-ի, եթե այն բա– ժանվում է 2-ի և 3-ի։ Մի քանի ամբողջ թվեր կոչվում են փոխադարձաբար պարզ, եթե նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է (օրինակ՝ 8 և 9)։ a-ն կոչվում է պարզ թիվ, եթե այն տարբեր է 0-ից և բաժանվում է մի– այն իր և 1-ի վրա։

ԲԱԺԱՆՈՐԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1858-ի նոյեմբերի 23-ին, Կ․ Պոլսում, հայ երեխաներին կրթության տալու նպատակով։ Հիմնադիրներից էին Գ․ Օտյանը, Մ․ Աղաթոնը, Գ․ Փափազյանը, Տ․ Փեշտիմալճյանը։ Ըստ կանոնադրության բաղկացած էր 25 անդամից, նյութական միջոցները գոյանում էին բաժանորդությամբ։ Р․ ը․ գոյատևել է մինչև 1866-ը, սակայն չի կարողացել իրագործել իր ծրագրերը՝ թուրք, կառավարության հարուցած դժվարությունների պատճառով։

ԲԱԺԱՆՈՒՄ, տես Հանրահաշվական գործողություններ։ Օպտիկական բաժանարար գլխիկ

ԲԱԺԱՆՈՒՄ (հասկացությունների), տրամաբանական գործողություն, որի դեպքում բացահայտվում է հասկացության ծավալը, այսինքն նշվում են այդ հասկացության տեսակները (որոնք մասնավոր դեպքում կարող են լինել և եզակի հասկացություններ)։ Օրինակ, նախադասություններն ըստ բնույթի լինում են պատմողական, հարցական, բացականչական և հրամայական։ Հասկացությունների Բ-ից պետք է տարբերել ամբողջի բաժանումը մասերի (օրինակ, նախադասությունը բաղկացած է լինում ենթակայից, ստորոգյալից ևն)։ Բ-ման մեջ տարբերում են երեք տարր՝ բաժանվող հասկացություն (այն հասկացությունը, որի ծավալը բացահայտվում է), Բ-ման հիմք (այն հատկությունը, որի տեսակետից կատարվում է Բ․) և Բ-ման անդամներ (Բ-ից ստացվող նոր հասկացությունները, տեսակները)։ Միևնույն հասկացությունը կարելի է բաժանել տարբեր հիմքերով և կստացվեն տարբեր Բ-ներ։ P-ման կանոններն են՝ 1․ մեկ Բ․ պետք է կատարվի մեկ հիմքով (դա մասնավորապես նշանակում է, որ Բ-ման անդամները պետք է բացառեն իրար), 2․ Р․ պետք է լինի համաչափ (այսինքն՝ պետք է նշվեն տվյալ հիմքով ստացվող բոլոր տեսակները), 3․ Բ-ման մեջ չպետք է լինի թռիչք (այսինքն՝ նախ պետք է նշել տեսակները, ապա ենթատեսակները ևս)։ Բ-ները լինում են երկու տեսակի՝ 1․Р․ ըստ հատկության փոփոխության, երբ Բ-ման բոլոր անդամները հավասարապես ունենում են որոշակի բովանդակություն (օրինակ, պտղատու ծառերը լինում են խնձորենի, տանձենի, բալենի ևն), 2․ երկանդամ կամ դիխոտոմիկ Բ․, երբ հասկացությունը բաժանվում է երկու այնպիսի անդամների, որոնցից մեկը դրական հասկացություն է, մյուսը՝ նրա համապատասխան ժխտական հասկացությունը և, հետևաբար, չունի որոշակի բովանդակություն (օրինակ, պտղատու ծառերը լինում են խնձորենի և ոչ խնձորենի)։ Գիտության մեջ օգտագործվող Բ․ հաճախ կոչվում է դասակարգում։ Բ․ նշանակություն ունի գիտելիքների ճշգրտման ու համակարգման համար։ Վ․ Բաղդասարյան

ԲԱԺԲԵՈՒԿ ՄԵԼԻՔՅԱՆ (Բաժբեուկ– Մելիքով) Ալեքսանդր Ալեքսանդրի [30․ 8 (11․9)․ 1891, Թիֆլիս – 20․ 7․ 1966, Թբիլիսի], հայ սովետական նկարիչ։ ՎՄՄՀ վաստ․ նկարիչ (1961)։ 1906–10-ին սովորել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (Ե․ Թադևոսյանի և Օ․ Շմեռլինգի մոտ), 1911–12-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1922–29-ին դասավանդել է Մ․ Ի․ Թոիձեի գեղարվեստական ստուդիայում, 1929– 1938-ին՝ Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում։ Վաղ շրջանի աշխատանքներում («Հրաձգարան», 1923, «Փողոցային ֆոկուսնիկ», 1925, «Երեք ֆիգուր», 1928, «Տեսողական պատրանք», 1928) իշխողը տոնային գեղանկարչությունն է՝ սահմանափակ, մուգ գույների կոլորիտը։ 1930 – ական թթ․ դիմել է նոր թեմաների, գտել նոր արտահայտչամիջոցներ։ «Բակ Պեսկիում» (1930), «Ջրաղաց Օրթաճալայում»