Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/238

Այս էջը հաստատված է

մղեցին համիդյան ջարդարարների դեմ՝ տալով շատ զոհեր։ Մեծ եղեռնի ժամանակ նրանք նորից ինքնապաշտպանության դիմեցին, բայց ուժերն անհավասար էին, և պարտվեցին։ Հետագայում տեղացի հայերից շուրջ 750 մարդ վերադարձան ու բնակություն հաստատեցին Բ–ում և նրա շրջակա գյուղերում։ 1960-ի տվյալներով Բ․ ուներ 4135 բն․։

Գրկ․ Սարգիսյան Հ․ (Ալեվոր), Բալու, Կահիրե, 1932։ Կռայան Մ․, Բալու, Անթիլիաս–Լիբանան, 1965։ Տերոյանց Մ․, Բալու, «Արաքս», 1894 – 1895, գիրք 2։ Ծոցիկյան Ա․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու–Յորք, 1947։ Մ․ Դարբինյան

Նկարում` Բալուի ընդհանուր տեսքը և Արածանի գետը

Նկարում` Բալուի կամուրջը

ԲԱԼՖՈՒՐ (Balfour) Արթուր Զեյմս(1848-1930), անգլիական պետական գործիչ, լորդ (1922-ից), Պահպանողական կուսակցության պարագլուխներից։ 1887–91-ին եղե է Իռլանդիայի գործերի մինիստր, 1891 – 1892-ին և 1895–1902-ին՝ ֆինանսների մինիստր, 1902–05-ին՝ պրեմիեր–մինիստր։ Բ-ի կառավարությունը 1904–05-ի ռուս–ճապոնական պատերազմում պաշտպանում էր ճապոնիային, 1904-ին համաձայնագիր կնքեց Ֆրանսիայի հետ, որը հետագայում հիմք ծառայեց Անտանտի ստեղծման համար։ 1915–16-ին Բ․ ծովային մինիստր էր, 1916–19-ին՝ արտ․ գործ, մինիստր։ Հեղինակն է Պադեստինում հրեական «ազգային օջախ» ստեղծելու մասին, այսպես կոչված, «Բալֆուրի դեկլարացիայի» (1917-ի նոյեմբեր), որը նպատակ ուներ պահպանել անգլ․ տիրապետությունը Մերձավոր Արևելքում։ Բ․ 1918-ի մարտից գործուն մասնակցություն է ունեցել հակասովետական ինտերվենցիայի կազմակերպմանը, վարել իմպերիալիստական քաղաքականություն Անդրկովկասի ու Հայաստանի նկատմամբ։ 1919–22-ին և 1925–29-ին եղել է անգլ․ կառավարության կազմում։

ԲԱԽ (Bach), գերմանացի երաժիշտներ, Յո․ Ս․ Բախի որդիները։ Վ ի լ հ և լ մ Ֆրիդեման Բ․ (22․11․1710, Վայմար – 1․7․ 1784, Բեռլին), կոմպոզիտոր երգեհոնահար։ 6ո․ Ս․ Բախի ավագ որդին, իր ստեղծագործության բնույթով հորն ամենից մոտիկը։ 1733–64-ին աշխատել է Դրեզդենի, Հալլեի (այստեղից էլ նրա երկրորդ անունը՝ «Հալլեյան» Բախ) և այլ քաղաքների եկեղեցիներում։ Հեղինակ է 21 կանտատի, 9 սիմֆոնիայի, կոնցերտների, երգեհոնային ն կլավիրային ստեղծագործությունների։ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բ․ (8․ 3․ 1714, վայմար – 14․ 12․ 1788, Համբուրգ), կոմպոզիտոր և կլավեսինահար։ 1738–67-ին աշխատել է Բեռլինում (1740-ից՝ պալատական երաժիշտ), 1767-ից՝ «երաժշտության դիրեկտոր» Համբուրգում (այստեղից էլ «Բեռլինյան» կամ «Համբուրգյան» Բ․)։ Ստեղծագործությունը էությամբ մոտ էր <Գրոհ և փոթորիկ> գրական շարժմանը։ Նրա բազմաթիվ երկերից (կանտատներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ) ամենանշանավորները կլավիրի համար գրված սոնատներն են (մոտ 200)՝ որպես XVIII դ․ նոր ժանր։ Դրել է կլավիր նվազելու վերաբերյալ մեթոդական աշխատություն: Ցոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ Բ․ (21․ 6․ 1732, Լայպցիգ – 26․ 1․ 1795, Բյուկկեբուրգ), կոմպոզիտոր, կլավեսինահար և խմբավար։ Աշխատել է Բյուկկեբուրգի պալատական կապելլայում (այստեղից էլ «Բյուկկեբուրգյան» Բ․ անվանումը)։ Օրատորիաների, կանտատների, կամերա–գործիքային ստեղ ծագործությունների հեղինակ է։ Ցոհան Քրիստիան P․ (5․ 9․1735, Լայպցիգ – 1․1․ 1782, Լոնդոն), կոմպոզիտոր և դաշնակահար։ 6ո․ Ս․ Բախի կրտսեր որդին։ 1754-ից ապրել է Միլանում, 1762-ից՝ Լոնդոնում (կոչվել է նաև «Միլանյան» կամ «Լոնդոնյան» Բ․)։ Գրել է 12 օպերա, 90 սիմֆոնիա, 2 օրատորիա, կոնցերտներ, որոնք աչքի են ընկնում «նրբագեղ» ոճով։ Բ-ի ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է թողել Վ․ Մոցարտի վրա։ Գրկ․ Geiringer К․, The Bach Family, L․, 1954 (ունի մատենագիտական ցանկ)։


ԲԱԽ Ալեքսեյ Նիկոլաևիչ (17․3․1857, Ջոլոտոնոշ, Պոլտավայի մարզ – 13․ 5․ 1946, Մոսկվա), կենսաքիմիկոս, հեղափոխական գործիչ։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ P․ սովետական կենսաքիմիայի հիմնադիրն է։ Նրա գործունեության հետ է կապված Լ․ Կարպովի անվան ֆիզիկաքիմիական, ՌՍՖՍՀ առժողկոմատի կենսաքիմիայի, ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստ–ների ստեղծումը (վերջինս կոչվում է Բ–ի անվամբ)։ Բ-ի գիտական ուսումնասիրությունները նվիրված են բուսական և կենդանական օրգանիզմներում օքսիդացման պրոցեսներին։ Արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակի Ա․ Ն․ Բախ 6ո․ Ս․ Բախ (1926), պետական մրցանակի (1941)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշաններով։ Երկ․ Сборник избранных трудов, Л․, 1937․ Գրկ․ Алексей Николаевич Бах, М․, 1946 (Био-библиография); Бах Л․ А․ и Опарин А․ И․, Алексей Николаевич Бах․ Биографический очерк, М․, 1957․


ԲԱԽ (Bach) Ցոհան Սեբաստիան (21․ 3․ 1685, Այզենախ – 28․ 7․ 1750, Լայպցիգ), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և շութակահար։ Թյուրինգիայի Բախերիտոհմից, որը XVII–XVIII դդ․ ընթացքում տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Ծնվել է երաժշտի ընտանիքում (հայրը՝ Ամբրոզիոս Բախ)։ Բ-ի կենսագրությունը պայմանականորեն բաժանում են երեք շրջանի, առաջին՝ ուսման տարիներ (1695–1700-ին՝ Օրդրուֆում, 1700–1703-ին՝ Լյունեբուրգում)։ Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ արդեն վաղ հասակում վարժ նվազել է երգեհոն, ջութակ և կլավիր, ուսումնասիրել և յուրացրել եվրոպական երաժշտական արվեստի տարբեր ոճեր։ Երկրորդ շրջանը (1703–23) ստեղծագործական հասուն տարիներն են։ 1703-ին բորպես պալատական ջութակահար աշխատել է Վայմարում, 1703–07-ին՝ երգեհոնահար Առնշտադում։ Մյուլհաուզենի եկեղեցում աշխաաեւուց հետո (1707) 15 տարի՝ Վայմարում (1708–17) և Կյոաենում (1717–23) եղել է պալատական երաժիշտ, ստեղծել երգեհոնի, կլավիրի և վոկալ բազմաթիվ երկեր։ Երրորդ շրջանը (1723–50) կոմպոզիտորի ստեղծագործական ամենաբեղուն տարիներն են․ որպես խմբավար և ուսուցիչ աշխատել է Լայպցիգի Ս․ Թովմաս եկեղեցում և նրան կից դպրոցում, միևնույն ժամանակ ղեկավարել ուսանողական «Երաժշտական կոլեգիան»։ Մեծ մասամբ այդ շրջանում են ստեղծվել Բ-ի մոնումենտալ երկերը (կան տատներ, մեսսաներ, պասսիոններ ևն)։ Բ-ի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրշան են բացել երաժշտության պատմության մեջ։ Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միա վորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։ Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բ․ միևնույն ժամանակ