պետությունների (Բուլղարիա, Հունաստան, Սերբիա, Չեռնոգորիա) և Թուրքիայի միջև։ Դաշնակիցները ռազմադաշտ էին հանել 603 հզ․ զինվոր, որի ավելի քան 1/3-ը կազմում էր բուլղ․ բանակը։ Թուրքիան դուրս էր բերել 412 հզ․ զինվոր։ Պատերազմն ավարտվեց Թուրքիայի պարտությամբ։ 1913-ի մայիսի 30-ի Լոնդոնի հաշտության պայմանագրով Թուրքիան կորցրեց եվրոպական իր բոլոր տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և Արևելյան Թրակիայի մի փոքր մասի։ Օսմանյան կայսրության պարտությունը արագացրեց նաև Ալբանիայի անկախության հռչակումը (1912-ի նոյեմբ․ 29)։ Չնայած պատերազմը մղվում էր հանուն բալկանյան երկրների միապետների և ազգայնական բուրժուազիայի շահերի, որոնք միահյուսվում էին իմպերիալիստական պետությունների (Գերմանիա, Ավստրո–Հունգարիա, Ռուսաստան) տարածամոլական ձգտումներին, այն ավարտվեց թուրք, լծից բալկանյան ժողովուրդների լիակատար ազատագրմամբ և ունեցավ առաջադիմական նշանակություն։ Երկրորդ բալկանյան պատերազմ (1913-ի հունիսի 29 – օգոստ․ 10), տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից4 Սերբիայի, Հունաստանի, Ռումինիայի, Չեռնոգորիայի և Թուրքիայի միջև․ Բալկանյան դաշնակիցների տարաձայնությունների պատճառով, մեծ տերությունների հրահրմամբ։ Սերբիան, ելք չստանալով դեպի Ադրիատիկ ծով, հատուցում էր պահանջում Մակեդոնիայում։ Հունաստանը տերիտորիալ պահանջներ էր ներկայացնում Հարավային Մակեդոնիայի և Արևմտյան Թրակիայի նկատմամբ։ Նրանց հավակնություններին բավարարություն տալ նշանակում էր զգալիորեն կրճատել Բուլղարիայի ձեռքբերումները 1-ին Բ․ պ–ում։ Հունիսի 1-ին Հունաստանն ու Սերբիան գաղտնի դաշինք կնքեցին Բուլղարիայի․ դեմ, որին միացավ նաև Ռումինիան՝ Փոխհատուցում ակնկալելով Դոբրուջայում։ Պատերազմական գործողությունները ծավալվեցին ի վնաս Բուլղարիայի, որից օգտվեց նաև Թուրքիան՝ հուլիսի 23-ին ետ գրավելով Ադրիանուպոլիսը։ Հուլիսի 29-ին Բուլղարիան կապիտուլյացիայի ենթարկվեց։ Օգոստ․ 10-ին կնքված Բուխարեստի հաշտության պայմանագրով (մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Հունաստանի, Սերբիայի, Ռումինիայի և Չեռնոգորիայի միջև) Բուլղարիան կորցրեց ոչ միայն իր նվաճումների մեծ մասը Մակեդոնիայում ու Թրակիայում, այլև Հարավային Դոբրուջան (տես նաև Բուխարեստի հաշտության պայմանագրեր /8/2, 1913, 1918)։ Բացի այդ, սեպտ․ 29-ի Կ․ Պոլսի հաշտության պայմանագրով (Թուրքիայի և Բուլղարիայի միջև) նա ստիպված էր Թուրքիային վերադարձնել Ադրիանուպոլիսը։ Բ․ պ․ արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։ Բուլղ․ բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բ․ պ–ի ժամանակ մարտնչում էր նաև հայկ․ կամավորական վաշտը Անդրանիկի (վոյևոդա) հրամանատարությամբ։ Վաշտը սկզբում բաղկացած էր 229 մարդուց։ Թրակիա կատարած արշավանքի ժամանակ նրանց միացան ևս 42 կամավորներ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի (հոկտ․ 3), Ուզուն Համիթլերի (նոյեմբ․ 6), Բալկան Թորեսի (նոյեմբ․ 7), Մերհամլի (նոյեմբ․ 15, այստեղ գերվեց թուրք, զորահրամանատար Ցավեփաշան) մարտերին, Մխրեվտե և Շար–Դեօյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովավւը (1912-ի դեկտեմբեր – 1913-ի հունվար)։ Բուլղ․ կառավարությունը բարձր գնահատեց հայկ․ վաշտի մարտական ծառայությունները։ Զորամասը հարձակվեց 1913-ի մայիսի 28-ին։ Բ․ պ․, մասնավորապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բ․ պ–ում, հող նախապատրաստեցին Հայկական հարցի նոր արծարծման համար, երբ ցարական կառավարության գործուն մասնակցությամբ հայկ․ բարենորոգումների (ռեֆորմների) հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության ուշադրության առարկա (տես Հայկական բարենորոգումներ 1913–14)։ Քարտեզը տես 233-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Իրադարձությունները Բալկաններում և Պարսկաստանում, Երկ․, հ․ 15։ Ս յ ու ն ի Արմեն, հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912 – 1913 թթ․ Բալկանյան պատերազմում, Բաքու 1914։ Могилевич А․ А․, Айра– петян М․ Э․, На путях к мировой войне 1914–1918, [Л․], 1940; Жебокрицкий В․ А․, Болгария во время Балканских войн 1912–1913 гг․, Киев, 1961․ Ջ․ Թորոսյան
ԲԱԼԿԱՐՆԵՐ (ինքնանվանումը՝ տաուլու, մալկար), ժողովուրդ Հյուսիսային Կովկասում։ Բնակվում են գլխավորապես Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ–ի հվ․ և հվ–արմ․ շրջաններում։ ՍՍՀՄ–ում՝ մոտ 60 հզ․ (1970)։ Լեզուն բալկարերենն է, պատկանում է թուրք, լեզվախմբին։ Հավատացյալ Բ․ սունի դավանանքի մահմե– դականներ են։ Ենթադրվում է, որ կազմա– վորվել են Կովկասի ցեղերի և իրանալեզու ու թուրքալեզու խմբերի (ալաններ, բուլղարներ, խազարներ, ղփչաղներ են) խառնասերման հետևանքով։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չունեին գիր ու գրականություն։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվեց ազգային մտավորականություն։ Տես նաև Կաբարդին ա–Բաչկ արական ԻՍՍՀ։
ԲԱԼՄՈՆՏ Կոնստանտին Դմիտրիևիչ [4 (16)․ 6․ 1867, Գումնիշչի, Վլադիմիրի նահանգ – 23․ 12․ 1942, Նուազի լը Դրան, Փարիզի մոտ], ռուս բանաստեղծ, թարգմանիչ։ Գրական ասպարեզ է մտել 1890-ին («Բանաստեղծությունների ժողովածու»)։ «Անեզրության մեջ» (1895), «Լռություն» (1898), «Վառվող շենքեր» (1900), «Լինենք ինչպես արև» (1903) ժողովածուներում Բ․ հանդես է եկել որպես ռուս, սիմվոլիզմի ներկայացուցիչ։ Համակրանքով է ընդունել 1905-ի հեղափոխությունը։ Հետագա տարիներին հրատարակել է «Դիցանուշային հեքիաթներ» (1905), «Գեղեցկության պատարագը» (1911), «Արևի, Երկնքի և Լուսնի սոնետները» (1917) ժողովածուները։ ճանապարհորդությունների ընթացքում Բ․ հավաքել և հրատարակել է տարբեր երկրների (Եգիպտոս, Մեքսիկա, Հնդկաստան ևն) ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Չընդունելով Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ 1920-ին վտարանդվել է։ Ապրել է հիմնականում Ֆրանսիայում։ Այնտեղ հրատարակել է «Նվեր Երկրին» (1921), «Օդապատրանք» (1922), «Իմը՝ Նրան։ Բանաստեղծություններ Ռուսաստանի մասին» (1923), «Հյուսիսափայլ» (1923), «Անջատված հեռաստանում» (1930) բանաստեղծությունների ժողովածուները և «Նոր մանգաղի ներքո» (1923), «Օդային ուղի» (1923) ինքնակենսագրական արձակ գործերը։ Բ–ի ստեղծագործություններին բնորոշ են դեկադենտական ուղղությունն ու խոր անհատականությունը։ Թարգմանել է հայ բանաստեղծներ Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Վ․ Տերյանի և ուրիշների գործերից, որոնք ամփոփված են 1916-ին Վ․ Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ռուս, անթոլոգիայում։ Երկ․ Полное собр․ стихотворений, т․ 1–10, М․, 1908-13․ Գրկ․ Брюсов В․, Далекие и близкие, М․, 1912; История русской литературы конца XIX – начала XX вв․ Библиографи– ческий указатель, М․–Л․, 1963․
ԲԱԼՅԱՆ Սողոմոն Պողոսի (ծն․ 14․ 3․ 1917, Ալեքսանդրապոլ), հայ սովետական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ վաստ․ երկրաբան (1971), ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա–երկրաբանական ֆակուլտետը (1940)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին։ Երևանի պետական համալսարանի գեոմորֆոլոգիայի և գեոդեզիայի ամբիոնի վարիչ (1969-ից)։ Զբաղվում է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերով։ Պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Երկ․ Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, Е․, 1969․
ԲԱԼՆԵՈԼՈԳԻԱ (<լատ․ balneum – բաղնիք, լոգանք և․․․ չոգիա), բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է բնական բուժիչ հանքային ջրերը, նրանց ծագումն ու ֆիզիկաքիմիական հատկությունները, բուժկանխարգելիչ նպատակով օգտագործելու մեթոդները, բժշկական ցուցումներն ու հակացուցումները։ Կուրորտաբանության մի մասն է․ միակցում է բալնեոգրաֆիան (առողջարանների և առողջավայրերի նկարագիր), բալնեոտեխնիկան (հանքային ջրերի պահպանման, ինչպես նաև դրանց կեղտոտման դեմ տեխ․ միջոցներով պայքար), բալնեոթերապիան (ջրաբուժություն՝ լոգանքների մի– ջոցով)։ Բ–ի մասին առաջին անգամ տեղեկություններ են տվել Հերոդոտոսը (V դ․ մ․ թ․ ա․), Հիպոկրատը (V–IV դդ․ մ․ թ․ ա․)։ XVI դ․ իտալացի բժիշկ Ֆալլոպին գրել է «Յոթ գիրք տաք ջրերի մասին» աշխատությունը։ Գիտական Բ–ի սկիզբը