դերի։ Ժամանակակից կապիտալիստական աշխարհի խոշորագույն P․ են՝ Ամե– րիկայի բանկը (Bank of America National Trust and Savings Association)՝ ԱՄՆ–ի և ընդհանրապես ամբողջ կապիտալիստա– կան աշխարհի խոշորագույն բանկային մոնոպուիան։ Հիմնադրվել է 1904-ին, Սան Ֆրանցիսկոյում, ազգությամբ իտա– լացի Ա․ Ջանինիի կողմից։ 1969-ին նրա հաշվեկշոի գումարը հավասար էր 24,2 մլրդ դոլարի։ Անգլիայի բանկը (Bank of England) հիմնադրվել է 1694-ին․ 1969-ին նրա դրամական էմիսիայի գումարը կազ– մում էր 3340 մլն ֆունտ ստեռլինգ։ Ֆրան– սիայի բանկը (Bangue de France) հիմնա– դրվել է 1800-ին, 1969-ին հաշվեկշռի գու– մարը հասնում էր 91,2 մլրդ ֆրանկի։ ճապոնիայի բանկը (Bank of Japan) հիմ– նադրվել է 1882-ին․ 1969-ին հաշվեկշռի գումարը 4669 մլրդ իեն էր։ Իտալիայի բանկը (Bank d’Halia) հիմնադրվել է 1893-ին։ 1969-ին հաշվեկշռի գումարը՝ 8903 մլրդ լիր։ Միջպետական բանկե– րից կարևոր են Վերակառուցման և զար– գացման միջազգային բանկը, Միջազգա– յին հաշվարկների բանկը, Եվրոպական ինվեստիցիոն բանկը։ Զարգացող երկրներում բանկային հա– մակարգը, կապիտալիզմին ուրույն որոշ սկզբունքներ պահպանելով հանդերձ, ունի նաև յուրահատկություններ, իսկ զարգաց– ման ոչ կապիտալիստական ուղիով ըն– թացող երկրներում ձեռք է բերում սկըգ– բունքորեն նոր հատկանիշներ։ P-ի կենտ– րոնացումը պետության ձեռքում այստեղ առաջադիմական երևույթ է։ 1950–60-ա– կան թթ․ ավելի քան 40 երկրներում ստեղծ– վեցին էմիսիոն ազգային կենտրոններ, որոնք սկսեցին հսկել վարկային համա– կարգը, կարգավորել դրամաշրջանառու– թյունը, վարել ինքնուրույն արժույթային և վարկային քաղաքականություն՝ դրա– նով իսկ թուլացնելով զարգացող երկրնե– րի կախումը գլխավոր կապիտալիստական երկրներից։ Որոշ երկրներում (Եգիպտոս, Բիրմա, Սիրիա ևն) գործում են պետական P․։ Այդտեղ հիմնականում ազգայնացվել են օտարերկրյա և ազգային–մասնավոր P․։ Սոցիալիստական երկրներում P․ պետ․ տնտ․ սահմանակարգեր են, որոնք սպա– սարկում են դրամաշրջանառությունը, կար– գավորում վարկային հարաբերություննե– րը, իրագործում ձեռնարկությունների տնտեսա–ֆինանսական գործունեության դրամական հաշվարկն ու վերահսկողու– թյունը։ P-ի ազգայնացումը սոցիալիստա– կան հեղափոխության գլխավոր օրինաչա– փություններից է։ ՍՍՀՄ–ում, Համառու– սաստանյան ԿԳԿ–ի 1917-ի դեկտ․ 14(27)-ի դեկրետով, P․ ազգայնացվել են և բան– կային գործը հայտարարվել է որպես պետ․ մենաշնորհ։ Հայաստանում P․ ազգայնաց– վել են ՀՍՍՀ Հեղկոմի և Ֆինժողկոմի 1920-ի դեկտ․ 10-ի դեկրետով։ Սոցիալիս– տական բանկային համակարգի ստեղծման պրոցեսում P․ դարձան համաժողովրդա– կան, պետ․ սեփականություն և ձեռք բե– րեցին նոր ֆունկցիա։ Սոցիալիստական դրամա–վարկային քաղաքականության մեջ P․ օգտագործվում են որպես հաշվար– կի ու ձեռնարկությունների վրա հսկելու պետական մեխանիզմ և անհրաժշետ են սոցիալիստական էկոնոմիկայի էմիսիոն– դրամարկղային, վարկային ու հաշվար– կային սպասարկումը համապետական միասնական մեկ մարմնում կենտրոնաց– նելու համար։ P․ օգտագործվել են սո– ցիալիստական տնտեսաձևի հաստատման, կապիտալիստական տարրերի վերացման, երկրի ինդուստրացման, գյուղատնտեսու– թյան կոլեկտիվացման, կուլտուրական հե– ղափոխության իրականացման, բանվոր դասակարգի և գյուղացիության, պետու– թյան և կոոպերատիվ սեկտորի միջև տնտ․ կապերի ծավալման համար։ Սոցիալիստական երկրների P․ կատա– րում են հետևյալ ֆունկցիաները, պլանա– չափորեն վերաբաշխում են դրամական միջոցները, ծառայում են որպես ժող․ տնտեսության հաշվարկային և երկրի էմիսիոն–դրամարկղային կենտրոններ, կատարում են միջազգային հաշվարկներ։ P․ կենտրոնացնում են ժող․ տնտեսության պետ․ վարկավորման ֆոնդը, իրագործում նրա ուղղակի, նպատակային (կարճատև և երկարատև) վարկավորումը, սպառողա– կան պահանջների համար վարկ են տա– լիս բնակչությանը, պետ․ բյուջեի և հատուկ նպատակային ֆոնդերի հաշվին կատա– րում կապիտալ շինարարության անվերա– դարձ ֆինանսավորում։ Որպես սոցիա– լիստական տնտեսության հաշվարկային կենտրոններ, P․ կատարում են ձեռնար– կությունների միջև նյութական արժեքնե– րի և ծառայությունների անկանխիկ հաշ– վարկներ, ինչպես նաև ձեռնարկություն– ների հաշվարկը ֆինանսա–բանկային հա– մակարգի հետ։ Սոցիալիստական պետու– թյան միասնական էմիսիոն բանկը կատա– րում է սոցիալիստական տնտեսության, ինչպես և բնակչության էմիսիոն դրամար– կըղային սպասարկում ու դրամաշրջանա– ռության պլանաչափ կարգավորում, կենտ– րոնացնում, կուտակում և օգտագործում է արժույթային ֆոնդերը։ Սոցիալիստա– կան պետությունը P-ի միջոցով վարկ է տրամադրում սոցիալիստական համագոր– ծակցության երկրներին, վարկային օգ– նություն է ցույց տալիս զարգացող երկըր– ներին, ինչպես նաև հաշվարկներ է կատա– րում օտարերկրյա պետությունների հետ արտաքին առևտրի ևն տնտ․ փոխհարա– բերությունների բնագավառում։ ՍՍՀՄ–ում բանկային համակարգի հիմ– նական օղակը ՍՍՀՄ Պետական բանկն է՝ երկրի էմիսիոն–դրամարկղային,վարկային և հաշվարկային կենտրոնը։ Այն կազմա– կերպվել է 1921-ի հոկտեմբերին։ 1922-ին նրան տրվել է բանկային տոմսերի թո– ղարկման մոնոպոլ իրավունք։ 1930–32-ի վարկային ռեֆորմի շնորհիվ առևտրական ու անուղղակի բանկային վարկը փոխա– րինվեց ուղղակի բանկային վարկավոր– մամբ, և ՍՍՀՄ Պետական բանկը վերած– վեց ժող․ տնտեսության կարճատև վարկա– վորման, հաշվարկային ու դրամարկղային կենտրոնի։ 1970-ին այն ներառում էր 4135 մասնաճյուղ և բաժանմունք, 78,3 հզ․ խնայդրամարկղ ու գործակալություն։ Պետբանկը իրագործում է ժող․ տնտեսու– թյան (բացի շինարարական կազմակեր– պություններից) կարճատև վարկավորու– մը, ինչպես նաև գյուղատնտ․ կազմակեր– պությունների ֆինանսավորումը և երկա– րատև վարկավորումը։ 1969-ի սկզբին նրա վարկային ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 98,4 մլրդ ռ․։ ԱՍՀՄ վարկային համակարգի 2-րդ օղակը Շին– բանկն է՝ կապիտալ ներդրումների ֆի– նանսավորման համամիութենական կենտ– րոնը, որը սպասարկում է ժող․ տնտեսու– թյան բոլոր ճյուղերի կապիտալ շինարա– րությունը (բացի գյուղատնտեսությունից, որի բանկային սպասարկումը իրագոր– ծում է Պետբանկը)։ Այն իրագործում է կապիտալ շինարարության անվերադարձ ֆինանսավորումը՝ տալով կապիտալ շի– նարարությանը, վերակառուցմանը, վե– րանորոգմանը երկարատև վարկ, իսկ շինարարական կազմակերպություններին (շրջանառու ֆոնդերի կազմավորման հա– մար)՝ կարճատև վարկ։ 1968-ին նրա ցանցը ամփոփում էր 457 գրասենյակ ու բաժանմունք և 517 լիազորական կետ։ ՍՍՀՄ արտաքին առևտրի վարկավորումը, արժույթային գործառնությունները, ապ– րանքների արտահանման և ներմուծման ծառայությունները կատարում է արտա– քին առևտրի բանկը։ Սոցիալիստական երկրների բանկային համակարգը ստեղծվել է ՍՍՀՄ փորձի օգտագործման հիման վրա։ Կուբայում, ՄԺՀ–ում, Ալբանիայում երկրի տնտ․, ինչ– պես և արտաքին տնտ․ հարաբերություն– ների բանկային սպասարկումը կենտրո– նացված է միասնական պետ․ (ազգային) բանկում։ Հունգարիայում, ՎԴՀ–ում, ԳԴՀ–ում, ԿԺԴՀ–ում, Ռումինիայում և Չեխոսլովակիայում, բացի պետբանկից, գոյություն ունեն կապիտալ ներդրման և արտաքին առևտրի P․։ ԳԴՀ–ում, Рпц- ղարիայում և Լեհաստանում գյուղատնտե– սության սպասարկման համար գործում են մասնագիտացված P․։ Խնայդրամար– կըղները ՄԺՀ–ում, Չեխոսլովակիայում, Կուբայում, Ալբանիայում մտնում են պետ․ կենտրոնական P-ի համակարգի մեջ, իսկ մյուս երկրներում ինքնուրույն համակարգ են՝ ենթակա երկրի ֆինանսների մինիս– տրությանը։ Իր կառուցվածքով և գոր– ծելակերպով էապես տարբերվում է Հա– րավսլավիայի բանկային համակարգը, որը, բացի համապետական ժող․ բանկից և խնայդրամարկղներից, ընդգրկում է նաև գործարար P․ (նրանց թիվը 1968-ին կազ– մել է 170) և վարկային կոոպերացիան։ Գործարար P․ փայատիրական տնտ․ մար– միններ են։ Ըստ ֆունկցիաների, գործա– րար P․ ստորաբաժանվում են՝ ներդրման (ինվեստիցիոն), առևտրական և խառը P-ի։ Բանկային վարկի հետ մեկտեղ նրանք տալիս են նաև առևտրական վարկ։ Մոցիալիստական երկրների բանկային համակարգը զարգանում և կատարելա– գործվում է սոցիալիստական շինարարու– թյան ընթացքին համապատասխան։ ժա– մանակակից փուլում հանդես է եկել սո– ցիալիստական երկրների միջբանկային համագործակցության նոր, ավելի բարձր ձև։ 1964-ի հունվ․ 1-ից Մոսկվայում գոր– ծում է Տնտեսական համագործակցության միջազգային բանկը (ՏՀՄԲ), որը հիմնա– դրվել է Տնտեսական փոխօգնության խոր– հԸՈԴԻ (ՏՓԻ*) երկրների կողմից և իրակա– նացնում է վարկային, հաշվարկային, դեպոզիտային և արժույթային գործառ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/281
Այս էջը սրբագրված չէ