համար։ Լինում է մշտական կամ ժամանակավոր, հեղուկ (ջուր) կամ պինդ (քար, ավազ են)։ 2․ Երկաթուղու հողե պաստառի վրա տեղադրված, սորուն նյութերից (խիճ, կոպիճ, ավազ ևն) կազմված շերտ։ Կոճափայտերի համար ստեղծում է առաձգական հիմք, որն ապահովում է գնացքների սահուն ընթացքը, ռելսերի կայունությունը։
ԲԱԼԱՍՏԵՐ, տես էեկորաբւաաաոեր։
ԲԱԼԱՏՈՆ (Balaton, Հսլավ, blano-ճահիճ), լիճ Հունգարիայում, Միջին Դանուբյան դաշտավայրում, ծովի մակերեվույթից 105 մ բարձրության վրա։ Մակերեսը 596 կ մ2 է, երկարությունը՝ 78 կմ, լայնությունը՝ մինչև 12 կմ, միջին խորությունը՝ 3 մ (առավելագույնը՝ 11 մ)։ Ունի տեկտոնական ծագում։ Ափերը հս–արմ–ում բարձր են, զառիթափ ու կտրտված, մնացած մասում ցածրադիր են, ավազոտ և տեղ–տեղ ճահճակալած։ Ջրի ջերմաստիճանը ամռանը մոտ 20°C է։ Բ․ թափվող գետերից ամենամեծը Զալան է․ հոսքը լճից կատարվում է ջրանցքով դեպի Շիո գետը, որը կապված է Դանուբի հետ։ Մերձափնյա մասը առողջարանային շըրջան է, որտեղ կան հանքային աղբյուրներ։ Հարուստ է ձկներով։ Նավարկելի է։ Բալասան լիճը
ԲԱԼԱՔ, գյուղ Հայկական ՄԱՀ Միսիանի շրջանում, Որոտանի աջ ափին, շըրջ՜ կենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Շաղաթի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։
ԲԱԼԲԱՍ, կոպտաբուրդ ճարպապոչավոր մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ։ Ստեղծվել է Անդրկովկասում։ Ունի երկար ճարպային պոչ, որի վերջամասը նման է «Տ» տառին և կազմված է մեծ ու փոքր բարձիկներից։ Դույնը սպիտակ է (վերջավորությունների, գլխի և ականջների ծայրամասը՝ սև բծերով)։ խոյերի միջին կենդանի քաշը 80–100 կգ է, իսկ մաքիներինը՝ 55–60 կգ։ Մսի սպանդային ելունքը՝ 45–50% ։ Բուրդը միատարր չէ, բայց միահավասար է, երկարությունը՝ 11 – Ո սմ։ Խոյերի խուզված բրդի քաշը 1,5–2,0 կգ է (լավագույն խոյերինը՝ 4– 6 կգ), իսկ մաքիներինը՝ 1,3– 1,8 կգ (լավագույնը՝ 2,5–3,0 կգ)։ Բրդի մաքուր ելունքը 65–75% է։ Բուրդն արժեքավոր հումք է գորգագործության համար։ Կաթնատվությունը 124–130 կգ է։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 112–120 գառ։ Բ․ հարմարված է բարձր լեռնային արոտաբալբաս ցեղի մաքի վայրերի պայմաններին։ Բուծվում է ՀՍՍՀ–ում, Ադրբ․ ՍՍՀ–ում, ինչպես նաև Հյուսիսային Իրանում և Թուրքիայում։ Զտացեղ հոտերը բուծվում են ՀՍՍՀ Մարտունու, Ազիզբեկովի, Եղեգնաձորի և Արարատի շրջաններում։ Ամենաարժեքավոր հոտերը կենտրոնացված են Մար տունու շրջ․ Ծակքարի տոհմաբուծարանում, Վարդենիկի, Զոլաքարի և Ձորայուղի կոլտնտ․ ոչխարաբուծական ֆերմաներում։ Ա․ Ռուխիկյան
ԲԱԼԲՈ (Balbo) Չեզարե 1 (27․11․1789, Թուրին – 3․ 6․ 1853, նույն տեղում), կոմս, իտալական քաղաքական գործիչ, պատմաբան, գրող, իտալական ազգայինազատագրական և միավորման շարժման չափավոր–ազատամտական հոսանքի գաղափարախոս։ «Իտալիայի հույսերը» (1844) աշխատության մեջ մերժելով պայքարի հեղափոխական մեթոդները՝ հանդես է եկել Իտալիան «վերևից» միավորելու օգտին։ Իտալ․ հողերը ավստրիական լծից ազատագրելու միակ ուղին նա տեսնում էր Թուրք, կայսրության փլուզման մեջ, ենթադրելով, որ տիրելով թուրքերից ազատված Բալկաններին՝ Ավստրիան կամովին կհրաժարվի Լոմբարդո–Վենետիկյան մարզից։ 1848-ին (մարտ–հուլիս) Բ․ առաջին սահմանադրական կաբինետի ղեկավարն էր Պիեմոնաում։
ԲԱԼԵԱՐՅԱՆ ԿՂձԻՆԵՐ (Baleares), կըղ՜ զիների խումբ Միջերկրական ծովի արև՜ մըտյան մասում։ Բաղկացած է Մալիորկա, Մենորկա կղզիներից և Պիտիուսյան արշիպելագից, որոնք կազմում են իսպ․ Բալեարես պրովինցիան։ Տարածությունը 5 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ մոտ 510,9 հզ․ (1969)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Պալմա։ Ռելիեֆը հիմնականում դաշտավայրային է։ Մալիորկա կղզում կա մինչև 1445 մ բարձրությամբ լեռնաշղթա։ Զարգացած են կարստային երևույթները։ Կլիման միջերկրածովային է, տարեկան տեղումները՝ 400–600 մմ։ Բ․ կ–ում աճում են քարե կաղնու և հալեպյան սոճու պուրակներ, մակվիս, գարիգա։ Բնակչությունը զբաղվում է մերձարևադարձային երկրագործությամբ և ձկնորսությամբ։ Զարգացած է զբոսաշրջիկությունը։ Բ․ կ․ ունեն ստրատեգիական մեծ նշանակություն։ Մենորկա կղզում կա օդանավակայան։
ԲԱԼԵՆԻ (Cerasus), վարդազգիների ընտանիքի բույս։ Հայտնի է մոտ 150 տեսակ։ Առավել տարածված է 4 տեսակ՝ սովո րական կամ թթու Բ․ (c․ vulgaris), տափաստանային Բ․ (C․ fruticosa), թավոտ Բ․ (C․ tomentosa), ավազաբալենի (C․ besseyi)։ Ներկայումս մշակության մեջ գտնվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին երկու տեսակներից։ Բ․ թուփ է կամ ծառանման (2–7 մ բարձրությամբ)։ Տերևներն էլիպսաձև են, մուգ կանաչ գույնի, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, երբեմն վարդագույն, հավաքված հովանոցավոր ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մանր են, բաց կամ մուգ կարմիր գույնի, թթվաշ–քաղցր համով, մեկ գնդաձև կորիզով, օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, չիր, կոմպոտ, հյութ, օղի, գինի)։ Բ–ի հյութը ժող․ բժշկության մեջ օգտագործվում է որպես խորխաբեր միջոց։ Բերքատվությունը 100–120 ց/հւս։ Ցրտադիմացկուն է, խոնավասեր։ ՀՍՍՀ–ում Բ․ իր նշանակությամբ խնձորենուց, ծիրանենուց, դեղձենուց հետո հաջորդ պտղատու տեսակն է։ Մշակվում է գրեթե բոլոր շրջաններում։ Բ–ի սորտերը բաժանվում են 2 խմբի՝ 1․ մորելներ, որոնց պտղահյութը գունավորված է, դրանցից ՀՍՍՀ–ում տարածված են՝ Լյուբսկայա, Վլադիմիրսկայա, Պլոդորոդնայա Միչուրինա, Սիսիանի տեղական սորտերը։ 2․ Ամորևլնևրը , որոնց պտղահյութը գունավորված չէ․ ՀՍՍՀ–ում մշակվում են Շպանկա սորտի բազմաթիվ ձևեր։ Ա․ Մարգարյան Բալենի սովորական
ԲԱԼԵՏ (ֆրանս․ ballet, <իտալ․ bal- letto, ուշ լատ․ ballo – պարում եմ), բեմարվեստի տեսակ, ներկայացում, որի բովանդակությունն արտահայտվում է պարային–երաժշտական կերպարների միջոցով։ Բ–ի սյուժեն շարադրվում է լիբրետոյում (սցենար), որի հիման վրա գըրվում է երաժշտությունը, ապա ստեղծվում են պարը և պանտոմիմը, դեկոները, զգեստները։ Երաժշտությունն արտահայտում է Բ–ի հուզական–ի մաս տային բովանդակությունը։ Լինում են նաև անսյուժե Բ–ներ։ Պարերն են՝ դասական, բնութագրային, պարահանդեսային, ժողովրդական, առանձին դեպքերում՝ ակրոբատիկ և ռիթմոպլաստիկ։ Բ–ի ժանրերը բազմազան են՝ քնարական, դրամատիկական, հերոսական, կատակերգական, Բ–ֆեերիա, Բ–պանտոմիմ ևն։ Բ․ ասելով առավելաբար հասկացվել է եվրոպական դասական Բ․, վերջին տարիներին՝ նաև արևելյան պարային ներկայացումները: