Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/252

Այս էջը հաստատված է

ձևակերպվեց 1903-ին)։ Մյուս տերությունների դիմադրությունը հաղթահարելու նպատակով գերմ․ դիվանագիտությունը փորձում էր փոխզիջմամբ համաձայնության գալ նրանցից յուրաքանչյուրի հետ։ 1899-ի մայիսի 6-ի Ֆրանս–գերմ․ համաձայնագրով Ֆրանսիային թույլատրվում էր մասնակցել Բ․ ե–ու շինարարությանը։ 1911-ի Պոտսդամի համաձայնագրով Գերմանիան հրաժարվեց Իրան ներթափանցելու իր մտադրությունից, իսկ Ռուսաստանը դադարեց խոչընդոտել ․ ե–ու կառուցմանը։ 1914-ի հունիսին Գերմանիան Անգլիային զիջեց երկաթուղու՝ Բաղդադից հվ․ մինչև Պարսից ծոցը ընկած տեղամասի կառուցման իրավունքը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբներին երկաթգիծը հասել էր մինչև Ռաս–էլ–Այն (պատերազմի տարիներին՝ մինչև Նուսայբին), հվ–ում՝ Բաղդադից մինչև Աամարա։ Ամբողջ մայրուդու կառուցումն ավարտվել է 1934–41-ին, անգլ․ և ֆրանս․ մասնավոր ընկերությունների կողմից։ Ներկայումս Բ․ ե–ու տեղամասերը պատկանում են Թուրքիային, Սիրիային և Իրաքին։ Մերձավոր Արևելքում քաղաքական իրադրության արմատական փոփոխությունները, ինչպես նաև նորագույն ռազմ, տեխնիկայի, տրանսպորտի և կապի նոր միջոցների երևան գալը, զգալիորեն նվազեցրին ․ ե–ու նախկին ռազմա–քաղ․ նշանակությունը։

Գերմ․ իմպերիալիստները ․ ե–ու հարցը կապում էին նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ Գերմանիայի տնտ․ և ռազմա–քաղ․ պլանների հետ։ Գերմ․ հայտնի քաղաքագետ և դիվանագետ Պ․ Ռոհրբախը Հայաստանը համարում էր բանալի Անատոլիական թերակղզուն և Միջագետքին տիրելու համար։ Արևմըտյան Հայաստանում երկարատև տեսչական շրջագայությունից հետո նա եկել էր այն եզրակացության, որ Արևելյան և Հյուսիսային Անատոլիայում թուրք․ միատարրություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել ․ ե–ու շինարարության տեղամասերում, որով կլուծվեր երկու կարևոր խնդիր՝ երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու գործունյա բանվորական ուժով և միաժամանակ կթուլանար ռուս, ազդեցությունը Արևմըտյան Հայաստանում։ Այս տեսակետը հետագայում հիմք ծառայեց երիտթուրքական կառավարության հայաջինջ քաղաքականության համար (տես Մեծ եղեռն)։ ․ ե–ու առանձին տեղամասերի շինարարությանը մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխովին ոչնչացրել են թուրք, ջարդարարները։ Գրկ․ Ерусалимский А․ С․, Внешняя политика и дипломатия германского империализма в конце XIX в․, 2 изд․, доп․, М․, 1951; Хальгартен Г․, Империализм до 1914 года, пер․ с нем․, М․, 1961; Rorbach ․, Die Bagdadbahn, В․, 1902; Earle Е․ М․, Turķey, the Great owers and the Bagdad Railway, N․ Y․, 1923, Wolf J․ B․, The Dilomatic History of the Bagdad railroad, Columbia, 1938․

Ս․ Ստեփանյան

ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆ, տես Աբբասյաններ։

ԲԱՂԴԱԴԻ ՊԱԿՏ, պայմանագիր, որ կնքվել է Իրաքի և Թուրքիայի միջև 1955-ի փետրվարի 24-ին, Բաղդադում։ Ավելի ուշ նրան միացան Անգլիան, Իրանն ու Պակիստանը։ 1958-ին Իրաքում տեղի ունեցած հեղափոխությունից հետո (երբ Իրաքը դուրս եկավ պակտի կազմակերպությունից) ․ պ․ փաստորեն դադարեց գոյություն ունենալուց և նրան փոխարինեց ՍԵՆՏՕ ագրեսիվ ռազմ, խմբավորումը (տես Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն)։

ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐ, Պաղտասար Դպիր, Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (1683–1768, Կ․ Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, կրթական–լուսավորական շարժման գործիչ, հրատարակիչ։ Սովորել է Կ․ Պոլսի մասնավոր վարժարանում։ 1741-ին գլխավորել է Գումգափուի մայր դպրատունը՝ իբրև տեսուչ և դասախոս։ Բ․ Դ․ իր արժանի տեղն ունի հայ ուշ միջնադարյան տաղերգուներ Նաղաշ Հովնաթանի, Պետրոս Ղափանցու կողքին և մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը։ Բանաստեղծությունների գիրքը՝ «Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ զանազան գույնով» (1723)ք փոփոխություններով ու հավելումներով տպագրվել է 7 անգամ։ ․ Դ․ ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես և իր ժամանակակից արևելյան ու աշուղական երգարվեստի նկատմամբ։ Աշխարհիկ, հատկապես սիրային տաղերի համար եղանակներ ընտրելիս, օգտագործել է ինչպես ազգային՝ հայկ․ ավանդական, այնպես էլ ընդհանուր արևելյան մեղեդիներ։ Բ․ Դ–ից մեզ հասած «Ի ննջմանէդ արքայական» (1707) տաղում զուգակցվում են հայ նոր աշուղական ու հին եկեղեցական, դասական երաժշտության մի քանի գծեր։ Գրել է նաև հայատառ թուրք․ բանաստեղծություններ։

Բ․ Դ–ի գիտական ժառանգությունից մեզ հասած հիմնական երկերն են՝ «Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ և դիւրիմաց» (1736), «Հատոր երկրորդ քերականութեան․ կիրառութիւն մասանցն բանին որ է շարամանումն ընդ իրեարս ըստ քերթողացն» (1736), «Օրինակք բարեվագրաց» (1752), «Գիրք քերականութեան» (1760, աշխարհաբար), «Համառօտութիւն պատմութեան Մովսէս Խորենացւոյ» (անտիպ, ձեռագիրը պահպանվում է Երուսաղեմում), «Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան» (1822), «ժամանակագր ութի ւն» (հրտ․ 1951)։ Բ․ Դ․ երկար տարիներ դասավանդել է մայրենի՝ լեզվի քերականություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Կ․ Պոլսի դպրոցների համար 1736-1760-ին կազմել և հրատարակել է մայրենի լեզվի քերականության դասագրքեր՝ գրաբար և աշխարհաբար լեզուներով։ Շուրջ 100 տարի նրա դասագրքերով դասավանդել են հայկ․ դպրոցներում։

1720–60-ին Բ․ Դ․ մասնակցել է Կ․ Պոլսի գրական–հրատարակչական աշխատանքներին։ Կազմել է հայագիտական գրքերի գիտա–համեմատական բնագրեր, խմբագրել պատմական, փիլ․, աստվածաբանական գրքեր։ Նրա հսկողությամբ ու մասնակցությամբ Կ․ Պոլսում լույս են տեսել Զենոբ Գլակի «Գիրք պատմութեան երկրին Տարօնոյ» (1719), «Գիրք որ կոչի Հարանց վարք» (1720), Առաքել Սյունեցու «Ադամգիրք» (1721), Գրիգոր Նարեկացու «Մաւոեան ողբերգութեան» պոեմը (1726), Միմեոն Զուղայեցու «Գիրք տրամաբանութեան» (1728), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729), Գավիթ Անհաղթի «Գիրք սահմանաց» (1731) աշխատությունները։ Երկ․ Տաղիկներ սիրոյ և կարօտանաց, Ե․, 1958։

Գրկ․ Չոպանյան Ա․, Հայ էջեր, Փարիզ, 1912 (ներածություն)։ Լևոնյան Գ․, Պաղտասար Դպիր՝ քերական, բանաստեղծ և երաժիշտ 18-րդ դարում, «Տեղեկագիր ՀԽՍՀ գիտ․ և արվեստի ինստ–ի», 1927, № 2։

Շ․ Նազարյան,

Ն․ Թահմիզյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Անդրանիկ Բախշիի (ծն․ 5․ 11․ 1918, Գորիս), հայ սովետական աշխարհագրագետ–կլիմայագետ։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1971-ից), աշխարհագրական գիտ․ դ-ր (1952-ից), պրոֆեսոր (1960-ից)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա–երկրաբանական ֆակուլտետը (1942)։ 1943-ից զբաղվել է ՀՍՍՀ կլիմայի ուսումնասիրությամբ։ Կատարել է ՀՍՍՀ կլիմայի մենագրական հետազոտություն՝ կլիմայագիտական վերլուծության ժամանակակից մեթոդների (միջինների, կոմպլեքսային և դինամիկ) համատեղ օգտագործման հիման վրա։ Տվել է լեռնային երկրների կլիմայի տիպավորման սխեման։ Զբաղվել է լեռնային լանդշաֆտների գնահատման և բժշկական աշխարհագրության տեսական հարցերի մշակմամբ, լեռնային երկրների բնական պայմանների և ռեսուրսների քարտեզագրմամբ։ Մշակել և քարտեզագրել է հանրապետության կլիմայական, ագրոկլիմայական և առողջարանային կլիմայական շրջանացման սխեմաները։ ՀՍՍՀ կոմպլեքսային աոաջին ատլասի խմբագիրն է և քարտեզների մի մասի հեղինակը, հեղինակակից և խմբագիր է նաև «Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» մենագրության։ Ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ի աշխարհագրության բաժինը (1958-ից)։ 1955–75-ին եղել է Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ։ Միջազգային աշխարհագրական միության XX (Լոնդոն) և XXI (Դելի) կոնգրեսներում ընտրվել է ՄԱՄ ազգային ատլասների հանձնաժողովի թղթ-անդամ։