արվեստի, լեզվի, գրականության, փիլիսոփայության ԳՀԻ–ները, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը, Երևանի Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստուտը։
Լուրջ վերելք է ապրում արևելագիտությունը սոցիալիստական երկրներում։ Կապիտալիստական և զարգացող երկրներում կան ավելի քան 1000 գիտահետազոտական և ուսումնական հիմնարկներ, որոնք զբաղվում են արևելագիտությամբ։
Արևելագիտության զարգացմանը նպաստեց մարքսիզմ–լենինիզմի կլասիկների երկերի, թեմատիկ ժողովածուների, հանրագիտարանների, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթերի, ինչպես և սկզբնաղբյուրների ու պատմագիտական աշխատությունների հրատարակումը։ ԽՍՀՄ–ում հրատարակվում են արևելագիտական պարբերականներ՝ «Նարոդի Ազիի ի Աֆրիկի» («Народы Азии и Африки») և «Ազիա ի Աֆրիկա սեգոդնյա» («Азия и Африка сегодня»), պարբերաբար կազմակերպվում են արևելագետների միջազգային համաժողովներ։
Գրկ․ Ինճիկյան Հ․ Գ․, այ արևելագիտության զարգացման պատմությունից, «ՊԲՀ», 1968, № 4։ Бартольд В․ В․, История изучения Востока в Европе и России, 2 изд․, Л․, 1925; Кононов А․ Н․, Некоторые вопросы изучения отечественноговостоковедения, М․, 1960; Постовская Н․ М․, Изучение древней истории БлижнегоВостока в Советском Союзе (1917 – 1959 гг.), М․, 1961; Очерки истории исторической науки в СССР, т․ 1-4, М․, 1955-1966; Данциг Б․ М․, Изучение Ближнего и Среднего Востока в России (XIX – начало XX вв․), М․, 1968; Кузнецова Н․ А․, Кулагина Л․ М․, Из истории советского востоковедения․ 1917 – 1967, М․, 1970․
ԱՐԵՎԵԼԱ–ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Ռուսական հարթավայր, երկրագնդի խոշորագույն հարթավայրերից մեկո Եվրոպայի արևելյան մասում։ Հյուսիսում ողողվում է Սպիտակ և Բարենցի, հարավում՝ Սև, Ազովի և Կասպից ծովերի ջրերով։ Հյուսիս–արևմուտքից եզրավորվում է Սկանդինավյան լեռներով, արևմուտքից և հարավ–արևմուտքից՝ Կենտրոնական Եվրոպայի լեռներով (Սուդետներ և այլն) ու Կարպատներով, հարավից՝ Ղրիմի լեռներով, հարավ–արևելքից՝ Կովկասով, արևելքից՝ Ուրալյան լեռներով ու Մուհոջարներով։ Երկրաբանական կառուցվածքով հիմնականում համապատասխանում է Արևելա–Եվրոպական պլատֆորմին։ Հիմքում ընկած են դիսլոկացված մինչքեմբրյան բյուրեղային ապարներ, որոնք մերկանում են Բալթիական և Ուկրաինական վահաններում։ Պլատֆորմի բյուրեղային ապարների մնացած մասը ծածկված է Ռուսական սալը կազմող նստվածքային ապարների ծալքավորված հզոր շերտերով։ Արևելա–եվրոպական հարթավայրի հարավային մասը (Ազովի ծովից մինչև Կասպից ծով) համապատասխանում է Սկյութական սալին, որտեղ Նստվածքային գոյացումների ծածկոցի տակ ընկած են հերցինյան հիմքի ապարները։ Արևելա–եվրոպական հարթավայրը բաժանվում է երկու անհավասար մասի՝ Բալթիականի և բուն Ռուսականի։ Բալթիական վահանի ցոկոլա–դենուդացիոն հարթավայրերն ու բարձրությունները (Մանսելկիա, Սուոմենսելկիա, Արևմտա–Կարելական և այլն) ընդգրկում են մինչև 1000 մ բարձրության բլրային և սարավանդային զանգվածային տեղամասերը (Խիբիններ, մինչև 1190 մ)։ Վահանի ռելիեֆն առաջացել է պինդ ապարներից կազմված ցամաքի երկարատև լվացումների և ստրուկտուրային ձևերի գոյացումների հետևանքով։ Ռելիեֆի վրա ազդել են նորագույն տեկտոնական շարժումները։ Անթրոպոգենի ժամանակ Բալթիական վահանը եղել է սառցապատման կենտրոն, որի պատճառով այստեղ շատ են տարածված սառցադաշտային ռելիեֆի թարմ ձևերը։
Բուն Ռուսական հարթավայրի սահմաններում պլատֆորմային հզոր նստվածքների ծածկոցն ունի գրեթե հորիզոնական տեղադրում։ Ծալքավոր հիմքր տեղ–տեղ դուրս է գալիս երկրի մակերևույթ՝ առաջացնելով բարձրություններ ու բլրաշարեր (Մերձդնեպրյան և Մերձազովյան բարձրություններ, Տիմանի և Դոնեցկի բլրաշարեր)։ Ռուսական հարթավայրի միջին բարձրությունը 170 մ է։ Ամենացածր մասը Կասպից ծովի ափին է (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է 27,6 մ) արևելա–եվրոպական հարթավայրի բարձրությունները հասնում են մինչև 300–350 մ (Պոդոլյան բարձրություն, մինչև 471 մ) Ջրբաժանների հարաբերական միջին բարձրությունը հովիտների նկատմամբ 20-60 մ է։
Ռուսական հարթավայրը մորֆոլոգիական տեսակետից բաժանվում է 3 զոնայի, հյուսիսային մասում տարածված են մինչանթրոպոգենի հասակի շերտաէրոզիոն դաշտավայրերն ու բարձրությունները՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային ձևերով։ Սառցադաշտային կուտակումային ռելիեֆի ձևերն առավել արտահայաված են հյուսիս–արևմուտքում, վերջին (Վալդայան) սառցապատման մարզում, որտեղ ձգվում են Բալթյան, Վալդայան, Վեպսովի, Բելոզերյան, Կոնոշի–Նյանդոմյան թմբաբլրային բարձրություններն ու բլրաշարերը։ Այս մարզը հարուստ է լճերով (Չուդ, Պսկովի, Իլմենի, Վերխնեվոլժսկի, Բելոյե, Կուբենսկի, Վոժե և այլն)։
Դեպի հարավային, հարավ–արևելյան և արևելյան տարածվում է հին սառցապատումների ազդեցությունները կրող մարզը, որտեղ էրոզիոն–դենուդացիոն պրոցեսները վերամշակել են նախնական սառցադաշտա–կուտակումային ռելիեֆը։ Մորենա–էրոզիոն բարձրություններն ու բլրաշարերը (Բելոռուսական, Սմոլենսկ–Մոսկովյան, Բորիսոգլեբսկի, Դանիլովսկի, Գալիչա–Չուխլոմսկի, Օնեգա–Դվինւսյի, Դվինա–Մեզենի, Հյուսիսային Ուվալներ) հերթափոխվում են մորենային, զանդրային, լճա–սառցադաշտային և ալյուվիալ ցածրադիր ընդարձակ հարթավայրերով (Վերինվոլգյան, Դվինա–Մեզենի, Պեչորայի և այլն)։
Հարավում, միջօրեականի ուղղությամբ տեղադրված են էրոզիոն–դենուդացիոն շերտա–մոնոկլինալ բարձրություններն ու կուտակումային հարթավայրերը։ Հարավ–արևմուտքից հյուսիս–արևելք ձգվում են Բեսարաբիայի, Վոլինյան, Պոդոլյան, Մերձդնեպրյան, Մերձազովյան, Միջին Ռուսական, Մերձվոլգյան, Երգենների, Բարձրադիր Անդրվոլգյան, Օբշչի Սիրտի բարձրություններն ու Մերձուրալյան սարավանոները՝ բաժանված Պրիպյատի, Մերձդնեպրյան, Գորկու Անդրվոլգյան, Մեշչորայի, Օկա–Դոնի, Ուլյանովսկի ու Մարատովի Անդրվոլգյան սառցադաշտերի հալոցքային ջրերի նստվածքներով և ալյուվիալ–դարավանդային ցածրադիր հարթավայրերով։ Ծայր հարավում և հարավ–արևելքում է գտնվում նեոգենում և անթրոպոգենում տեկտոնական իջեցում ապրած և մասամբ ծովի տակն անցած մերձծովյան դաշտավայրերի շերտը։ Ծովային կուտակումային նախնական տափարակ հարթ ռելիեֆն այստեղ վերամշակվել է էրոզիայի և լյոսային կուտակումների (Մերձսևծովյան դաշտավայր), ալյուվիալ–պրոլյուվիալ կուտակումների (Ազով–Կուբանի դաշտավայր), սառցադաշտերի հալոցքային ջրերի բերվածքների և էոլային պրոցեսների (Մերձկասպյան դաշտավայր) տարբեր աստիճաններով։ Հիդրոգրաֆիական տեսակետից արևելա–եվրոպական հարթավայրը բաժանվում է երկու մասի, մեծ մասի գետերը՝ Մեզեն, Օնեգա, Հյուսիսային Դվի–նա, Պեչորա, հոսք ունեն դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Փոքր մասի գետերը՝ Նևա, Արևմտյան Դվինա, Նեման, Վիսլա, Շվեդիայի ևՖինլանդիայի գետերը, Դնեպր, Հարավային Բուգ, Դնեստր, Դոն, պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին, իսկ Վոլգայի, Ուրալի և միքանի այլ գետերի ավազաններին պատկանող գետերը թափվում են Կասպից ծով։
Արևելա–եվրոպական հարթավայրի մեծ մասը պատկանում է բարեխառն գոտու այն մարզին, որտեղ նկատվում է ծովային կլիմայի աստիճանական անցումը մայրցամաքայինին։ Տիրապետում են արևմտյան քամիները։ Ատլանտյան օվկիանոսի օդային զանգվածների ազդեցությունն աստիճանաբար նվազում է հյուսիս–արևմուտքից հարավ–արևելք, որի պատճառով հյուսիսում և հյուսիս–արևմուտքում նկատվում է ավելորդ, կենտրոնական մասում՝ բավարար և հարավ–արևելքում՝ անբավարար խոնավություն։ Արևելա–եվրոպական հարթավայրի ծայրագույն հյուսիսը պատկանում է մերձարկտիկական գոտուն։ Ծայրագույն հարավ–արևելքի կլիման ցամաքային է, չոր, օդի ջերմությանսեզոնային մեծ տատանումներով։
Արևելա–եվրոպական հարթավայրին բնորոշ է բնական գոտիականությունը։ Բարենցի ծովափնյա նեղ շերտում տիրապետող է մերձարկտիկական մամուս–քարայշոսային տունդրան, հարավում տարածված են բարեխառն գոտու բնական զոնաները։ Հյուսիսից հարավ միմյանց հաջորդում են տունդրայի, անտառատունդրայի, անտառային, անտառատափաստանային և տափաստանային զոնաները, Մերձկասպյան դաշտավայրի հարավային մասում՝ կիսաանապատներն ու անապատները։
Գրկ․ Դոբրինին Բ․ Ֆ․, ՍՍՌՄ ֆիզիկական աշխարհագրություն։ Եվրոպական մաս և Կովկաս, Ե․, 1950։ Анучин Д․ Н․, Борзов А․ А․, Рельеф Европейской части СССР, М․, 1948; Карандеева М․ В․, Геоморфология Европейской части СССР, М․, 1957; Геренчук К․ И․, Тектоническиезакономерности в орографии и речной сетиРусской равнины, Львов․ 1960․
ԱՐԵՎԵԼԱ–ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, Ռուսական պլատֆորմ, երկրակեղևի հարաբերականորեն կայուն տեղամասերից մեկը, ընդգրկում է Արևելյան Եվրոպան, սահմանափակվելով հյուսի–