Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/261

Այս էջը սրբագրված չէ

նում հնագույն բնակավայրերի (Շենգա– վիթ, Լճաշեն, Մեծամոր, ուրարտական քաղաք–ամրոցներ) պեղումներից P․ գ–ներ չեն հայտնաբերվել։ Այսպես, ուրարտա– կան Թեյշեբսփնի ամրոցի պեղումներից գտնված ածխացած գործվածքներն առանց բացառության պատրաստված են բրդից կամ բուսական այլ թելերից, բայց ոչ բամբակից։ Սակայն դա դեռես չի ապա– ցուցում, որ Հայաստանի տարածքում հնում Բ․ գ–ներ չեն եղել։ Բանն այն է, որ ի տարբերություն բրդյա և մյուս գործ– վածքների, Բ․ գ–ները հողում ամենևին չեն պահպանվում, քայքայվում և ոչնչա– նում են։ Միջնադարյան Հայաստանում P․ գ–ների պատրաստման մասին կան կարևոր հիշա– տակություններ։ Այն փաստը, որ, ըստ VII դ․ «Աշխարհացոյց»-ի, բամբակ մշակել են միայն Փայ տակ արանում, ցույց է տա– լիս, որ P․ գ–ները հնում շատ տարածված չեն եղել։ Ավելի ուշ, X–XIII դդ․ բամբակի մշակությունը հիշատակվում է Հայաստա– նի և Անդրկովկասի շատ վայրերում, և P․ գ–ները մեծ տարածում են գտնում։ Դա են ապացուցում մեծ քանակությամբ P․ գ–ները, որոնք փակցված են X–XIII դդ․ հայերեն ձեռագրերի կազմերի տակ։ Արձանագրություններում և աղբյուրնե– րում պահպանվել են հիշատակություններ նաև P․ գ–ների պատրաստման եղանակնե– րի վերաբերյալ։ Անիի Երազահանում մյուս արհեստավորների, մասնավորապես «բամբակածախի» կողքին հիշատակվում է նաև «գզողի» արհեստը, որը սխալ գըր– չությամբ նշված է «գող» (Երևանի Մ․ Մաշ– տոցի անվ․ Մատենադարանի ձեռ․ JSP 695, էջ 220 ա)։ Բամբակը գզել են գզրարի աղեղով, մանել իլիկներով, որոնց քարե, կավե, ոսկրե գլուխներ մեծ քանակությամբ գտնվել են Անիի, Դվինի, Դառնիի պեղում– ների ժամանակ։ Նույն Անիի Երազահա– նում բամբակից և իլիկից բացի հիշատակ– ված է նաև «ջահրան» (ճախարակը)։ Գործ– վածքներ պատրաստելու համար օգտա– գործել են հորիզոնական և ուղղահայաց (քաղաքներում) դազգահներ։ Բ․ գ–ները Հայաստանում շատ ավելի մեծ տարածում են գտել XIX^, հատկապես դարավերջին և XX դ․ սկզբին՝ կապված մանածագործական հաստոցների կիրառ– ման հետ։ Տնայնագործական պայմաննե– րում Բ․ գ․ ծառայել է ոչ միայն ներքնաշոր և վերնազգեստ, այլև գուլպաներ, գոգ– նոցներ, կարպետներ, ճոպաններ ևն պատ– րաստելու համար։ Տես նաև Բամբակե գործվածքների արդյունաբերություն։

ԲԱՄԲԱԿԵ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒ–

ՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տեքստիլ արդյունա– բերության ճյուղ, արտադրում է բամբակի մանվածք, թել, գործվածք, կորդ, չիթ, սատին, սպիտակեղեն, հագուստի, կահույ– քա–դեկորատիվային, թաշկինակի, տեխնի– կական և այլ գործվածքներ։ Բաղկացած է մանվածքային, մանածագործային, ոլորա– թելի, ներկահարդարման հիմնական ար– տադրություններից։ Բամբակենու մշակու– մը և բամբակե գործվածքների պատրաս– տումը հայտնի է եղել մ․ թ․ ա․, Հնդկաս– տանում և Չինաստանում։ Բ․ գ․ ա–յան նորագույն պատմությունը սկիզբ է առել Անգւիայում, ուր XVIII դ․ 2-րդ կեսին ստեղծվել է բամբակե գործվածքների մեքենական արտադրություն (առաջին ֆաբրիկան կառուցվել է Մանչեստրում, 1781-ին)։ Ռուսաստանում համեմատա– բար խոշոր ձեռնարկություններ կառուց– վել են XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին։ Բ․ գ․ ա․ հիմնականում կենտրոնացված է եղել Մոսկվա–Վլադիմիրյան և Իվանո– վոյի շրջաններում, մասամբ Աստրախանի և Պետերբուրգի նահանգներում։ ՍԱՀՄ–ում բուռն զարգացում է ստացել նախապատե– րազմյան հնգամյակներում, երբ այն մո– տեցվել է հումքի աղբյուրներին։ Ստեղծ– վել են Բ․ գ․ ա–յան նոր կենտրոններ Մի– ջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում և Անդրկովկասում։ Ետպատերազմյան տա– րիներին զարգացել է առավել կատարե– լագործված տեխնիկայի հիման վրա, յու– րացվել են բամբակե նոր գործվածքներ։ Բ․ գ․ ա–յան խոշորագույն ձեռնարկու– թյուններից են Տաշքենդի, Խերսոնի, «Տրյոխզորնայա մանուֆակտուրա» (Մոսկ– վա), Օրեխովոյի, Գլուխովի, Կալինինի, Դուշանբեի, Իվանովոյի, «Կրասնի Պերե– կոպ» (Ցարոսլավլ) կոմբինատները, «Կրենգոլմի մանուֆակտուրա» (էստո– նիա) ֆաբրիկան ևն։ ՍԱՀՄ–ում 1973-ին արտադրվել է 6577 մլն մ2 բամբակե գործվածք (1940-ին՝ 2704 մլն մ2)։ ՀՍՍՀ–ում Բ․ գ․ ա–յան հիմքը դրվել է 1920-ական թթ․, երբ շարք է մտել Լենինա– կանի տեքստիլ ֆաբրիկան։ Մինչպատե– րազմյան և ետպատերազմյան տարինե– րին նոր ձեռնարկություններ են հիմնվել Երևանում, Կիրովականում, Ստեփանա– վանում։ 1973-ին ՀՍՍՀ–ում արտադրվել է 70,2 մլն մ2 բամբակե գործվածք։ Տես նաև Բամբակե գործվածք։ Ռ․ Շախկոււյան

ԲԱՄԲԱԿԵՆԻ (Gossypium), տուղտազ– գիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Թուփ է, ուղիղ, ճյուղավորվող ցողու– նով (1 –1,4 մ և ավելի բարձրությամբ)։ Տերևները 3–7 բլթականի են։ Ծաղիկը խոշոր է, հիմնականում ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող։ Պտուղը 3–5 բնանի ւոուփ է (կնգուղ), պարունակում է 20–40 սերմ՝ պատված մազմզուկներով (փաթիլ)։ Սերմը ձվաձև է։ Թելը կազմա– կերպվում է սերմի արտաքին կեղևի բջիջներից։ Թելի երկարությունը, նայած սորտի և մշակության պայմանների, լի– նում է 20–45 մմ (որոշ սորտերինը մին– չև 60 մմ)։ Տարածված է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի։ Մշակության ընթացքում ստացվել են վաղահաս, միամյա ձևեր։ Բամբակենի․ 1․ գլխավոր ցո– ղուն, 2․ կնգուղ– ներ, 3․ պտղատու ճյուղեր, 4․ վե– գետատիվ (ան– պտղաբեր) ճյու– ղեր Մշակովի տեսակներից ամենաարժեքա– վորը և տարածվածը երեքն են․ 1․ սո– վորական կամ մեքսիկական Բ․ (G․ hirsutum), տալիս է բամբակի համաշ– խարհային հումքի 70%-ը, մշակվում է ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Բրա– զիլիայում, Արգենտինայում, Հնդկաստա– նում, Չինաստանում, Աֆրիկայի և Ավստ– րալիայի որոշ շրջաններում։ 2․ Պ ե– ր ու ական (Եգիպտական) Բ․ (G․ barbadense), որոնցից են եգիպտական և սովետական նրբաթել Բ․, տալիս է (երկա– րությամբ, բարակությամբ և ամրությամբ) լավագույն թելը։ Մշակվում է Եգիպտոսում, ՍՍՀՄ–ում, Մուգանում, Բրազիլիայում, Պերուում։ 3․ Հնդկաչինական Բ․ (G․ arboreum), մշակվում է Հնդկաստա– նում, Պակիստանում, Չինաստանում։ ՍՍՀՄ–ում Բ․ մշակվում է միջինասիական հանրապետություններում և Ադրբ․ ՍՍՀ–ում։ Բ․ արժեքաւ|որ տեխ․ բույս է, թելատու, ձիթատու, մեղրաբեր է։ Աճե– ցողության լավագույն ջերմաստիճանը 25–30° է։ ՍՍՀՄ–ում Բ․ մշակվում է գլխավորապես ջրովի հողերում (5–7 ջրում վեգետացիայի ընթացքում)։ Միջ– շարքերը փխրեցվում են հիմնականում մեքենաներով։ Բերքահավաքը կատար– վում է բամբակահավաք մեքենաներով և ձեռքով (նախօրոք պետք է բույսի տերև– ները հեռացնել՝ փոշոտելով կամ սրսկե– լով դեֆոլիանտներով)։ Ս․ Կաբագյոզյան

ԲԱՄԲՈՐԻ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտ– րոնից 2 կմ հյուսիս։ Բնակիչներն զբաղ– վում են ծխախոտի ու բանջարաբոստանա– յին կուլտուրաների մշակությամբ, անաս– նապահությամբ։ Ունի ակումբ, բուժկա– յան, կինո։ Հայերը եկել են 1948-ին, շըր– ջակա գյուղերից։ Բամիա, տերևը, ծաղիկը և պտուղը

ԲԱՄԻԱ (Hiliscus esulentus), տուղտազ– գիների ընտանիքի միամյա բույս։ Բարձ– րությունը մինչև 1,5 մ, տերևները խոշոր են, ատամնավոր եզրերով և թավոտ, ծա– ղիկները՝ ինքնափոշոտվող, երկսեռ, պտու– ղը բազմասերմ երկարավուն տուփիկ է, սերմերը կլորավուն են, մուգ կանաչ գույնի, մուգ մոխրագույն թավով։ Չհասու– նացած պտուղն օգտագործվում է թարմ, չորացրած, թթու դրած վիճակում։ Հայրե– նիքը Արևելյան Աֆրիկան է։ Մշակվում է գլխավորապես արևադարձային և մերձ– արևադարձային երկրներում, ՍՍՀՄ–ում՝ Անդրկովկասում, Միջին Ասիայում, Ուկր․ ՍՍՀ–ի հվ–ում։ Արարատյան դաշտում աճում է տեղական սորտ–պոպուլյացիան, բերքատվությունը՝ 25–27 ց/հա։