Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/242

Այս էջը սրբագրված չէ

«ԲԱԿԻՆՍԿԻ ՌԱԲՈՁԻ» («Бакинский рабочий»–«Բաքվի բանվոր»), թերթ, 1920-ից Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի, Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների սովետի օրգանը։ Հրատարակվել է Բաքվում, 1906–08-ին, խմբագիր–հրատարակիչ՝ Ս․ Յակուշե, խմբագրական մարմնի անդամներ՝ Վ․ Նոգին, Վ․ Ռադուն–Զենկովիչ և ուրիշներ։ Առաջին համարը լույս է տեսել անլեգալ պայմաններում։ Վերահրատարակվել է 1917-ին․ գլխավոր խմբագիրներ՝ Ա․ Ա–միրյան և Ս․ Շահումյան։ Վերահրատարակվելուց հետո առաջին իսկ համարում «Բ․ ռ․» «Պրավդա»-ից արտատպել է Վ․ Ի․ Լենինի «Ապրիլյան թեգիսներ»-ը։ Մերկացրել է մուսավաթականներին, դաշնակցականներին, էսեռներին U մենշևիկներին, աշխատել է մասսաներին համախմբել բոլշևիկյան կուսակցության շուրջը։ 1918-ի սկզբից «Բ․ ռ․» պայքարել է Ադըրբեջանում սոցիալիստական միջոցառումներ անցկացնելու համար։ Բաքվի կոմունայի ժամանակավոր անկումից հետո փակվել է (1918-ի օգոստոսին), և հրատարակությունը վերսկսվել է Ադրբեջանում սովետական իշխանության վերականգնումից հետո։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1946-ին)։

ԲԱԿԼԱ (Vicia faba, Faba vulgaris), ընդավորների ընտանիքի միամյա բույս։ Արմատը առանցքային է, որը թափանցում է մինչև 80–150 սմ։ Ցողունը քառանիստ է, ուղիղ և սնամեջ, բարձրությունը՝ 100– 150 սմ։ Տերևները՝ բարդ, զույգ փետրաձև։ Ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն, ինքնափոշոտվող, հազվադեպ՝ խաչաձև փոշոտվող։ Պտուղն ունդ է, 2–4 և ավելի սերմերով։ P․ հնագույն մշակովի բույսերից է։ Վայրի ձևեր առայժմ չեն հայտնաբերվել։ Մշակվում է մոտ 100 սորտ, որոնք բաժանվում են 2 խմբի՝ կերային և պարենային (բանջարային)։ Բակլա․ 1․ ճյուղը ծաղիկներով, 2․ պտուղը Կերային P-ի սերմերը համեմատաբար մանր են, վեգետատիվ մասերը՝ լավ զարգացած։ Հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով։ Օգտագործվում է որպես կեր (հատիկ, կանաչ զանգված, սիլոս), ինչպես նաև որպես կանաչ պարարտանյութ։ Հատիկի բերքը՝ 20–30 ց/հւս, կանաչ զանգվածինը՝ 200–300 ց/հւս։ Պարենային․ P․ սովորաբար խոշորասերմ է։ Օգտագործվում է ապուրների, սալաթների մեջ և պահածոյացվում է։ P․ մշակվում է Եվրոպայի և Աֆրիկայի միջերկրածովյան ափերում, Ամերիկայում, Աֆղանստանում, Հնդկաստանում ևն։ ՍՍՀՄ–nuf մշակվում է գրեթե ամենուրեք, հիմնականում՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում։ ՀՍՍՀ–ում մշակվում է Սիսիանի, Ստեփանավանի շրջաններում, Արարատյան դաշտում, իսկ սիլոսի համար՝ ամենուրեք։

ԲԱԿ ԼԱՎՍ AՅԱՆ Հովհաննես Գեղամի [ծն․ 18․8․1922, Բուրսա (Թուրքիա)], հայ սովետական ֆիզիոլոգ։ Բժշկական գիտ․ դ–ր (1966), ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1974), ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստ–ը (1951)։ Հ․ Գ․ Բակլավաջյան 1960-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ ակադ․ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ի վեգետատիվ նյարդային համակարգության լաբորատորիան, իսկ 1972-ից՝ նաև Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Բ–ի աշխատությունները նվիրված են օրգանիզմի սոմատո–վեգետատիվ ֆունկցիաների հիպոթալամիկ մեխանիզմների կանոնավորման հարցերին։ Բ․ «էքսպերի– մենտալնայա ի կլինիչեսկայա մեդիցինա» («Экспериментальная и клиническая медицина») հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է, Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության «Նեյրոֆիզիոլոգիայի» բաժանմունքի նախագահը։ Երկ․ Вегетативная регуляция электрической активности мозга, Л․, 1967․ ԲԱԿ Կ ԱՐԱ (baccarat), բյուրեղապակյա իրերի ֆրանսիական արտադրություն, որ սկսվել է 1816-ից, Բակկարա քաղաքի Սենտ–Անն ապակու մանուֆակտուրայում (հիմնվել է մոտ 1766-ին)։ XIX դ․ 2-րդ կեսից սկսած մեծ համբավի է հասել թողարկած շքեղ ու գեղազարդ սպասքների և սկահակների շնորհիվ։ Առօրյայում Բ․ կոչվող այդ իրերի արտադրությունը շարունակվում է առ այսօր։ ԲԱԿ ՈՐ, հալմամբ ստացվող հրակայուն նյութ։ Տես Հրակայուն նյութեր։ ԲԱԿ US (իսկական ազգանունը՝ Ռ ո– զ և ն բ և ր գ) Լև Սամոյլովիչ [27․ 1(8․2)․ 1866, Գրոդնո – 27․ 12․ 1924, Փարիզ], ռուս գեղանկարիչ, գրաֆիկ, բեմանկարիչ։ Սովորել ԷՊետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, ապա՝ Փաոիզում։ Բ–ի գրքային գրաֆիկան և հաստոցային գեղանկարչությունը կրել են «մոդեռն» ոճի ազդեցությունը։ 1909-ից ապրել է Փարիզում։ Ձևավորել է թատերական ներկայացումներ։ Անտիկ արվեստի մոտիվների և արլ․ էկզոտիկ զգեստների ոճավորումով ստեղծել է ֆանտաստիկ հագուստների էսքիզներ և վառվռուն թատերական ձևավորումներ։ Բ–ի «Ա․ Մ․ Լյապունովի դիմանկարը», Մասնեի «Մանոն» օպերայի Գե–Գրիե կավալերի և Եվրիպիդեսի «Հիպպոլիտոս» ողբերգության գործող անձանց զգեստների էսքիզները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

ԲԱԿՏԵՐԱՅԻՆ ՖԻԼՏՐԵՐ, տարբեր կառուցվածքի սարքեր, որոնք ֆիլտրացման միջոցով մաքրում են հեղուկները բակտերիաներից և այլ միկրոօրգանիզմներից։ Ունեն մանր անցքեր, որոնց միջով անցնում է հեղուկը և մաքրվում։ Որպես Բ․ ֆ․ օգտագործվում են ապակյա ֆիլտրերը, որոնք կլոր թիթեղներ են՝ կազմված ծակոտկեն ապակուց ու նրան միացած ձագարից, և խեցեղեն ֆիլտրերը՝ պատրաստված կաոլինից կամ ինֆուզորային հողից։ Թաղանթային ֆիլտրերը պատրաստվում են ացետիլցելյուլոզից, նիտրոցելյուլոզից և ցելյուլոզի էսթերներից։ Բ․ ֆ–ի անցքերի մեծությունը տարբեր է, սակայն մանրէազերծ ֆիլտրերի անցքերը 750 եւ/-ից ավեի չպետք է լինեն։ Բոլոր տեսակի ֆիլտրերով հեղուկների մաքրման համար անհրաժեշտ է ներգործել բարձր ճնշմամբ և ստեղծել անօդ տարածություն։ Ըստ չափսերի և ստեղծվող անօդ տարածության (կամ ճնշման), ֆիլտրման արագության վրա ազդում են էլեկտրական լիցքավորումը, ֆիլտրվող հեղուկի խտությունն ու ռեակցիան, ադսորբման երևույթը։ Բ․ ֆ․ կիրառում են մանրէաբանական լաբորատորիաներում, սննդարդյունաբերության մեջ ևն։ Բ․ ֆ–ով մանրէազերծում են այն հեղուկները, որոնց չի կարելի տաքացնել (որոշ դեղանյութեր, շիճուկներ ևն)։ Թաղանթային Բ․ ֆ–ի օգնությամբ որոշում են գետերի և ջրամբարների ջրերի միկրոօրգանիզմների քանակը․ ֆիլտրի վրա մնացած բջիջները ներկում են և հաշվում միկրոսկոպի միջոցով։

ԲԱԿՏԵՐԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, բ ա կ Ш երեմիա (< բակտերիա և հուն․ al|ia – արյուն), բակտերիաների առկայությունը արյան մեջ։ Բակտերիաները արյան մեջ են թափանցում մաշկի և լորձաթաղանթի վնասման, ինչպես նաև ավշային հանգույցների, անոթային համակարգի ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Բ․ ուղեկցում է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների (լեպտոս–պիրոզ, բծավոր, որովայնային, ետադարձ տիֆեր, պարատիֆեր, տուլյարեմիա, բրուցելոզ)։ Բ․ զարգանում է իոնացնող ճառագայթների միջին և մեծ դոզաների ազդեցությունից, երբ խանգարվում է բնական իմունիտետը։ Հիվանդության ապաքինման հետ մեկտեղ (լեյկոցիտների ֆագոցիտային գործունեության ակտիվացում, հակամարմինների կուտակում ևն) Բ․ նվագում է և անհետանում։

ԲԱԿՏԵՐԻԱԼԻձ (<բակտերիա և հուն․ Male – լուծել, քայքայել), բակտերիաների թաղանթի քայքայումը և պրոտոպլազմայի դուրս գալը շրջապատող միջավայր։ Բ․ կարելի է առաջացնել ոչ առանձնահատուկ (քիմ․ և ֆիզ․) և առանձնահատուկ ազդեցություններով․ բակտերիաֆագերով, ֆերմենտներով (լիզոցիմով), բակտերիալիզինով։ Տես նաև Միկրոօրգանիզմների ւիզիս։