Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/237

Այս էջը հաստատված է

XVII –XVIII դդ․ դրել է գերմանացի գիտնական Հոֆմանը՝ առաջին անգամ ուսումնասիրելով հանքային ջրերի քիմ․ կազմը։ 1965-ին Լեհական ժողովրդական Հանրապետության Կրինից քաղաքում կայացած խորհրդակցության որոշումով հանքային ջրերը բաժանվում են 7 հիմնական բալնեոլոգիական խմբերի, որոնք իրենց հերթին ստորաբաժանվում են ենթախմբերի (ըստ գազային կազմության) և դասերի (ըստ անիոնային, կատիոնային կազմի և ընդհանուր հանքայնացման)։ Բուժիչ հանքային ջրերը, ի տարբերություն քաղցրահամ ջրի, պարունակում են աղեր, գազեր, ակտիվ իոններ։ Հանքային ջրերի օգտագործման մեթոդներն են՝ լոգանքները, լողը, ինհալյացիան, ողողումը, լվացումը և այլն։ Արտաքին գործածության դեպքում (լոգանքներ) հանքային ջուրը ներգործում է անմիջապես մաշկի վրա՝ փոփոխում նրա թափանցելիությունը և առաջացնում ռեֆլեկտոր ու հումորալ տեղաշարժեր։ Ներքին օգտագործման դեպքում հանքային բուժիչ ջուրն իր ջերմությամբ, հանքաաղային կազմով ազդում է ստամոքս՜աղիքային համակարգի տարբեր հատվածների լորձաթաղանթի վրա և ներծծվելով առաջացնում օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության, կոլոիդային կազմության տեղաշարժ։ Հանքային ջրերը օգտագործվում են աթերոսկլերոզի, ռևմատիզմի, ստամոքս՜աղիքային, սիրտ–անոթային և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով։ ՀՍՍՀ հարուստ է բնական բուժիչ հանքային ջրերով, կլիմայական բարենպաստ պայմաններով։ Նրա տարածքում հաշվում են մոտ 500 հանքային աղբյուրներ՝ 750 լ/վրկ ընդհանուր դեբիտով։ Բալնեոլոգիական առողջարաններից են Արզնին, Ջերմուկը, Հանքավանը։ Բ–ի զարգացման ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել հայ գիտնականներ Լ․ Հովհաննիսյանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Մելիք Ադամյանը, Տ․ Մնացականյանը, Ռ*․ Գյանջեցյանը, Գ․ Մեդնիկյանը։ ՍՍՀՄ–ում Բ–ի հարցերի ուսումնասիրությունը կենտրոնացված է Բաքվի, Երևանի (Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման հանրապետական գիտահետազոտական ինստիտուտ պրոֆ․ Ա․ Հ․ Հակոբյանի անվան), Ֆրունզեի, Օդեսայի, Պյատիգորսկի, Սոչիի, Տոմսկի, Տաշքենդի և Կենտրոնական (Մոսկվա) կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստ–ներում։ Գրկ․ Лозинский А․ А․, Лекции по общей балнеологии, Медгиз, 1949․ Ռ․ Ջանջուտովա

Նկարում` Ն․ Փ․ Բալոյան

Բալոյան Ներսես ԲԱԼՈՅԱՆ Ներսես Փարսիի (ծն․ 1․5․1901, Խնձորեսկ, այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում), սովետական բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվ․ ռազմ․ դպրոցը (1926)։ Ծառայել է Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ 1934–39-ին սովորել է Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Սմոլենսկի համար մղված մարտերին, ապա Մոսկվայի պաշտպանությանը։ 1943-ին Բ–ի հրամանատարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է Սպաս–Դեմենսկ, Ռոսլավլ, Իփսլավիչի, Առաջին զերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևել քաղաքների ազատագրման մարտերին։ Բ․ 1944-ի սկզբից եղել է 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1947-ին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմ, ակադեմիայի դասընթացները։ Դասավանդել է Մ․ Ֆրունզեի անվ. ռազմ, և Վ․ Ի․ Լենինի անվ ռազմա՜քաղաքական ակադեմիաներում (մինչև 1954-ը)։ Պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի(Յ), Կարմիր աստղի շքանշաններով։ Ք․ Գրիգոր յան

ԲԱԼՈՏԸ (Balota) Նիկոլայե (ծն․ 1925, Կլուժ), ռումին գրականագետ։ Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 1970-ի ռում․ հրատարակության առաջաբանում դրվատել է հայ ժողովրդի հերոսական պայքարը։ Կազմել է Տրանսիլվանիայի հայազգի Դրագոման գերդաստանի ճյուղագրությունը։ Մոր կողմից սերվել է այդ գերդաստանից։


ԲԱԼՏԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Օդեսայի մարզում, Հարավային Բուգ գետի վտակ Կոդիմայի ափերին։ Քաղաքի աջափնյա մասը նախկինում կոչվել է Բ․, ձախափնյան՝ Ցուզեֆգրադ։ Բ․ գտնվել է Ղրիմի թաթարների, այնուհետև թուրքերի տիրապետության տակ, Ցուզեֆգրադը՝ լե–հերի։ XVIII դ․ 60-ական թթ․ Ցուզեֆգրադում հիմնադրվել է հայկ․ գաղութ, որը սկզբում ունեցել է 30 տուն բնակիչ։ Իշխան Ս․ Լյուբոմիրսկու միջոցներով կառուցվել է հայկ․ եկեղեցի (Ս․ Ստանիսլավ)։ Հայերը զբաղվել են առևտրով, արհեստներով, երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1768-ին թաթարներն ավերել են քաղաքը։ Հայերը կառուցել են նոր եկեղեցի։ Ա․ Լյուբոմիրսկին վերաշինել է քաղաքը, նոր արտոնություններ շնորհել բնակիչներին, նյութական օգնություն ցույց տվել հայերին։ 1791-ին Բ․, իսկ 1793-ին Ցուզեֆգրադը միացել են Ռուսաստանին։ Ցուզեֆգրադը վերանվանվել է Ելենսկ, ապա այդ քաղաքները միացվել են՝ Բ․ ընդհանուր անվամբ։ 1810-ին Բ–ի հայկ․ եկեղեցին ենթարկվել է Մոգիլյով Պոդոլսկի հայ–կաթոլիկ եպիսկոպոսին։ Հայերն աստիճանաբար ձուլվել են կամ հեռացել քաղաքից։ Ս․ Ստանիսլավ եկեղեցում հայերեն ծիսակատարություններ կատարվել են մինչև 1847-ը։ Գրկ․ Բժշկյան Մ․, ճանապարհորղութիւն ի Լեհաստան, Վնւո․, 1830, էշ 184։ Վ․ Գրիգորյան


ԲԱԼՑԵՐ Օսվալդ–Մարիան (23․ 1․ 1858, խոդորով, Լվովի մարզ– 11․1․1933, Լվով), իրավունքի լեհ պատմաբան։ Սովորել է Լվովի, Կրակովի, Բեռլինի համալսարաններում։ 1887-ից՝ իրավունքի պատմության պրոֆեսոր Լվովի համալսարանում, 1888-ից՝ Կրակովի ԳԱ թղթակից անդամ (1900-ից՝ իսկական անդամ)։ Հեղինակ է միջնադարյան Լեհաստանի վարչական կառուցվածքի, սլավոնական ժողովուրդների իրավունքի պատմության։ Ուսումնասիրել է նաև Լեհաստանի և Ուկրաինայի հայկ․ գաղութների իրավունքի և վարչական մարմինների պատմությունը և գրել «Հայկական դատավարությունը միջնադարյան Լվովում» (1909), «1519-ին Սիգիզմունդ I-ի հաստատած հայկական կանոնադրությունը» (1910) մենագրությունները։ Իրականացրել է Լվովի 1519-ի հայկ․ կանոնադրության բնագրի և Լվովի հայերի 1604-ի դատավարական օրենսգրքի քննական հրատարակությունը։ Բ․ գերագնահատել է արևմտյան ազդեցության դերը և ժխտել հայկ․ սովորութային իրավունքի ավանդների առկայությունը Արևմտյան Ուկրաինայի հայկ․ գաղութների դատարանների գործունեության մեջ։


ԲԱԼՈՒ, Պալու, քաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգի Բալահովիտ գավառում, Արածանիի աջ ափին։ Երեք կողմից շրջապատված է գետով։ Բ․ նշանավոր է եղել անառիկ բերդով և ամրություններով, որոնք հավանաբար ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ են։ Ս․ Մեսրոպ լեռան գագաթին գտնվում էր ուրարտական հինավուրց կիսակործան բերդը։ Ըստ Վարդան պատմիչի, լեռը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով, որովհետև վերջինս բերդում մնացել է յոթ շաբաթ և լրացրել է հայերեն այբուբենի տառերը։ Այստեղ պահպանվել էին միջնաբերդի, պարիսպների, շտեմարանի ավերակները և 29 տողից բաղկացած արձանագրություն։ Բ․ նվաճել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, իսկ XVI դարից տիրել են թուրքերը։ Չդիմանալով թուրքերի բռնություններին՝ Բ–ի հայերը գաղթել են օտար երկրներ և նրանց թիվն աստիճանաբար նվազել է։ 1880-ին Բ․ ուներ մոտ 5000 հայ բն․։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին նրա 10 հզ․ բնակչից 2500-ը հայեր էին, մնացածը՝ թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ։ Հայերն զբաղվում էին հիմնականում արհեստներով (կտավագործություն, կոշկակարություն), առևտրով, նաև երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ։ Նրանք պատրաստում էին կոշիկներ, կտավ, չորացրած մրգեր և արտածում Խարբերդ, Ամիդ, Մուշ, Չարսանճագ ևն։ Բ–ի հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ունեին չորս եկեղեցի (Քաղցրահայաց Ս․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սահակ, Ս․ Կիրակոս) և երկու երկսեռ դպրոց, բողոքական հայերը՝ մեկ եկեղեցի և մեկ դպրոց։ Բ–ում գործում էին Մեսրոպյան և Բարեսիրաց ընկերությունները (առաջինը՝ վարժարաններին նպաստելու, երկրորդը՝ գավառի աղքատներին օգնելու նպատակով)։ Բ–ի հայերը 1895-ին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ