ներկայացնում։ Բ-ի համար պատասխանատվության ենթարկվում են 16 տարեկանից։ Հանցագործությունների համար սահմանվում է ընդհուպ մինչև մահապատիժ՝ գույքի բռնագրավումով։ Քաղ․ Բ․ տարածված է եղել սովետական կարգերի առաջին տարիներին, հատկապես 1918-21-ին։ Պարտություն կրելով Քաղաքացիական պատերազմում՝ արտաքին և ներքին հակահեղափոխությունը սկսեց բանդիտական խմբերում հավաքագրել նախկին սպիտակգվարդիական սպաների, էսեռների, մենշևիկների, անարխիստների և սովետական իշխանության թշնամի այլ տարրերի (Մախնոյի և Անտոնովի բանդաները, Գրիգորևի խռովությունը 1919-ին Ուկրաինայում, բասմաչները)։ Բ-ի նպատակն էր կազմալուծել երկրի քաղ․ և տնտ․ կյանքը և բնակչությանը զինված պայքարի մղել սովետական իշխանության դեմ։ Բ․ տարածում ստացավ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում, երբ կուլակներից և նախկին սպիտակգվարդիականներից կազմված բանդաները ահաբեկում էին բնակչությանը, սպանում կոլտնտեսությունների կազմակերպիչներին, ոչնչացնում հանրային ունեցվածքը։ Հայրենական մեծ պատերազմից առաջ և ետպատերազմյան առաջին տարիներին Բ-ի առանձին երևույթներ են դրսևորվել Արևմտյան Ուկրաինայում ու Բելոռուսիայում, մերձբալթյան հանրապետություններում։ Ազգայնամոլ տարրերից կազմված այդ բանդիտական խմբերը շուտով վերացվեցին պետական անվտանգության մարմինների կողմից՝ բնակչության եռանդուն համագործակցությամբ։ Բուրժուական պետությունների քրեական օրենսդրությունը Բ-ի հատուկ հանցակազմ չի նախատեսում, բայց նրանց իրավունքում կա դրան մոտ հանցակազմ (զինված ավազակության, բռնի գործողությունների տարբեր տեսակների համար)։ Կապիտալիստական երկրներում և առաջին հերթին ԱՄՆ-ում Բ․ դասվում է կազմակերպված հանցագործությունների թվին։ Գանգստերների խմբերը երբեմն միավորվում են տրեստների և սինդիկատների մեջ, հաճախ օգտագործվում որպես քաղ․ տեռորի գործիք (օրինակ, պրեզիդենտ Ջ․ Քենեդիի սպանությունը 1963-ին, սենատոր Ռ․ Քենեդիի և Մ․ Լ․ Քինգի սպանությունը 1968-ին ևն)։ Դրանք զբաղվում են նաև թմրադեղերի վաճառքով, կողոպուտով, հրահրում են փողոցային անկարգություններ։ Իտալիայում Մաֆիա կոչված բանդիտական խմբերը ահաբեկման տակ են պահում երկրի ամբողջ շրջաններ և հատկապես տեր ու տնօրինություն են անում Սիցիլիայում։ Տես նաև Գանգսաերիզմ։
ԲԱՆԴՈՒՆԳ (Bandung), քաղաք Ինդոնեզիայում, Արևմտյան Ճավա նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 1085 հզ․ բն․ (1968)։ Երկաթուղային ճանապարհների հանգույց է, տեքստիլ արդյունաբերության կենտրոն։ Բ-ում է երկրի խինինի ամենամեծ ֆաբրիկան։ Կան պահածոների, ռետինատեխնիկական, ավտոհավաքման և ռադիոտեխնիկական իրերի գործարաններ։ Ունի համալսարան (1957-ից), տեխնոլոգիական ինստ․։ 1955-ի ապրիլին Բ-ում կայացավ Ասիայի և Աֆրիկայի երկրների կոնֆերանս (տես Բանդունգի կոնֆերանս 1955)։ Բ․ հիմնադրվել է 1810-ին։
ԲԱՆԴՈՒՆԳԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1955, Ասիայի և Աֆրիկայի 29 երկրների կոնֆերանս։ Տեղի է ունեցել Բանդունգում (Ինդոնեզիա), ապրիլի 18-24-ին։ Նախաձեռնողներից (Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա, Պակիստան, Ցեյլոն) բացի կոնֆերանսին մասնակցում էին Աֆղանստանը, Կամբոջան, ՉԺՀ-ն, Եգիպտոսը, Եթովպիան, Ոսկե Ափը, Իրանը, Իրաքը, Ճապոնիան, Հորդանանը, Լաոսը, Լիբանանը, Լիբերիան, Լիբիան, Նեպալը, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Սիրիան, Տաիլանդը, Թուրքիան, ՉԺՀ-ն, Հարավային Վիետնամը, Եմենը։ Բ․ կ-ի մասնակիցները դատապարտեցին գաղութատիրությունը, ռասայական սեգրեգացիան և խտրականությունը, դիմեցին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին՝ աջակցելու Կամբոջայի, Ցեյլոնի, Ճապոնիայի, Հորդանանի, Լաոսի, Լիբիայի, Նեպալի և միացյալ Վիետնամի ՄԱԿ ընդունվելուն։ Եզրափակիչ կոմյունիկեի՝ ընդհանուր խաղաղությանն ու համագործակցությանն օժանդակելու վերաբերյալ հայտարարության հիմքում ընկած էին խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները (տես նաև «Պանչա Շիլա»)։ Այդ նույն փաստաթուղթը պարունակում էր տնտ․ ու մշակութային համագործակցության, զինաթափման, ատոմային ու ջերմամիջուկային զենքի արտադրությունը, փորձարկումն ու գործադրումն արգելելու, ինչպես նաև վիճելի հարցերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ։ Բ․ կ․ նպաստեց Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության ամրապնդմանն ու ազատագրական շարժման հետագա զարգացմանը։
ԲԱՆԴՈՒՐԱ (լեհ․ bandura, սկզբնաղբյուրը՝ <հուն․ πανδούρα – եռալար ցիտրա), ուկրաինական բազմալար կսմիթային երաժշտական գործիք։ Հայտնի է XVI դարից։ Իրանը կլոր է կամ ձվաձև, լարերը ձգված են վզիկի (բասեր՝ նվագակցելու համար) և հնչերեսի կողքի վրա («ենթալարեր», որոնցով կատարվում է մեղեդին)։ Նվազելիս լարերը սեղմելով չեն կարճացվում։ Ձայնն ուժեղացնելու ժամանակակից բանդուրա նպատակով հաճախ կսմիթոդ մաաներին հագցնում են փայտյա կամ մետաղյա կնտնտոց։ Հին Բ․ կոչվում էր նաև կոբզա։ Ժող․ երգիչ–երաժիշտները (բանդուրահարներ կամ կոբզարներ) Բ-ով նվագակցում էին իրենց երգեցողությանը։ Ներկայումս Բ․ կատարելագործվել է, ստեղծվել են նվագախմբային տարբերակներ, ասպարեզ են եկել բանդուրահարների կապելլաներ (ՈւՍՍՀ բանդուրահարների պետ․ վաստ․ կապելլա)։
ԲԱՆԻԿ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի ճակատք գավառում։ XX դ․ սկզբին ուներ 144 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Բնակիչները 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ «ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԻՋԱԴԵՊ 1896 (օգոստոսի 14-ին), Կ․ Պոլսի օսմանյան բանկի գրավումը մի խումբ զինված (31 հոգի) հայ հայդուկների կողմից՝ եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և հայկական բարենորոգումների ծրագրի (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) իրագործումն արագացնելու նպատակով։ Հակառակ դեպքում, եվրոպական դեսպաններին ուղղած իրենց հայտագրում նրանք սպառնում էին պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուս. դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացրեց, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ բարենորոգումները, ինչպես նաև ապահովել նրանց անվնաս հեռացումը Կ․ Պոլսից։ Հայդուկների և թուրք, ոստիկանների 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկը գրավողները համաձայնեցին Մաքսիմովի առաջարկին և, թողնելով բանկը, ֆրանս․ նավով մեկնեցին արտասահման։ Այս արկածախնդրական միջադեպը առիթ տվեց հայերի նոր ջարդերի Կ․ Պոլսում և գավառներում, իսկ բարենորոգումները այդպես էլ մնացին թղթի վրա։
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈՄՍԵՐ, բանկնոտներ, դրամանիշեր, որ շրջանառության մեջ բաց են թողնում կենտրոնական էմիսիոն բանկերը և որպես շրջանառության ու վճարման միջոց փոխարինում են մետաղյա փողերին։ Բ․ տ-ի թողարկման անհրաժեշտությունը պայմանավորված է կապիտալիստական արդյունաբերության, առևտրի և վարկի զարգացմամբ։ Ապրանք արտադրողը կամ վաճառականը ապառիկ վաճառելով իր ապրանքը և ստանալով գնորդից պարտային պարտավորություն՝ մուրհակ, իր հերթին այն օգտագործել է փողի փոխարեն՝ երրորդ անձից գնված ապրանքների դիմաց վճարելու համար ևն։ Այսպես, մուրհակները, լինելով վարկավորման գործիք, ստանձնել են փողի որոշակի ֆունկցիա, ծնունդ առնելով վարկից՝ դարձել են վարկային կամ առևտրական վաղ։ Սկզբում վարկային փողը հանդես է եկել որպես վաշխառուների մուրհակներ։ Սակայն մասնավոր առևտրական մուրհակները հետագայում փոխարինվեցին Բ․ տ-ով, որը և սկզբնավորեց Բ․ տ-ի