Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/227

Այս էջը հաստատված է

առափնյա գոտիներում՝ տիղմի, ավազի մեջ։ Հանդիպում է ճապոնական ծովում, մեկ տեսակ՝ նաև ՍՍՀՄ–ում (երկարությունը՝ մինչե 9 սմ)։ Հաճախ Բ․ են անվանում աղեշունչների դասի այլ սեռերի ներկայացուցիչների, օր․ Սպիտակ և Բարենցի ծովերում բնակվող Saccoglossus mereshkowskii-ին։

ԲԱԼԱՆԶԻՎԱՁԵ Անդրեյ Մելիտոնի [19․ 5(1․ 6)․ 1906, Պետերբուրգ], վրացի սովետական կոմպոզիտոր։ ՄՄՀՄ ժող․ արտիստ (1968)։ Հայրը՝ Մելիտոն Անտոնի Բալանչիվաձեն (1862–1937), վրաց․ պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից էր, ազգային առաջին օպերայի («Խարդախ Դարեջան») հեղինակը։ Բ․․ սովորել է Մ․ Մ․ Իպոլիտով-Իվանովի (Թիֆլիսի կոնսերվատորիա) և Ա․ Մ․ ժիտոմիրսկու (Լենինգրադի կոնսերվատորիա) մոտ։ Դրել է վրացական առաջին՝ «Լեռների սիրտը» (1936, Վրացական օպերայի և բալետի թատրոն, Թբիլիսի), ապա «Կյանքի էջերը» (1961) և «Մծիրի» (1964) բալետները, երկու սիմֆոնիա (1-ինը՝ 1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), չորս դաշնամուրային կոնցերտ նվագախմբի հետ (2-րդը՝ 1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), կամերային–գործիքային ստեղծագործություններ, օպերաներ, երաժշտություն թատրոնի և կինոյի համար։

ԲԱԼԱՇՈՎ, քաղաք ՌՍՖՍՀ Սարատովի մարզում, Խոպյոր գետի (Դոնի վտակ) ափին, Սարատով–Վորոնեժ խճուղու վրա։ 86 հզ․ բն․ (1972)։ Երկաթուղային հանգույց է, թեթև և սննդի արդյունաբերության կենտրոն։ Կան ավտո–տրակտորային կցանքների, ավտոնորոգման, խտացրած կերերի, փայլարի, մսի պահածոների ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստ․, միջնակարգ ուսումնական մասնագիտական հաստատություններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։

ԲԱԼԱՍԱՆ, Բալասանյան, Վրույր Հակոբի (ծն․ 14․ 3․ 1914, Մոսկվա), հայ սովետական թարգմանիչ, բանաստեղծ։ Գրում է ռուսերեն։ Տպագրվում է 1930-ից։ Աշխատում է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում։ Ռուս ընթերցողին է ներկայացրել Մ․ Նալբանդյանի, Նար–Դոսի, Դ․ Դեմիրճյանի, Պ․ Սևակի, Հ․ Սահյանի և ուրիշների երկերը։

Ն․Ադալյան

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Գրիգոր Գրիգորի [ծն․ 15․ 9․ 1919, գ․ Գետաշեն (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանի Չայքենդ գ․)], հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ը (1947)։ 1974-ից «Լույս» հրատարակչության դիրեկտորն է։ Հրատարակել է «Փորձության ժամին» (1958), «Մեժի ապոր զրույցները» (1961), «Միայն թե խիղճդ հանգիստ լինի» (1963), «Սիրում են անամպ երկինքը» (1965), «Ապրելու գաղտնիքը» (1971) պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» (1975) վեպը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Գուրգեն Արշակի (ծն․ 15․ 10․ 1910, գ․ Արտամետ, Վանի վիլա– յեթ), հայ սովետական կինոռեժիսոր։ ՀԱԱՀ արվեստի վաստ․ գործիչ (1963)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ 1936-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ի (Մոսկվա) ռեժիսորական ֆակուլտետը։ 1928-ից աշխատում է «Հայկինոյում», 1962-ից՝ Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայում։ Նկարահանել է շուրջ 60 վավերագրական կինոնկար՝ «Բրդեր և եզդիներ» (1933), «խնդության երկիր» (1940), «Երկիր հայրենի» (1945, Լ․ Իսահակյանի հետ), «Նելսոն Ստեփանյան» (1948), «Ծովակալ Իսակով» (1970)։ Պարգևատրվել է ՉՍՍՀ «Պատվո նշան» շքանշանով։

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ, Բալասանյանց, Սերգեյ Արտեմի [ծն․ 13(26)․ 8․ 1902, Աշխաբադ], սովետական կոմպոզիտոր։ Տաջ․ ՍՍՀ ժող․ արտիստ (1957), ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1964)։ 1935-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը։ Ս․ Ա․ Բալասանյան 1928–30-ին եղել է Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1936–43-ին աշխատել է Տաջ․ ՍՍՀ–ում։ 1963-ից ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղարն է։ Դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում (1948–51 և 1955-ից, 1962–71-ին՝ ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ 1965-ից)։ Բ․ տաջ․ երաժշտ․ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա երաժշտությունը կապված է Արևելքի ժողովուրդների երաժշտական արվեստի ավանդույթներին, առանձնանում է լեզվի գունագեղությամբ ու արտահայտչականությամբ։ Նա տաջիկական առաջին՝ «Վոսեի ապստամբությունը» օպերայի (բեմ․ 1939, Տաջ․ օպերայի և բալետի թատրոն, Դուշանբե) հեղինակն է։ Գրել է «Լոլա» երաժշտական ներկայացումը (բեմ․ 1939, համահեղինակ՝ Ս․ Ուրբախ), «Դարբին Կովան» (բեմ․ 1941, համահեղինակ՝ Շ․ Բոբոկալոնով), «Բախտիոր և Նիսո» (բեմ․ 1954) օպերաները, «Լեյլի և Մեջնուն» (բեմ․ 1947, Դուշանբե, 1973, Երևան, ՄՄՀՄ պետ, մրցանակ, 1949), «Շաքունթալա» (բեմ․ 1963, Լատվիական օպերայի և բալետի թատրոն, Ռիգա, Զավահառլալ Ներուի անվ․ մրցանակ, 1969) բալետները։ P-ի ստեղծագործության մեջ զգալի տեղ է գրավում հայկ․ թեմատիկան՝ «Հայկական ռապսոդիա» (1944), «Յոթ հայկական երգ» (1955), «Ութ պիես հայկական ժողովրդական թեմաներով» սիմֆոնիկ ստեղծագործություններ, ռոմանսներ Ա․ Իսահակյանի (1944) և Վ․ Տերյանի (1955) տեքստերով, Կոմիտասի ինը երգը ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1957), «Լենին» վոկալ շարքից երկու հատված Հ․ Շիրազի և Գ․ Էմինի տեքստերով (1972)։ Դաշնամուրի համար մշակել է Կոմիտասի ձայնագրած 100 ժող․ երգերը՝ «Հայաստանի երգերը» (1969) վերտառությամբ։ Նշանակալից են նաև սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Աֆղանական սյուիտ» (1956), «Ինդոնեգիայի կղզիները» (1960), «Ռապսոդիա Ռ․ Տա– գորի երգերի թեմաներով» (1961), Սիմֆոնիա կապելլա երգչախմբի համար (1968)։ Ձայնագրել է ՄՄՀՄ, Արևելքի (Հնդկաստան, Աֆղանստան, Ինդոնեզիա․ Իրան) և Աֆրիկայի երկրների 500 ժող․ երգեր։ Պարգևատրվել է հինգ շքանշաններով։ Գրկ․ Николаев А․, «Лейли и Меджнун> Сергея Баласаняна, М․, 1959; Шахназарова Н․, Головинский Г․, С․ Баласанян, М․, 1972․ Գ․ Գյոդակյան

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Մերգեյ Իշխանի (ծն․ 25․ 9․ 1925, գ․ Քյաթուկ, ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջան), հայ սովետական երկրաբան։ Երկրաբանա–հանքաբանական գիտ․ դ–ր (1963)։ Պրոֆեսոր (1964), գիտության վաստ․ գործիչ (1970)։ ԱՄԿԿ անդամ 1946-ից։ 1950-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1953-ից աշխատում է նույն համալսարանում, 1963-ից ղեկավարում է միներալոգիայի և պետրոգրաֆիայի ամբիոնը։ Աշխատություններում լուսաբանված են ՀՄՄՀ–ի մագմատիկ ապարների երկրաբանությունը, պետրոգրաֆիան և երկրաքիմիան, մագմատիզմի զարգացման օրինաչափությունները։ Ունի միներալոգիայի և պետրոգրաֆիայի տեսական հար– ցերին վերաբերող աշխատություններ։ Երկ․ Интрузивный магматизм Сомхето-Кафанской зоны, Е․, 1963; Основные черты магматизма Армении, Е․, 1967․

ԲԱԼԱՍԱՆՆԵՐ (<հուն․ PaXactnov – անուշահոտ խեժեր), բնական նյութեր, որոնք պարունակում են եթերային յուղեր և նրանց մեջ տարրալուծված խեժեր, անուշահոտ միացություններ և այլ բաղադրամասեր։ Բ-ի մի մասը բույսերի բնականոն նյութափոխանակության արդյունք է և պարունակվում է միջբջջային տարածություններում կամ կեղևային ուղիներում, իսկ մյուսները բույսերում առաջանում են ախտաբանական պրոցեսների ընթացքում։ Ազոտ չպարունակող օրգանական նյութեր են՝ դառը, օշարականըման, ջրում գրեթե չեն լուծվում, լավ լուծվում են օրգանական որոշ լուծիչներում (սպիրտ, եթեր, քլորոֆորմ, բենզին)։ Ունեն հականեխիչ, տեղական գրգռիչ, խորխաբեր և միզամուղ հատկություններ։ Բժշկական պրակտիկայում առավել կի– րառական են բևեկնը, կոպայան Բ․, կանադական Բ․, վինիլինը ևն։ Բ․ օգտագործվում են նաև պարֆյումերիայի, լաքերի արտադրության մեջ։

ԲԱԼԱՍՏ (<հոլանդ․ ballast), 1․նավի կշիռն ավելացնող բեռ՝ նրա ծովագնացային հատկությունները բարևավելու համար