Նկարում` Բախչիսարայ․ Խանի պալատի անսամբլը (XVI –XVIII դդ․, այժմ՝ պատմահնագիտական թանգարան)
Նկարում` Վ․ Սուրենյանց. Ա․ Ս․ Պուշկինի «Բախչիսարայի շատըրվանը» պոեմի տիտղոսաթերթը (1897 – 99, Հայասատանի պետական պատկերասրահ, Երևան)
րապետ Ալեվիզ Ֆրյազին Նորի կառուցած «դեսպանական դռներով» (XVI դ․), դամբարաններն ու մեդրեսեն (XIV– XVI11դդ․)՝ «արցունքի շատրվանով» (1764, վարպետ Օմեր), որ գովերգել են Ա․ Պուշկինը և Ա․ Միցկևիչը։ P-ում հայ նկարիչ Վ․ Սուրենյանցը կատարել է Ա․ Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի նկարազարդումները (1897–98)։ Քաղաքի շրջակայքում են գտնվում միջնադարյան քարանձավային Չոնֆուա–կալե քաղաք–ամրոցի ավերակները։ 1681-ին այստեղ կնքվել է հաշտության պայմանագիր (տես Բախչիսարայի հաշտության պայմանագիր 1681)։
ԲԱԽՉԻՍԱՐԱՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1681, կնքվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ղրիմի խանության միջև հունվարի 13-ին՝ 20 տարով։ Ռուսաստանի և Թուրքիայի սահման է դարձել Դնեպր գետը։ Թուրքիան ճանաչել է Ձախափնյա Ուկրաինայի և Կիևի վերամիավորումը Ռուսաստանին, իսկ Զապորոժիեի կազակներին՝ որպես ռուսահպատակների։ Բուգի և Դնեպրի միջև ստեղծվել է չեզոք գոտի։ Ղրիմի թաթարները որսորդության և քոչելու իրավունք են ստացել մերձդնեպրյան տափաստաններում։ Կազակները և մնացած ռուս բնակչությունը կարող էին Դնեպրում և նրա վտակներում զբաղվել ձկնորսությամբ, աղի հանույթով, որսորդությամբ և Դնեպրով նավարկել մինչև Սև ծով։
Գրկ․ Полное собрание законов, т․ 2, СПБ, 1830 (№№ 854, 864)․
ԲԱԽՉԻՍԱՐԱՅՑԵՎ (Մանուկյան) Հարություն Նիկոլայի (ծն․ 11․8․1906,
Դոնի Ռոստով), հայ սովետական երկրա–
բան։ Պրոֆեսոր (1964), ՀՍՍՀ գիտության
և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1963)։
1929-ին ավարտել է Նովոչերկասկի պո–
լիտեխնիկական ինստ–ը։ 1942-ից ՀՍՍՀ
Մինիստրների սովետի երկրաբանական
վարչության արտադրա–տեխնիկական
բաժնի պետ, 1957-ից Երևանի պոլիտեխ–
նիկական ինստ–ի «Հանքային գործ» ամ–
բիոնի վարիչ։ P-ի գիտական ուսումնասի–
րությունները վերաբերում են հանքային
աշխատանքների կազմակերպման, նոր–
մավորման, ապարների ըստ հորատելիու–
թյան դասակարգման և պլանավորման
հարցերին։
Երկ․ Լնռնա–երկրաբանական աշխատանք–
ների տեխնիկական նորմավորման մասին,
Ե․, 1958։ Классификации горных пород и тех–
нические нормы выработки, М․, 1963․
ԲԱԽՉԻՎԱՆՋԻ Գրիգորի Ցակովլևիչ [7(20)․ 2․ 1909, Բրինկովսկայա ստանիցա
(այժմ՝ Կրասնոդարի երկրամասում) –
27․ 3․ 1943, Սվերդլովսկ], սովետական
փորձարկող օդաչու, Սովետական Միու–
թյան հերոս (1973, ետմահու), կապիտան։
ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Օրեն–
բուրգի տեխնիկական (1933) և օդաչուա–
կան (1934) ռազմական ուսումնարաննե–
րը։ Որպես փորձարկող օդաչու աշխատել
է ռագմա–օդային ուժերի ԳՀԻ–ում։ 1942-ի
մայիսի 15-ին առաջինն է փորձարկել
ՐԻ–1 ռեակտիվ ինքնաթիռը։ Զոհվել է փորձարկման ժամանակ։ Պարգևատրվել
է Լենինի շքանշանով։
ԲԱԽՏ (պահլ․, պարսկ․ baxt), սնոտի
հավատք, հաջողության կամ ձախորդու–
թյան գաղափարը արտահայտող անձնա–
վորված էակ կամ վերացական պատկերա–
ցում։ Հունական դիցաբանության մեջ P․
մարմնավորել է աստվածուհի Տիքեն,
որն աշխարհում շրջելով իբր մարդկանց
պարգևել է շնորհներ։ Հիմնականում պատ–
կերվել է աչքերը կապած կնոջ տեսքով,
մի ձեռքում առատության եղջյուր, մյու–
սում՝ կյանքի հարափոխությունն ու անկա–
յունությունը խորհրդանշող անիվ։tP-ի
աստվածուհին համարվել է հունական մի
շարք քաղաքների հովանավոր։ P․ երբեմն
գործածվում է նաև ճակատագիր իմաս–
տով։
ԲԱԽՏԱԿ, գետ Հայկական ՍՍՀ–ում,
մնանի ավազանում։ Երկարությունը 30 կմ
է, ավազանը՝ 148 կմ2։ Սկիզբ է առնում
Գեղամա լեռնաշղթայի արլ․ լանջից,
3200 մ բարձրությունից։ Խոր, ժայռոտ ձո–
րով հոսում է դեպի արլ․, ապա՝ հս–արլ․
և Ծակքար գյուղի մոտ թափվում Սևա–
նա լիճը։ Սնումը ձնաանձրևային է, հոր–
դացումը՝ ապրիլից մայիս։ Տարեկան մի–
ջին ծախսը 0,74 մ31վրկ է, հոսքը՝ 23,3
մլն մ3։ Ծակքար գյուղի մոտ P-ի վրա կա
բնական կամուրջ։
ԲԱԽՏԱԿ, տես Իշխան։
ԲԱԽՏԱՂԵԿԻ ԵԿԵՂԵՑԻ, Անիի
իյ ա չ ու տ ի եկեղեցի, ճարտարա–
պետական հուշարձան։ Ըստ մի արձանա–
գրության, պայմանականորեն այսպես է կոչվելՆ․ Մառի 1892-ի պեղումների ժամա–
նակ բացված, քաղաքի հս․ մասում գտնը–
վոդ «Գրիգոր Լուսավորիչ» փոքր եկեղե–
ցին։ Հիմնովին ավերված, սակայն բեկոր–
ները զգալիորեն պահպանած հուշարձանի
վերակազմության նախագծի հեղինակը
Թ․ Թոդամանյանն է։ Եկեղեցին կառուց–
վել է XII–XIII դդ․, պատկանել է գմբե–
թավոր դահլիճ տիպին։ ճակատները հար–
դարված են եղել զույգ որմնասյուներին
հանգչող որմնակամարներու|։ ճակտոն–
ները, կամարամեջերը, պատուհանների
լայն երեսակալները ծածկված են եղել
բույսերի և երկրաչափական նրբաճա–
շակ զարդաքանդակներով, մասամբ նաև
մարդկանց պատկերներով։ Ներսից՝ պա–
տերը, սյուները, թաղերը, թմբուկն ու
գմբեթլւ սվաղված էին ու ծածկված որմ–
նանկարներով (Հին ու Նոր կտակարան–
ների թեմաներով, հայոց հայրապետների,
այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի, պատկեր–
ներով, հայերեն արձանագրություններով)։
Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․,
1966։ Марр Н․ Я․, Ани, Л․-М․, 1934;
О р б е л и И․ А․, Избранные труды, Е․,
1963, с․ 120․
Բախտադեկի եկե–
ղեցի (վերակազ–
մությունը Թ․ Թո–
րամանյանի)
ԲԱԽՏԻԱՐՆԵՐ, ցեղերի խումբ հարավ–
արևմտյան Իրանում։ Իրանի հնագույն
բնակիչներն են։ Բնակվում են հիմնակա–
նում Լուրիստանում, ընդհանուր թիվը
մոտ 450 հզ․ է (1967)։ Լեզուն պատկանում
է իրանական չեզուների հս–արմ․ ճյուղին։
Р․ շիա դավանանքի մահմեդականներ են։
Նրանց մոտ պահպանվել են տոհմատի–
րական հարաբերությունների մնացորդ–
ներ։ Հիմնական զբաղմունքն անասնա–
պահությունն է։
Գրկ․ Трубецкой В․ В․, Бахтиары,
М․, 1966․
ԲԱԽՐՈՒՇԻՆ Սերգեյ Վլադիմիրովիչ [26․9
(8․10)․1882, Մոսկվա – 8․3․1950, Մոսկ–
վա], սովետական պատմաբան։ Մոսկվա–
յի համալսարանի պրոֆեսոր (1927), ՍՍՀՄ
ԳԱ թդթ–անդամ (1939), Ուզբեկական ՍՍՀ
գիտ․ վաստ․ գործիչ (1943), ՌՍՖՍՀ ՄԳԱ
իսկական անդամ (1945)։ Ավարտել է
Մոսկվայի համալսարանը (1904)։ Ուսում–
նասիրել է Սիբիրի ժողովուրդների և
ռուս, պետության XVI –XVII դդ․ սոցիալ–
տնտեսական պատմությունը։ Մասնակ–
ցել է նաև միջնակարգ և բարձրագույն
դպրոցների համար ՍՍՀՄ պատմության
դասագրքերի, «Դիվանագիտության պատ–
մության» (1941, ՍՍՀՄ պետ․ մրցանակ,
1942) ստեղծմանը։
Երկ․ Научные труды, т․ 1–4, М․, 1952–59․
Գրկ․ Кафенгауз Б․ Б․, Бахрушин
С, В․, «Уч․ зап․ Московского государствен–
ного университета*, 1952, в․ 156․
ԲԱԽՈՒԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Գավաշ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ