Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/315

Այս էջը սրբագրված է

թյան հիմնադրվել է IV դ․։ Բլուրին տեղադրված վանքն ունեցել է օժանդակ կառույցներ և աշտարակներով պարիսպ, որի հետքերն այժմ նշմարելի են։ Արտաքուստ եկեղեցին և գավիթր կազմում են քառանկյունի հատակագծով մի ամբողջական ծավալ։
Բարդուղիմեոսի վանքի (հիմնադրվել է IV դ․) հատակագիծը
Բարդուղիմեոսի վանքը հարավ–արեմուտքից
Սրբատաշ դեղնավուն քարե պատերը մշակված են հորիզոնական և ուղղահայաց ռիթմիկ ջլատումներով, փոքրաչափ լուսամուտներով։ Արմ․ ճակատին է շքամուտքը, որ զարդարված է կրոնական թեմաներով՝ տարբեր ժամանակների բարձրարվեստ քանդակներով։ Ներքուստ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցու արլ․ թևը վերջափակվում է նիստավոր աբսիդով, որն ավարտվում է նիստավոր կոնքով, անկյուններում ունի չորս ավանդատներ, որոնցից ավագ խորանինկից երկուսը երկհարկանի են, և նրանցիցմեկում, ըստ տապանաքարի չթվագրված արձանագրության, թաղված է Ս․ Բարդուղիմեոս առաքյալը։ Գավիթը հատվող կամարներով կենտրոնակազմ հորինվածք է։ Կամարները հանգում են ութ հենարանների, որոնցից վեցը որմնասյուներ են, երկուսը՝ եկեղեցու արմ․ պատին շատ մոտկանգնած սյուներ։ Եկեղեցու գմբեթը ևգավթի երդիկի ռոտոնդաձև ծածկը այժմավերված են։
Ա․ Զարյան


ԲԱՐԴՈՒԴԻՄԵՈՍՅԱՆ ԳԻՇԵՐ, կաթոլիկների կողմից հուգենոտների (բողոքականների) կոտորածը Փարիզում 1572-ի օգոստոսի 24-ի գիշերը։ Թագուհի Եկատերինա Մեդիչին և կաթոլիկների առաջնորդներ Գիզ դուքսերը, Կարլոս I X-ից հուգենոտներին ոչնչացնելու թույլտվությունստացան [վերջիններս հավաքվել էին Փարիզում՝ մասնակցելու Հենրիխ Նավարացու (ապագա Հենրիխ IV) հարսանյաց տոնախմբությանը]։ Կոտորածը սկսվել է Ս․ Բարդուղիմեոսի տոնի ժամանակ և շարունակվել մի քանի օր։ Սպանվել է ավելի քան 3 հզ․ հուգենոտ, այդ թվում՝ նրանց առաջնորդ Կոլինյին։ Հենրիխ Նավարացին և արքայազն Կոնդեն փրկվել ենկաթոլիկություն ընդունելով։ Բ․ գ․ պատճառ է դարձել վերսկսելու կրոնական պատերազմները Ֆրանսիայում։


ԲԱՐԵԲԵՐ, Բարիաբադ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Գետիկի ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Արեգունու լեռնաշղթայի հս․ լանջերից՝ 2270 մ բարձրությունից։ Երկարությունը 14 կմ է, ավազանը՝ մոտ 54 կմ2։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, մասամբ՝ աղբյուրներից։ Վարարումը՝ մայիս–հունիսին։ Հոսում է անտառապատ խոր կիրճով։


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ, հիմնվել է 1860-ի սեպտեմբերի 1-ին, Կ․ Պոլսում։ Նպատակն էր ձրի երկրագործական ու արհեստագործական կրթություն տալ չքավոր հայ երեխաներին ևնրանց հայրենի երկրին կապել՝ կանխելով պանդխտությունը։ Հիմնադիրներն էին Գրիգոր և Մկրտիչ Աղաթոնները, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Սերովբե Թագվորյանը, Հովսեփ Շիշմանյանը (Ծերենց), Գրիգոր Օտյանը և ուրիշներ։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվությունից։ Նրա աշխատանքներին գործուն մասնակցություն է ունեցել Մ․ Նալբանդյանը։ Բ․ ը․ հ․ լուծարքի է ենթարկվել 1874-ին։
Գրկ․ Պողոսյան Ե․, Պատմությունհայ մշակութային ընկերություններու, հ․ 1, Վնն․, 1957, էջ 66-73։


ԲԱՐԵԼԻԵՖ (<ֆրանս․ bas-relief), տես Հարթաքանդակ։


ԲԱՐԵԽԱՌՆ ԳՈՏԻՆԵՐ, երկրագնդի աշխարհագրական երկու գոաիները՝ Հյուսիսային կիսագնդում հյուսիսային մերձարևադարձային և մերձարկտիկական (հս․ լայնության 40°-65°), Հարավայինում՝ հարավային մերձարևադարձային և մերձանտարկտիկական (հվ․ լայնության 42°-58°) գոտիների միջն։ Բ․ գ–ի տարածությունը մոտ 132 մլն կմ2 է (Հյուսիսային կիսագնդում 45%, Հարավային կիսագնդում 98% գրավում է օվկիանոսը)։ Բ․ գ–ին հատուկ է ջերմային ռեժիմի և բնական պրոցեսների սեզոնայնությունը։ Բ․ գ–ի տարեկան գումարային ռադիացիան 70-80-ից 140-150 կկալ/սմ2 է, երկրի մակերևույթի ճառագայթային կաշվեկշիռը դրական է Հյուսիսային կիսագնդի օվկիանոսներում՝ 20-60 կկալ/սմ2, ցամաքում՝ 20-40 կկալ/սմ2, Հարավային կիսագնդում համապատասխանաբար՝ 30-60 և 30-40 կկալ/սմ2։ Տրոպոսֆերայում ամբողջ տարին հիմնականում տիրապետող է օդային զանգվածների արևմտյան հոսքը և ցիկլոնային գործունեությունը։ Ցամաքի տարածքի այն մասերում, որտեղ ցիկլոնային գործունեությունը թույլ է արտահայտված, տեղումները քիչ են։ Տիրապետում են բարեխառն լայնությունների օդային զանգվածները, հաճախ ներխուժում են արկտիկական (Հարավային կիսագնդում՝ անտարկտիկական) և արևադարձային օդային զանգվածները՝ առաջացնելով եղանակի և օդի ջերմաստիճանների խիստ փոփոխություններ։ Հյուսիսային կիսագնդում ձմռանը՝ հունվարին, ցամաքում -50°C-ից 6°C է, օվկիանոսներում՝ -8°C-ից 10°C, հուլիսին համապատասխանաբար՝ 10-28°C և 8-20°C։ Հարավային կիսագնդում ձմռանը՝ հուլիսին, միջին ջերմաստիճանը 2°C-ից 10°C է, ամռանը՝հունվարին, համապատասխանաբար՝8°C-ից 16°C օվկիանոսների շրջանում, 20°C՝ ցամաքում։ Բ․ գ–ի ցամաքային շրջաններում մեծ է մակերևութային հոսքը, որը պայմանավորում է մակերևույթի ինտենսիվ մասնատումը։ Հոսքի մեծությունը ներցամաքային շրջաններում պակասում է։ Որոշ տեղերում գերակշռում է ներքին հոսքը։ Բ․ գ–ի հողառաջացման պրոցեսն ընթանում է օրգանական նյութերի ակտիվ հանքայնացման և լվացման պայմաններում։ Լայն տարածում ունեն պոդզոլային հողերը։ Ավելի տաք շրջաններում կավահողեր են, չափավոր խոնավ շրջաններում՝ ճմակալված, իսկ չորային շրջաններում՝ աղուտային հողեր։ Կան նաև գորշ անտառային, շագանակագույն և սևահողեր։ Տիրապետող է անտառային բուսածածկույթը, ավելի քիչ՝ անտառատափաստանային, տափաստանային, կիսաանապատային և անապատային բուսական խմբավորումները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ։ Գերակշռում են անտառային կենդանիները։ Բ․ գ–ի օվկիանոսները հարուստ են պլանկտոնով և բենթոսով։ Հայկական ՍՍՀ գտնվում է Բ․ գ–ում։ Այստեղ ձմռանը գերակշռում են բարեխառն լայնությունների, ամռանը՝ արևադարձային օդային զանգվածները։ Գերակշռում է ուղղաձիգ գոտիականության կիսաանապատային–ալպիական ասպեկտը։
Ա․ Բաղդասարյան


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ», թատրոն, հիմնադրվել է 1966-ին, Երևանում, Հայկական թատերական ընկերության նախաձեռնությամբ։ Նպատակն է ՍՍՀՄ նշանավոր թատրոնները հյուրախաղերի հրավիրելով՝ հայ թատերասեր հասարակայնությանը ծանոթացնել նրանց նվաճումներին։ Առաջին խաղաշրջանը բացվել է Մոսկվայի Փոքր թատրոնի (1966) ելույթներով։ «Բ․»-ում հանդես են եկել նաև «Սովրեմեննիկ» (1966), Մոսկվայի Վախթանգովի (1966) և Մայակովսկու (1966), Թբիլիսիի Մարջանիշվիլու (1966), Ռուսթավելու անվ․ (1966), Բաքվի Ազիզբեկովի անվ․ (1967), Լենինգրադի Պուշկինի անվ․ (1967), Կոմեդիայի (1968) թատրոնները։


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ», երկօրյա թերթ։ Լույս է տեսնում 1965-ից (1937-65-ին՝ «Լենինյան ուղիով»), Կրասնոսելսկում։ ՀԿԿ Կրասնոսելսկի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի օրգան։ Տպագրում է կուսակցությանև կառավարության որոշումները, մեծ տեղտալիս անասնապահական և գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացման, գյուղի աշխատավորների կենցաղի և հանգստի կազմակերպման հարցերին։ Լուսաբանում է շրջանի կուսակցական, կոմերիտական, դպրոցական, մարզական, մշակութային առօրյան։ Տպագրում է ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի նյութերն ու տեղեկատվությունները։


ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, Բարիկենդան, հայկական ժողովրդական տոնացույցի