Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/248

Այս էջը սրբագրված չէ

Նկարում` Բահսալու

1905–11-ի սահմանադրական շարժման հետ։ 1910-ից Մեշհեդում հրատարակել է «Նո բահար» («Նոր գարուն») լրագիրը, որը 1915-ից հրատարակվել է Թեհրանում։ P-ի պոեզիայում տիրապետող են հայրե– նասիրական, բռնապետության դեմ պայ– քարի մոտիվները։ Պարսկական գրակա– նության նորացման ջատագովներից էր։ Դրական այս շարժմանը մեծապես նպաս– տել է նրա հրատարակած «Դանեշքադե» ամսագիրը։ 1932-ին հակամիապետական բանաստեղծությունների համար աքսոր– վել է Սպահան, ուր գրել է սոցիալական թեմաներով «Դիշերային հավք», «Բանտի հուշեր» ժողովածուները։ P-ի բանասիրա– կան աշխատություններից ամենահայտ– նին «Ոճաբանություն» ուսումնասիրու– թյունն է։ P․ 1943-ին եղել է իրանա–սովե– տական մշակութային կապի ընկերության անդամ։ 1950-ից ղեկավարել է խաղաղու– թյան կողմնակիցների իրանական կոմի– տեն։ Լ․ Շեխոյան

ԲԱՀԻԱ (Bahia), նահանգ Բրազիլիայում, Բրազիլական բարձրավանդակի արևելյան մասում։ Տարածությունը 561 հազար կմ2 է, բնակչությունը՝ 7195 հազար (1970)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Սալվադորն է։ Տալիս է երկրի նավթի արդյունահանման և վերամշակման 90%-ը, ալմաստի հանույթի 25%-ը։ Հարավային ծովափնյա շրջանում տարածված են կակաոյի (հավաքի 95%), հյուսիսում՝ ծխախոտի և շաքարեղեգի պլանտացիաներ։ Ներքին շրջաններում զարգացած է էքստենսիվ մսատու անասնապահությունը։ Ունի սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի, քիմիական արդյունաբերություն։


ԲԱՀՄԵԴԱ, գյուղ Արնմտյան Հայաստանում, Սղերդի Խիանք գավառում։ XX դարի սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի՝ Քառասուն Մանուկ անունով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։


ԲԱՀՐԱ, բնամթերային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, դասական ֆեոդալիզմին յուրահատուկ հողահարկ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում հիմնականում փոխարինել է աշխատավճարային ռենտային (տես Բեգար)։ Հողահարկի այս ձևը գոյություն է ունեցել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Ասիայի մի շարք ժողովուրդների մոտ։ Բահրա վճարող գյուղացին համեմատաբար ազատ էր իր տնտեսության կազմակերպման գործում, քան կոռի ժամանակ։ Հայաստանում բահրա գոյություն է ունեցել բեգարին (XVIII–XIX դդ․՝ առավել ծանր հողահարկը) զուգահեռ։ Պարսից տիրապետության օրոք հողագործները բահրա պարտավոր էին տալ պետությանը կամ խանին։ Բահրան հաստատուն մեծություն չէր և տարբեր գյուղերում բերքի տարբեր մաս էր ընդգրկում (1/3, 2/16, 1/5)։ Արևելյան Հայաս– տանում պարսկ․ տիրապետության ժամանակ եղել են դեպքեր, երբ շահի կամ նրա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից որևէ գյուղի բահրա (ժամանակավոր կամ ցմահ) նվիրաբերվել է առանձին մարդկանց որևէ ծառայության համար։ Այդպիսի նվիրատվությունը կոչվել է «թիուլ», իսկ ստացողը՝ «թիուլդար» (տես նաև Ռենտա)։ Գրկ․Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 2, Ե․, 1949 (գլուխ 47)։ Ավդալբեգյան Թ․, Հայագիտական հետազոտություններ, Ե․, 1969, էշ 415 –17։ Ս․ Պողոսյան


ԲԱՀՐԵՅՆ, Բահրեյնյան պետու– թ յ ու ն, պետություն Ասիայում, Պար– սից ծոցի հարավ–արևմոսոքում, Բահրեյն– յան կղզիների վրա։ Տարածությունը 588,3 կմ2 է, բնակչությունը՝ 232 հզ․ (1974), հիմնականում՝ արաբներ։ Պետական լե– զուն արաբերենն է։ Մայրաքաղաքը՝ Մա– նամւ Բնությունը։ Բ․ գտնվում է ավելի քան 20 մայրցամաքային և կորալային կղզի– ների վրա (Բահրեյն, Մուհառաք, Ումմ– Նահսան ևն)։ Կղզիներն ունեն կրաքա– րային ծագում, հարթ մակերևույթ։ Կլի– ման անցողիկ է՝ արևադարձայինից մերձ– արևադարձայինի։ Դերակշռում է արևա– դարձային անապատների լանդշաֆտը։ Պատմական տեղեկանք։ Բ․ դեռևս մ․ թ․ սկզբներին արաբական իշխանություն էր։ IV–VI դդ․ մտնում էր Մասանյանների պետության, ապա՝ Արաբական խալիֆա– յության մեջ։ IX դ․ կարմաթական ցեղերը նվաճելով Բ․՝ X–XI դդ․ այն դարձրին իրենց պետության կենտրոնը։tXIIItդ․ կեսերին Բ․ ձեռք բերեց անկախություն, բայց շուտով նվաճվեց և միացվեց Օրմուզի էմիրությանը։ XVI դ․ սկզբին այն նվաճե– ցին պորտուգալացիները, իսկ XVII դ․ 1-ին քառորդում միացվեց Սեֆևյան Պարս– կաստանին։ XVIII դ․ 80-ական թթ․ Ալ–Ւսս– լիֆ արաբ, տոհմի շեյխերը հռչակեցին Բ–ի անկախությունը։tXIXtդ․ Անգլիան, տեղական շեյխերի հետ կնքելով մի շարք պայմանագրեր, 1871-ին իր խնամակալու– թյունը հաստատեց Բ–ի վրա։ XX դ․ 20-ա– կան թթ․ վերջերին Բ․ են թափանցում ամերիկյան նավթային ընկերությունները։ Ազգային–ազատագրական շարժումը, որը Բ–ում սկիզբ էր առել 1918-ից, նոր թափ ստացավ երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո։ 1950-ական թթ․ վերջե– րից այն գլխավորեց Բ–ի ազգային–ազա– տագրության ճակատը (ստեղծված 1956-ին)։ Անգլիական գաղութարարները, ձգտելով պահպանել իրենց դիրքերը Պար– սից ծոցում, ստեղծեցին այսպես կոչված Պարսից ծոցի արաբական իշխանություն– ների ֆեդերացիա (1968), որի մեջ Բ–ից բացի մտնում էին Կատարը և Պայմանա– գրային Օմանը։ Սակայն Բ–ի ժողովուրդը պահանջում էր լիակատար անկախություն։ 1970-ի գարնանը ՄԱԿ–ի հատուկ ներկայա– ցուցչությունը տեղում ուսումնասիրեց երկ– րի քաղ․ իրավիճակը և հավանություն տվեց ժողովրդի ցանկությանը։ 1971-ի օգոստ․ 14-ին պետության ղեկավար էմիր Իսա բեն Սուլեյման ալ–Խալիֆան Բ․ հռչա– կեց ինքնուրույն և անկախ արաբ, պետու– թյուն։ Չեղյալ հայտարարվեցին մինչ այդ Անգլիայի կողմից Բ–ին պարտադրված պայմանագրերը։ Բ․ Արաբական երկրնե– րի չիգայի անդամ է։ 1971-ի սեպտ․ 21-ից Բ․ ՄԱԿ–ի անդամ է։ Տնտեսությունը։ Բ․ օտարերկրյա կա– պիտալից կախման մեջ գտնվող հետամնաց երկիր է։ Դլխավոր հարստությունը նավթն է (3 մլն ա, 1973), որը արդյունահանում և տնօրինում է ամերիկյան «Բահրեյն պետ– րոլեում կոմպանի»-ն։ Բահրեյն կղզու արլ–ում գտնվող 14 մլն տ կարողությամբ նավթավերամշակման գործարանը մշա– կում է նաև Սաուդյան Արաբիայից նավ– թամուղով ստացվող նավթի մի մասը։ Արդյունահանվում է նաև ասֆալտ, գիպս, կիր։ Կա ոչ մեծ ջրատարողության նավերի արտադրություն։ Արդյունաբերության և տնայնաարհեստա գործական արտադրու– թյան կենտրոններն են Մանաման, Մու– հառաքը։ Դյուղատնտեսությունը թույլ է զարգացած, օգտագործվում է տարածքի 5%-ը (օազիսներում)։ Մշակում են փյու– նիկյան արմավենի, բատատ, լոլիկ և հա– ցահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ։ Ավտո– խճուղիների երկարությունը 200 կմէ։ Մու– հառաք կղզում կա միջազգային օդանա– վակայան։ Դրամական միավորը բահրեյն– յան դինարն է։


ԲԱՂԱԲԵՐԴ, գտնվում է Ղափան քաղաքից դեպի արմ․՝ Քաջարան տանող մայրուղոլ