Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/288

Այս էջը հաստատված է

մթերքների արտադրության և բաշխման անմիջական կառավարումը կազմակերպելու նախապատրաստական աստիճան, անցման տնտ․ միջոցառում։ Բ․ վ․ սկսել է գործել 1917-ի գարնանը, ցարիզմի տապալումից անմիջապես հետո, գլխավոր նպատակը՝ պահպանել արդյունաբերությունը կործանումից։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Բ․ վ․ իրականացվում էր վերահսկող հանձնաժողովների, հատուկ դեպուտատական խմբերի և ֆաբրիկա-գործարանային կոմիտեների համատեղ ջանքերով՝ կարմիր գվարդիայի զինված ջոկատների օգնությամբ, դառնալով բանվոր դասակարգի անհրաժեշտ միջոցառումներից մեկը՝ տնտ․ քայքայման և հակահեղափոխական սաբոտաժի պայմաններում իշխանության հասնելու ճանապարհին։ Հեղափոխության հաղթանակից հետո Բ․ վ․ նպատակ ուներ սահմանափակել կապիտալիստների տնտ․ իշխանությունը, նախապատրաստել խոշոր արդյունաբերության, բանկերի և տրանսպորտի անցումը հանրային սեփականությանը, աշխատավորական լայն զանգվածներին ներգրավել ձեռնարկությունների կառավարման գործում։ 1917-ի նոյեմբ․ 14(27)-ի դեկրետով բոլոր արդ․, առևտրական, բանկային և այլ ձեռնարկություններում մտցվեց Բ․ վ․, որի մարմիններին իրավունք վերապահվեց վերահսկելու ապրանքների, հումքի ու վառելիքի արտադրությունը, գնումը, վաճառքն ու պահպանումը, ձեռնարկությունների ֆինանսները։ Հեղափոխությունից հետո մեր երկրում որոշ ժամանակ որպես նախկին տերերի՝ կապիտալիստների սեփականություն մնաց ֆաբրիկաների ու գործարանների մի մասը, որոնցում Բ․ վ-յան մարմինները պաշտպանում էին աշխատավորների շահերը, վերահսկում արտադրանքի թողարկումն ու իրացումը, աշխատավարձի կազմակերպումը և բանվորների ու պետ․ մարմինների հետ ձեռնարկատերերի ունեցած փոխհարաբերությունները։ Բ․ վ-յան ընթացքում աշխատավորներն անցնում էին կառավարական դպրոց, տիրապետում արտադրության ղեկավարման արվեստին, ուսումնասիրում ձեռնարկությունների տնտ․ կապերը միմյանց հետ, ձեռք բերում էկոնոմիկայի կարգավորման փորձ։ Բուրժուազիան Բ․ վ–յանը պատասխանում էր կազմակերպված դիմադրությամբ և համընդհանուր սաբոտաժով։ Այդ հանգամանքը, ինչպես նաև արտաքին ռազմ, ինտերվենցիան ու քաղաքացիական պատերազմը պետությանը դրդեցին արագացնել արտադրամիջոցների ազգայնացումը, որն ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Սովետական Հայաստանում կատարվեց Բ․ վ–յան մարմինների միջոցով։ Սոցիալիստական մյուս երկրներում ևս եղել է Բ․ վ․, սակայն այնպիսի զարգացում չի ստացել, ինչպես ՍՍՀՄ–ում։ Զարգացած սոցիալիստական հասարակարգում նախկին բովանդակությամբ ու ձևով Բ․ վ․ գոյություն չունի, քանի որ այն կառավարվում է համաժողովրդական պետության կողմից և էկոնոմիկայում անբաժան տիրապետում է հանրային սեփականությունը։ Սոցիալիստական ձեռնարկություններում ու հիմնարկություններում Բ․ վ–յան մարմիններին փոխարինում են ժող․ վերահսկողության խմբերն ու պոստերը, արհեստակցական և հասարակական կազմակերպությունները։

Ս․ Կարապետյան

«ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՕՊՈԶԻՑԻԱ», սովետական պետությունը և կուսակցությունը արհմիություններին հակադրող, տնտեսական շինարարության մեջ պրոլետարիատի դիկտատուրայի նշանակությունը ժխտող՝ ՌԿ(բ)Կ հակակուսակցական անարխո-սինդիկալիստական խումբ։ Կազմվել է 1920-ին՝ Ա․ Գ․ Շլյապնիկովի գլխավորությամբ։ «Բ․ օ․» խումբը պահանջում էր ժող․ տնտեսության կառավարումը հանձնել արհմիություններին՝ «արտադրողների համառուսաստանյան համագումարին», որը փորձ էր «արհմիութենականացնել» պետությունը, այսինքն՝ այն ենթարկել արհմիություններին։ ՌԿ(բ)Կ X համագումարը (1921) ընդունեց Վ․ Ի․ Լենինի «Սինդիկալիստական և անարխիստական թեքման մասին մեր կուսակցությունում» բանաձևը, որտեղ նշվում էր, որ «Բ․ օ»-ի հայացքները «․․․ ոչ միայն թեորեապես սխալ են, այլև գործնականապես մանր-բուրժուական և անարխիստական երերումների արտահայտություն են, գործնականապես թուլացնում են կոմունիստական պարտիայի ղեկավար հետևողական գիծը, գործնականապես օգնում են պրոլետարական ռևոլյուցիայի դասակարգային թշնամիներին» (Երկ․, հ․ 32, էջ 306)։ Կուսակցության XI (1922) համագումարը կուսակցությունից վտարեց «Բ․ օ․» խմբի մի շարք անդամների, որոնք հրաժարվել էին կատարել X համագումարի որոշումները։ Հետագայում խմբի մնացած անդամները միացել են տրոցկիստական–զինովևական օպոզիցիային։

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ, բան–ֆակ, հանրակրթական ուսումնական հաստատություն ՍՍՀՄ–ում մեծահասակների համար (սովորաբար բարձրագույն ուսումնական հաստատություններին կից)։ Նպատակն էր բանվորներին ու գյուղացիներին նախապատրաստել բարձրագույն ուս․ հաստատություններում սովորելու համար։ Առաջին Բ․ ֆ․ բացվել է 1919-ի փետր․ 2-ին, Մոսկվայի առևտրի ինստ–ի (այժմ՝ Պլեխանովի անվան ժող․ տնտեսության ինստ–ի) մի խումբ ուսանող–կոմու– նիստների նախաձեռնությամբ։ Ցերեկային Բ․ ֆ–ում ուս․ տևողությունը 3 տարի էր, երեկոյանում՝ 4 տարի։ Երևանում առաջին բանֆակը բացվել է 1923–24 ուս․ տարում, Երևանի Խ․ Աբովյանի անվ․ դպրոցի հին շենքում (Ամիրյան փողոց)։ Իր գոյության ընթացքում (1919–40) Բ․ ֆ․ մեծ դեր կատարեց սովետական մտավորականության կադրերի ձևավորման գործում։ Միջնակարգ դպրոցների զարգացման և բանվորական ու գյուղական երիտասարդության դպրոցների կազմակերպման հետևանքով Բ․ ֆ․ կորցրեց իր նշանակությունը և վերացվեց (տես նաև Երեկոյան կրթություն

«ԲԱՆՎՈՐԻ ԽՈՍՔ», շաբաթաթերթ, ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1918-ին, Բաքվում։ Ակտիվ պայքար է մղել Անդրկովկասում սովետական կարգերի հաստատման համար։ Տպագրել է Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Վ․ Ի․ Լենինի գործերը։ Օգնել է աշխատավորների դասակարգային գիտակցության բարձրացմանը, մերկացրել բուրժուական ու նացիոնալիստական․ կուսակցությունների հակաժողովրդական քաղաքականությունը, հավատ ներշնչել պրոլետարիատի հաղթանակի նկատմամբ։ Աշխատակցել են Ս․ Շահումյանը, Ա․ Միկոյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Կարինյանը, Վ․ Տերյանը, Ա․ Ամիրյանը, Ա․ Մռավյանը, Ա․ Կասյանը և ուրիշներ։ Ունեցել է «Բանվորական կյանք», «Կուսակցական կյանք», «Հեղափոխական շարժումը Ռուսաստանում», «Հեղափոխական շարժումը արտասահմանում» տեղեկատու բաժիններ, որտեղ տպագրվել են բանվորների առօրյայի, Անդրկովկասում, Ռուսաստանում և միջազգային բանվորական և հեղափոխական շարժման մասին ընդարձակ ինֆորմացիաներ։

Խ․ Բարսեղյան

«ԲԱՆՎՈՐԻ ԿՌԻՎ», թերթ (անկանոն պարբերականությամբ), ՌԿ(բ)Կ Ռոս– տով–Նախիջևանի կազմակերպության հայկական սեկցիայի օրգան։ Լույս է տեսել 1920-ին, Դոնի Ռոստովում։ Խմբագիրներ՝ Ա․ Հովհաննիսյան, Ե․ Չուբար։ Նպատակն էր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության գաղափարները տարածել Դոնի և Հյուսիսային Կովկասի հայ աշխատավորության մեջ։ Աշխատել է քաջալերել աշխատավորական զանգվածների ստեղծագործական նախաձեռնությունն ու ձեռներեցությունը, լուսաբանել Հայաստանի աշխատավորների կյանքը, բանվորների և գյուղացիների պայքարը, մերկացրել անգլո-ամերիկյան, ֆրանս․ և թուրք, իմպերիալիստների Կովկասում վարած զավթողական քաղաքականությունը, լայն տեղ է հատկացրել երիտասարդության գաղափարական դաստիարակության հարցերին։ Ուներ «Կուսակցական կյանք», «Գավառի կյանքից», «Կարմիր ֆրոնտ» բաժինները։ Հայ գյուղացիությանը հասկանալի լինելու նպատակով, հոդվածների մի մասը հրապարակվել է տեղական բարբառով՝ «Գյուղի գազեթ» խորագրով։

Խ․ Բարսեղյան

«ԲԱՆՎՈՐԻ ԿՌԻՎԸ», օրաթերթ, սկզբում օրգան ՌՍԴԲԿ-ի Թիֆլիսի կոմիտեի, այնուհետև ՌՍԴԲԿ-ի Կովկասյան երկրային